Tag: սոց. վճար

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ

Մարինե. Հարգելի հաշվապահներ, հարցս շտապ է, խնդրում եմ պատասխանել՝ ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն, բացի աշխատողների եկամտային հարկից, սոց. վճարից, ուրիշ ի՞նչ հարկ է վճարում տարեկան՝ շահութահա՞րկ, թե՞ եկամտային հարկ: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ն, բացի յուրաքանչյուր աշխատողի համար 5 000 դրամ եկամտային հարկից և 1 000 դրամ դրոշմանիշային վճարից, որքա՞ն սոց. վճար է վճարում իր համար և աշխատողի համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կուտակային վճարը 2020թ. հուլիսի 1-ից հետո

Սարգիս. Ո՞վ կարող է մեկնաբանել կուտակայինի հաշվարկը հուլիսի 1-ից հետո: Արդյո՞ք սա նշանակում է, որ, օրինակ, 800 000 դրամ ստացողի դեպքում հաշվարկը կլինի՝ 800000*10%-32500=47500 դրամ կամ 2 000 000 դրամի դեպքում՝ 2000000*10%-32500=167500 դրամ: 2020թ. հուլիսի 1-ից՝ մինչև 500 000 դրամը ներառյալ՝ 2.5 %, 500 000 դրամից ավել՝ 10 % – 32 500 դրամի տարբերության չափով: Կատարվող կուտակային հատկացումների և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 37 500 դրամը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Շրջանառության հարկի ո՞ր դրույքաչափն է կիրառելի

Դավիթ. Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով, կասե՞ք՝ քանի տոկոս շրջ. հարկ պետք է տա, և եկամտային ու սոց. վճարը ինչքան է կազմում, և եթե կա գրանցված աշխատող, նրանց համար եկամտային և սոց. վճարի հաշվարկը ինչ ձևով է իրականացվում: Եվ պե՞տք է արդյոք ունենալ դրամարկղային գիրք: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Սոցիալական վճարի հաշվին պետք է հատուցվի 25 000 դրամ

Խաթուն. Բարև ձեզ: Աշխատողը մահացել է, հարազատներին ասել են, որ սոց. վճարից պետք է հատուցվի 25 000 դրամի չափով: Ինչպե՞ս է դա կատարվելու այն դեպքում, երբ աշխատակիցը սոց. վճար վճարող չէր: Խնդրում եմ տալ օրենքի հղում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության ո՞ր ձևը պետք է հանձնել

Մարիամ. Մի հարց, եթե կարելի է՝ 1. եթե աշխատակիցը taxservise-ում գրանցվել է նոյեմբերի 25-ին, իսկ աշխատելու է 26-ից, ապա նոյեմբեր ամսվա համար պետք է հաշվարկենք նույն 23 տոկոս եկամտային հարկ և 5 տոկոս սոց. վճա՞ր, թե՞ պետք է հաշվենք 1 օրվա կտրվածքով և բազմապատկենք աշխատած օրերի թվով: 2. taxservise-ում կան եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվետվության տարբեր օրինակներ, կասե՞ք՝ որ ձևը պետք է օգտագործի ԱՁ-ն, որը շրջանառության հարկ վճարող է: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե Ա/Ձ-ն գործունեություն չի իրականացրել

Կառլեն. Բարև ձեզ: Ես Նոր Ա/Ձ եմ գրանցվել, կուզենայի ճշտել՝ եթե դեռ չեմ սկսել իմ գործունեությունը, կա՞ արդյոք հնարավորություն ամսական սոց. վճարումներ չիրականացնելու։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվելու է կրթական բիզնեսով և ՏՏ ոլորտում

Արման․ Բարև ձեզ: Ես ցանկանում եմ հիմնել ՍՊԸ, որը զբաղվելու է կրթական բիզնեսով և ՏՏ ոլորտում: Կցանկանայի իմանալ՝ 1. արդյո՞ք ՍՊԸ-ն է վճարելու եկամտային հարկը, և ի՞նչ գումարների մասին է խոսքը, 2. ի՞նչ չափով եմ շահութահարկ վճարելու ՊԵԿ-ին, 3. աշխատակիցների գրանցման համար ի՞նչ է հարկավոր, և ի՞նչ վճարներ պետք է կատարեմ, ամսակա՞ն, թե՞ տարեկան կտրվածքով եմ կատարելու վճարները:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվություններ լրացնելու վերաբերյալ

Արեգ. Բարև ձեզ: Շրջանառության հարկ վճարող ԱՁ եմ: Նամակ եմ ստացել ՊԵԿ-ից առ այն, որ 2018թ.-ի համար շահութահարկի և սոց. վճարների հաշվետվություններ չեմ ներկայացրել: ՊԵԿ-ում ասացին, որ պետք է լրացնել 240 և 244 ձևերը ու վճարել 60 հզ + 60 հզ համապատասխանաբար շահութահարկի և սոց. վճարի համար: 2 հարց` 1. ճի՞շտ եմ հասկանում, որ 240-ի 107 կետում ընտրում եմ 60 000 և միայն այս կետն եմ լրացնում: 2. 244-ում որպես շահութահարկի բազա ի՞նչ է պետք լրացնել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության լրացման վերաբերյալ

Շահանե. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ եկամտային հարկի ամսական հաշվետվության հայտի լրացման ժամանակ ո՞ր տողում լրացնել մարտի 21-ից երեխայի խնամքի արձակուրդում գտնվողի 3000 դրամ սոց. վճարը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության ո՞ր ձևը պետք է հանձնել

Նելլի. Բարև ձեզ: Ինձ կասե՞ք` արդյոք անհատ ձեռներեցի համար 240 ձևը պետք է հանձնեմ տարեկան հաշվետվությունը, սոց. վճար կատարող չի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ հանդես է գալիս որպես Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վճարող

Պավել. Բարև ձեզ: Ա/Ձ հանդես է գալիս որպես Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վճարող: Խնդրում եմ ասեք վճարման գումարի չափը, ստացողի անվանումը և հ/հ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կան արտոնություններ հաշմանդամի աշխատավարձը հաշվարկելիս

Սարգիս. Բարև ձեզ, 1) Եթե աշխատողին ընդունում ենք որպես պահակ, որը նաև 3-րդ կարգի հաշմանդամ է, ապա եկամտային հարկը վճարվում է ինչպես մյուս աշխատողներին, թե՞ կան արտոնություններ (որոշակի տոկոսներ): Շնորհակալություն: 2) Հնարավո՞ր է պահակի համար սահմանել 21-ից 09-ը երկու օրը մեկ աշխատաժամանակով: Այսինքն 2 պահակ են լինում, 2 օրը 1 ռեժիմով: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազել է առձեռն աշխատավարձը

Աննա Ն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել, կուտակային կենսաթոշակը պարտադիր դառնալուց հետո տնօրենը հաշվարկված գումարը նվազեցրել է իմ աշխատավարձից, արդյո՞ք նման իրավունք ունի, թե՞ պետք է վերահաշվարկ կատարվեր, բարձացվեր իմ կեղտոտ աշխատավարձը և նոր հարկվեր: Եվ ևս մեկ հարց` ՍՊԸ-ն պատկանում է երեք հոգու (վարսավիրանոց), երեքից մեկը պիտի գնա ֆիզ. արձակուրդ, արդյոք հաշվարկը չի կատարվում այնպես, ինչպես վարձու աշխատողներինը: Խնդրում եմ հնարավորության դեպքում հարցերիս պատասխաններին կցեք օրեքի հղումը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է սոցիալական վճար կատարելու պարտավորություն

Manya. Հարգելի հաշվապահներ, եթե երկու տեղ եմ աշխատում, երկու տեղիս գործատուն էլ պարտադիր կենշաթոշակային վճարը պե՞տք է փոխանցի, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կնշանակվի վարչական տուգանք

Մարիաննա. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Հարցս հրատապ է և հետևյալն է. 01.02.2018-ին քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող աշխատակցին հաշվարկվել և վճարվել է 136 700 դրամ, որից եկամտային հարկ՝ 31 441 դրամ, առձեռն 104 259 դրամ: Մարտին փետրվարի հաշվետվությունը ներկայացնելիս, պարզվել է, որ աշխատակիցը սոց. վճարող է և անմիջապես փոխանցվել է սոց. վճար` 6 835 դրամ: Սակայն հաշվի չի առնվել այն փաստը, որ եթե սոց. վճարող աշխատակցին առձեռն վճարվել է 104259 դրամ, ապա իր չհարկված 136 700 դրամ աշխատավարձը հաշվետվության մեջ պետք է նշել 146193 դրամ, որից եկ. հարկ` 33 624, սոց. վճար` 7 310: Նման սխալմունք է տեղի ունեցել 2 աշխատակցի վճարների հաշվարկում, ինչի հետևանքով ներկայացվել է սխալ հաշվետվություն եկ. հարկի մասով մոտ 5 500 դրամ և սոց. վճարի մասով մոտ 1 100 դրամ շեղումով: Սակայն կազմակերպությունն իր միասնական հաշվին ունի մեծ գերավճար, որի շնորհիվ 5 ամիս չվճարված գումարի մասով, կարծում եմ, տույժ չի առաջանա: Ճշգրտված հաշվետվության մասով կգա՞ արդյոք վարչական և որքա՞ն այն կլինի: Կախավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համակարգը սոց. վճար չի հաշվարկում

Արմինե. Հաշվապահներ ջան, գրանցել եմ սոց. վճար կատարող աշխատողի երեխայի խնամքի արձակուրդ, սակայն համակարգը 3 000 դրամ սոց. վճարը չի հաշվարկում, ինչի՞ց կլինի: