Tag: ստաժ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կենսաթոշակի հաշվարկ

Արթուր․

Բարև Ձեզ, պատասխանեք խնդրեմ․ համատեղությամբ իրականցված աշխատանքի ժամանակահատվածը կարո՞ղ է հաշվարկվել երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու դեպքում։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ստաժի վերաբերյալ

Նաիրա․

Բարև Ձեզ: Խնդրում եմ կողմնորոշել ինձ հետևյալ հարցում: Երկար տարիների փորձառու դասախոս եմ, որից 15 տարին՝ դոցենտի պաշտոնում: 20 տարիների ընթացքում զուգահեռաբար դասավանդել եմ նաև նախապատրաստական բաժանմունքի ուսանողներին: Երկու շաբաթ է՝ փոխարինում եմ մեր վարժարանի դասատուին լրիվ ծանրաբեռնվածությամբ: Վարձատրությունը ձևակերպելու համար վարժարանի քարտուղարուհին հարցնում է, թե մանկավարժական ստաժ ունեմ, թե ոչ: Եթե ոչ՝ ապա պետք է վարձատրվեմ նվազագույն չափով, մեկ ժամի հաշվարկը 1260 դրամ: Ուզում եմ հասկանալ, թե նախապատրաստական բաժանմունքի ստաժս մանկավարժական է, թե ոչ: Շնորհակալություն:

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՔԻՊ տևողություն

Ռուզաննա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք քաղիրավական պայմանագրով աշխատակիցը համարվում է հաստիքից դուրս աշխատակից, և խնդրում եմ ասացեք՝ ժամկետը մաքսիմում որքա՞ն կարող ենք կնքել։

Եվ խնդրում եմ պատասխանել՝ արդյոք քաղաքացիրավական պայմանագրով աշխատակցին հաշվառվու՞մ է ստաժ։
Կանխավ շնորհակալ եմ։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տնօրենի ստաժի վերաբերյալ

Աշխեն. Բարև ձեզ։ Խնդրում եմ ասել՝ միկրոձեռնարկության տնօրենին ստաժ գնում է, թե՞ ոչ, եթե տնօրենը որպես աշխատող գրանցված չէ։ Արդյոք կա՞ն բացառություններ` կախված տարիքից, ոլորտից կամ այլ հանգամանքներից։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատանքային ստաժ

Գրիշա. Ես 75 տարեկան եմ։ Թոշակի անցել եմ 2011 թվականի հունիսի 20֊ին։ Աշխատանքային ստաժը կազմել է 43 տարի 5 ամիս 24 օր։ Եվ շարունակել եմ աշխատել մինչ 2022 թվականի ապրիլի 15 ներառյալ։ Ստաժը կազմում է 54 տարի 5 ամիս 19 օր։ 5 ամիս 19 օրը մնացել է, որպես պոչ և ֆինանսական հաշվարկին չի մասնակցել։ ԻՆՉՈ՞Ւ
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային ստաժի վերաբերյալ

Քրիստինե. Եթե ընկերությունը գործում է Հայաստանում, բայց գրանցված է Ղարաբաղում, գրանցված աշխատողները ստաժ ունենու՞մ են և եթե քաղ. իրավական պայմանագրով են գրանցված։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային ստաժ

Բարև Զեզ։ Եթե աշխատակիցը գտնվում է ֆիզարձակուրդում, 2 տարին նպաստ է ստանում, երրորդ տարին նույնպես գտնվում է մայրական խնամքի արձակուրդում, այդ վերջին 1 տարին աշխատանքային ստաժ համարվու՞մ է, թե՞ չի համարվում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային ստաժ

Ամալի. Հարգելի մասնագետներ, Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցերին. 1. Կրտսեր երեխայիս երկուսը լրանալուց հետո մինչև երեք տարեկան ժամանակահատվածը արձակուրդում գտնվելը ստաժ համարվու՞մ է, թե՞ ոչ։ Կրտսեր երեխայիս հետծննդյան արձակուրդից հետո վերադարձել եմ հիմնական աշխատանքիս, 1 տարի աշխատելուց հետո, երբ դեռ երկու տարեկանը չէր լրացել, նորից արձակուրդ եմ վերցրել մինչև երեխայիս 3 տարին լրանալը։ Տվյալ հաստատությունում հիմնական աշխատող եմ եղել 10+ տարվա ստաժով։ 2. Ասպիրանտուրայում սովորելու տարիները ստաժ համարվո՞ւմ են, եթե տվյալ ժամանակահատվածում որևէ տեղ գրանցված աշխատող չէ տվյալ անձը։ Շնորհակալություն։