
Ճշգրտող հաշիվ
Աննա.
Հարգելի հաշվապահներ, եթե հունիսի 10-ին ստացել ենք ապրանքներ՝ պահեստի մուտքով, ապա եթե այդ հաշիվը ստորագրվել է մինչև հուլիսի 20-ը, ապա հաշվանցում եմ և հաշվարկի մեջ ցույց եմ տալիս։ Որից հետո, եթե դիմացի կողմը մեզ գրել է ճշգրտող հաշիվ՝ հուլիսի 5-ին, ասենք նվազեցումով, ապա 20-ով նվազեցումը ցույց եմ տալիս հուլիսի 20-ին, թե՞ օգոստոսի 20-ին։
Շնորհակալ կլինեմ պատասխանի համար։

Ավտոմեքենաների առքուվաճառք
Աննա.
Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների առք և վաճառքով, ապա ձևակերպումները կատարվու՞մ են պահեստի մուտքի օրդերով և հաշիվ ապրանքագրով։ ԱԱՀ-ն կարողանու՞մ եմ հաշվանցել։ Իսկ եկամտի ճանաչման պահը, երբ է ընդունվում՝ ավտոմեքենային պետական գրանցման պահին, թե՞ վաճառքի իրականացման պահին։ Մինչև վաճառելը ավտոմեքենաները կազմակերպության անունով պետք է գրանցվեն, թե՞ դա դիտվում է որպես ապրանք։
Շնորհակալ կլինեմ շատ արձագանքի համար։

Առհաշիվ գումարով ձեռքբերված ապրանքներ
Նունե.
Ողջույն: Խնդրում եմ օգնել հասկանալ, առհաշիվ հաշվետվությամբ ձեռքբերված ապրանքները, որոնք ձեռքբերման պահին են օգտագործվել և սպառվել, հարկավո՞ր է հաշվառելիս պահեստի մուտք անել հետո ծախսագրել:

Արտադրանքի, ապրանքների տեղափոխման փաստաթուղթ
Աննա.
Բարև ձեզ: Ապրանքների Ներմուծման կամ Արտահանման ժամանակ էլեկտրոնային Տեղափոխման փաստաթուղթ (Արտադրանքի, ապրանքների տեղափոխման) դու՞րս են գրում, թե՞ ոչ, եթե առաքումը կատարում է ՀՀ բեռնափոխադրման կազմակերպությունը և հաշիվ-ապրանքագիր է ներկայացրել, որտեղ նշված երկու թողով Բեռնափոխադրում ՌԴ - ՀՀ սահման և Բեռնափոխադրում ՀՀ սահման - ք. Երևան: Խնդրում եմ, դա շատ շտապ է, պատասխանեք:
1) Ներմուծման դեպքում - ՀՀ բեռնափոխադրման ընկերությունը հաշիվ է ներկայացրել, որտեղ նշված է վայրը, որտեղից առաքվում է` Ռուսաստան, և առաքվող հասցե` ք. Երևան, իսկ ես միայն Պահեստի մուտքի օրդեր եմ կազմել այնտեղ, որտեղ բերել են ապրանքը, այսինքն մեր գործունեության հասցեն: Կարո՞ղ եք պատասխանել` Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ ևս պետք էր կազմել, թե՞ ոչ:
2) Արտահանման դեպքում - ՀՀ տարածքում Գնորդը (ՍՊԸ) գնված ապրանքը միաժամանակ վաճառողի (ՍՊԸ) պահեստից բեռնափոխադրման ընկերության միջոցով արտահանում է (ինվոյսով, CMR...) Ռուսաստան: Կարո՞ղ եք պատասխանել` Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ ևս պետք է կազմել, թե՞ ոչ, եթե պետք է, ապա ի՞նչ են նշում առաքման վայրը` որտեղի՞ց - որտեղ
3) ՀՀ տարածքում Վաճառողը (ՍՊԸ) Գնորդին (ՍՊԸ) Էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրում կարո՞ղ է նշել առաքվող հասցե-Ռուսաստան: Այդ ապրանքը գնորդի կողմից միաժամանակ արտահանվում է (Ինվոյսով, CMR...) Գնորդի կողմից բեռնափոխադրման ընկերության միջոցով դեպի Ռուսաստան: Այդ դեպքում նույնպե՞ս պետք է գրանցվի Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ:
Ես պարզապես ուզում եմ հասկանալ` արտահանման դեպքում ո՞ր դեպքում կարող եմ այդ Ապրանքի տեղափոխման փաստաթուղթը չգրանցել: Շնորհակալություն:

Ավելացվել են փաստաթղթեր
"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
- Պահեստի նյութերի հաշվետվություն
- Պահեստի մուտքի օրդեր
- Պահանջագիր - բեռնագիր
- Գնման ակտ
Վերջին մեկնաբանություններ