Tag: պայմանագիր

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտը կարող է քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել ֆիզ․ անձի հետ

Աստղիկ. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ խորհրդով օգնել․ միկրոձեռնարկատիրականով աշխատող կազմակերպությունը կարո՞ղ է քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել ֆիզ․ անձի հետ, որպեսզի վերջինս որոշակի ծառայություններ մատուցի, և այդ դեպքում ի՞նչ հաշվարկներ է ներկայացնում կազմակերպությունը, և ի՞նչ հարկատեսակով ու դրույքաչափով է հարկվում գործարքը։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագրի կամ համաձայնագրի ձև

Արման Հարությունյան. Բարև ձեզ: Սիրելի ընկերներ, կա՞ այնպիսի պայմանագրի կամ համաձայնագրի ձև, որով երկու քաղաքացիներ կարող են կնքել այդ պայմանագիրը որպես գործատու և աշխատող: Ես չունեմ գրանցված ԱՁ կամ ՍՊԸ: Խնդրում եմ նաև պատասխանը ուղարկել arman.harutyunyan.95 շնիկ yandex.ru էլ. փոստին: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է ֆիզիկական անձը ծառայություն մատուցել պայմանագրով

Սոնա. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ եթե ֆիզ. անձը պետ. ռեգիստրում գրանցված չէ, կարո՞ղ է ծառայություն մատուցել պայմանագրով, և եթե այո, որքա՞ն է կազմում հարկը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն է պետք ներկայացնել

Հովո. Բարև ձեզ: Ես ունեմ ընկերությունումս գրանցված մեքենա որպես տաքսի և վարձակալության պայմանագրով տվել եմ վարորդին և պայմանագրի մեջ նշել եմ, որ ամսվա արտոնագիրը հանելու եմ ես ու նրան տալու եմ ամսական մինիմում 250 պատվեր, իսկ ինձ ամեն ամիս 80 000 դրամ վարձակալության գումար է վճարելու։ Հիմա ես հարկայինում ի՞նչ հաշվետվություն պիտի տամ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է ֆիլմարտադրության և նկարահանման ծառայություններ մատուցող ՍՊԸ հիմնադրել

Արման. Հարգելի հաշվապահներ: Ֆիլմարտադրության և նկարահանման ծառայություններ մատուցող ՍՊԸ պետք է գրանցեմ, մի քանի հարցեր ունեմ.
  1. Ինչքա՞ն է գրանցման վճարը:
  2. Իրավաբանական հասցեն հնարավո՞ր է գրանցել բնակարանի հասցեով, և հետագայում հասցեն փոփոխելը խնդի՞ր է, թե՞ ոչ:
  3. Կանոնադրություն տեղում ինձ կտա՞ն:
  4. Ի՞նչ հարկային վճարներ եմ անելու, ինչո՞վ եմ հարկվելու (դրամաշնորհները հարկվելու՞ են):
  5. Եթե մի 2-3 ամիս կազմակերպությունը ոչ մի ծառայություն և գործունեություն չի կատարում, էդ դեպքում ի՞նչ վճարներ եմ անելու:
  6. Կարո՞ղ եմ չգրանցել ոչ մի աշխատող: Քանի որ հնարավոր են աշխատանքային դադարներ, ինձ ավելի ձեռնտու կլինի՞ քաղիրավականով աշխատել, թե՞ ոչ:
Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ծանուցում է ստացել

Արայիկ. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարկայինից ծանուցում ենք ստացել հետևյալ գրառումով՝ «Ձեր կողմից ներկայացված 2020թ. փետրվար ամսվա դրությամբ քաղաքացիաիրավական պայմանագրով xxxxxxxxxx ՀԾՀ(ներ)-ով աշխատանք կատարողները գրանցված են անընդմեջ 8 ամսից ավելի և վերջիններիս միջին ամսական վարձատրությունը ցածր է նվազագույն ամսական աշխատավարձից: Այս վարքագիծը պարունակում է վճարվող եկամտի և դրանից պահվող եկամտային հարկի թերհայտարարագրման ռիսկ»: Ինչու՞մն է խնդիրը: Ո՞ր իրավական ակտով պետք է առաջնորդվել քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց վճարվող եկամուտների վերաբերյալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին արդյո՞ք պետք է վճարել անկանխիկ եղանակով

Ալինա. Խնդրում եմ, եթե կարող եք, պարզաբանեք՝ հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն աշխատավարձի վճարումները կատարում է անկանխիկ եղանակով»: Օրինակի համար՝ 10-ի մեջ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները ներառվու՞մ են, թե՞ ոչ։ Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Կարեն. Բարև ձեզ։ Ես ֆիզիկական անձ եմ և բնակարանս տվել եմ պայմանագրով վարձակալության, բայց չեմ իմացել, որ ինչ-որ հաշվետվության ձև պիտի ներկայացնեմ։ Խնդրում եմ ասել, թե դա ինչ ձև է, և ինչպես պիտի ներկայացնեմ։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ֆիզիկական անձի պատվերով ներմուծում է մեքենա

Արայիկ. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարց ավտոներմուծող կազմակերպությունների վերաբերյալ: Կազմակերպությունը ֆիզիկական անձի պատվերով ներմուծում է մեքենա, ինչպե՞ս է կատարվում փաստաթղթավորումը: Արդյո՞ք գործակալության կամ հանձնակատարի պայմանագիրը հիմք կլինի, որ կազմակերպությունը հարկվի միայն միջնորդավճարից, քանի որ ներմուծման ժամանակ հայտարարագրի մեջ նշվում է որպես ներմուծող կազմակերպության անունը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է աշխատանքային պայմանագիր կնքել ՀԿ խորհրդի անդամի հետ

Կարինե. Բարև ձեզ: Հասարակական կազմակերպության խորհրդի անդամի հետ կարո՞ղ ենք աշխատանքային պայմանագիր կնքել ծրագրերից որևէ մեկում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ե՞րբ աշխատանքային պայմանագիրը կհամարվի լուծված

Անի. Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է․ աշխատողի հետ կնքվել է պայմանագիր՝ 3 ամիս ժամկետով։ Պայմանագիրը կնքվել է փետրվարի 29-ին, և մարտի 2-ը եղել է աշխատողի 1-ին աշխատանքային օրը, քանի որ մարտի 1-ը կիրակի էր։ Խնդրում եմ, ասեք՝ աշխատանքային պայմանագիրը ե՞րբ է համարվում լուծված՝ մայիսի 29-ի՞ց, թե՞ հունիսի 1-ից։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է ոչ աշխատանքային օր

Անի. Բարև ձեզ: Եթե աշխատողի աշխատանքային պայմանագիրն ավարտվում է ոչ աշխատանքային օրով, ինչպե՞ս պետք է ձևակերպել հրամանը և ո՞ր օրով ազատել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ պայմանագիր պետք է կնքել

Սյուզաննա. Բարև ձեզ: Մի հարց ունեմ. եթե ցանկանում եմ գումար ներդնել գործընկերոջ գործի մեջ, որի դիմաց ամեն օր գումար կստանամ, ի՞նչ պայմանագիր պետք է կնքել: Պարզապես չգիտեմ՝ ում դիմել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտակարգ դրության պատճառով հնարավոր չէ ձեռք բերել նյութ

Լուսինե. Եթե քաղ. իրավականով թիթեղագործ եմ վարձել, և նյութն էլ իր կողմից է բերված, այդ դեպքում պայմանագրի մեջ պե՞տք է նշվի և՛ աշխատավարձ, և՛ նյութ, քանի որ փակ են խանութները, հաշիվ-ապրանքագրով հնարավոր չէ այս պահին ձեռք բերել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կհամարվի 8-րդ միջոցառման շահառու

Յանա․ Բարև ձեզ: Ուզում էի ճշտել․ աշխատում եմ մասնավոր մանկապարտեզում ժամավճարով։ Այսօր պարզեցի, որ պայմանագիրս քաղաքացիաիրավական է։ 8-րդ կետի շահառու համարվու՞մ եմ, թե՞ ոչ, եթե գրանցված եմ որպես քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը հանդիսանում է կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու

Աշոտ. Բարև ձեզ: Կներեք, մի հարց ունեմ. կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու համարվու՞մ եմ, թե՞ ոչ, եթե գրանցված քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող եմ և նշված մարտի 13-ից չեմ աշխատում մինչ օրս։ Նախապես շնորհակալություն։