Tag: չեղարկում

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս հաստատել չեղարկված հաշիվը

Հասմիկ․

Բարև ձեզ, մեզ ապրանք մատակարարող ընկերությունը հաշիվ ապրանքագիրը սխալ լրացնելու համար չեղարկել է, հիմա ես պետք է չեղարկված հ/ապրանքագիրը հաստատե՞մ, թե՞ ոչ, եթե այո՝ խնդրում եմ ասեք ինչպես:

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվը սխալմամբ չեղարկվել է

Սարգիս․

Բարև Ձեզ։ ԱՁ-ը ծառայությունների մատուցման հաշիվը սխալմամբ չեղարկել է, բայց մյուս կողմը գումարը փոխանցել է։ Դրանից հետո հաշիվ դուրս գրողը ԱՁ փակել է։ Հիմա մյուս կողմը ուզում է, որ հաշիվը գրվի, կամ ի՞նչ լուծում կա։ Շնորհակալություն։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Իրական շահառուի հայտարարագրի չեղարկում

Գայանե․

Բարև Ձեզ։ Եթե իրական շահառուի հայտարարագիրը նախորդ տարվանը վերահանձնել տվեցի, բայց շահառուի անձնագրի տվյալը փոխվել է, ինչպե՞ս կարող եմ չեղարկել, որպեսզի ճիշտը ուղարկեմ, շնորհակալություն։

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվի չեղարկում

Էվա․

Ողջույն, հարցս հետևյալն է․ դեկտեմբեր ամսվա մատուցած ծառայության հաշիվը դուրս է գրվել հունվար ամսին, հակառակ կողմի ամփոփը ուղարկելու օրը: Կարո՞ղ եմ արդյոք այն չեղարկել և դուրս գրել դեկտեմբերի 31-ով, իրենց պահանջն է: Ասեմ, որ արդեն 4-րդ եռամսյակի հաշվետվությունները ուղարկել եմ: Եթե հնարավոր է, խնդրում եմ ասել՝ ի՞նչ տարբերակով: Կախավ շնորհակալ եմ:

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվի չեղարկում , հաշվի ճշգրտում

Լիլիթ․

Բարև Ձեզ։ Հնարավո՞ր է արդյոք էլեկտրոնային հաշիվը, որում հայտնաբերվել է սխալ, մեկ շաբաթ անց ետ կանչել՝ չեղարկել, կամ կատարել փոփոխություն։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Նվիրատվության չեղարկում

Գոհար․

Բարև Ձեզ։ Նվիրաբերություն ստացողը ցանկանում է գումարը ետ վերադարձնել և Նվիրաբերության պայմանագիրը չեղարկել։ Ինչպիսի՞ ճիշտ թղթաբանություն պետք է վարել՝ համաձայնագրով չեղարկել, թե՞ կողմերը պայմանագրի վրա գրեն "չեղարկել" ու ստորագրեն։

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվի չեղարկում

Արմին․

Ողջույն։ Եթե հաշիվ դուրս գրելուց սխալ է նշվել մատակարարման ամսաթիվը, ո՞ր կետը պետք է նշել հաշիվը չեղյալ անելու ժամանակ։ Եվ արդյո՞ք դա խնդիր կարող է առաջացնել հետագայում։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարի վերաբերյալ

Մերի․

Ողջույն, հարգելիներս։ Միկրոձեռնարկատիրական գործունեության իրացման շրջանառությունը հանձնելուց հետո կողմերը չեղարկել են դուրս գրված հաշիվը, ծառայությունները մատուցված չհամարելու հետևանքով նաև ճշտվել է հաշվետվությունը։ Նշեմ, որ դա եղել է կազմակերպության միակ գործարքը, հաշվետվությունը ներկայացնելուց հետո առաջացած դրոշմանիշային վճարը նստել է անհատական հաշվին։ Հարգելիներս, առաջացած դրոշմանիշային վճարի պարտավորությունը ճշտումից հետո ելքագրվու՞մ է, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալ եմ։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվների չեղարկում

Մելինե․

Բարև ձեզ։ Եթե այս ամիս 3 ամսվա նախորդ երեք ամիսների հաշիվներ եմ չեղյալ արել (դիմացի կողմի խնդրանքով), և մեկ նոր հաշիվ եմ դուրս գրել (այդ երեք ամիսների+պլյուս հունվար համար)՝ մատակարման ամսաթիվն նշելով 31.01.2022։ Ես հիմա ԱԱՀ-ի հաշվարկներում ճշտելու բան ունե՞մ։ Նշեմ, որ այդ հաշիվների վճարումները ստացած են եղել։ Շնորհակալություն։

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ստացված հաշվի չեղարկում

Կարեն․

Հարգելի հաշվապահներ, եթե հոկտեմբեր ամսվա մեջ ԱԱՀ-ով հաշիվ եմ ստացել մեկ այլ ընկերությունից, որից հետո ներկայացրել եմ հեկտեմբերի համար ԱԱՀ հաշվետվություն, սակայն նոյեմբերի մեջ ծառայություն մատուցողը չեղարկել է իր դուրս գրած հաշիվը և նույն հոկտեմբերի մատակարարման ամսաթվով հաշիվը գրել է արդեն առանց ԱԱՀ-ի՝ հաշվարկային փաստաթուղթ։ Այս դեպքում ԱԱՀ հաշվետվության մեջ փոփոխությունը ինչպե՞ս եմ արտացոլում և ԱԱՀ հաշվարկի 20-րդ կետում ո՞ր հոդվածի համաձայն եմ նշում։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Սխալ դուրսգրված հարկային հաշիվ

Քրիստինե․ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ պետք է անել, երբ շրջ.հարկով աշխատող ԱՁ-ն սխալմամբ ԱԱՀ-ով հարկային հաշիվ է ուղարկել: Կարելի՞ է չեղարկել և հետո հաշվարկային հաշվով ուղարկելուց գրել չեղարկված հաշվի փոխարեն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱԱՀ հաշվետվության ճշգրտում

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, իմ կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով, հաշիվ է ստացել աշխատանքների կատարման 2021թ. սեպտեմբեր ամսին մեկ այլ կազմակերպությունից, հաստատել է այդ հաշիվը սեպտեմբերին, սակայն այդ կազմակերպությունը դեկտեմբերին իր դուրս գրած հաշիվը չեղարկել է` սխալ գրված բովանդակության պատճառով, և նույն գումարի չափով հաշիվ է դուրս գրել, նշելով մատակարարման օրը սեպտեմբերին: Ինչպե՞ս վարվել ԱԱՀ հաշվետվության հետ: ՀԾ-ում ինչպե՞ս ձևակերպել: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաղորդագրություն e-invoicing ծրագրում

Անի․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ եթե e-invoicing ծրագրում հաղորդագրություն է բերում, որ ունենք չեղարկման ենթակա հաշիվ՝ ի՞նչ է պետք անել։ Շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվի չեղարկում

Հասմիկ. Ողջույն։ Հաշիվ վավերագրում լրացուցիչ պայմաններ բաժնում սխալմամբ նախորդ հաշիվ վավերագրի մատուցման տվյալններն են մնացել։ Կարիք կա՞ չեղյալ հայտարարվի տվյալ հաշիվն ու նորը դուրս գրվի։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի ճշգրտում

Արման. Բարև Ձեզ։ Կարո՞ղ եմ ճշգրտել սեպտեմբեր ասմվա ԱԱՀ-ի հաշվետվությունը, եթե այդ ամսվա առաջացած ԱԱՀ-ի դեբետային մասն արդեն պարզեցված ընթացակարգով մուտքագրվել է միասնական հաշվին։ (Հոդված 53 մաս 11, Հոդված 54 մաս 5, եթե ճիշտ եմ հասկանում` այս հոդվածները թույլ չեն տալիս ճշգրտում իրականացնել)։ Ցանկանում եմ ճշգրտում կատարել միայն 18-րդ կետի [Ա] վանդակում, որովհետև գործնկերը չեղարկել և նորից հաշիվ հավերագիր է դուրս գրել, փոխելով գումարի չափը։ Շնորհակալ եմ: