Tag: վերագնահատում

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գույքի վերագնահատում

Գոհար․

Բարև ձեզ։ Եթե ՀՈԱԿ-ը չի վարել/չունի գույքի արժեքի, մաշվածության մատյան, ( առկա է միայն հիմնական միջոցների, արագամաշ առարկաների ցանկը), խնդիր չի՞ առաջանա, եթե վերագնահատող ծառայություն մատուցող կազմակերպությանը դիմի և ի՞նչ կարժենա։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ակտիվի վերագնահատում

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, ո՞վ կօգնի այս խնդրի լուծման հարցում, խնդրի պահանջն է.

Կազմակերպությունը վերագնահատում է շենքը և որոշում է վերագնահատումը ներառել իր ֆինանսական հաշվետվություններում:

Սկզբնական արժեք՝ 1.150.000

Կուտակված մաշվածություն՝ 94.000

Կազմակերպությունը որոշել է 2018թ.-ից հիմնական միջոցների սկզբնական հաշվառման մոդելից անցնել վերագնահատման մոդելի: Վերագնահատված արժեքը 01.01.2018թ.-ին կազմում է 1.400.000, շենքի օգտակար ծառայության ժամկետը տվյալ պահին 40 տարի է: Պահանջվում է ներկայացնել ՀՀՄՍ 16-ի համաձայն պահանջվող բացահայտումները առ 31.12.2017-31.12.2018թթ.:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե հողի սեփականատերը տնօրենն է

Սուրեն. Բարև Ձեզ։ Ունեմ նման իրավիճակ․ կազմակերպության տնօրենը հանդիսանում է հողի սեփականատեր, բայց նախատեսում է այդ հողի վրա կառուցել պահեստ, որը արդեն պետք է ձևակերպվի ֆիրմայի անունով։ Հարց 1՝ արդյո՞ք ֆիրման կարող է հողի վարձակալության պայմանագիր կնքնել տնօրենի հետ ու վարձակալել այն։ Հարց 2՝ եթե շինարարության մասով ապրանքի ու ծառայության հաշիվներ ստանանք, դա մաքուր ծա՞խս է ֆիրմայի համար, թե՞ ոչ։ Հարց 3՝ հողը ես բալանսում որպես ՀՄ եմ նստացնում ու կառուցապատումը ավարտելուց հետո վերագնահատում եմ ու նստացնում որպես շենք, թե՞ ուրիշ ընթացակարգ կա։ Հարց 4՝ արժե՞ միանգամից հողը վերագրանցել ֆիրմայի անունով ու սկսել կառուցապատումը, թե՞ վարձակալեմ տիրոջից։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Վերագնահատումից առաջացած եկամուտ

Անահիտ. Հարգելիներ, իսկ տարվա վերջին օրով կազմակերպության USD բանկային հաշվի վերագնահատումից առաջացած եկամուտը կարո՞ղ ենք եկամուտ նշել շահութահարկում: Ձևակերպումը՝ դբ 41251 կր 2531 - USD 604350:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ ֆինանսական ակտիվների վերագնահատման ձևակերպումները

Արթուր. Բարև ձեզ: Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում տալ ֆինանսական ակտիվները վերագնահատելիս: Կբացատրե՞ք` 624 և 671 հաշիվների տարբերությունը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Թղթակցություններ

Բարև Ձեզ, կօգնե՞ք կազմել թղթակցություններ․ 1. Հաշվարկվել է մաշվածություն 2. Երկարաժամկետ բանկային վարկի կարճաժամկետ մասի արտացոլում 3. Հաշվարկվել է շահութահարկ 4. Վերագնահատված հիմնական միջոցի արժեքի արտացոլում 5. Եկամուտներին վերաբերող շնորհների արտացոլում 6. Հաշվանցվել է անուղղակի հարկ 7. Ձևակերպվել է վերագիր ապրանքների համար 8. Չկրած տոկոսային ծախսերի արտացոլում 9. Վճարված տոկոսները կապիտալացվել են
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հիմնական միջոցների վերագնահատում

Ալինա․ Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք՝ նախապես շնորհակալություն։ Հիմա ինչպե՞ս են իրականացնում հիմնական միջոցների, անշարժ գույքի վերագնահատումը և ի՞նչ ձևակերպումներ են տալիս։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվում անավարտ արտադրության վերագնահատումը

Արեգա. Բարև Ձեզ: Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք իմանալու, թե ինչպե՞ս է կատարվում անավարտ արտադրության /կոնյակի, կոնյակի սպիրտի/ վերագնահատումը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շինանյութերի վերագնահատման վերաբերյալ

Հասմիկ Մարտիրոսյան. Հարգելի տիկին/պարոն: Հարցս վերաբերում է շինանյութերի վերագնահատմանը: Ամրանները ձեռք է բերվել 2014 թվականին: Պահվել է ոչ պատշաճ պայմաններում: Հիմա այդ ամրանները պիտանի չեն շինարարության համար: Կարո՞ղ ենք վերագնահատել, արժեքը փոխել և վաճառել այլ նպատակով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մաշվածության հաշվարկ ՀՄ վերագնահատման դեպքում

Մելինե Պ. Բարև ձեզ: Հիմնական միջոցի առաջին վերագնահատումից հետո երկրորդ վերագնահատման ժամանակ մաշվածություն հաշվարկվում է ըստ սկզբնակա՞ն արժեքի, թե՞ վերագնահատված արժեքի: Այսինքն` եթե հիմնական միջոցի սկզբնական արժեքը եղել է 300 հազ. դրամ, առաջին վերագնահատումից հետո սկզբնական արժեքը դարձել է 407 հազ. դրամ, երկրորդ վերագնահատման ժամանակ մաշվածություն հաշվելու եմ ըստ 300-ի՞, թե՞ 407-ի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բանկում դոլարի արտարժույթային դիրքը կարճ է

Gor. Բարև ձեզ: Բանկում դոլարի արտարժույթային դիրքը կարճ է: Դրամը արժեզրկվում է: Արտարժույքի վերագնահատումը ինչպիսի՞ ազդեցություն կունենա բանկի վրա` դրական, բազասական, թե՞ չեզոք, և կբացատրե՞ք: Շնորհակալություն: