Tag: վարձակալություն

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հասարակական նշանակության տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ

Գուգո․ Բարև ձեզ։ Եթե ես հասարակական նշանակության տարածք եմ տալիս վարձով, կարո՞ղ եմ 2 հոգու միաժամանակ տալ։ Եթե այո, ապա անպայմա՞ն է, որ նոտարական ուժ ունենա վարձակալական պայմանագիրը, և որքա՞ն է հարկվում։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հանձնել եկամտային հարկի հաշվարկ

Անահիտ․ Բարև ձեզ: Մի այսպիսի հարց ունեմ. գնել եմ տուն Երևան քաղաքում և տվել եմ վարձակալության: Գրանցվել եմ որպես ԱՁ: TaxService համակարգում ինչպե՞ս կարող եմ տալ հաշվետվություն ամենամսյա եկամտային հարկի համար։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչու՞ ՍՊԸ-ն չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Անահիտ. Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչու սեփական տարածքը վարձակալության հանձնած ՍՊԸ-ն չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Դա նրա միակ գործունեությունն է, անցյալ տարի 24 մլն-ի շեմը չի գերազանցել:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է բնակարանը հանձնել վարձակալության

Անահիտ. Բարև ձեզ: Ցանկանում եմ բնակարանս հանձնել վարձակալության, կարճաժամկետ՝ օրավարձով, ընդ որում՝ հայտնի չէ, թե երբ, որքան ժամանակով՝ ամիսը 5 օր, 2 ամիսը մեկ՝ մի քանի օր կստացվի հանձնել, թե ոչ, կամ ավելի երկար կլինի, թե ոչ, քանի որ առաջին փորձս է: Այս դեպքում ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է անեմ, ինչի՞ց սկսեմ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է ֆոտոստուդիա բացել

Նարեկ. ԱՁ-ն ուզում է բացել ֆոտոստուդիա և երկու ձևով աշխատել՝ 1. տարածքը ժամավարձով տրամադրել, 2. կատարել այդ ֆոտո ծառայությունը ստուդիայում: Խնդրում եմ ասել, թե ոնց պետք է ձևակերպել և ինչ հարկեր է պետք վճարել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք փոխկապակցված են համարվում անձինք

Սյուզաննա. «A» ՍՊԸ տնօրեն Ա.Հովհաննիսյանը և «B» ՍՊԸ տնօրեն Դ.Հովհաննիսյանը ամուսիններ են: Ա.Հովհաննիսյանը և Դ.Հովհաննիսյանը իրենց սեփականությունը հանդիսացող տարածքը 100 %-ով վարձակալության են հանձնել «B» ՍՊԸ-ին: Հիմա Ա.Հովհաննիսյանը ցանկանում է «A» ՍՊԸ-ի գործունեությունն իրականացնել վարձով հանձնած տարածքի մի մասում, որին Դ.Հովհաննիսյանը դեմ չէ: Արդյո՞ք պետք է կողմերը լրացուցիչ համաձայնագրով, նոտարով հաստատեն այդ մասին, և իրավունք ունի՞ «A» ՍՊԸ-ն (մանկական շորի առք ու վաճառք) շրջ. հարկով կամ միկրոյի պայմաններով աշխատելու այդ տարածքում: Կա՞ արդյոք այս դեպքում փոխկապակցվածության խնդիր:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Դավիթ. Բարև ձեզ: ԱՁ-ն զբաղվել է վարձույթի գործունեությամբ, աշխատել է շրջանառության հարկի դաշտում, չի գերազանցել 24 մլն դրամ շրջանառությունը: Արդյո՞ք 2020թ.-ից կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել տարածքի վարձակալությունը

Աննա. Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ն դադարի մեջ է, ուզում է տարածքը տալ վարձով, պե՞տք է արդյոք դադարից դուրս գա և տնօրեն գրանցի, նոր տա վարձով, թե՞ հիմնադիրն էլ կարող է տալ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Իրավաբանական անձը տարածք է հանձնել վարձակալության

Մանվել. Եթե իրավաբանական անձը տարածք է հանձնել վարձակալության, որի գումարը չի գերազանցում 24 մլն դրամը, արդյո՞ք նա կհամարվի միկրոձեռնարկատեր:
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պարտադիր է պայմանագիրը գրանցել կադաստրում

Գարիկ․ Բարև ձեզ։ Ես Ա/Ձ եմ և վարձակալում եմ տարածք ֆիզ. անձից։ Նոտարով կնքվել է վարձակալության պայմանագիր: Արդյո՞ք պարտադիր է գրանցել կադաստրում, թե՞ ոչ։ Եվ եթե պարտադիր չէ, ապա ես կարո՞ղ եմ էլեկտրոնային հաշվետվության մեջ նշել վարձակալության գումարի չափը, որպեսզի 10 %-ը հարկվի։ Ըստ պայմանագրի ես հանդիսանում եմ հարկային գործակալ և ես պետք է վճարեմ այդ 10 %-ը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ-ն տարածքի վարձակալության համար գումար է ստացել

Էմմա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ, կասե՞ք՝ եթե ՀԿ-ն տարածքի վարձակալության համար գումար է ստացել, ի՞նչ հարկային պարտավորություններ ունի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է Ա/Ձ բացել և տարածք վարձակալել

Թինե. Բարև ձեզ: Ես ունեմ խմբակ, աշխատում եմ երեխաների հետ: Ինչպե՞ս պետք է մտնեմ հարկային դաշտ, և ինչքա՞ն են կազմելու իմ վճարումները: Ուզում եմ Ա/Ձ բացել և տարածք վարձակալել: Էլ ի՞նչ պետք է անեմ, և որքա՞ն են լինելու իմ պարտավորությունները:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է մեղր վաճառել

Արամ. Բարև ձեզ: Մտադիր եմ վարձակալել փոքր տարածք՝ մոտ երեք քառակուսի, ու վաճառել մեղր Հայաստանի տարբեր մարզերից: Վաճառելու եմ ինքս, ուրիշ աշխատող չի լինելու: Պետ. ռեգիստրում անհատ ձեռներեց գրանցվելուց հետո, ինչքան հասկանում եմ, պետք է հաշվառվել հարկայինում: Չե՞ք հուշի՝ ինչ հարկեր պետք է վճարեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն տարածք է վարձակալում

Գարիկ. Ողջույն: Ես ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ` խմորեղենի արտադրությամբ։ Մինչև այժմ ներկայացրել եմ միայն տարեկան հաշվետվություններ, հարկ չեմ վճարել։ Գրանցված աշխատողներ չունեմ։ Այժմ վարձակալում եմ տարածք, որի վարձակալության գնի 10 %-ը պետք է վճարեմ որպես եկամտահարկ։ Հարց 1․ Ավելանու՞մ են արդյոք ամսական հաշվետվություններ տարածքի հետ կապված։ Եթե այո, էլեկտրոնային հաշվետվությունների ո՞ր բաժնում պետք է դա լրացվի։ Հարց 2․ Ո՞ր հաշվին եմ վճարում վարձակալության եկամտային հարկը։ Շնորհակալ եմ։