
Աշխատողը ցանկանում է լուծել աշխատանքային պայմանագիրը
Մնաց.
Բարև ձեզ:
Մեկ շաբաթից ավելի է ընդունվել եմ աշխատանքի կազմակերպությունում, սակայն աշխատանքային պայմանները ինձ համար անընդունելի են, և ցանկանում եմ լուծել իմ աշխատանքային պայմանագիրը: Վերջինիս օրինակը ինձ չի տրամադրվել: Դեռևս չեմ ստացել աշխատավարձ: Խնդրում եմ ասեք` ի՞նչ է պետք անել պայմանագրի լուծման համար: Ի՞նչ խնդիրներ կարող են ծագել: Նաև կխնդրեի պարզաբանել աշխատավարձի և վերջնահաշվարկի հետ կապված հարցերը:

Աշխատանք քաղաքացիաիրավական պայմանագրով
Վալյա.
Բարև ձեզ: Քաղաքացիաիրավական պայմանագրերով կատարված աշխատանքի ժամանակահատվածը աշխատանքային ստաժ համարվու՞մ է, աշխատանքային գրքույկում լրացում կարելի՞ է կատարել, թե՞ ոչ:

Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ
Arman.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել մեկ հարցով` ես իրավունք ունե՞մ կնքել աշխատանքային պայմանագիր` նշելով 50.000 դրամ աշխատավարձ, որից 33.000 դրամ աշխատավարձ + 17.000 դրամ հավելավճար վնասակար աշխատանքի համար: Այսինքն ես կարո՞ղ եմ նշել 33000 դրամ, թե՞ անպայման պետք է նշել 33500 դրամ (նվազագույն 32500+3%): Եկամտահարկի հաշվարկի բլանկի մեջ նշված է մինչև 33500 դրամ, այդ պատճառով ես մտածեցի` միգուցե ես իրավունք չունեմ նվազագույն աշխատավարձի չափը 32.500 նշել աշխատանքային պայմանագրում: Խնդրում եմ շտապ պատասխանեք: Շնորհակալություն:

Հանձնարարության, կոմիսիայի և գործակալության պայմանագրերի տարբերություն
ՌԻՏԱ.
Խնդրում եմ ասեք` ո՞րն է հանձնարարության, կոմիսիայի և գործակալության պայմանագրերի միջև եղած տարբերությունը, և որը որ դեպքում է կիրառվում:

Կոմիսիոն պայմանագրի ձև
Եվա.
Խնդրում եմ ինձ ուղարկել կոմիսիոն պայմանագրի ձև:

Շինարարություն կատարող աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր
Հռիփսիմե.
Խնդրում եմ պատասխանեք: Շինարարություն կատարող աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր և տրվել է հրաման, իսկ մեկ ամիս հետո աշխղեկը զեկուցագիր է ներկայացրել, որ աշխատողն այդ ամվա ընթացքում ոչ մի օր չի ներկայացել աշխատանքի: Խնդրում եմ ասել` ինչպե՞ս պետք է հրամանը չեղյալ համարել, կամ էլ ինչպե՞ս և օրենքի ո՞ր կետով պետք է ազատել աշխատանքից:

Աշխատանք քաղաքացիաիրավական պայմանագրով
Armine.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ շտապ ինձ օգնեք. քաղիրավական պայմանագրով կատարած ծառայության դիմաց վճարած աշխատավարձի հաշվարկի ժամանակ, եթե սահմանված է պայմանագրում 50 000 դրամ, ինչպե՞ս պետք է հաշվարկեմ և ինչքա՞ն պետք է առձեռն վճարեմ:
Նախապես շնորհակություն:

Ի՞նչ պայմանագիր պետք է կնքել
Դավիթ Դավթյան.
Ողջույն: 2 ընկերություն համատեղ օգտագործում են գույքը` ավտոմեքենան: Այսինքն` 1 օր այն կարող է տեղափոխել առաջին ֆիրմայի, 2-րդ օրը` մյուսի արտադրանքը: Այս դեպքում ի՞նչ պայմանագիր պետք է կնքվի 2 ընկերությունների միջև: Խնդրում եմ պայմանագրի ձևը ուղարկել ofdavo շնիկ mail.ru էլ. հասցեիս վրա:

Արդյո՞ք վարձակալությունը կարող է դիտվել որպես ձեռնարկատիրական գործունեություն
Վալոդիա.
Ֆիզիկական անձը քաղաքացիաիրավական պայմանագրով իր սեփականությունը հանդիսացող մեկից ավելի ավտոմեքենաներ տվել է վարձակալության: Արդյո՞ք դա կարող է դիտվել որպես ձեռնարկատիրական գործունեություն, թե՞ ոչ, և ո՞ր իրավական ակտում կարելի է կարդալ այդ մասին: Կանխավ շնորհակալություն:

Աշխատողն ունի 2 աշխատանքային պայմանագիր
Վիկտորյա.
Հարգելի գործընկեր, եթե աշխատողը նույն կազմակերպությունում աշխատում է համատեղությամբ 2 պայմանագրով և որոշում է լուծել 1 պայմանագիրը, այսինքն՝ ազատվել 1 պաշտոնից և շարունակել աշխատանքը մյուս պաշտոնով, արդյո՞ք պետք է կատարել վերջնահաշվարկ և ներկայացնել սոց. հայտ-հաշվետվություն այդ աշխատողի մասով:

Ինչի՞ համար է ծառայությունների մատուցման պայմանագիրը
Մեսրոպ.
Հարգելի հաշվապահներ, մի դժվար հարց տամ :)
Ինչի՞ համար է ծառայությունների մատուցման պայմանագիրը: Նկատի ունեմ` եթե կողմերի միջև վստահություն կա, և ամեն ինչ պայմանավորվում է բանավոր, օրենսդրական տեսանկյունից պայմանագրի ինչ-որ անհրաժեշտություն կա՞: Նկատի ունեմ` դրա հետ կապված վարչական տույժեր, կամ պարտադի՞ր է դա:

Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է
Ռոզա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում` եթե աշխատողը գտնվում է ֆիզ. արձակուրդում, բայց նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, ի՞նչ պետք է անել: Նա շարունակու՞մ է մնալ որպես աշխատող, թե՞ դուրս է մնում աշխատանքից:

Ֆիզիկական անձը աշխատում է քաղաքացիաիրավական պայմանագրով
Արտակ.
Հարգելի կոլեգաներ, ֆիզիկական անձը քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատում է որևէ կազմակերպությունում, և այդ կազմակերությունը տվյալ անձի համար անհատական սոցապ և եկամտահարկ է հաշվարկում ու վճարում:
Հարց`
1) այդ աշխատած տարիների համար ստաժ հաշվարկվու՞մ է, թե ոչ
2) ինչու՞ կազմակերպությունը այդ աշխատողի համար չի ցանկանում աշխատանքային գրքույկ լրացնել, արդյո՞ք դա օրենքի սահմաններում է
Կանխավ շնորհակալ եմ:

Կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր աշխատողի հետ
Mikayel.
Հարգելի հաշվապահներ, ներկայացնեմ հետևյալ իրավիճակը: Կազմակերպությունը իր մոտ աշխատող վարձու աշխատողի հետ կնքում է նաև քաղաքացիաիրավական պայմանագիր, ըստ որի նա պետք է կատարի նաև ոչ իր աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքներ: Հարցս վերաբերում է եկամտահարկի եռամսյակային հաշվարկին:
1. Տվյալ աշխատողին արդյո՞ք պարտավոր ես ներառել ինչպես 13-1 տողում, այնպես էլ 12 տողերից որևէ մեկում
2. Եթե այո, ապա 32500 դրամ անձնական նվազեցումը նվազեցվելու է մե՞կ անգամ, թե՞ առանձնացված քաղաքացիաիրավականը և աշխատավարձը: Հիշեցնեմ, որ տվյալ դեպքում գործատուն նույն կազմակերպությունն է:

Աշխատողի հետ կնքված է անժամկետ աշխատանքային պայմանագիր
Գայանե.
Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է. աշխատողի հետ կնքված է անժամկետ աշխատանքային պայմանագիր: 27.04.2012թ-ից աշխատողը դառնում է կենսաթոշակառու: 28-04-2012թ-ից նրա հետ կնքվելու է լրացուցիչ համաձայնագիր` պայմանագիրը որոշակի ժամկետով դարձնելու վերաբերյալ` մինչև 31.12.2012թ-ը: Արդյո՞ք անհրաժեշտ է տալ հրաման նշվածի վերաբերյալ, թե՞ համաձայնագիրը բավարար է: Եվ ճի՞շտ է արդյոք լրացուցիչ համաձայնագիրը 28.04.2012-ին կնքելը, թե՞ պետք է լինի 27.04.2012-ով: Նախապես շնորհակալություն:

Ավելացվել են փաստաթղթեր
"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
- Մատակարարման պայմանագիր

Կնքվել է պայմանագիր ֆիզ. անձի հետ
Հասմիկ.
Հարգելի հաշվապահներ, ունեմ մեկ հարց: Եթե իրավաբանական անձը ֆիզ. անձի հետ պայմանագիր է կնքում գույք ձեռք բերելու կամ ծառայության մատուցման համար, բնականաբար առաջանում է եկամտահարկ 10%: Հարցս հետևյալն է. պայմանագրի մեջ նշվում է գումարը ներառյա՞լ եկամտահարկը, թե՞ առանց եկամտահարկի գումարը, թե՞ էական չի:

Կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր
izabela.
Հարգելի հաշվապահներ, կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր 1 տարի ժամկետով, և ըստ պայմանագրի վճարվել է կանխավճար, որից կատարվել է սոց. հատկացում և պահվել է եկամտահարկ: Պայմանագրային ընդհանուր արժեքը հայտնի կդառնա աշխատանքների կատարման ավարտին: Խնդրում եմ պատասխանել, թե մնացած 10 ամիսների ընթացքում պե՞տք է արդյոք հաշվարկել սոց. հատկացում, եթե ԱՎՈՒՄ չկա, և եթե այո, ապա ինչպե՞ս այն ցույց տալ սոցապի հաշվետվության մեջ:

Արդյո՞ք պարտադիր է պայմանագիր կնքելը
Վարդան.
Սեփական արտադրության վաճառքն իրականացնելու դեպքում պարտադի՞ր է արդյոք գնորդ կազմակերպության հետ պայմանագիր կնքելը: Կամ ո՞ր դեպքում պարտադիր կլինի:

Աշխատանքի ընդունման հետ կապված
Arus.
Ողջույն: Ես Ա/Ձ եմ և ցանկանում աշխատողի աշխատանքի ընդունեմ: Բացի պայմանագիր կնքելուց անհրաժե՞շտ է արդյոք, որ ինքը աշխատանքի ընդունման դիմում գրի, իսկ ես աշխատանքի ընդունման հրաման տամ: Իմ հաշվապահը ասում է, որ կարիք չկա, իսկ ես կարծում եմ` անհրաժեշտ է: Խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեք ճիշտ վարվեմ, և էլ ի՞նչ քալեր պետք է անեմ, աշխատանքի ընդունելու համար: Եթե հնարավոր է` քայլ առ քայլ գրեք: Շատ շնորհակալ կլինեմ:
Վերջին մեկնաբանություններ