Tag: սեզոնային

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Սեզոնային աշխատանք

Էմիլի․ Մեր հիմնարկին փետրվար ամսին ծանուցում են տվել, որ պետք է ապրիլի 10-ին լուծարվի, հիմա ես կարո՞ղ եմ սեզոնային աշխատակից ընդունել այսօրվանից մինչև ապրիլի 10-ը այգում աշխատանքներ կատարելու համար։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կարո՞ղ է արդյոք վարձատուն խզել պայմանագիրը

Գրիգոր. Կազմակերպությունն ունի հողի վարձակալության պայմանագիր համայնքապետարանի հետ, 2015 թվականին ավարտվել է պայմանագրի ժամկետը, սակայն համայնքապետարանը շարունակել է դուրս գրել հաշիվ ապրանքագիր, որի արդյունքում էլ վարձակալի կողմից վճարվել են բոլոր վարձավճարները: Նշեմ, որ աշխատանքը սեզոնային է՝ մայիսից մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ /այգի է/: Կարո՞ղ է արդյոք վարձատուն խզել պայմանագիրը, եթե այո, ի՞նչ հիմքով /եթե հնարավոր է՝ հղում կատարեք/: Նշեմ, որ քսան տարուց ավելի է պայմանագիրը կնքված է, վարձակալի կողմից կատարվել են ներդրումներ և որևէ հիմք չկա լուծելու պայմանագիրը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ սեզոնային աշխատանքային պայմանագրով աշխատողների հետ

Նարինե. Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ սեզոնային աշխատողների աշխատանքը 5 ամիս է, նրանց հետ կապում ենք ժամանակավոր պայմանագիր, պայմանագրի ավարտից հետո նրանց վերջնահաշվարկ տալի՞ս են:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հնարավո՞ր է աշխատակիցների հետ կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր

Հերմինե․ Բարև Ձեզ, նախ շնորհակալություն նման հնարավորություն ընձեռելու համար: Հարցս հետևյալն է. մեր արտադարամասի աշխատանքը հիմնականում համարվում է սեզոնային, որովհետև աշխատակիցբերին հիմնականում ընդունում ենք աշխատանքի ժամանակավոր, սեզոնի հետ կապված, պահածոների արտադրանք ենք իրականացնում. հնարավո՞ր է արդյոք այդ աշխատակիցներին ընդունենք ոչ թե աշխատանքային պայմանագրով, այլ քաղիրավական ծառայությունների հիմունքներով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Ինա. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ ևս մեկ հարցում օգնեք: Եթե տարվա ընթացքում աշխատում եմ 8 ամիս (սեզոնային), ֆիզ. արձակուրդ գնալիս աշխատած ամիսների եկամուտը կրկին պետք է բաժանել 12-ի՞։ Եվ արդյո՞ք սեզոնային աշխատողների համար չկա այլ տարբերակ։