
Արդյո՞ք պետք է հաշիվ բացելու հայտ ներկայացնել սոցապ հիմնադրամ
Սյուզի.
Ա/Ձ-ն հաշվառվել է 1997թ.-ին: Մեկ տարի գործունեություն անելուց հետո դադարեցվել է: 2012թ.-ին նորից վերահաշվառվել է: Արդյո՞ք պետք է անհատական հաշիվ բացելու և ստաժի վերաբերյալ տեղեկություն ուղարկել սոցին: Եվ մեկ հարց էլ. եթե ֆիզ. անձը կատարում է կազմակերպության համար թարգմանություն մոտ մեկ ամիս ու կես տևողությամբ, քաղաքացիաիրավական պայմանագիր պե՞տք է կազմել այդ անձի հետ: Այդ դեպքում դարձյա՞լ պետք է հայտ ներկայացվի սոցապին: Չէ՞ որ նա կազմակերպության աշխատողը չի, աշխատավարձ չէ, այլ աշխատանքի դիմաց վարձատրություն, ենթադրենք՝ 100 000 դրամ: Գործատուի սոց. վճար և եկամտահարկ է փոխանցվել: Եվ արդյո՞ք անհրաժեշտ է այդ ամսվա համար եկամտահարկի եռամսյակային հաշվետվություն ներկայացվի, եթե Ա/Ձ է: Խնդրում եմ, եթե հնարավոր է, բոլոր հարցերին պատասխանեք: Կանխավ շնորհակալ եմ:

Պրակտիկանտների համար հայտի ներկայացում
ՍԵՎԱԿ.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Զբաղվածության ծառայությունը կազմակերպություն է ուղարկել անձանց պրակտիկա անցնելու նպատակով, պրակտիկայի համար ծառայությունը յուրաքանչյուր ամիս գումար է փոխանցել կազմակերպությանը վերջիններիս աշխատավարձ վճարելու համար: Պրակտիկայի ավարտից հետո վերը նշված անձանցից մեկին կազմակերպությունն ընդունել է աշխատանքի: Տվյալ աշխատողի անհատական հաշիվ բացելու մասին հայտը սոց. ապ. կազմակերպությու՞նն է պարտավոր ներկայացնել, թե՞ զբաղվածության ծառայությունը (ի դեպ, խոսքն այն ամիսների մասին է, որոնց ընթացքում աշխատողը պրակտիկա է անցել տվյալ կազմակերպությունում):
Հարկավ շնորհակալություն:

Սոցապ տարվող փաստաթղթերում սխալ հայտնաբերելու դեպքում
Աստղիկ.
Բարև Ձեզ, ունեմ այսպիսի հարց.
Սոցապ տարվող փաստաթղթերում սխալ հայտնաբերելու դեպքում 15 օրվա ընթացքում կարող ենք տանել ճշգրտում առանց վարչական տուգանքների: Ինձ հետաքրքրում է` 15 օրը հաշվարկվում է փաստաթղթի ներկայացմա՞ն օրվանից, թե՞ ներկայացված փաստաթղթում սխալ հայտնաբերելու օրվանից: Շնորհակալություն:

Պառնաս ծրագրի վերաբերյալ
Արման.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ ասել` եթե մեր կազմակերպությունը անցնի Պառնաս ծրագրի, ապա այս դեպքում այլևս անհրաժեշտություն չի՞ լինի ներկայանալ Սոցապ անհատական հաշվետվություն հանձնելու համար: Շնորհակալություն:

Անհատական հաշիվ բացելու մասին հայտ
Անահիտ.
Անհատական հաշիվ բացելու մասին հայտի իսկությունը ինչպե՞ս կարող է ստուգել սոց. մարմինը:

Կորել է աշխատողի աշխատանքային գրքույկը
Narek.
Գործատուն կորցրել է աշխատանքային գրքույկս: Ինչպե՞ս սոցապում վերականգնեմ գրքույկս և ո՞ր սոցապում:

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվի սոցապ
Սոֆի.
Բարև Ձեզ: Եթե նոր աշխատող ենք ընդունում, ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվի սոցապ:

Աշխատանքային ստաժի վերաբերյալ ձևաթղթի հանձնում
Armine.
Հարգելի հաշվապահներ, ինձ կհուշե՞ք, թե որտեղ (այսինքն որ սոց-ում) պետք է հանձնել աշխատողի ստաժի հաշվետվությունը, եթե կազմակերպությունը գրանցված է Նոր-Նորքի ՀՏ-ում: Նախապես շնորհակալություն:

Սոցապ ներկայացվող հաշվետվություն ԱՁ կողմից
Հասմիկ.
Ներկայացնու՞մ է արդյոք ԱՁ-ն որպես տնօրեն իր մասին հաշվետվություն կամ տիտղոսաթերթ, ստաժի մասին հաշվետվություն: Ունի նաև մեկ աշխատող: Խնդրում եմ պատասխանեք` ինչպես է արվում դա:

Նպաստի գումարը գերազանցում է վճարվելիք սոց. վճարի գումարը
Ամալյա.
Բարև ձեզ, սիրելի կոլեգաներ: Խնդրում եմ ինձ օգնել:
2012 թվականի մայիսի 2-ից մեր աշխատակիցը գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդի: Վերջինիս նպաստը կազմել է 1 180 000 դրամ, որը գերազանցում է մեր կազմակերպության կողմից մայիս ամվա համար վճարվելիք սոց. վճարի պարտավորությունը 400 000 դրամով: Կարո՞ղ եք ինձ հուշել` ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվի հարկային գումարը մնացած մասը ետ ստանալու համար, և նաև եթե դժվար չի` բացատրել, թե որ սյունակում ինչ է պետք գրել:
Կանխավ շնորհակալություն:

Աշխատողն ունի 2 աշխատանքային պայմանագիր
Վիկտորյա.
Հարգելի գործընկեր, եթե աշխատողը նույն կազմակերպությունում աշխատում է համատեղությամբ 2 պայմանագրով և որոշում է լուծել 1 պայմանագիրը, այսինքն՝ ազատվել 1 պաշտոնից և շարունակել աշխատանքը մյուս պաշտոնով, արդյո՞ք պետք է կատարել վերջնահաշվարկ և ներկայացնել սոց. հայտ-հաշվետվություն այդ աշխատողի մասով:

Կազմակերպությունը փոխել է իրավաբանական հասցեն
Նարինե.
Եթե կազմակերպությունը գրանցված է Մաշտոցի հարկայինում, սակայն փոխել է իրավաբանական հասցեն, որն այժմ Կենտրոն համայնքում է, հնարավո՞ր է արդյոք սոցապ ներկայացվող անհատական հաշվի մասին հայտը ներկայացնել օրինակ Կենտրոն սոցիալական ապահովվածության տարածքային գրասենյակ:

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ուղարկվի ՀՏ
Արթուր.
Ֆիզ. արձակուրդի վճարման արդյունքում առաջացել է կեսաթոշակային ֆոնդի կողմից փոխհատուցման հարց, վճարումը կատարվել է ապրիլ ամսում: Ի՞նչ փաստաթղթեր պետք է ուղարկվի ՀՏ և պետք է ուղարկվի եռամսյակի ավարտից հետո՞, այսինքն հաշվետվությունը հանձնելուց հետո՞:

ԱՁ գրանցում սոց. ապ. հիմնադրամում
Վարդան.
Բարև Ձեզ: Ես այսպիսի մի հարց ունեմ. 2011 դեկտեմբերի 12-ին գրանցել եմ ԱՁ ու ամեն ամիս մուծել եմ սոց. վճար հանդիսացող 5000 դրամը: Գործնեությունը սկսել եմ իրականացնել ս.թ. հունվարի 1-ից: Ասեմ, որ ԱՁ իրականացնում է վարսավիրական գործնեություն և աշխատում է հաստատագրված վճարով: Գնացել եմ թաղապետարանի համապատասխան բաժին (ինչպես իրենք են ասում 101 սենյակ), որպեսզի գրանցեմ աշխատողներին` մայիս ամսից: Ինձ ասել են, որ ես պետք է ինձ գրանցեի որպես աշխատող, որը չեմ արել (ԱՁ ես եմ), ուստի պետք է դրա համար վճարեմ տուգանք գրանցման օրվանից ինձ չգրանցելու և իմ սոց. վճարը չմուծելու համար: Խնդրում եմ ինձ ուղղություն տալ այս հարցում: Արդյո՞ք ես պետք է ինձ գրանցեի որպես աշխատող, եթե այո, ապա 5000 սոց. վճարը ինչի՞ համար էի մուծում, և եթե ես իրոք խախտում եմ կատարել, ապա ինչպե՞ս է հաշվարկվում այդ սոց. վճարը և տուգանքի չափը: Կանխավ շնորհակալություն:

Սոցապ հաշվետվությունների հանձնում
Սուսաննա.
Կարելի՞ է արդյոք նույն թղթապանակում դնել 2 տեսակի անհատական հաշվետվություն` ընթացիկ ու ազատում: Շնորհակալություն բոլոր պատասխանների համար:

Ոչ ռեզիդենտի աշխատանքի ընդունում
Մարտին.
Հարգելի կոլեգաներ, ի՞նչ առանձնահատկություններ կան ոչ ռեզիդենտին աշխատանքի ընդունելու դեպքում: Նա ունի սոց. քարտ, սակայն չունի ՀՀ անձնագիր: Արդյո՞ք պետք է անհատական հաշիվ բացելու համար հայտ ներկայացնել սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ: Եվ ինչպե՞ս է հարկվում ոչ ռեզիդենտի ստացած աշխատավարձը:

Ստաժի հաշվարկման ձևաթղթի վերաբերյալ
Liana.
Կազմակերպությունը ամեն նոր աշխատող ընդունելիս սոցապ բաժնի (մարզային) պահանջով ներկայացնում է ստաժի տեղեկանք, սակայն Երևանում նման բան վաղուց էլ չեն պահանջում: Խնդրում եմ ասել հրամանի համար և տարեթիվ, ըստ որի այլևս անհրաժեշտություն չկա ներկայացնել ստաժի տեղեկանք: Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս հաշվել նպաստը
Լյուդմիլա.
Հարգելի հաշվապահներ, օգնեք ինձ հետևյալ հարցում: Աշխատողը ապրիլի 16-ից մինչև ապրիլի 28-ը աշխատանքի չի եկել և հիվանդության տեղեկանք է բերել բուժ. հաստատությունից: Ինչպե՞ս պետք է հաշվեմ բյուլետենը, և տեղեկանքը պե՞տք է արդյոք սոց. բաժին ներկայացնեմ: Խնդրում եմ մանրամասն նկարագրեք` ինչ պետք է անեմ: Ես առաջին անգամ եմ անաշխատունակության նպաստ հաշվարկելու:
Նախապես շնորհակալ եմ:

Կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր
izabela.
Հարգելի հաշվապահներ, կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր 1 տարի ժամկետով, և ըստ պայմանագրի վճարվել է կանխավճար, որից կատարվել է սոց. հատկացում և պահվել է եկամտահարկ: Պայմանագրային ընդհանուր արժեքը հայտնի կդառնա աշխատանքների կատարման ավարտին: Խնդրում եմ պատասխանել, թե մնացած 10 ամիսների ընթացքում պե՞տք է արդյոք հաշվարկել սոց. հատկացում, եթե ԱՎՈՒՄ չկա, և եթե այո, ապա ինչպե՞ս այն ցույց տալ սոցապի հաշվետվության մեջ:

Ընկերությունը գործունեություն չի ծավալել
hayk.
Հարգելի հաշվապահներ, եթե ընկերությունը մի քանի ամիս է` գրանցված է, բայց գործունեություն չի ծավալել, աշխատողներ չկան, կա միայն գրանցված տնօրեն (նաև հիմնադիր), որի հետ աշխատանքային պայմանագիր չկա, արդյո՞ք պարտադիր է, որ.
1. Տնօրենը աշխատավարձ ստանա
2. Սոցապին ձև Ֆ10 ներկայացնել` տնօրենի համար
3. Դրամարկղային գիրք պահել
Վերջին մեկնաբանություններ