
Ստացված հաշիվների էլեկտրոնային ստորագրում
Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խանութը շրջհարկով է գործում, ստացված հարկային հաշիվները մարտ ամսվա ստորագրվել է ապրիլի 1-ին։ 1-ին եռամսյակում կարո՞ղ եմ ներառել մարտ ամսվա ստացված հարկային հաշիվները, թե՞ որ ապրիլի 1-ին եմ ստորագրել, պետք է ներառեմ 2-րդ եռամսյակում։ Շնորհակալություն։

Վաճառք Wildberries հարթակում
Սուրեն․
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ զբաղվել վաճառքով Wildberries հարթակի միջոցով։ Գրանցել եմ ԱՁ։ Պետք է 20 օրվա մեջ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնեմ, սակայն չեմ կարողանում https://file-online.taxservice.am կայքում գրանցվեմ որպես լիազոր, քանի որ ստորագրությունը mId է տրամադրված Վիվա- ի կողմից։ Արդյոք որևէ այլ տարբերակ կա՞ գրանցվելու։ Սկզբնական շատ քիչ քանակով ապրանքներ եմ ունենալու, արդյոք կա՞ կարիք հաշվապահի դիմելու։

Ինչպե՞ս հաստատել չեղարկված հաշիվը
Հասմիկ․
Բարև ձեզ, մեզ ապրանք մատակարարող ընկերությունը հաշիվ ապրանքագիրը սխալ լրացնելու համար չեղարկել է, հիմա ես պետք է չեղարկված հ/ապրանքագիրը հաստատե՞մ, թե՞ ոչ, եթե այո՝ խնդրում եմ ասեք ինչպես:

Լիազորի փոփոխություն
Նարինե․
Բարև ձեզ, կոլեգաներ։ Այսպիսի իրավիճակ է․ գրանցում եմ կազմակերպության լիազորին։ Արդեն ստացել եմ պայմանագիրը, որի ստորագրումից հետո ինձ կուղարկեն լիազորի կոդերը։ Սակայն ընթացքում որոշվեց փոխել լիազորին։ Փորձում եմ այլ տվյալները մուտքագրեմ որպես լիազոր, համակարգը չի ընդունում։ Ստացել եմ հաղորդագրություն՝ մուտքագրված ՀԾՀ-ի տվյալները չեն համապատասխանում որպես լիազոր գրանցվելու իրավունք ունեցող ՀԾՀ-ի տվյալներին։ Հարց՝ կարո՞ղ եմ 10 օր հետո (երբ լրանա հղման ժամկետը) արդեն այլ անձին գրանցեմ որպես լիազոր։ Խնդրում եմ օգնեք։

Հարկային հաշիվը ստորագրվել է սխալմամբ
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ստորագրել եմ հարկային հաշիվ, որը չպիտի ստորագրեի, ի՞նչ կարող եմ անել։

Ոչ ռեզիդենտ ՀՀ քաղաքացու եկամուտների հայտարարագիր
Արմեն․
ՀՀ քաղաքացին, որը մշտապես բնակվում է արտերկրում և հանդիսանում օտար պետության հարկային ռեզիդենտ (ինչի մասին ունի տեղեկանք), ՀՀ-ում վարձակալությամբ է հանձնում բնակարան և ունի ավանդ։ Հարցերը հետևյալն են՝
1․ Պարտավո՞ր է արդյոք այդ անձը 2024թ․ համար ներկայացնել հայտարարագիր։
2․ Կարո՞ղ է արդյոք նա լիազորել այլ անձի՝ իր փոխարեն ներկայացնել հայտարարագիրը։ Խնդիրն այն է, որ անձն ինքը չունի էլ․ ստորագրություն և ի վիճակի չէ ներկայանալ ՀՀ՝ այն ստանալու համար։
3․ Տվյալ անձը եկամուտային հայտարարագիր ո՞ր կետերի հիման վրա է ներկայացնում։

Հաշիվը չի հաստատվել գնորդի կողմից
Դանա․
Բարև ձեզ։ Եթե էլեկտրոնային համակարգում մեր կողմից դուրս գրված հաշիվը հակառակ կողմը չի հաստատել 1 -2 ամիս, դա խնդի՞ր է մեր կազմակերպության համար։

Գումարի տեղափոխում հաջորդ հաշվետու ժամանակաշրջան
Հասմիկ․
Եթե հաշվարկային փաստաթուղթը ստացել եմ տվյալ ամսվա մեջ, բայց հաշվետվության մեջ չեմ ներառել ու հաշիվը չեմ հաստատել, կարո՞ղ եմ հաջորդ ամսվա հաշվետվության մեջ ներառել ու հաստատել։

Հաշվի չեղարկում
Նանե․
Բարի օր։ Հաշիվ վավերագիրը, որը դուրս է գրվել 2 ամիս առաջ, երկրորդ կողմը ստորագրել է, սակայն կարիք կա չեղյալ համարելու: Հնարավո՞ր է, թե՞ խնդիր կառաջանա։

Հաշվի ստորագրում ֆիզ. անձի կողմից
Աննա․
Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ն մեքենա է վաճառել ֆիզ․ անձին, դուրս է գրել հաշիվ վավերագիր, ինչպե՞ս պիտի ուղարկվի, և ինչպե՞ս պետք է ֆիզ․ անձը ստորագրի։

Հաշվարկային փաստաթղթերը չի հաջողվում ստորագրել
Անահիտ․
Բարև Ձեզ։ Ինձ կօգնե՞ք մի հարցով։ ՊԵԿ հաշվետվությունները TIME-ի MIDով ստորագրում ուղարկում եմ, բայց հաշվարկային փաստաթղթերը չի ստորագրում՝ բերելով հաղորդագրություն "Սխալ հեռախոսահամար (գոյություն չունեցող կամ MobileID ծառայությունը չակտիվացրած հեռախոսահամար)"։

Էլեկտրոնային ստորագրություն
Սիմոն․
Բարև ձեզ։ Եթե տնօրենը ամենամյա արձակուրդում է և գտնվում է հանրապետությունից դուրս, արդյո՞ք պարտադիր է ժամանակավոր պաշտոնակատար տնօրենը հարկային հաշիվների ստորագրման համար ունենա էլեկտրոնային ստորագրություն:

Հարկային հաշիվների ստորագրման ժամկետներ
Գեղամ․
Խնդրում եմ ասել՝ հարկային հաշիվների ստորագրման համար ժամկետներ կա՞ն։

Էլեկտրոնային ստորագրության ստացում
Անահիտ․
Ինչպե՞ս ստանալ էլեկտրոնային ստորագրություն վարձով տված բնակարանի եկամտային հարկի հաշվետվություն ներկայացնելու համար, եթե սեփականատերը Հայաստանում չի, ՀՎՀՀ ունի, e-request.am էջում ներկայացրել է հայտարարություն բնակարանի վարձով տալու մասին։

Տարեկան հայտարարագրի ներկայացում
Նաիրա․
Հարգելի գործընկեր, իրական շահառուն ունի ID քարտ և էլեկտրոնային ստորագրություն: Տարեկան հայտարարագիրը ներկայացնելիս ի՞նչ օգտվողի անուն և ի՞նչ գաղտնաբառ պետք է գրի: Փորձում ենք էլեկտրոնային ստորագրության գաղտնաբառը, գրում է՝ սխալ է, խնդրում ենք օգնել։

Նույնականացման քարտը բլոկավորվել է
Ջուլիա․
Բարև Ձեզ: PIN կոդը բլոկավորվել է, բայց ստորագրությունը mID բջջային օպերատորների միջոցով է արվում, հնարավո՞ր է առանց նույնականացման քարտի PUK կոդի վերականգնել PIN կոդը։

Ֆիզ. անձի եկամուտների հայտարարագիր
Լուսինե․
Բարև Ձեզ։ Ֆիզ․ անձանց հայտարարագրերի հետ կապված է հարցս։ Այսինքն, որևէ կազմակերպության իրական շահառու հանդիսացող ֆիզ․ անձը պետք է մոտենա ՊԵԿ սպասարկման գրասենյակ և ստանա ՀՎՀՀ։ Հետո այս հասցեով - https://self-portal.taxservice.am/sign-in/ մուտք գործի և հանձնի հայտարարագիրը։ Իսկ ինչպե՞ս է հանձնելու, եթե նույնականացման քարտ չունի։
Շնորհակալություն։

ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը

Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը՝ https://self-portal.taxservice.am/, որը հասանելի է վեբ տարբերակով։ Համակարգով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների համընդհանուր հայտարարագիր։
«Ես եմ» ազգային նույնականացման հարթակում ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն պարզեցված կարգով հաշվառվել հարկային մարմնում և ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), տեսնել իրենց եկամուտները և կատարած սոցիալական ծախսերը, ներկայացնել «Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ (հայտարարագիրը)» և ստանալ ծախսերի փոխհատուցում։
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն:
«Ես եմ» hարթակում անձի նույնականացման համար գործում է երկու տարբերակ՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։
Ավելին՝ https://src.am/am/getNews/431

Լիազորագիր առանց նոտարական վավերացման
Եվա․
Կասե՞ք՝ եթե աշխատակցին տնօրենը լիազորագիր է տալիս պայմանագրերում իր փոխարեն ստորագրելու համար, և լիազորագիրը առանց նոտար է, դա նորմա՞լ է, թե՞ կարող ենք հետագայում խնդիրներ ունենալ։

ՏՏ ոլորտի նորաստեղծ ԱՁ
Նարինե․
Հարգելի հաշվապահներ, ՏՏ ոլորտի նորաստեղծ ԱՁ-ն շրջանառության հարկի ոլորտում է: Պետք է ծառայություն մատուցի արտասահմանում գնտվող ՀՀ քաղաքացու: Համագործակցությունն կարող է կրել շարունակական բնույթ, այսինքն աշխատավարձի պես ամեն ամիս ֆիքսված գումար փոխանցվի ՀՀ-ից:
Այս դեպքում հաշիվ վավերագիր դուրս գրելն պատվիրատու ֆիզ. անձի անձնագրային տվյալներով բավարա՞ր է: Արդյո՞ք պայմանագիր էլ է պետք: Քանի որ թղթային ստորագելու տարբերակ չկա, ինպե՞ս կարելի է կնքել:
Վերջին մեկնաբանություններ