Tag: պարգևավճար

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Հասմիկ Ավագյան. Արձակուրդի հաշվարկի մեջ պարգևատրման գումարը երկրորդ անգամ կարո՞ղ է մտնել հաշվարկի մեջ, եթե տվյալ ամիսը մտնում է հաշվարկի մեջ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Գառնիկ Մ. Բարև ձեզ, ես էսպիսի հարց ունեմ` կապված արձակուրդայինի հաշվարկի հետ, կոնկրետ իմ դեպքում` վերջնահաշվարկ: Եթե ենթադրենք իմ աշխատավարձը կազմում է 80 000 դրամ, + ամեն ամիս ստանում եմ KPI բոնուս 20 000-ի չափով, ունեմ արձակուրդային 60 օր, ինձ ինչքա՞ն գումար կվճարեն աշխատանքից դուրս գալու դեպքում, և ի՞նչ բանաձևով է հաշվարկվում դա: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Մարինե. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Դիցուք աշխատողը գնում է արձակուրդ սեպտեմբերի 1-ից: Նրան անհրաժեշտ է վճարել արձակուրդային առնվազն երեք օր առաջ (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169 հոդվածի համաձայն), այսինքն առնվազն օգոստոսի 28-ին: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածում նշվում է. "Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:" Խնդրում եմ պատասխանել այսպիսի հարցին. պահանջ առաջանալու պահը համարվում է սեպտեմբերի 1-ը, թե՞ օգոստոսի 28-ը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կառաջանա եկամտային հարկի պարտավորություն

astxik. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` եթե աշխատակցին վճարում եմ նվեր ստացված գումար, դրանից պահվու՞մ է եկամտային հարկ, և եթե հնարավոր է` հղում արեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը 2013 թ. վերաբերվող պարգևավճարները վճարում է 2014 թ. սկզբին

Գառնիկ. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պարզաբանել հետևյալը: Կազմակերպությունը 2013 թ. վերաբերվող պարգևավճարները վճարում է 2014 թ. սկզբին: Պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների առումով արդյո՞ք տվյալ պարգևավճարը համարվում է նվազեցվող եկամուտ, թե՞ այն չպետք է նվազեցվի՝ հաշվի առնելով, որ դա 2013 թ. եկամտի մաս է (պարզապես վճարվել է 2014 թ.-ին): Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարգևավճարները հարկվում են

Հեղինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. 1. Պարգևավճարները, հավելավճարները արդյո՞ք ենթակա են հարկման եկամտային հարկով: 2. Որո՞նք են համարվում պասիվ եկամուտներ: 3. Եթե ԱՁ-ն գործում է, կատարում է 5000 դրամ եկամտային հարկի վճարումները, սակայն դեռևս միայն ձեռքբերումներ է անում հետագայում արտադրանք թողարկելու համար և աշխատողներ չունի, այս դեպքում նա պարտավո՞ր է որևիցե հաշվետվություն ներկայացնելու, թե՞ ոչ: Նշեմ, որ ԱՁ-ն համարվում է շրջանառության հարկ վճարող: Կանխավ շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել հարկերը

Արտակ. Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում, եթե աշխատողը ամսական ստանում է 80000 դրամ աշխատավարձ և 10000 դրամ պարգևավաճար, ինչպե՞ս հաշվարկել հարկերը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել աշխատողի միջին աշխատավարձը

Hasmik. Ինչպե՞ս հաշվարկել աշխատողի միջին աշխատավարձը, եթե նա 2010թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին եղել է արձակուրդի մեջ, դեկտեմբեր ամսին ստացել է պարգևատրում:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում

Armine. Աշխատողը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում: Ունեցել է երեխա: Ցանկանում ենք դրամական խրախուսանք տալ մայրիկին: Իրավունք ունե՞նք արդյոք հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում տալ այն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձ հաշվելիս

Աննա. Բարև ձեզ: Ես 22.12.2010 - 10.05.2011 եղել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդում և դուրս եմ եկել աշխատանքի 11.05.2011, ապա 22.08.2011 - 03.09.2011 վերցրել եմ ինձ հասանելիք ամենամյա հերթական արձակուրդ: Միջին աշխատավարձ հաշվելիս ըստ ՀՀ աշխ. օրենքի 195 հոդվածի միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (լրավճարներ, հավելավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից: Հաշվու՞մ են արդյոք հղիության և ծննդաբերության արձակուրդի դիմաց վճարած գումարը (ընդհանրապես վերջին 12 ամսում վճարած արձակուրդայինները կամ բյուլետենները):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Հրաչյա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հաշվարկել իմ արձակուրդայինը և մնացած օրերի աշխատավարձս: Վերջին անգամ արձակուրդ եմ գնացել փետրվար ամսին: Հունվարից մինչև այժմ ամսական աշխատավարձս կազմում է 280000 դրամ (մաքուր ստանում եմ 231700 դրամ): Մայիս ամսին ստացել եմ 20000 պարգևատրում: Հուլիսի 11-ից մինչև հուլիսի 20-ը լինելու եմ արձակուրդում (10 օր տևողությամբ): Աշխատում եմ 5-օրյա աշխատանքային գրաֆիկով: Հուսով եմ, վերևում նշված տվյալները բավական են հաշվարկները կատարելու համար: Կանխավ շնորհակալություն օգնության համար: Հարգանքներով, Հրաչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունում կա 12 աշխատող

Gayane. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. մեր կազմակերպությունում կա 12 աշխատող, որից մեկը դեկտեմբերի 1-ից վերցրել է իր հաշվին արձակուրդ: Մեր աշխատավարձը դեկտեմբերին եղել է ընդ. 774676 դրամ, իսկ գործատուի սոցըˋ 160002 դրամ, այս գումարից կա մեկ աշխ.102000 հզ.դրամ, սոցը 19100: Դեկտեմբերին ունեցել ենք 4 հոգու պարգևատրում ընդ.396360 դրամ, 75452 սոց: Սոցի թվերը իրար չեն համապատասխանում սոցի հաշվետվությունում, խնդրում եմ պատասխանեք սկսնակիս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք վնասակար պայմաններում

Մարիամ. Բարև բոլորին, խնդրում եմ օգնեք. 1. Ինձ հետաքրքրում է, այժմ է՞լ են պլաստիկ քարտերով վճարումների դեպքում տրվում ՀԴՄ-ի կտրոններ, թե այդ կարգը չի գործում: 2. Եթե աշխատողը աշխատում է առողջության համար վնասակար պայմաններում, ապա հավելյալ արձակուրդի և աշխատավարձի ի՞նչ նորմեր կան:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն

Նանա. Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն, Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պարգևատրություն

Արմինե. Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ: Աշխատում եմ բյուջետային հիմնարկում: Մեր նախկին հաշվապահը ամեն տարի իրենց աշխատավարձից տնտեսած գումարը տարեվերջում պարգևատրում է տվել աշխատողներին: Խնդրում եմ ասեք, ճի՞շտ է վարվել, թե ոչ: Արդյոք մենք այդ իրավուքը ունենք, թե չէ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկեր աշխատավարձից

Մարինա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ մանրամասն ներկայացնել աշխատավարձի հարկման կարգը (եկամտահարկ և սոց.վճար) այն դեպքում, երբ ես ստանում եմ աշխատավարձ 15 օրը մեկ անգամ և յուրաքանչյուր ամսվա 10-ին պարգևավճար` աշխատավարձի կեսի չափով: Նշեմ, որ աշխատավարձիս չափը մինչև հարկումը կազմում է 122000 ՀՀ դրամ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պարգևատրման գումարի վերաբերյալ

Մանուշ. Բարև Ձեզ, ես աշխատում եմ Տեղական ինքնակառավարման մարմիններում հաշվապահ, նախահաշվով ունեմ նախատեսած 4112 հոդվածով պարգևատրման գումար, ուզում եմ իմանամ` այդ գումարը վճարելիս որևէ պահում արվում է, թե ոչ, կենսաթոշակային հաշվարկվում է, թե ոչ այդ գումարի համար, կամ սոցի ու եկամտահարկի հաշվետվությունում նշվում է, թե ոչ:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պարգևատրություն աշխատակիցներին

Լարիսա. Բարև բոլորին: Ես սկսնակ հաշվապահ եմ բյուջետային հիմնարկում` թանգարանում: Մենք ունենք տարվա ընթացքում տնտեսած գումար: Արդյոք իրավունք ունենք այդ գումարներով աշխատակիցներին պարգևատրություն տալ: Կանխավ շնորհակալ եմ: