Tag: սերտիֆիկատ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պրակտիկանտի ընդունում աշխատանքի

Արամ․

Բարև Ձեզ: ՀՀ-ում գրանցված անհատ ձեռներեցը կարո՞ղ է փորձնակ/պրակտիկանտ ընդունել: Եթե այո, կարո՞ղ է պրակտիկանտը կամավոր կարգով աշխատել, այսինքն առանց աշխատավարձի, և ի՞նչ պայմաններ պետք է ապահովի ԱՁ-ն պրակտիկանտի համար: Նաև կարո՞ղ է ԱՁ-ն փորձնակին պրակտիկայի վերջում ինքնուրույն սերտիֆիկատ ստեղծել և տալ, թե՞ վալիդ, այլ ինստիտուտների կողմիղ ճանաչվող սերտիֆիկատ ստեղծելու համար ինչ-որ պաշտոնական մեխանիզմներ կան: Շնորհակալություն:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Թռչնամսի վերավաճառք

Աննա․

Բարև ձեզ։ ԱՁ-ն ցանկանում է թռչնամիս գնել թռչնաֆաբրիկայից և դրանից ստանալ արտադրանք և մասնատել, փաթեթավորել ու վաճառել: Կասե՞ք՝ ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատել, և ի՞նչ է անհրաժեշտ, առհասարակ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ (սերտիֆիկատ, թույլտվություն և այլն)։ Նախապես շնորհակալ եմ։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կիսաֆաբրիկատների արտադրություն

Արմ․

Բարև Ձեզ, կասե՞ք՝ տեղական ձեռքբերված թարմ մսից կիսաֆաբրիկատների արտադությունը (ԱՏԳԱԱ 1602) լիացենզավորման ենթակա գործունեություն է, թե՞ ոչ, կամ առհասարակ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ (սերտեֆիկատ, թույլտվություն և այլն)։ Նախապես շնորհակալ եմ։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առաջանու՞մ է արդյոք ռոյալթի

Անի․

Կազմակերպությունը գնել է Microsoft-ի Power Pi ծրագրի օգտագործման տարեկան բաժանորդագրություն, ռեզիդենտության սերտիֆիկատը կա, ոչ ռեզիդենտի շահութահարկով չի հակվել, բայց առաջանու՞մ է արդյոք ռոյալթի։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դասընթացներ գեղեցկության սրահում

Եվա․

Բարև Ձեզ, խնդրում եմ ասել՝ եթե ԱՁ-ն (գեղեցկության սրահ), ով աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում, եթե ունենա աշակերտ կամ ունենա դասընթացներ և տրամադրի սերտիֆիկատ, այս դեպքում անձնագրի հիման վրա հաշիվ գրելն է պարտադիր, թե՞ ՀԴՄ կտրոն կարող ենք տրամդրել։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում

Եվա․

Բարև Ձեզ, խնդրում եմ ասել՝ եթե ԱՁ-ն (գեղեցկության սրահ), ով աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում, եթե ունենա աշակերտ կամ ունենա դասընթացներ և տրամադրի սերտիֆիկատ, կարո՞ղ է աշխատել միկրոյի դաշտում։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Экспорт мебельной продукции

Давид.

Здравствуйте! Пишу на русском, но можно отвечать на армянском:

1. Какие сертификаты нужны для экспорта мебельной продукции из Армении в Германию?

2. Есть ли компании, которые занимаются помощью в сборе документов и подаче заявлений на получение таких лицензий? Если да - то прошу обозначить какие. Спасибо!

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային ռեզիդենտի սերտիֆիկատ

Անի․

Բարև ձեզ, հարգելիներս: Որևէ մեկը ստացե՞լ է հարկային ռեզիդենտի սերտիֆիկատ: Ինձ հետաքրքրում է ողջ գործընթացը քայլ առ քայլ: Կարո՞ղ եք օգնել:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Սերտիֆիկատ տրամադրելու հետ կապված

Արուսյակ. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. կարո՞ղ եմ արդյոք ինձ մոտ ուսուցանվող աշակերտին տալ սերտիֆիկատ, եթե հանդիսանում եմ միկրոձեռնարկատեր: Եթե այո, ապա ինչպե՞ս կարող եմ ստանալ թույլտվություն: Նշեմ, որ գործունեությունս նկարչական դասընթացներ են:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կնիքի ձեռքբերման համար

Արմինե. Բարև ձեզ: Խնդրում եմ հուշել՝ Ա/Ձ որտե՞ղ կարող է կնիք հանել, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչպես նաև սերտիֆիկատ: Կոսմետոլոգիական կենտրոն է լինելու: Շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որտե՞ղ պետք է դիմել սերտիֆիկատ ստանալու համար

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երկու հարց ունեմ, խնդրում եմ օգնեք: ԱՁ-ն վարսավիրական ծառայություն է՝ միկրոյով: Հիմա ուզում է նաև դասընթացներ վարել, աշակերտ պահել և սերտիֆիկատ տալ: Այդ սերտիֆիկատի հետ կապված խնդրում եմ քայլերը հերթով նշեք, այսինքն որտե՞ղ պետք է դիմի սերտիֆիկատի համար: Ի՞նչ հարկային պարտավորություններ կարող է լինել: 2-րդ հարցս, եթե ԱՁ-ն ունի գրանցված աշխատողներ և նա հանրային հատվածում գրանցված աշխատող է՝ 2020թ.-ին և՛ ԱՁ-ի համար է 12 000 վճարել դրոշմանիշային վճար, և՛ իր աշխատավարձի պահումից: ԱՁ-ի 12 000 կարո՞ղ է ետ ստանալ: Կանխավ շաաատ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել թխվածքաբլիթների արտադրությամբ և վաճառքով

Լիլիթ. Ողջույն: Եթե անձը որոշել է թխվածքաբլիթներ արտադրել և ներկայացնել վաճառքի մի քանի խանութներում, որևէ հարկային գրանցում չունի: Խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս գործի, հարկային գրանցումը, սննդի համար ի՞նչ-որ սերտիֆիկացիա անհրաժեշտ է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հարկային գրանցումը բավարա՞ր է գործունեություն ծավալելու համար

Artak. Բարև Ձեզ: Կազմակերպությունը զբաղվելու է հիգիենայի պարագաների՝ ողողման հեղուկների և այլն, արտադրությամբ: ՍՊԸ, թե՞ ԱՁ: Արդյո՞ք պետք է առանձին լիցենզավորում կամ սերտիֆիկացիա, թե՞ հարկային գրանցումը բավարար է գործունեություն ծավալելու համար: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մատնահարդարման ծառայություններ մատուցող Ա/Ձ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Բարև Ձեզ։ Մատնահարդարման սալոնը կարո՞ղ է հարկվել միկրոձեռնարկատիրական հարկման ռեժիմով, եթե անձը գրանցվում է որպես ԱՁ: Այսինքն՝ տարեկան պետք է վճարվի 12 000 դրամ, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատողի համար 5 000 դրամ եկամտային հարկ և 5 000 սոց․ վճար ամսական։ Եվ ևս մեկ հարց, եթե բացի մատնահարդաման ծառայություններից, իրականացվելու են նաև վճարովի ուսուցման և վերապատրաստման աշխատանքներ, ինչպես նաև տրվելու են սերտիֆիկատներ, տվյալ պարագայում որևէ այլ հարկ պե՞տք է վճարվի արդյոք։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գլխավոր հաշվապահի որակավորման վերաբերյալ

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` գլխավոր հաշվապահին պարտադիր պայման ունի՞ ստանալու ինչ որ որակավորում՝ սերտիֆիկատ կամ լիցենզիա, եթե ընկերությունը խոշոր հարկատու է, կամ կա՞ արդյոք, որ սահմանված շեմից անցնում է գումարի շրջանառությունը, պետք է Կենտրոնական բանկից կամ ինչ որ կառույցից ստանա տվյալ հավաստագիրը։ Կանխավա շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա արտադրությամբ զբաղվելու համար

Աստղիկ. Բարև Ձեզ, ես ուզում եմ զբաղվել կոտլետների արտադրությամբ: Խնդրում եմ ասել` դրա համար լիցենզիա կամ սերտիֆիկատ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա որտեղի՞ց կարող եմ այն ստանալ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ընկերությանը անհրաժեշտ է ստանալ լիցենզիա

Արտակ. Ընկերությունը նպատակ ունի տրամադրել կարճատև մասնագիտական դասընթացներ, օրինակ ֆինանսական մաթեմաթիկա` ավարտին մասնակիցներին հանձնելով ընկերության կողմից ոչ պետական նմուշի սերտիֆիկատներ: Արդյո՞ք ընկերությանը անհրաժեշտ է ստանալ լիցենզիա Կրթության ու գիտության նախարարության կողմից կամ տեղեկացնել նախարարությանը իր մտադրության մասին: Կանխավ շնորհակալություն: