Tag: վերջնահաշվարկ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ազատման հրաման

Մարինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե մարդ ընդունվել է աշխատանքի 2021 թվականի մարտի 25-ին: Աշխատանքից ազատվում է 2022թվականի մայիսի 16-ից: 25.03.2021-25.03.2022թթ. ընկած ժամանակահատվածի համար չի գնացել ամենամյա արձակուրդի: Աշխատանքից ազատվելիս՝հրամանի ձևակերպումը ո՞նց ճիշտ գրեմ՝ կատարել վերջնահաշվարկ 25.03.2021-25.03.2022թթ. ժամանակահատվածի համար՝ չօգտագործված ամենամյա արձակուրդի համար 20(քսան) աշխատանքային օրով և 25.03.2022թ.-ի ժամանակահատվածից մինչև 2022թվականի մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածի համար: Հրամաննի ձևակերպումը ճի՞շտ է, եթե սենց ձևակերպեմ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Մանե. Բարև Ձեզ։ Օգնեք հաշվել վերջնահաշվարկ։ Աշխատողն ընդունվել է աշխատանքի 21․12․2021թ-ին 0,625 դրույքով՝ դաստիարակ, աշխատավարձը կազմում է 60 172 դրամ։ Ազատվել է աշխատանքից 25․04․2022թ-ին, տարվա համար հասանելիք արձակուրդային օրերը 25 է, 5-օրյա աշխատանքային շաբաթ։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տրված վերջնահաշվարկի հետ կապված

Հայկ. Բարև Ձեզ։ Այսպիսի իրավիճակ է առաջացել, կօգնե՞ք հասկանամ: Աշխատակիցը որոշել էր ազատվել աշխատանքից, դիմում էր ներկայացրել, որի հիման վրա նրան փոխանցել եմ վերջնահաշվարկ, սակայն չեմ տվել հարկայինին ազատման հայտը, քանի որ 3 օր ժամանակ կա: Հիմա փոշմանել է, ուզում է շարունակել աշխատելը: Խնդիրներ կունենա՞նք, եթե չազատեմ, իսկ վերջնահաշվարկի գումարը ձևակերպեմ որպես աշխատավարձի կանխավճար: Այսինքն՝ բանկի քաղվածքում վերջնահաշվարկ բառը ինչ-որ խնդիր կառաջացնի՞: Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի հետ կապված

Գայանե. Բարև Ձեզ։ Ուսուցիչը դպրոցում աշխատել է 20.01.1985թ.-ից։ Բոլոր արձակուրդայինները վճարվել է: Վերջին 6 ամիսը գտնվել է հիվանդության բյուլետենում: Հիմա չգիտեմ նրան վերջնահաշվակ հասնու՞մ է, թե՞ ոչ: Արդյո՞ք բյուլետենի ամիսները հաշվում են: Խնդրում եմ պատասխանեք, եթե հնարավոր է նաև հղումը ուղարկեք։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Լորաննա Առաքելյան․ Բարև Ձեզ։ Ընդունվել եմ աշխատանքի 2018թ․ հունվարի 23-ին, օգտվել եմ բոլոր ամենամյա արձակուրդներից, ստացել եմ նվազագույն աշխատավարձ մինչև 2019թ․։ Դրանից հետո վարձատրվել եմ 0,75 դրույքաչափով առ այսօր։ Նախավերջին արձակուրդս եղել է 2021-ի օգոստոսի 23-ին։ Անհրաժեշտությունից ելնելով 2022-ի ամենամյա արձակուրդս վերցրել եմ ապրիլի 1-ից և ստացել արձակուրդային։ Մայիսի 2-ով ուզում եմ աշխատանքից ազատման դիմում գրել։ Ինչպե՞ս է հաշվարկվելու վերջնահաշվարկը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի կատարման կարգ

Նունե․ Բարև Ձեզ։ Վերջնահաշվարկի կատարման կարգը ի՞նչ հրամանով կամ որոշումով է կարգավորում։ Գիտենք, որ չօգտագործված արձակուրդ*միջին աշխատավարձ է, բայց որտե՞ղ է այդ մասին ասվում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում

Գայանե․ Բարև ձեզ։ Եթե աշխատողը համատեղությամբ է աշխատում, աշխատանքից ազատվելու ժամանակ տվյալ աշխատակցին վերջնահաշվարկ հասնու՞մ է, թե՞ ոչ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդային օրեր

Արթուր․ Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ մանրամասնեք, թե ինչպե՞ս են հաշվում չօգտագործած արձակուրդայինի օրերի քանակը: Օրինակ՝ աշխատողը ընդունվել է 22/05/2021թ., ազատվում է 09/04/2022թ.: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Լուսինե․ Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է․ աշխատողը 01.09.2016թ-ից մինչև 08.02.2022թ. աշխատում էր մանկապարտեզում: 01.05.2021թ-31.05.2021թ գտնվում էր արձակուրդում: Այս դեպքում՝ ինչպե՞ս պետք է կատարել վերջնահաշվարկ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել վերջնահաշվարկը

Հայկուշ․ Եթե փոխարինող ուսուցիչը աշխատել է ժամավարձով՝ 14.03.22թ․-ից մինչև 28.03.22թ․-ը, ինչպե՞ս հաշվարկել վերջնահաշվարկը և այդքան օրվա աշխատավարձը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ե՞րբ պետք է վճարել վերջնահաշվարկը

Գայանե․ Ողջույն բոլորին։ Ինձ կասեք՝ եթե աշխատողը դուրս է գալիս աշխատանքից, վերջնահաշվարկը ինչքա՞ն ժամանակում պետք վճարեմ։ Եվ հաջորդ հարցս․ եթե չվճարեմ՝ ի՞նչ պատասխանատվություն է առաջ գալիս։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Անյա․ Տնօրենս 16.03.22թ-ին ազատվել է տնօրենի պաշտոնից, բայց ինքը պարապում էր նաև 7 ժամ հայոց լեզու, որը այժմ էլ շարունակում է պարապել։ Արդյո՞ք պետք է հաշվարկել վերջնահաշվարկ, եթե այո, ինչպե՞ս։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Բարև Ձեզ։ Ընկերներ, կասե՞ք՝ վերջնահաշվարկի ժամանակ այս օրենքի հղումը․ 1․ Այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձի հաշվարկման պահանջ առաջանալու ամսվան նախորդող տասներկու ամիսներում աշխատողը չի ունեցել փաստացի հաշվարկված աշխատավարձ, կամ տասներկու ամիսներում առկա են սույն մասի երկրորդ պարբերությունում թվարկված դեպքերը, միջին աշխատավարձի փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով սահմանված ամսական աշխատավարձը: Եթե սահմանված է ժամային դրույքաչափ, ապա հաշվարկների համար հիմք է ընդունվում ժամային դրույքաչափը: Հարց․ այսինքն՝ վերջնահաշվարկի ժամանակ, եթե աշխատավարձը ըստ պայմանագրի 13 000դր է կազմում, պիտի հաշվե՞նք հետևյալ կերպ՝ 05․10․2021 ընդունվել է բուժաշխատող, 19․03․2022 ազատվել, աշխատավարձը 13 000դր, շաբաթը 2 օր է աշխատում, ընդհանուր 4 ժամ։ Հաշվարկ 13․000/21= 619, 22/12=1,83 (6*1.83)*619։ Ճի՞շտ եմ հաշվել։