Tag: սխալ

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գիրքը սխալ է լրացվել

Լիլիթ․

Բարև ձեզ։ Նախորդ ամսվա դրամարկղային գիրքը սխալ է լրացվել, 30․09-ի թիվը հաջորդ օրը մինչև կեսօր չի արտացոլվել, հետևաբար սեպտեմբեր ամսում չի նշվել։ Ի՞նչպես կարելի է դա շտկել, այս ամսվա սկզբին գրած գումարը խմբագրելով։ Նախապես շնորհակալություն։

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Էլեկտրոնային դրամարկղային գրքում սխալմամբ ամիս է փակվել

Հայկ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Երեկ էլեկտրոնային դրամարկղային գիրքը պետք է փակեի դեկտեմբեր ամիսը, բայց սխալմամբ փակել եմ 2024թ հունվարը: Ու հիմա դրամարկղի ելքը չեմ կարող լրացնել, ու կարծես հունվար ամսին այլևս ոչ մի գործարք չեմ կարող լրացնել: Արդյո՞ք կարելի է դրամարկղի ելքը առհաշիվի միջոցով տեղափոխել փետրվար ամսին: Օրինակ՝ դտ 252- կտ 228 (հունվար), դտ 228 - կտ 251 (փետրվար): Նախապես շնորհակալություն։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ամսաթվի ճշգրտում ԵՏՄ վիճակագրական ձևում

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ԵՏՄ ներմուծման վիճակագրական ձևում, որն արդեն հանձնված է, նկատեցի սահմանի հատման ամսաթիվը սխալ է գրված։ Կասե՞ք՝ ինչպես ճշգրտել: Կանխավ շնորհակալ եմ:

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստը ավել է վճարվել

Արփինե․

Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ կօգնե՞ք։ Աշխատողը 3 տարի խնամքի արձակուրդից հետո 9 ամիս աշխատելուց հետո նորից գնում է ֆիզ․ արձակուրդ, մայրության և ծննդաբերության նպաստը հաշվարկելիս միջին աշխատավարձի հաշվարկի մեջ ներառվել են նաև ֆիզ․ արձակուրդի գնալուն նախորդող ամսվա աշխատավարձը 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդին նախորդող ամիսվա փոխարեն։ Որոնք եղել են տարբեր։ Որի արդյունքում հաշվարկված նպաստի չափը ավել է ստացվել, բայց նպաստը արդեն փոխանցվել է նպաստառուին: Ինչպե՞ս վարվել։ Արդյո՞ք պետք է կատարել վերահաշվարկ և գումարի ետպահում կատարել տվյալ անձի արձակուրդայինի հաշվարկից։ Նշեմ նաև, որ ֆիզ․ արձակուրդի ավարտից հետո նա պետք է օգտվի իրեն հասանելիք ամենամյա արձակուրդից։ Ինչպե՞ս է կատարվելու ավել վճարված գումարի ետգանձման ընթացակարգը ըստ հերթականության։

Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սխալմամբ ԱԱՀ հաշվարկի ներկայացում

Արա․

Շրջանառության հարկ վճարող եմ, սակայն սխալմամբ ներկայացրել եմ ավելացված արժեքի և ակզիզային հարկի միասնական հաշվարկ (թիվ 260 ձև), որի պարտավորությունը ես չունեմ: Ինչպե՞ս ես ուղղեմ սխալը, քանի որ ես շրջանառության հարկ վճարող լինելու ժամանակ չունեմ պարտավորություն 260 ձևը ներկայացնելու համար: Անհրաժե՞շտ է նույն հաշվարկը զրոյական տողերով ներկայացնեմ, թե ՞ դիմեմ ՊԵԿ՝ հաշվետվությունը չեղյալ համարելու համար:

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտի սխալ

Նունե. Աշխատողի գրանցման հայտը լրացնելուց հետո նշում եղավ, որ հայտը լրացված է սխալներով, բայց որ սխալներով էլ ցույց չտվեց, և հայտը ստորագրելուց հետո էլ նշում է "սխալներով": Ինչ խնդիր կարող է առաջանալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Օտարերկրյա քաղաքացու գրանցում

Սյուզի. Բարև ձեզ: Օտարերկրյա քաղաքացուն գրանցելիս գրվում է, որ տվյալներում սխալ կա. "Ստուգման ժամանակ տեղի է ունեցել սխալ": Գրանցում եմ կացության քարտի հիման վրա, ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ սխալմամբ ԱԱՀ հաշվարկը նախորդ տարվա համար է ուղարկել

Անի․ Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք․ ես 2020 թվականի ԱԱՀ փետրվար ամսվա համար պետք է ուղարկեի, բայց անցյալ տարվա 2019 փետրվարի ԱԱՀ համար հաշվետվություն ուղարկեցի: Բայց ԱՁ անցյալ տարի 16.04.2019 համարվել է Ընտանեկան Ձեռնարկատեր, դա կազդի՞ իր գործունեությաան վրա՝ անցյալ տարվա:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է

Վերգինե․ Բարև ձեզ: Բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է: Այս գրությունը երևում է, երբ օնլայն համակարգով փորձում եմ օտարերկրացի աշխատող գրանցել: Կարո՞ղ եք ասել՝ ինչն է պատճառը։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվարկը սխալ է լրացվել

Logiko. Բարև ձեզ, մարտ ամսվա եկամտային հարկի և սոց. վճարի իմ ուղարկած հաշվետվության մեջ սխալ եմ գտել, տարբերությունը ընդամենը 3 500 դրամ է: Հիմա ժամկետը անցել է, կասե՞ք` ինչ պետք է անեմ: Ի՞նչ տույժեր կան:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվարկային փաստաթղթերի մատակարարման ամսաթվերը սխալ են

An. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, հաշվարկային փաստաթուղթ եմ դուրս գրել 142 հատ, որոնց մատակարարման ամսաթիվը պատահաբար սխալ է եղել: Ի՞նչ կարող եմ անել այդ դեպքում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս վարվել սխալ դուրս գրված հաշիվների հետ

Nata. Բարև ձեզ, նախորդ երկու ամիսներին ես ակցիզային հարկով հարկվող ապրանքների հարկային հաշիվների փոխարեն դուրս եմ գրել ապրանքների մատակարարման հաշիվների, բայց ակցիզային հարկի հաշվետվությունը ներկայացրել եմ, ինչպե՞ս վարվեմ դուրս գրված հաշիվների հետ, և ինչպիսի՞ պարտավորութուն կառաջանա սխալ դուրս գրված հաշիվների համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Երբ իրականացվում են ստուգումներ և գտնվում են որոշակի սխալներ

Աննա. Բարև ձեզ, երբ իրականացվում են ստուգումներ և գտնվում են որոշակի սխալներ, ի՞նչ է սպասվում դրանից հետո: Կանխավ շնորհակալ եմ, հարցս վերաբերում է գործավարի կատարած աշխատանքին փաստաթղթերի հետ կապված:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի 6-րդ աղյուսակը սխալմամբ լրացվել է 1 000 դրամներով

Նարինե. Հարգելի կոլեգաներ, եթե հանդիպել եք նման խնդրի, խնդրում եմ արձագանքել. 2014 թվականի շահութահարկի 6-րդ աղյուսակը սխալմամբ լրացվել է 1 000 դրամներով: 2015թ-ի շահութահարկի հետ համեմատելով կամերալ ստուգմամբ հայտաբերվել է մեծ գումարի չափով սխալ, որը հետևանք է հենց 6-րդ աղյուսակի սխալ լրացնելուն, սակայն 2014 թվականը ստուգված է, այսինքն հաշվարկը ճշգրտել հնարավոր չէ: Այս դեպքում ինչպե՞ս պետք է խնդիրը լուծվի, արդյո՞ք բավարար է կամերալին պատասխանել նամակով, որ սխալ է լրացված 6-րդ այուսակը, և սա կլինի բավարար, թե կարո՞ղ են լինել այլ հետևանքներ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Սխալմամբ նշվել է քաղաքացիաիրավական հարաբերությունների ժամկետ

Mariana. Աշխատակցին էլ. եղանակով գրանցելուց նշել եմ ոչ միայն աշխատանքային հարաբերությունների սկիզբը, այլ նաև սխալմամբ քաղաքացիական հարաբերությունների սկիզբը: Նման սխալ կրկնվել է 15 աշխատակիցների մոտ: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Accountant.am
Գործընկերներ

Ձևակերպման ուղղում ծրագրի մեջ

Մխիթար. Բարև Ձեզ: Աշխատում եմ ՀԾ ծրագրով: Հունիս 2013 թ-ին աշխատավարձի ավել հաշվարկ եմ կատարել: Չեմ կարողանում այդ հաշվարկը հանել: Տալիս եմ 5271-7131 ձևակերպումը, չի ստացվում: