Tag: ոչ ռեզիդենտ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության ստացում արտարժույթով

Արման. Հարգելի հաշվապահներ, ոչ ռեզիդենտ հիմնադիրը իրավունք ունի՞ փոխառություն տրամադրել արտարժույթով` այլ երկրից փոխանցելով ընկերության հաշվին: Այսինքն ես կարո՞ղ եմ արտերկրից փոխանցած գումարը հիմանդրի կողմից ձևակերպել փոխառություն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկի պահում ոչ ռեզիդենտից

Gayane. Հարգելի կոլեգաներ, ասացեք խնդրեմ, ո՞ր դեպքում է ոչ ռեզիդենտ ֆիզ. անձից պահվում շահութահարկ և ի՞նչ տոկոսով: Եվ եթե աշխատանքի ընդունելիս անձը ներկայացնում է ՌԴ անձնագիր, կարո՞ղ ենք նրան համարել ոչ ռեզիդենտ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության հիմնադիր ու տնօրենը օտարերկրացի է

Արմինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Եթե Պարսկաստանի քաղաքացի է և Հայաստանում ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենն է, արդյո՞ք կարող է տարվա ընթացքում տարբեր երկրներ երկար ժամանակով մեկնել գործուղման, ու նաև կարո՞ղ ենք այդ բոլոր գործուղումները ճանաչել որպես ծախս: Եվս մեկ հարց` Պարսկաստան գնալ գալը նույնպե՞ս գործուղում է: Կանխավ շնորհակալություն:
.Կայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի ամփոփ հաշվարկ (01.01.2011թ.-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Քանի՞ տոկոս եկամտահարկ պետք է հաշվարկել

Կարեն. Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցին` կազմակերպությունը վճարել է ֆիզ. անձի փոխարեն հյուրանոցի կողմից ներկայացրած հաշվի գումարը: Ֆիզ. անձը չի հանդիսանում տվյալ կազմակերպության աշխատակիցը, այլ ժամանել է գործնական նպատակով: Տվյալ դեպքում առաջանում է եկամտահարկ 10%՞, թե՞ 11% դրույքաչափով:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործունեությունը հարկվում է ԱԱՀ-ով

Hayk. Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտին, օրինակ միջնորդական կամ պայմանագրերի սպասարկում, այն հարկվու՞մ է ԱԱՀ-ով, կամ ո՞ր դեպքում է հարկվում: Նախապես շնորհակալ եմ:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից պահված շահութահարկի հաշվետվություն

Վահագ. Ասացեք խնդրեմ` ինչպես գտնեմ ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից պահված շահութահարկի հաշվետվության բլանկ, և երբ է այդ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք իրականացվում է ԱՏԳ

Սաթեն. Խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպությունն ապրանքներ է ներմուծում Հայաստան Չինաստանից: Ինվոյսում առանձին տողերով նշվում են ապրանքի արժեքը և տեղափոխման արժեքը: Տեղափոխումը կատարվում է DHL-ի կողմից: Մաքսային հայտարարագրում որպես ներմուծող նշվում է մեր կազմակերպության անվանումը: - Արդյո՞ք իրականացվում է արտաքին տնտեսական գործունեություն - Շահութահարկ պե՞տք է պահեմ ոչ ռեզիդենտից
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր օրվա փոխարժեքները հիմք ընդունել

Սաթեն. Խնդրում եմ օգնեք ինձ: Մեր կազմակերպությունը գրանցված է ՀՀ-ում և ապրանքներ է ներմուծում ու արտահանում: Իրականացնում ենք ԱԱՀ-ից ազատված 15 հոդված և ԱԱՀ-ով հարկվող գործարքներ: - Դա դասվու՞մ է արտաքին տնտեսական գործունեության դասին, թե՞ ոչ: - Ներմուծման, ինչպես նաև արտահանման ժամանակ ո՞ր օրվա փոխարժեքը հիմք ընդունեմ Մասնավորապես, Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ովքե՞ր են համարվում ՀՀ ռեզիդենտ

Վահագն. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հասկանալ մի հարց: Եթե օտարերկրյա քաղաքացին ՀՀ-ում գրանցվում է որպես անհատ ձեռնարկատեր և ՀՀ-ում զբաղվում է մանրածախ առևտրով, այդ դեպքում նա ՀՀ-ում համարվում է ռեզիդե՞նտ, թե՞ ոչ ռեզիդենտ: Իմ կարծիքով նա կհամարվի ռեզիդենտ ՀՀ-ում գրանցման պահից սկսած: Չգիտեմ` ճիշտ եմ արդյոք, թե ոչ:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաշվարկվու՞մ է արդյոք եկամտահարկ

zara. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ մի հարցում` եթե օտարերկրյա քաղաքացու աշխատավարձը կազմում է 32.500 դրամ, հաշվարկվու՞մ է արդյոք եկամտահարկ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ռեզիդենտ կազմակերպությանը ծառայություն է մատուցել

Anna. Բարև բոլորին: Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ռեզիդենտ կազմակերպությանը ծառայություն է մատուցել արտերկրում (նմուշներ են փորձարկել) և ներկայացրել է ինվոյս արտարժույթով, որի դիմաց վճարումը անկանխիկ իրականացվել է համապատասխան արժույթով: Հարցս հետևյալն է. 1. Արդյո՞ք պետք է ձևակերպել ինվոյսը օրվա կենտրոնական բանկի կուրսով, իսկ վճարումը տվյալ բանկի փոխանցած կուրսով: 2. Եվ ինչպիսի՞ հարկեր են առաջանում այս գործարքից: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի ներմուծում օդային ճանապարհով

Պետրոս. Հարգելի գործընկերներ, եթե ոչ ռեզիդենտի հաշիվ-ֆակտուրայում նշված է բեռնափոխադրման արժեքը, իսկ բեռը ներմուծվել է օդային տրանսպորտով` ինքնաթիռով, այս դեպքում համարվու՞մ է արդյոք, որ ոչ ռեզիդենտը տնտեսական գործունեություն է իրականացրել ՀՀ տարածքում, և արդյո՞ք հաշիվ-ապրանքագրում նշված բեռնափոխադրման արժեքը ենթակա է հարկման 5% շահութահարկով:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը գումար է փոխանցում ապրանքների ձեռք բերման համար

Սաթեն. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հարցիս: Ընկերությունն արտասահման գումար է փոխանցում ապրանքների ձեռք բերման համար: Ես պե՞տք է 10% շահութահարկ պահեմ վաճառողից: Բայց չէ՞ որ շահութահարկի 55 հոդվածում ասվում է, որ` "Արտաքին տնտեսական գործունեություն է համարվում բացառապես ոչ ռեզիդենտի անունից իրականացված, նրան պատկանող ապրանքները ՀՀ-ություն ներկրելու հետ կապված գործունեությունը, որի դեպքում ռեզիդենտն ապրանքների սեփականատեր է դառնում մինչև ՀՀ-ության պետական սահմանը հատելը: Ոչ ռեզիդենտի արտաքին տնտեսական գործունեությունից ստացած եկամուտը հարկման ենթակա չէ:"
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի շահութահարկի վերաբերյալ

Rip. Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը Ուկրաինայից ձեռք է բերել տեխնիկա, որի սեփականության իրավունքը մեզ է փոխանցվել Ուկրաինայում, վաճառող կազմակերպությունն այդ տեխնիկան տեղափոխել է Փոթի, իսկ այնտեղից էլ մեր կազմակերպությունը պայմանագիր է կնքել վրացական փոխադրող կազմակերպության հետ նշված տեխնիկան մինչև Հայաստան փոխադրելու համար, և Վրաստանում էլ վճարվել է գումարը: Հարցս հետևյալն է, արդյո՞ք այս (երկրորդ) գործարքը համարվում է ԱՏԳ, վրացական կազմակերպության համար մենք պե՞տք է վճարենք ոչ ռեզիդենտի շահութահարկ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Օրենսդրական փոփոխություններ

taxpayers NGO. Հումոր Նույնիսկ հարկային տեսչության աշխատակիցները չեն կարող հետևել օրենքների հաճախակի փոփոխություններին Նախաբան Չնայած որ հարկային օրենսդրության փոփոխությունների հետևանքով հարկային մարմին ներկայացվող գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշ­վետ­վութ­յան և կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի ամփոփ հաշվարկի համապատաս­խանա­բար ամսական և եռամսյակային ներկայացման փոխարեն 2011 թվականի հունվարի 1-ից հարկ վճարողները պետք է ներկայացեն համապատասխանաբար եռամսյակային և տարեկան կտրված­քով, Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերությունը գումար է փոխանցել արտասահման ապրանք գնելու համար

Սաթենիկ. Հարգելի կոլեգա, 2010 թ դեկտեմբերին հայաստանյան ընկերությունը գումար է փոխանցել արտասահման ապրանք գնելու համար, սակայն տվյալ ապրանքը ստացվել է 2011թ ապրիլին ինտերնետի միջոցով: Գնորդը տվյալ պարագայում պարտավորվում է վճարել ոչ ռեզիդենտի շահութահարկ 10%, ինչպես նաև արտացոլել այն ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, թե որպես դեբետ և թե որպես կրեդիտ: Հարցս հետյալն է. կարելի՞ է արդյոք այն գրել ապրիլ ամսվա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, և այս պարագայում ո՞ր օրվա կուրսն է պետք հաշվի առնել փոխանցման օրվա (որը եղել է դեկտեմբերին), թե՞ ապրանքի ստացման օրվա (որը եղել է ապրիլին): Կամ ո՞րն է նման պարագայում ճիշտ լուծումը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտահարկի հաշվետվության վերաբերյալ

astxik. Հարգելի հաշվապահներ, բարև բոլորին, վերջապես շունչ քաշեցինք, տարեկանները մնացել են ետևում, սակայն եռամսյակի հաշվետվության վերջնաժամկետին հաշված օրեր են մնացել, իսկ ինձ մեկ հարց է հուզում, թվում էր թե գիտեմ, սակայն եկամտահարկի հաշվետվության 2-րդ էջը ինձ թյուրիմացության մեջ թողեց. ինչու՞ է օտարերկրացիներ բաժնի 31բ, 31գ տողերում գումարները գրված քաղաքացիների նման, արդյո՞ք դա նշանակում է, որ պետք է անձնական նվազեցումները այնուամենայնիվ կատարել, եթե որևէ մեկը գիտի, խնդրում եմ արձագանքեք: Շնորհակալություն: