
Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ տալ
Արև․
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել կատարելու հաշվապահական ձևակերպումներ.
ՍՊԸ հիմնադիրը ընկերության կանոնադրական կապիտալ է ներդրել հող և շինություն՝ բազմահարկ շենքի կառուցման նպատակով: Շենքը քանդվել է, իսկ հողամասի վրա կառուցվել է շենք և վաճառվել: Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պիտի տալ կանոնադրական կապիտալի նվազեցման մասով:

Շինարարական կազմակերպություն
Մարիաննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Շինարարական կազմակերպությունը զբաղվում է և՛ արտադրանք տալով, և՛ վաճառքով։
1.Չունի ՀԴՄ, եկամուտը ստանում է բանկային հաշվի վրա, արդյո՞ք պետք է այդ եկամուտները գրել դրամարկղի գրքում։
2.Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնի տարվա կտրվածքով, եթե աշխատում է ԱԱՀ-ով։ Ունի նաև գրանցված աշխատողներ, դա գիտեմ Ձև 189 է։
3.ՀԴՄ ունենալը պարտադի՞ր է, թե՞ ոչ։

Շենք կառուցելու ձևակերպումները
Սերգեյ․
Կազմակերպությունն իր սեփական միջոցներով կառուցել է շենք և հանձնել շահագործման 5 մլն դրամ արժեքով, հետագայում ստացել է պետության կողմից փոխհատուցում ծախսված գումարի կեսի չափով՝ 2,5 մլն դրամ: Տալ հաշվապահական ձեվակերպումները։

Շինարարական լիցենզիայի վերաբերյալ
Լիլիթ.
Բարև ձեզ։ Ո՞վ է տեղյակ, շինարարական լիցենզիա ունեցողին կարո՞ղ է ծառայություն մատուցել չունեցողը, այսինքն՝ գործն անում է լիցենզիա ունեցողը, բայց աշխատանքներում ներառել է այլ Ա/Ձ-ի ու աշխատողների։

Եթե հողի սեփականատերը տնօրենն է
Սուրեն.
Բարև Ձեզ։ Ունեմ նման իրավիճակ․ կազմակերպության տնօրենը հանդիսանում է հողի սեփականատեր, բայց նախատեսում է այդ հողի վրա կառուցել պահեստ, որը արդեն պետք է ձևակերպվի ֆիրմայի անունով։ Հարց 1՝ արդյո՞ք ֆիրման կարող է հողի վարձակալության պայմանագիր կնքնել տնօրենի հետ ու վարձակալել այն։ Հարց 2՝ եթե շինարարության մասով ապրանքի ու ծառայության հաշիվներ ստանանք, դա մաքուր ծա՞խս է ֆիրմայի համար, թե՞ ոչ։ Հարց 3՝ հողը ես բալանսում որպես ՀՄ եմ նստացնում ու կառուցապատումը ավարտելուց հետո վերագնահատում եմ ու նստացնում որպես շենք, թե՞ ուրիշ ընթացակարգ կա։ Հարց 4՝ արժե՞ միանգամից հողը վերագրանցել ֆիրմայի անունով ու սկսել կառուցապատումը, թե՞ վարձակալեմ տիրոջից։ Շնորհակալ եմ։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Sa2i.
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Չե՞ք հուշի՝ շինարարության և վերանորոգման գործունեությամբ զբաղող Ա/Ձ-ն կարո՞ղ է աշխատել միկրոձերնարկատիրության դաշտում։ Կանխավ շնորհակալություն:

Կոլեկտիվ պայմանագիր
Արտյոմ․
Կարո՞ղ եմ շինարարական բրիգադի հետ կնքել աշխատանքների կատարման կոլեկտիվ պայմանագիր, եթե այո, ապա խնդրում եմ օգնել կոլեկտիվ պայմանագրի օրինակելի ձևի հարցում: Շնորհակալ եմ։

Հարկային հաշիվ
Արսեն.
Ողջույն։ Շինկազմակերպությունը քաղաքացու համար պայմանագրով կատարել է շինարարական աշխատանքներ (պայմանագրում նշված է գինը)։ Կազմվել են համապատասխան ակտեր։ Հարկային հաշիվ պե՞տք է դուրս գրվի և ինչպե՞ս (թղթային, էլեկտրոնային)։ Կանխավ շնորհակալություն։

Գործունեության դասակարգիչ
Սոնա Հայրապետյան․
Կազմակերպությունը համարվում է կառուցապատող: Ի՞նչ տնտեսական գործունեության դասակարգիչ գրեմ։

Լիցենզիայի ստացման դեպքում
Արտակ.
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ստացել է շինարարության լիցենզիա։ Ինչպե՞ս հաշվապահորեն արտացոլեմ վճարումը և ամորտիզացիան։

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ
Սոնա․
Հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում և կառուցապատող է: Շինանարական կազմակերպության հետ ունի պայմանագիր, որպեսզի կատարի բոլոր շինարարական գործունեությունը։ Երբ կառուցապատողը վաճառի այդ շինությունը արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ 20%՝ համաձայն 150 հոդվածի 11 կետի։

Ծառայության կանխավճար
Արուս․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Շինարարության ոլորտում աշխատող ՍՊԸ-ն, որը գործում է միկրոձեռնարկատիրության ոլորտում, ստացել է կանխավճար ծառայության դիմաց, որի նպատակ դաշտում գրվել է <<Ապրանքի դիմաց>>։ Արդյո՞ք դա կարող է խնդիրներ առաջացնել ՍՊԸ-ի համար։

Կազմակերպությունը տենդեր է շահել
Աստղիկ․
Եթե շինարարական կազմակերպությունը շահել է տենդեր՝ 15 միլիոնի չափով, կարո՞ղ է արդյոք պայմանագիր կնքել մեկ այլ կազմակերպության հետ 14 միլիոնով նույն աշխատանքի համար, և ի՞նչ հարկ կառաջանա կազմակերպության համար, եթե աշխատում է շրջանառության հարկով։

Ձեռքբերում անհատից
Միքայել.
Բարև ձեզ։
1) Ես Ա/Ձ ունեմ ընդհանուր հարկման դաշտում եմ, բայց շրջանառություն դեռ չունեմ։ Այսինքն՝ նոր շենք եմ կառուցում, որ բիզնես սկսեմ։ Հիմա անհատից շինանյութ գնելու դեպքում, եթե գնման ակտ եմ կազմում, նշելով անհատի տվյալները, արդյո՞ք նրա մոտ հարկային պարտավորություն առաջանում է, թե՞ ոչ: Նշեմ, որ անհատը հարկային մարմնում գրանցված չէ, իր սեփական ապրանքն է վաճառում։
2) Եթե շինարարության ժամանակ վարպետ է աշխատել, ում վճարեմ եմ գումար, ո՞նց էդ վճարը փաստաթղթավորեմ, որ վարպետի մոտ հարկային պարտավորություն չառաջանա։ Վարպետը անհատ է, գրանցված չէ հարկայինում ոչ մի ձևով։
Նշեմ, որ փաստաթղթավորումը պետք է նախարարությանը ներկայացնելու համար, որպեսզի կատարված ծախսերի հիմնավորում արվի։

Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարություն
Հասմիկ.
Հարգելի կոլեգաներ,
նորաբաց ՍՊԸ է, որը զբաղվելու է շինարարությամբ, առավել կոնկրետ՝ բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ: Կարո՞ղ եք հուշել՝ կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, բացառությունների մեջ չեմ գտնում: Եթե կան ոլորտի հաշվապահներ, կհուշե՞ք՝ կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկի դաշտում, թե՞ ամեն դեպքում ճիշտ է ի սկզբանե աշխատել ԱԱՀ-ի դաշտում: Ակնկալում եմ ոլորտին լավատեղյակ մասնագետի պատասխան: Տնտեսական գործունեության դասիչների մեջ լիցենզիա չի պահանջվում, F.41.20.1։
Կանխավ շնորհակալություն:

Ներքին վերանորոգման և հարդարման աշխատանքներ կատարելու համար
Արուսիկ.
Բարև Ձեզ:
Ուզում եմ բացել ՍՊԸ, որը կզբաղվի շինարարությամբ (ներքին վերանորոգման և հարդարման աշխատանքներ)։ Հնարավո՞ր է աշխատել միկրոձեռնարկատիրության ոլորտում և եթե այո, ապա կարո՞ղ եմ համագործակցել այլ իրավաբանական անձնանց հետ հաշիվ դուրս գրելով։

Հնարավո՞ր է արդյոք կազմել երկկողմանի գնման ակտ
Ռուբ.
Կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ։ Որոշակի ապրանքների գործունեության կազմակերպման համար իրեր են գնվել ֆիզիկական անձից։ Կարո՞ղ եմ կազմել երկկողմանի գնման ակտ։ Եթե այո, ապա ֆիզ. անձին տրված այդ եկամուտի համար միայն պետք է տարվա վերջում ուղարկե՞մ։ Շնորհակալություն:

Արդյո՞ք շինարարության լիցենզիայի համար տուրքն ունի ժամկետային սահմանափակում
Անի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Արդյո՞ք շինարարության լիցենզիայի համար նախատեսված պետական տուրքը վճարման հատուկ ժամկետ ունի:

Ընթացիկ նորոգումներով զբաղվող Ա/Ձ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Դիանա.
Բարև Ձեզ: Կասեք՝ Ա/Ձ-ն, որը զբաղվում է շինարարությամբ՝ ընթացիկ նորոգում, կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել։

Շինանյութերի վերագնահատման վերաբերյալ
Հասմիկ Մարտիրոսյան.
Հարգելի տիկին/պարոն: Հարցս վերաբերում է շինանյութերի վերագնահատմանը: Ամրանները ձեռք է բերվել 2014 թվականին: Պահվել է ոչ պատշաճ պայմաններում: Հիմա այդ ամրանները պիտանի չեն շինարարության համար: Կարո՞ղ ենք վերագնահատել, արժեքը փոխել և վաճառել այլ նպատակով:
Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ