Tag: պաշտոն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրեր չեն կնքվել

Աննա․

Եթե նախկին գործատուն աշխատողների հետ չի կնքել աշխատանքային պայմանագիր, բայց կա հրաման աշխատանքի ընդունելու վերաբերյալ ու այդ աշխատողների դրույքաչափերում, պաշտոններում և աշխատավարձերում անընդհատ փոփոխություններ է արել, հիմա գործատուն փոխվել է ու ինչպե՞ս անի, որ ճիշտ լինի, եթե առկա չէ պայմանագիր, բայց կարիք կա տվյալ աշխատողի պաշտոնի կամ դրույքաչափի փոփոխություն անել։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է ծանուցել աշխատողին

Անուշ․

Բարև ձեզ, կասե՞ք՝ եթե աշխատավարձի փոփոխություն է լինում կամ պաշտոնի, այդ դեպքում ինչպե՞ս է ճիշտ վարվել, ծանուցել, հրաման տալ պե՞տք է, եթե աշխատավարձ է մենակ փոխվել, թե՞ լրացուցիչ համաձայնագիրը բավական է։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պարտականությունների փոխանցում այլ աշխատակցի

Աննա․

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ եթե աշխատակիցը գտնվում է ամենամյա արձակուրդի մեջ, կարելի՞ է նրա պարտականությունները դնել իրանից բարձր պաշտոն զբաղեցնողի վրա և համաձայնության դեպքում պե՞տք է նրա հետ կնքվի համաձայնագիր: Կանխավ շնորհակալություն:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պաշտոնի փոփոխություն

Աննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ խորհուրդ հետևյալ հարցիս շուրջ: Փոխվել են աշխատանքի էական պայմանները՝ պաշտոնի փոփոխություն՝ բանվորից որպես բրիգադիր: Նա ծանուցվել է այդ մասին, նրա հետ կնքվել է համաձայնագիր կից աշխատանքային պայմանագրին և հրամանագրվել: Արդյո՞ք ճիշտ եմ վարվել, թե՞ պետք է լուծվեր աշխատանքային պայմանագիրը և կնքվեր նորը: Կանխավ շնորհակալություն:

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պաշտոնի փոփոխություն

Աստղիկ․ Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնեք։ Հարցս հետևյալն է․ Ավագ հաշվապահի պաշտոնը պետք է բարձրանա՝ դառնա գլխավոր։ Ի՞նչ ենք անում՝ չեղյալ են համարում նախկին պայմանագիրը, կնքում նորը, թե՞ համաձայնագրով ավելացնում գործառույթներ, աշխատավարձ և այլն։ Շնորհակալություն կանխավ։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գրանցման հայտի փոփոխություն

Հայկ. Բարև Ձեզ: Եթե 01.04.2022թ-ից սկսած աշխատողի աշխատանքային գործառույթներին նոր գործառույթներ ենք ավելացրել, ըստ այդմ պաշտոնի անվանումը փոխվել է, ապա գրանցման հայտում ե՞րբ պետք է այդ փոփոխությունը կատարվեր: Արդյո՞ք խախտում կլինի, եթե հիմա անեմ նշված փոփոխությունը: Շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գրանցման հայտի փոփոխություն

Արմինե. Հարգելիներս, խնդրում եմ ուղղորդել. աշխատակիցը երեխայի խնանքի արձակուրդից վերադարձել է աշխատանքի, հանգամանքների բերումով նորից արձակուրդը շարունակելու է (նույն երեխայի)։ Այժմ ցանկանում է կրկին վերադառնալ աշխատանքի՝ այլ հաստիքով (իրեն հին հաստիքով փոխարինող կա այժմ)։ Ինչպե՞ս պետք է լրացվի հարկայինի ծրագրում՝ հին պաշտոնի ավարտ տրվի և նոր պաշտոնի ավելացու՞մ, իսկ փոխարինողը գրանցվի որպես հիմնական։ (Նշեմ, որ ծրագրում խնամքի արձակուրդը արդեն նշվել է մինչև 3տ լրանալու ամսաթիվը՝ դեկտեմբեր ամսին, վերադառնալու դեպքում նախապես լրացված ամսաթիվը չի՞ խոչընդոտի նոր պաշտոնի համար։)
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակցի փոխարինում

Տիգրան․ Այսպիսի հարց է հետաքրքրում․ եթե աշխատողը գործուղվում է նույն կազմակերպության այլ տարածքային ստորաբաժանում և փոխարինում է իրենից ավելի բարձր աշխատավարձ ստացող, բայց հավասար պաշտոն զբաղեցնող պաշտոն, ապա տվյալ դեպքում՝ գործատուն պարտավո՞ր է այդ ընթացքում փոխարինողին վճարել նույն աշխատավարձը՝ ում փոխարինում է տվյալ աշխատակիցը, թե՞ քանի որ պաշտոնները հավասար են, կարող է և չվճարել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գրանցման հայտի խմբագրում

Արմինե. Բարի օր: Եթե աշխատողը գնացել է երեխայի խնամքի արձակուրդ, որի ավարտն արդեն նշվել է (3տ լրանալու օրը), ու ցանկանում է մինչև 3տ լրանալը վերադառնալ, բայց ուրիշ պաշտոնով։ Խմբագրելուց նախկին պաշտոնին ավարտ տալ, ավելացնել նոր պաշտո՞ն, թե՞ չի լինի, քանի որ ավարտ է տրվել խնամքի արձակուրդի։ Ինչպե՞ս վարվել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակցի տվյալների փոփոխություն

Անի․ Բարև ձեզ։ Եթե աշխատողի պաշտոնը փոխվել է անցյալ տարվա մարտի 1-ին և մինչև հիմա չի փոխվել հարկայինի էջում, ինչպե՞ս պետք է վարվել, կարելի՞ է հիմա փոխել հետին ամսաթվով։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տնօրենի նոր պարտականություններ

Հայկ․ Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ, եթե տնօրենի վրա միաժամանակ դրվում է մեկ այլ պաշտոն, ապա այս դեպքում գրանցման հայտում ինչպե՞ս կարելի է խմբագրել. ավելացնել նոր պաշտոն ու աշխատանքային ժամերը բաշխել երկու պաշտոնների միջև, այդպես ճիշտ կլինի՞: Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Փոփոխություն գրանցման հայտում

Դիաննա. Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք, եթե աշխատողի պաշտոնի դրույթը փոփոխվել է սեպտեմբերին և փոփոխությունը հայտում կատարվի 3 ամիս հետո, սխալ է համարվում։ Տույժ տուգանք կա՞։ Կանխավ հայտնում եմ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել փոփոխություն գրանցման հայտում

Եթե բժիշկը վարձատրվել է 100 000 համախառն աշխատավարձով, հիմա հաճախելու է քիչ, աշխատելու է համատեղությամբ, կարո՞ղ եմ 20 ժամի համար նշել 50 000 համախառն, և գրանցման հայտում ինչպե՞ս այդ փոփոխությունը կատարեմ: Պետք է հին պաշտոնի համար ավարտի ամսաթիվ գրեմ ու նոր պաշտոն ավելացնե՞մ, թե՞ հնի փոփոխեմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գրանցման հայտը սխալ է լրացվել

Եթե աշխատողի գրանցման հայտը սխալ է լրացվել՝ սխալ է պաշտոնը, աշխատաժամանակի տևողությունը: Կարո՞ղ եմ նշել, որ այս պաշտոնը լրացվել է սխալմամբ, և նորը գրել: Սխալը 2018թ. է: