
Կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացում
Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ ՍՊԸ, որն աշխատում է ԱԱՀ-ով, իրականացնում է կանոնավոր ուղևորափոխադրում ոչ ներքաղաքային, հասույթը մուտքի օրդերով մուծվում է դրամարկղ, այս գործունեության համար չկա ՀԴՄ կտրոն, մինչև սեպտեմբերի մեկը գործունեությունը հարկվում է պետ տուրքով ամսական, այս դեպքում ԱԱՀ հաշվարկի ո՞ր տողում պետք է լրացվի հասույթը ու գանձվի ԱԱՀ: Կանխավ շնորհակալ եմ։

Ուղևորափոխադրումների էլեկտրոնային հարթակ
Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ, այս պարագայում էլեկտրոնային հարթակը ինչ է նշանակում, ուզում եմ հասկանալ սա որ դեպքում է:
Ուղևորափոխադրումները էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ստացված պատվերով իրականացվելու դեպքում յուրաքանչյուր ուղևորափոխադրման համար սույն հոդվածի 2-րդ մասում նշված չափով պետական տուրքը գանձում և պետական բյուջե է վճարում էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:
3. Սույն հոդվածի կիրառության իմաստով` 1) ավտոբուս է համարվում այն ավտոմոբիլը, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է տասնյոթը. 2) միկրոավտոբուս է համարվում իննից մինչև տասնյոթ նստատեղ ունեցող (առանց վարորդի նստատեղի) ավտոմոբիլը։

ԱՁ-ն համագործակցում է Yandex-ի հետ
Արփինե․
Հարգելի խմբակիցներ, ԱՁ-ն համագործակցում է Yandex-ի հետ և բացել է տաքսոպարկ։ Մի շարք հարցեր կան, խնդրում եմ չանտեսել․☺️
1․ Արդյո՞ք պարտավորություն ունի վճարել տարեկան 100,000 դրամ պետական տուրք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կազմակերպելու համար։
2․ Արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի վճարման պարտավորությունը իր վրա է, թե՞ Yandex-ի (1.5 %-անկանխիկի և 2 % կանխիկ վճարումների դեպքում)։ Այս դեպքում այդ հաշվարկը ինչպե՞ս է կատարվում, եթե գումարի 7 %-ը տաքսոպարկինն է, 5 %-ը Yandex-ինը։ Հավանաբար մեզ հասանելի 7 %-ի համա՞ր ենք հաշվարկելու պետական տուրք։
3․ Որքանով տեղյակ ենք, կարող է գործունեությունը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ՝ այդ գործունեության մասով վճարելով պետական տուրք և շրջանառությունը ներկայացնելով միկրոյի տարեկանի մեջ։
4․ Վարորդներին քաղաքացիաիրավական պայմանագրերով է պետք գրանցել, թե՞ ոչ։
5․ Էլեկտրոնային ՀԴՄ կարծես թե հարկավոր չէ։

Արդյո՞ք ԱԱՀ գումարները հաշվանցման ենթակա են
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ աշխատում է ԱԱՀ-ով , գործունեության տեսակը՝ ուղևորափոխադրումներ ավտոբուսով, մինչև սեպտեմբերի 1-ը աշխատում է պետ․ տուրք վճար ամսական որպես հարկ, սեպտեմբերի 1-ից պետք է վճարի շրջանառությունից ԱԱՀ, կասե՞ք խնդրեմ՝ իսկ ձեռքբերումների մասով կարո՞ղ է բոլոր հարկային հաշիվներում արտացոլված ԱԱՀ գումարները հաշվանցել: Կանխավ շնորհակալ եմ։

Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ
Աննա․
Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, շտապ հարց ունեմ. ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելուց արդյո՞ք ամսական պետ տուրքի վճար այլևս չի վճարում, այլ հարկվում է իր շրջանառությունից: Կանխավ շնորհակալ եմ:

Իրական շահառուների հայտարարագրի պետ․ տուրք
Ժանետա․
Ո՞ր հաշվեհամարով պետք է փոխանցվի պետ․ ռեգիստրի իրական շահառուների հայտարարագրի համար 10 000 դրամ պետ տուրքը, խնդրւմ եմ օգնել։

Հացի արտադրություն
Նելլի․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասել՝ ԱՁ-ն, ով Երևան քաղաքում զբաղվում է հացի արտադրությամբ և աշխատում է միկրոձեռնարկատիրության համակարգում, արդյո՞ք համարվում է հանրային սնունդ և պե՞տք է վճարի պետ․ տուրք։

Հասցեի փոփոխություն
Արմանե․
Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ն է ՍՊԸ-ի իրավաբանական հասցեի փոփոխման ընթացակարգը, պայմանները, կա՞ն արդյոք նախատեսված պետական տուրքեր կամ վճարումներ։
Ու՞ր պիտի դիմել։
Ի՞նչ է ասում օրենքը ՍՊԸ գրանցման վայրի և ծավալած գործունեության վայրի մասին, արդյո՞ք դրանք պիտի համընկնեն։
Կարիք կա՞ ամեն անգամ գրասենյակ փոխելիս փոխել իրավաբանական հասցեն։
Կանխավ շնորհակալություն։

Շինարարական գործունեության լիցենզիա
Արթուր․
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել՝ ի՞նչ է անհրաժեշտ շինարարության լիցենզիա ստանալու համար։ Գիտեմ, որ պետք է վճարել տարեկան 80 000 պետ․ տուրք։ Իսկ ո՞ր հաշվեհամարին։ Իսկ անհրաժե՞շտ է արդյոք ունենալ գրանցված մասնագետներ, որոնք ունեն համապատասխան կրթություն։ Եվ ընդհանրապես՝ ինչպե՞ս է ընթացակարգը։ Կանխավ շնորհակալություն։

Արտոնագրի վերաբերյալ
Լիլիթ․
Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերվում է Պետական տուրքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով գործունեությանը։ Ամեն ամիս ապարատը շահագործելու համար արտոնագիր պե՞տք է ստանալ։ Եթե փետրվար ամսվա համար ստացել ենք և նախապես վճարումն ու հայտարարությունն ուղարկել ենք, և տարբերություն կա հաշվետվությունը ներկայացնելու հետո գումարը վճարելու մասով, կխնդրեի մի փոքր մանրամասնել, քայլերի հերթականությունը։

Կանոնավոր ուղևորափոխադրումներ
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ աշխատում է հարկման ընդհանուր համակարգում և ունի գործունեության տեսակ՝ կանոնավոր ուղևորափոխադրում, որի հանար մինչ գործունեությունը սկսելը վճարում է պետ․ տուրք, ստանում արտոնագիր յուրաքանչյուր ամիս և իրականացնում գործունեությունը։ Կասե՞ք՝ գործունեության այս տեսակի մասով ինչպե՞ս կատարել ձևակերպումներ: Կանխավ շնորհակալ եմ:

Շրջ․ հարկի բացառություն
Աննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, բացառությամբ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը։ Այստեղ պետական տուրքի մասով բացառությու՞ն է անում, քանի որ այն հարկվում է պետ տուրքի վճարով։
Վերջին մեկնաբանություններ