
Միկրոձեռնարկատիրության շրջանառության շեմի վերաբերյալ
Ամալյա.
Բարև Ձեզ: Հարցս այսպիսին է. եթե Ա/Ձ-ն 24միլիոնը գերազանցում է՝ ինչպե՞ս պետք է շարունակի աշխատել:

Ձեռքբերում անհատից
Միքայել.
Բարև ձեզ։
1) Ես Ա/Ձ ունեմ ընդհանուր հարկման դաշտում եմ, բայց շրջանառություն դեռ չունեմ։ Այսինքն՝ նոր շենք եմ կառուցում, որ բիզնես սկսեմ։ Հիմա անհատից շինանյութ գնելու դեպքում, եթե գնման ակտ եմ կազմում, նշելով անհատի տվյալները, արդյո՞ք նրա մոտ հարկային պարտավորություն առաջանում է, թե՞ ոչ: Նշեմ, որ անհատը հարկային մարմնում գրանցված չէ, իր սեփական ապրանքն է վաճառում։
2) Եթե շինարարության ժամանակ վարպետ է աշխատել, ում վճարեմ եմ գումար, ո՞նց էդ վճարը փաստաթղթավորեմ, որ վարպետի մոտ հարկային պարտավորություն չառաջանա։ Վարպետը անհատ է, գրանցված չէ հարկայինում ոչ մի ձևով։
Նշեմ, որ փաստաթղթավորումը պետք է նախարարությանը ներկայացնելու համար, որպեսզի կատարված ծախսերի հիմնավորում արվի։

Առցանց կոսմետիկայի խանութի գործունեության համար
Անի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ կասե՞ք՝ առցանց կոսմետիկայի խանութը ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի։ Ամսական շրջանառությունը 500 000 դրամ։ Ինչպես նաև հնարավո՞ր է աշխատել առանց ՀԴՄ սարքի, կա՞ որևէ առցանց տարբերակ։ Կանխավ շնորհակալություն:

Շրջհարկի հաշվարկ
Լիաննա.
Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Մի հարց եմ ուզում տամ, որպես հաշվապահությանը հեռվից ծանոթ մեկը։ Եթե իմ ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով, և հարկվում է 16 կետով (այլ գործունեությունից եկամուտներ)։ Ես այստեղ պետք է լրացնեմ իմ ՀԴՄ-ով ստացված շրջանառության թիվը, այո՞։ Հիմա հարցս, եթե ես մեկ այլ ՍՊԸ-ի հետ աշխատում եմ հաշիվ-վավերագրով, գումարը փոխանցում են իրենք հաշվարկային հաշվով, ես այդ գումարի թիվը պետք է գումարե՞մ իմ ՀԴՄ թվին հաշվարկի ժամանակ (այդ գումարի համար ՀԴՄ տպվու՞մ է, թե՞ ոչ)։

Հեռախոսների աքսեսուարների խանութ բացելու համար
Վահե.
Բարեւ ձեզ։ Ես ցանկանում եմ փոքրիկ հեռախոսների աքսեսուարների խանութ բացել (տղայիս համար 17տ.) ու ունեմ մի քանի հարցեր:
1) Նախ և առաջ կցանկանամ իմանալ նման բիզնեսի համար ի՞նչ հարկեր ենք պարտավոր վճարել:
Նշեմ, որ բացելու ենք ԱՁ և տղայիս գրանցելու ենք որպես աշխատող (վաճառող):
2) Վաճառքի ապրանքի կեսը ձեռք ենք բերելու Երեւանի խանութներից, հիմնական մասն էլ aliexpress-ից: Որ մտնեն խանութ հարկայինից հնարավո՞ր է ինձնից պահանջեն թե ապրանքն որտեղի՞ց եմ ձեռք բերել եւ խնդիր լինի (որովհետեւ Ալիէքսպրեսսից որպես ֆիզ. անձ ենք պատվիրելու եւ չի ներմուծվելու օրինական կերպով):
3) Տղայիս, որ գրանցեմ աշխատող ի՞նչ վճարումներ պետք է անեմ ու հնարավո՞ր է որ առանց գրանցելու ինքն աշխատի, խնդիր չի՞ լինի:
Նշեմ, որ իմ անունով արդեն ԱՁ կա, որը վարսավիրական ծառայություններ է մատուցում, կարա՞մ էս դեպքում աշխատող չգրանցեմ, եթե իմ ԱՁ-ում էլ ինքս եմ աշխատում կամ ընդհանրապես կարա՞մ ԱՁ բացեմ, թե՞ այլ անձի խնդրեմ իր անունով բացեն:
Մեկ էլ նշեմ, որ տարեկան շրջանառությունը լինելու ա 800 000 դրամից քիչ: Նախապես շնորհակալ եմ:

Ովքե՞ր են հանձնում ՀԴՄ իրացման շրջանառության մասին տեղեկատվություն
Դիանա.
Բարև Ձեզ: Նշել, խնդրում եմ, ովքե՞ր են հանձնում հսկիչ դրամարկղային մեքենայով իրացման շրջանառության մասին տեղեկատվությունը: Դեռ թույլատրվու՞մ է հին մեքենաների կիրառումը: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք հաշվարկային փաստաթղթերը և հարկային հաշիվները հիմք են նվազեցում կատարելու համար
Կազմակերպությունը 2020 թվականին գործել է միկրո դաշտում, սակայն դեկտեմբեր ամսին գերազանցվել է շրջանառությունը և ընկել էր ԱԱՀ դաշտ։ Շահութահարկի հաշվետվությունը չի ուղղարկվել։ Կխնդրեի ասել՝ շահութահարկի հաշվետվության մեջ պիտի ներառվի միայն ԱԱՀ դաշտ ընկնելուց հետո կատարված գործարքնե՞րը, և կարո՞ղ եմ արդյոք նվազեցումներ անել՝ հիմնվելով 2020թ-ի ընթացքում հաշվարկային փաստաթղթերով և հարկային հաշիվներով կատարված ձեռքբերումների վրա։ Նշեմ, որ ԱԱՀ գումարների հաշվանցում չի կատարվել։

Ինչպե՞ս է իրականացվում լիազորագրով հայտարարագիր գրելու գործընթացը
Հռիփսիմե Զարգարյան.
Բարև Ձեզ։ Մենք նոր գրանցված Ա/Ձ ենք, որը դեռ շրջանառություն չունի։ Մեզ ասել են, որ մինչև 20 օրը ներկայանանք հարկային՝ գրենք հայտարարագիր։ Սակայն հարկայինում մեզ որևէ կերպ չօգնեցին, ուղղորդելով ավելի շուտ այդ ամենը անել առցանց եղանակով։ Միայն տվյալ ստացանք, որ կարող ենք լիազորելով այլ անձի տեղում՝ գրասենյակում, գրել հայտարարագիր։ Հարց - ինչպե՞ս կարող ենք այս սկզբնական պահին խուսափել տնից առցանց հայտարարագիր գրելու տարբերակից՝ այդկերպ առայժմ խուսափելով նաև էլեկտրոնային ստորագրության սարք գնելուց։ Եվ երկրորդ՝ ինչպե՞ս է իրականացվում լիազորագրով գրասենյակ մոտենալու և հայտարարագիր գրելու պրոցեսը։ Արդյո՞ք հայտարարագիրը ունի հատուկ ձևաթուղթ, որին պետք է ծանոթանալ նախօրոք։

Ձև 1-ՏԳ հաշվետվության լրացման հետ կապված
Anahit.
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Կխնդրեի ուղղորդել ինձ, թե ՀԾ-ի շրջանառությունով, ո՞ր հոդվածների թվերը նայեմ, Ձև 1-ՏԳ (տարեկան) հաշվետվության հետևյալ տողերը լրացնելու համար՝ 09․1․1, 23․2, 23․18, 23․23, 25, 26, 28, 44․1, 44․8, 46․9։ Կանխավ շնորհակալություն։

Որքա՞ն են կազմում Ա/Ձ-ի ամսական պարտադիր վճարումները
Anida.
Բարև Ձեզ, հարգելիներս: Ես ունեմ մի հարց. եթե դժվար չէ՝ կարո՞ղ եք օգնել:
Գործող Ա/Ձ-ն ունի գրանցված աշխատող, որը ներկա պահին գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Ա/Ձ-ն հունվար ամսվանից միկրոձեռնարկատեր է, սակայն շրջանառություն չունենալու պատճառով ներկայացնում է 0-ական հաշվետվություն: Հարցս հետևյալն է. որքա՞ն է կազմում Ա/Ձ-ի ամսական պարտադիր վճարումները:

Արդյո՞ք այս տարի ևս պետք է աշխատել շրջանառության հարկի դաշտում
Հայկ.
Բարև Ձեզ:
Կխնդրեմ օգնել, շտապ է: Եթե ՍՊԸ-ն 2020թ. աշխատել է շրջհարկով, իրականացնում է մաքրման ծառայություններ՝ N81210 գործուն. տեսակով, միաժամանակ ունի երկու ավտոլվացման կետեր՝ G45204, որոնցից մեկում կա ՀԴՄ, իսկ մյուսը՝ "Լվա ինքդ" մետաղադրամով աշխատող: 2020թ. համար "Լվա ինքդ" ավտոլվացման կետում հասույթը ինքնուրույնաբար հաշվել ենք և ներկայացրել շրջհարկի հաշվետվության մեջ:
Հարցս հետևյալն է. այս տարի նույնպե՞ս պետք է աշխատել շրջհարկի դաշտում, 2020թ. շրջանառությունը չի գերազանցում 24 մլնը: Եվ 2-րդ հարց. պարտադիր է "Լվա ինքդ" ավտոլվացման կետում ունենալ ՀԴՄ:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության հաշվետվության հետ կապված
Նարինե.
Բարև Ձեզ: Սկսնակ միկրոձեռնարկատերը մի հարց ունի: Մ/ձ սուբյեկտի իրացման շրջանառության հաշվետվության համար տվյալը որտեղի՞ց ենք նայում, էլ. համակարգից ինչպե՞ս ենք գտնում։ Կանխավ շնորհակալ եմ աջակցության համար։

Որքա՞ն դրոշմանիշային վճար պետք է վճարել
Անի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ-ն գործում է միկրոձեռնարկատիրության համակարգում և 2020 թվականին ունեցել է 16 մլն դրամ շրջանառություն։ Դրոշմանիշային վճարի նոր օրենքի համաձայն արդյո՞ք տարեկան պետք է վճարի 180 000 դրամ, այսինքն՝ ամսական կանխավճարներ են արվելու՞ մոտ 15 000-ի չափով՝ հիմք ընդունելով 2020-ի շրջանառությունը։

Արդյո՞ք վարչական տուգանք կկիրառվի
Անի.
Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն գրանցվել է սեպտեմբերի 14-ին, հայտարարություն է տրվել շրջանառության հարկով հարկվելու վերաբերյալ, այնուհետև նույն ամսի 30-ին դադարեցվել է գործունեությունը առանց որևէ շրջանառության։ Շրջանառության հարկի 0-ական հաշվետվությունը չի ուղարկվել, արդյո՞ք վարչական տուգանք կլինի, եթե մինչ օրս չի եկել:

Դրոշմանիշային վճարի վերաբերյալ
Մերի.
Բարև Ձեզ: Գեղարվեստական մարմնամարզություն դասավանդող Ա/Ձ չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբեկտը պարտավորվում է արդյո՞ք դրոշմանիշային վճար վճարել, և արդյոք պե՞տք է ինչ-որ կերպ շրջանառություն ցույց տա (ՀԴՄ, Հ/Ա):

Անհրաժե՞շտ է արդյոք փոխկապակցված ճանաչվելու պահից սկսած ՀԴՄ կտրոն տրամադրվի պարտադիր անվանացանկով
Արամ.
Բարև Ձեզ, եթե 2 կազմակերպություններ համարվում են փոխկապակցված` A կազմակերպության շրջանառությունը 100 000 000, իսկ B կազմակերպությանը 15 000 000: Արդյո՞ք B կազմակերպությունը փոխկապակցված ճանաչվելու պահից պետք է ՀԴՄ կտրոն տրամադրի պարտադիր անվանացանկով:

Արդյո՞ք նախագծի իրականացման համար ստացված գումարը հարկվում է
Էլեն.
Շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ն նախագծի իրականացման համար /նախագծի ֆինանսավորում/ գումար է ստացել: Արդյո՞ք այդ գումարը շրջանառություն է համարվում և հարկվու՞մ է:

Արդյո՞ք պետք է գրել ստորագրված հաշիվների շրջանառությունը, թե՞ ամբողջ շրջանառությունը
Ռուզաննա.
Բարև ձեզ, հարցս այսպիսին է. ստացված հ/հ մի մասն եմ ստորագրել, որ քիչ հաշվանցեմ։ Հիմա 18Ա կետում գրում եմ ստորագրված հաշիվների շրջանառությունը, թե՞ ամբողջ շրջ-նը, բայց ԱԱՀ-ն ստորագրվածինը։ Եվ հարց 2. հաջորդ ամիս տեղափոխված ԱԱՀ-ն հաշվանցելու համար պե՞տք է ստորագրվի 21-30 ժամանակաշրջանում:

Արդյո՞ք ներառվելու է սեպտեմբերի շրջանառության մեջ
Բարև Ձեզ, եթե հաշիվ վավերագիրը դուրս եմ գրել 05.10.2020-ին, մատակարման ամսաթիվը նշելով 11.09.2020թ., ուզում եմ հասկանալ՝ ներառելու՞ եմ սեպտեմբերի շրջանառության մեջ:

Գլխավոր հաշվապահի որակավորման վերաբերյալ
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` գլխավոր հաշվապահին պարտադիր պայման ունի՞ ստանալու ինչ որ որակավորում՝ սերտիֆիկատ կամ լիցենզիա, եթե ընկերությունը խոշոր հարկատու է, կամ կա՞ արդյոք, որ սահմանված շեմից անցնում է գումարի շրջանառությունը, պետք է Կենտրոնական բանկից կամ ինչ որ կառույցից ստանա տվյալ հավաստագիրը։
Կանխավա շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ