
Ի՞նչ փոփոխություն պետք է լինի սոց. վճարի հետ
Hemine.
Բարև Ձեզ: Հուլիսի 1-ից ի՞նչ փոփոխություն պետք է լինի սոց. - ի հետ կապված:

Ո՞ր հաշվեհամարին են փոխանցվում հարկերը
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել։ Բոլոր հարկերը, բացառությամբ դրոշմանիշային գումարներից, փոխանցվում են 900008000490 հաշվեհամարի՞ն։ Եվ եկամտային հարկի ու սոց․ վճարի պարագայում փոխանցվելու են գործատու՞ի անունից։

Հաշվետվությունը սխալ է լրացվել
Ռուզաննա.
2019թ.-ի տարեկան սոց. վճարի հաշվետվությունը ուղարկել եմ 07.04.2020թ.-ին ու չեմ նկատել, որ տարեթիվը նշել եմ 2018, որի համար ստացել եմ ծանուցում ՊԵԿ-ից: Ի՞նչ կարող եմ անել, խնդրում եմ, արձագանքեք:

Արդյո՞ք առաջանում է հարկային պարտավորություն
Անուշ Այվազյան.
Հարգելի գործընկերներ, եթե միկրոձեռնարկատիրական գործունեություն ծավալող կազմակերպության գործունեությունը չի թույլատրվում, և ապրիլ ամսվա համար աշխատողներին աշխատավարձ չի վճարվել, արդյո՞ք առաջանում է հարկային պարտավորություն եկամտային հարկի, սոց. վճարի ու դրոշմանիշային վճարի տեսքով: Կանխավ շնորհակալություն:

Որքա՞ն սոցիալական վճար է վճարվում մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցի համար
Ազա.
Բարև ձեզ: Ես գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Կարո՞ղ եք ասել՝ ինչպես է հաշվարկվում իմ սոց. վճարի չափը և ինչքան է: Աշխատավարձի չափը 78 000 դրամ է:

Հաշվետվությունը ուշ ներկայացնելու դեպքում
Քնարիկ.
Բարև ձեզ:
Կասե՞ք՝ աշխատավարձի մասով հաշվետվությունները՝ եկամտային հարկ և սոց. վճար, մինչև ե՞րբ պետք է ներկայացվեն, և ուշացնելու դեպքում ի՞նչ կլինի:

Արդյո՞ք անհրաժեշտ է ուղարկել տարեկան հաշվետվություն
Գարիկ․
Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկի դաշտում: Ամեն ամիս ես ուղարկում եմ եկամտային հարկի և սոց․ վճարի հաշվետվությունը: Պե՞տք է արդյոք ուղարկել այդ հաշվետվության տարեկան հաշվարկի հաշվետվություն։ Եթե այո, ապա ո՞ր ձևն է, և վերջնաժամկետը ո՞ր օրն է։ Մերսի:

Որքա՞ն սոցիալական վճարի պարտավորություն է առաջանում
Ամելի․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե անհատ ձեռնարկատերը աշխատել է 2019 թվականին ԱԱՀ-ի դաշտում և եկամուտ չի ունեցել, որի համար հանձնվել է 0-ական հաշվետվություն, տարեկան շահութահարկի հաշվետվություն հանձնելու ժամանակ որքա՞ն սոց. վճարի պարտավորություն է առաջանում։ Խնդրում եմ հնարավորության դեպքում օրենքից հղում տեղադրել:

240 հաշվետվությունը լրացնելու համար
Թեհմինա․
Բարև Ձեզ. Եթե 240 հաշվետվության մեջ 87 տողը 0 է, ապա 244 -ի 6-ը նորի՞ց 0 է, իսկ 8 տողը յուրաքանչուր աշխատած ամսվա համար 5 000 դրամ եմ նշում, օրինակ աշխատել եմ մարտից՝ 50 000 դրամ: Նշեմ, որ ԱԱՀ վճարող ԱՁ եմ, սոց․ վճարող եմ:

Ինչպե՞ս վճարել եկամտային հարկը և սոցիալական վճարը
Արմեն․
Բարև ձեզ։ Ասացեք խնդրեմ․ կազմակերպությունը աշխատողի եկամտային հարկը և սոց վճարը ինչպե՞ս պետք է վճարի էլեկտրոնային: Սկզբում 189 հաշվետվությունն է ուղարկվում, հետո՞ վճարումը: Ո՞ր հաշվեհամարին կատարել վճարում (աշխատողի եկատային հարկ և սոցիալական վճար)։ Նշեմ նաև, որ կազմակերպությունը հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Արդյո՞ք ԱՁ սոց․ վճարը պետք է փոխանցել միասնական հաշվին
Գայանե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցիս․ ԱՁ-ի սոց․ վճարը փոխանցվել է միասնական հաշվին։ Սխա՞լ եմ փոխանցել։ Պե՞տք է փոխանցեի 900005000188, եթե այո, ինչպե՞ս ուղղեմ սխալս։ Կանխավ շնորհակալ եմ։

ԱՁ տարեկան հաշվետվություններ
Նարինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել: 2019թ-ին ԱՁ զբաղվել է ավիատոմսերի վաճառքով: 2020թ-ից հայտ է ներկայացրել միկրոձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ: Խնդրում եմ օգնել տարեկան հաշվետվության ներկայացման հարցում: ԱՁ 1974թ-ից հետո ծնված է, համարվում է սոց․ վճար վճարող: Հաշվետվության ո՞ր ձևերը պետք է ներկայացնել, և ի՞նչ վճարումներ պետք է կատարել մինչև 2020թ-ի ապրիլի 20-ը: Կանխավ շնորհակալ եմ:

Կարո՞ղ է պայմանագրային զինծառայողը ԱՁ գրանցել
Դավիթ.
Եթե պայմանագրային զինծառայող եմ, ապա կարո՞ղ եմ ԱՁ բացել:
Կարո՞ղ եմ ԱՁ բացել 1974թ.-ից շուտ ծնված բարեկամի անունով, սակայն ինքս աշխատացնեմ խանութը, որպեսզի սոց. հարկ չմուծվի:

ԱՁ սոցիալական վճարի վերաբերյալ
Լիանա․
Բարև ձեզ ես հարցրել էի, որ եթե ԱՁ-ն 1989թ ծնված է՝ ինչքա՞ն սոցիալական վճար պետք է վճարի միկրոձեռնարկատիրության դեպքում, պատասխանել էիք 5%։ Խնդրում եմ ասել՝ այդ 5 % սոց. վճարը շրջանառությունից տարեկան կտրվածքո՞վ պետք է վճարել, թե՞ ամեն ամիս: Եվ գրել էիք, որ կամավոր վճար է, այսինքն՝ դա պարտադիր վճար չի՞, կարո՞ղ եմ չվճարել: Եվ տարվա վերջ ո՞ր հաշվետվության մեջ է երևում այդ գումարը սոց. վճարի:

Նորաբաց ԱՁ-ն ատամնաբուժարան է
Տաթև․
Բարև ձեզ: Նորաբաց ԱՁ-ն ատամնաբուժարան է, որտեղ կա միայն տնօրեն (ՀԴՄ չունի, չի գործում):
Կարո՞ղ եք ասել՝ բացի շրջանառության հարկից էլ ի՞նչ հարկատեսակի հաշվետվություն պիտի ներկայացվի:
Եվ վճարները՝
ԱՁ-ի եկամտային հարկ և սոց․ վճարներ 10.000
Դրոշմանիշային վճար՝ 12.000 (արդյո՞ք կարելի է դրոշմանիշային վճարը բաշխել ամսական 1000 վճարել, թե՞ պարտադիր պիտի 12.000 միանվագ վճար արվի)

Ի՞նչ վճարումներ պետք է կատարել վարձու աշխատողի համար
Լիանա․
Բարև ձեզ, խնդրում եմ կասեք՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի դեպքում, որը գեղեցկության սրահ է, վարձու աշխատողի համար ինչ վճարում պետք է արվի, և նվազագույնը ինչքան աշխատավարձ պետք է գրվի։ Եթե ԱՁ-ն 1989թ-ին է ծնվել, իր համար սոց․ պե՞տք է վճարի։

ԱՁ-ն նաև վարձու աշխատող է
Հայկանուշ.
Բարև ձեզ:
Եթե ես այլ կազմակերպության աշխատող եմ և ունեմ իմ ԱՁ-ն, պետք է վճարե՞մ սոց. վճար 2 դեպքում:

ԱՁ-ն գործունեություն է իրականացնում հանրային սննդի ոլորտում
Դավիթ.
Բարև ձեզ: ԱՁ-ն զբաղվում է հանրային սնունդով, հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և չունի գրանցված աշխատող, այն բացվել է 28.11.2019թ.: Կարո՞ղ եք ասել՝ եկամտայինը և սոց. վճարը միայն դեկտեմբեր ամսվա համա՞ր է վճարվելու, թե՞ նոյեմբեր ամսվա մի քանի օրվա համար էլ պետք է վճարվի: Եվ տարվա ավարտի համար շահութահարկի հաշվետվության ո՞ր ձևը պետք է ներկայացվի, և սոց. վճարի համար եռամսյակը մեկ պետք է հաշվետվությու՞ն ներկայացվի:

Ա/Ձ-ն զբաղվում է ծաղկաբուծությամբ
Նարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: Ա/Ձ եմ և զբաղվում եմ ծաղկաբուծությամբ, ջերմոցիս սածիլները ներկրում եմ, հետո աճեցնում և վաճառում, տարեկան շրջանառությունս չի գերազանցում 13 000 000 դրամը, ունեմ 3 աշխատող: Կարո՞ղ եմ արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, բացի աշխատողների 5 000 դրամից և 1 000 դրամ դրոշմանիշային վճարից, աշխատողի համար որքա՞ն սոց. վճար պետք է վճարեմ:

Որքա՞ն է սոցիալական վճարի դրույքաչափը 2020թ․ հունվարի 1-ից հետո
Արմինե.
Հարգելի գործընկերներ, շնորհավոր բոլորի անցած տոները: Խնդրում եմ պատասխանել՝ որքա՞ն է կազմում սոցիալական վճարը 2020թ. հունվարի 1-ից հետո, քանի որ տարբեր կարծիքներ եմ լսել: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում ասվում է.
Հոդված 81, մաս 8.1.
Մինչև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտների՝ եկամտային հարկով հարկման բեռի նվազեցումը սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված սոցիալական վճարի կեսը, սակայն ոչ ավել, քան 12500 դրամ, կատարում է պետությունը:
Ստացվում է, որ սոց. վճարը 2020թ. հունվարի 1-ից հետո պետք է կազմի 5 %, քանի որ պետությունը այլևս չի մասնակցում աշխատողի սոց. վճարի վճարմանը, սակայն շատ տեղերում ասում են, որ սոց. վճարի դրույքաչափը մնացել է անփոփոխ՝ 2,5 %:
Վերջին մեկնաբանություններ