
ԱԱՀ-ից ազատում
Մարիամ․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանեք՝ արդյո՞ք ՀՀ սահմանամերձ բնակավայրում գործող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ազատվում է ԱԱՀ-ից։

Հողամասի առք և վաճառք
Կարո․
Բարև ձեզ։
Ես ունեմ հողատարածք Հայաստանում, որը ցանկանում եմ վաճառել և փոխարենը գնել բնակարան։ Հողը գնել եմ 1 մլրդ և վաճառում եմ 10 մլրդ, իսկ բնակարան արժե 50 մլրդ։
Ի՞նչ հակեր պետք է վճարեմ։
Ավելացնենք, որ ես աշխատում և ապրում եմ Հայաստանից դուրս, բայց Հայաստանի քաղաքացի եմ։

ԱՁ-ն ՀՀ-ում չի բնակվում
Հարութ․
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ ԱՁ- ն, որն աշխատում է ՏՏ ոլորտում, գրանցված է ՀՀ-ում և ծառայություն է մատուցում օտարյեկրյա կազմակերպության, ԱՁ-ն ՀՀ քաղաքացի չէ և ՀՀ-ում չի բնակվում, աշխատում է շրջանառության հարկով։ Հարց՝ նշված իրավիճակում կարո՞ղ է խնդիրներ ունենալ հարկման դաշտի ընտրության կամ այլ հարցերում։

Ծառայությունների արտահանում
Ժաննա․
Հայաստանում գրանցված ՍՊԸ-ն պատրաստվում է հեռահար ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել Գերմանիայի Դաշնության Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձի հետ (ֆիզիկական անձը Գերմանիայի Դաշնության Հանրապետությունում ունի Մշտական կացության իրավունքի փաստաթուղ) ։ Ի՞նչ հարկեր (ԱԱՀ և/կամ շահութահարկ, եկամտային հարկ) պետք է վճարի հայկական ՍՊԸ-ն Հայաստանի տարածքում և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ոչ ռեզիդենտի կողմից։

Կրեդիտորական պարտքի փոխանցում երրորդ կողմին
Ժաննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․
Եթե ՀՀ ռեզիդենտ ՍՊԸ-ն ունի կրեդիտորական պարտք ոչ ռեզիդենտ ՍՊԸ-ին, և այդ ՍՊԸ-ն զիջում է մեր պարտքը մեկ այլ ոչ ռեզիդենտ ՍՊԸ-ի։ Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պիտի տամ, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, արդյո՞ք պետք է պարտքի փոխանցման եռակողմ համաձայնագիր։

Նկարչական ծառայություններ
Թինա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ֆիզիկական անձը նկարչական ծառայություններ է մատուցում ՀՀ տարածքից դուրս գտնվող ոչ ռեզիդենտ IT ֆիրմային: Հարցերս հետևյալն են․
1․ Ֆիզ անձի մատուցված ծառայությունները կարո՞ղ են համարվել որպես ստեղծագործական ծառայություններ, և նա կկարողանա աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում
2․ Ֆիզ անձը նախօրո՞ք պիտի ՀՎՀՀ վերցնի 2024թ․ համար և դուրս գրված հաշիվներում այդ ՀՎՀՀ-ն նշի։
Նախապես շնորհակալություն։

Պե՞տք է գրել ինքնահաշիվ
Լիլիթ․
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ եթե ՀՀ ռեզիդենտ Ընկերությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում և ՌԴ ԱՁ-ից ծառայություններ է ստանում, արդյո՞ք պետք է դուրս գրել ինքնահաշիվ և արդյո՞ք ԱՁ ին տրված եկամուտը կհարկվի եկամտային հարկի 20% -ով։ Նշեմ նաև, որ ծառայությունը իրենից ներկայացնում է տեխնիկական փաստաթղթերի ճշգրտում։

Օտարեկրացին ծառայություն է մատուցել կազմակերպությանը
Սերգեյ․
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում:
Հայկական ՍՊԸ-ն տեսահոլովակ է պատրաստում և պատվիրում է նկարչական ծառայություններ քաղաքացիաիրավական պայմանագրով այդ տեսահոլովակի համար օտարերկրյա (ոչ ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ երկրի) քաղաքացի հանդիսացող ֆիզю անձին, որը չունի ՀՀ կացություն:
1. Կարո՞ղ է հայկական ՍՊԸ-ն վճարել գումար օտարերկրյա քաղաքացուն: Եթե այո, ապա ո՞նց է հարկվում:
2. Եթե չի կարող, ապա ի՞նչ հնարավոր ձևեր կա էդ մարդուն կցել նախագծի աշխատանքներին: Նա պետք է ծառայություն մատուցի և ստանա վճար, սա աշխատավարձ չէ:
Կանխավ շնորհակալություն:

Ինքնահաշիվ
Արեն․
Բարև ձեզ: Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ՀՀ ռեզիդենտ կազմակերպությանը ծառայություն է մատուցել: Պայմանագրի մեջ գործարքի գումարը նշված է 20 000 ԱՄՆ դոլլար, և ՀՀ կազմակերպությունը 20 000 ԱՄՆ դոլլար է փոխանցել:
Հիմա պետք է դուրս գրեմ մատակարարի անունից հարկային հաշիվ: Հաշվի մեջ պե՞տք է նշված լինի 20 000 + 4 000 ԱԱՀ, թե՞ սխալվում եմ։

Հաշվի տեսակը մատակարարի անունից
Արեն․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ա կազմակերպությունը հանդիսանում է ոչ ռեզիդենտ և Բ կազմակերպությանը ՀՀ տարածքում ծառայություն է մատուցում։ Պետք է դուրս գրեմ մատակարարի անունից հարկային հաշիվ: Ծառայություն մատուցող դաշտում և ստացող դաշտում ավոտոմատ նշվում է Բ կազմակերպության ՀՎՀՀ-ն, երբ նշվում է հարկային հաշվի տեսակը մատակարարի անունից: Ստացող դաշտում կազմակերպության անվանումն ու հասցեն բացակայում է: Հարց՝ ստացող դաշտում պետք է գրել Ա կազմակերպությա՞ն, թե՞ Բ կազմակերպության տվյալները։

Առաջանու՞մ է արդյոք ռոյալթի
Անի․
Կազմակերպությունը գնել է Microsoft-ի Power Pi ծրագրի օգտագործման տարեկան բաժանորդագրություն, ռեզիդենտության սերտիֆիկատը կա, ոչ ռեզիդենտի շահութահարկով չի հակվել, բայց առաջանու՞մ է արդյոք ռոյալթի։

Պե՞տք է գրել ինքնահաշիվ
Նունե․
Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությանը ծառայություն է մատուցել Ռուսաստանում գրանցված և հարկեր մուծող կազմակերպությունը, ունեմ invoice։
1. Պե՞տք է գրել ինքնահաշիվ
2. Շահութահարկից նվազեցվու՞մ է այդ ծախսը

Օտարերկրյա ընկերության հաշիվ
Գուրգեն․
Բարև ձեզ։ Ասացեք խնդրեմ՝ կարո՞ղ է եվրոպական արտադրողը հաշիվ դուրս գրել հայկական ընկերության անունով, սակայն ֆրանսիական հասցեով (որտեղ բնակվելու եմ գործուղման ընթացքում), որպեսզի ես այդ հաշվի հիման վրա տեղական բանկից վճարում կատարեմ, սակայն ապրանքը ինձ հետ բերեմ գործուղումից հետ գալուց: Շնորհակալություն։

Booking.com – ից ստացված հաշիվ
Մերի․
Բարև Ձեզ։
Booking - ով ստացած հաշվի համար գրու՞մ եմ ինքնահաշիվ և վճարումից հետո 20 տոկոս ոչ ռեզիդենտի շահութահա՞րկ եմ վճարում։
Հաշվի գումարը 1649,54 եվրո է։
Հարցս հետևյալն է․ 20 տոկոսը պահում եմ booking-ին վճարում եմ 1649,54-20 տոկոսը, թե՞ ամբողջ գումարն եմ փոխանցում, 20 տոկոսը հարկային գործակալի վրա է մնում ու չի ծախսագրվում։

Օտարերկրյա ընկերության գործունեություն ՀՀ-ում
Տիգրան․
Ողջույն։ Կարելի՞ է արտասահմանյան կազմակերպության միջոցով Հայաստանում իրականացնել գործունեություն։ Կազմակերպությունը բրիտանական է, տեսակը LTD (LIMITED)։ Նախապես շնորհակալություն։

Շրջանառության հարկի նվազեցումներ
Լիլիթ.
Բարև ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ընկերությունը ձեռք է բերել բժշկական սարքավորումներ ՀՀ-ում գործող ներմուծող ընկերությունից, ու արտահանում, իրացնում է ոչ ռեզիդենտ կազմակերպության: Շրջհարկի ի՞նչ նվազեցումներ են կատարվելու։

Ոչ ռեզիդենտի շահութահարկի ձևակերպում
Նարեկ․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել տալ հաշվապահական ձևակերպումները ոչ ռեզիդենտից ստացված ծառայությունների մասով, օրինակ՝ 01․09․2023-ին ստացվել է ծառայություն ոչ ռեզիդենտ կազմակերպությունից՝ 100 դոլար արժեքով, վճարվել է քարտով 01․09․2023-ին 100 դոլար, ինքնահաշիվ դուրս է գրվել 07․09․2023-ին, խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումները և պատասխանել հարցին՝ ո՞ր փոխարժեքով արժեքը հիմք վերցնել ծառայությունը ծախս ճանաչելու համար՝ ինքնահաշվի փոխարժեքը, թե՞ վճարման օրվա փոխարժեքը։

Աշխատակցի գրանցում
Հռիփսիմե․
Բարև ձեզ։ Կարո՞ղ եմ թաքսերվիզում ընդունել մի աշխատակցի, ով բնակվում է ոչ ՀՀ-ում և ընդունվում է աշխատանքի քաղիրավական պայմանագրով։

Արդյո՞ք անձը ՀՀ ռեզիդենտ է
Lili.
ՀՀ քաղաքացին, որը բնակվում է ԱՄՆ-ում արդեն 2 տարուց ավելի, ստացել է աշխատանքի առաջարկ այլ երկրում (ոչ ՀՀ-ում) սկսած սույն թվականի հոկտեմբեր ամսից։ ՀՀ-ում լինում է ոչ ավել, քան տարեկան մոտավոր 60 օր։ Քաղաքացին ունի սեփական բնակարան ՀՀ-ում։ Հաշվի առնելով այս տեղեկությունները, խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցերը․
1․ Արդյո՞ք քաղաքացին հանդիսանում է ՀՀ-ի ռեզիդենտ և հետևաբար հարկ վճարող, եթե այո, ապա
2․ ի՞նչ հարկեր են առաջանում, ի՞նչ չափով և ի՞նչ է անհրաժեշտ անել օրենքի շրջանակներում առաջացած հարկերը վճարելու համար
Կանխավ շնորհակալություն։

Բաժնեմասի գնում
Nora.
Բարև Ձեզ։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը (ԱԱՀ վճարող) ՌԴ ռեզիդենտ կազմակերպությունում ցանկանում է բաժնեմաս կամ այլ ալտիվներ գնել: ՀՀ կազմակերպությունում ինչ որ հարկային պարտավորութուններ առաջանու՞մ են։
Վերջին մեկնաբանություններ