Tag: շահութահարկ

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն

Արա. Հարգելի կոլեգաներ, Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության մեջ (Ձև 2) շահութահարկի գծով ծախս (170) տողում նշվում է տող 160 * 20% գումարը, թե՞, օրինակ եթե նվազագույն շահութահարկը ավելի մեծ է, քան փաստացին, ապա նշվում է նվազագույն շահութահարկը: Կամ օրինակ, 2009թ. համար հաշվարկված շահութահարկի դեպքում, եթե այն փոքր է եղել 2 %-ից կամ ավել 10 %-ից, ո՞ր գումարն եք նշել 170 տողում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ դադարեցրել է գործունեությունը

ՀԱՍՄԻԿ2011. Սիրելի կոլեգաներ, ՍՊԸ-ն 2009թ-ին գործունեությունը դադարեցրել էր: 2010թ.-ին ունեցավ գործունեություն, որից ստացված եկամտից հանելով ծախսերը և հաշվարկելով 20 % շահութահարկ` այն պակաս է ստացվում 1 % նվազագույն շահութահարկից: Հարցս հետևյալն է` տարվա համար շահութահարկի գումարը, որը պետք է վճարվի, եկամտի 1 %-ից պակաս կարո՞ղ է լինել: Ասեմ, որ ՍՊԸ-ն 01.12.10թ.-ից նորից դադարեցրել է գործունեությունը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկերի և հաստատագրված վճարների վերաբերյալ

Վարդգես. Հարգելի տնտեսագետներ / հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ եկամտահարկ, շահութարկ և հաստատագրված վճար տերմինները: Հարկայինի կայքերում սույն տերմինների բացատրությունը բարդ ու խճճված է բնութագրվում: Ձեզանից ակնկալում եմ պարզ և հստակ բացատրություն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկ

Հայկ. Բարև ձեզ, ինձ հետարքրում է շահութահարկի հաշվումը ներմուծողի համար (ԱԱՀ-ով ենք աշխատում): Եթե կարելի է, կոնկրետ օրինակի վրա: Ենթադրենք, ես ներմուծում եմ ֆլեշներ, որոնց ինվոյսային արժեքն է 2160 դրամ, մաքսատունը դա իրա ունեցած "վերահսկիչ թվով" հաշվում է 3281 դրամ, և մենք տեղումˋ մաքսատանը, վճարում ենք 656 դրամ, այնուհետև այդ ապրանքը վաճառվում է 3600 դրամով: Ի՞նչ շահութահարկ է ինձանից դրա համար գանձվելու: Եվ ինչպե՞ս դա կարող եմ հաշվել: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի պարզեցված հաշվարկ

Հասմիկ 2011. Հարգելի կոլեգաներ, ՍՊԸ իր տարածքը 2010թ. տվել է վարձակալության ամսական 65 000 դրամով: ՍՊԸ ուրիշ գործունեություն չի ծավալում: Շենք-շինության արժեքը 44 322 000 դրամ է: Վճարվել է աշխատավարձ 12 ամիս, ամսական 30 000 դրամ տնօրենին, որի համար հանձնվել են սոց. և եկամտահարկի հաշվետվություններ 4 եռամսյակների համար: Խնդրում եմ պատասխանեք, շահութահարկի պարզեցված հաշվարկը լրացնելիս ո՞ր գումարից եմ շահութահարկը հաշվելու և որքա՞ն: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՓՄՁ-ների շահութահարկի վերաբերյալ

Լուսինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել, ինձ համար շատ կարևոր է, եթե հնարավոր է շտապ, 2010թ.ՓՄՁ-ների համար ինչպե՞ս է հարկվում շահութահարկը 20%, թե՞ ուրիշ կերպ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գործունեության դադարեցում

Անուշ. Հարգելի հաշվապահներ, 2009թ. մեր ընկերությունը ժամանակավոր դադարեցրել է իր գործունեությունը և ներկայացրել 2009թ. համար հաշվապահական հաշվեկշիռ և շահութահարկի հաշվարկ: Արդյոք պետք է ներկայացնել նաև 2010թ.-ի և այլն թթ.-ի շահութահարկի հաշվարկները և հաշվեկշիռները, եթե գործունեությունը չի վերսկսվել: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներկայացչուցական և գործուղման ծախսեր

Susanna. Հարգելի կոլեգաներ, Խնդրում եմ ասել շահութահարկի իմաստով ներկայացչուցական և գործուղման ծախսերի առավելագույն ընդունելի տոկոսադրույքը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի վերաբերյալ

Արփինե. Հարգելի հաշվապահներ, 2010թ. ՓՄՁ-ների համար 2 տոկոսը այլևս գոյություն չունի՞: Շահութահարկն է՞լ պետք է ընդհանուր ձևով հարկվի: Հաշվետվության ձևերն էլ փոխվե՞լ են:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոխադարձ հաշվարկ ՀՏ հետ

Susanna. Հարգելի կոլեգաներ, հարկային տեսչությունից փորձել եմ ուզել մեր կազմակերպության հարկերի մնացորդի մասին տեղեկանք: Այն ստացել եմ առանց շահութահարկի մնացորդի, որը հետագայում պարզել եմ բանավոր: Մնացած մնացորդներն էլ չեն համընկնում իմ ունեցած տվյալների հետ: Հարց` ինչպե՞ս ես կարող եմ հստակ տեղեկանալ կաղմակերպության հարկերի շարժի մասին ՀՏ-ից և անհամապատասխանության դեպքում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նորաբաց կազմակերպություն

Արմինե. Բարև Ձեզ, շատ շնորհակալ կլինեմ, որ կարողանաք պատասխանել իմ հարցին: Եթե ես ցանկանում եմ բացել մի փոքրիկ օֆիս, և այդ օֆիսը հնարավոր է առաջիկա ամիսների ընթացքում շահույթ չունենա, այդ դեպքում ես ի՞նչ շահութահարկ պետք է վճարեմ: Իսկ ընդհանրապես փոքր եկամուտ ունեցող հիմնարկի համար ավելի լավ է "պարզեցված հարկի" միջոցով վճարել հարկերը, թե հակառակը: Պատասխանի համար կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անտոկոս փոխառություն

Արմեն. Հնարավոր է արդյոք ընկերությունը հիմնադիրներին տրամադրի անտոկոս փոխառություն, և դա ոչ մի ազդեցություն չունենա շահութահարկի վրա...նախապես շնորհակալություն: Եթե հնարավոր է, նշեք իրավական հիմքը...
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի ժամանակ

Արփինե. Բարև բոլորին, խնդրում եմ պատասխանեք, շահութահարկը հաշվելու ժամանակ ոչ հիմնավորված և ոչ արտադրական ծախսերի ո՞ր մասը կարող ենք նվազեցնել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Անհատույց վարձակալություն

Կամո. Բարև Ձեզ, հարգելի կոլլեգաներ: Այսպիսի մեկ հարց է առաջացել: ԱՁ չհանդիսացող ֆիզ. անձը ՍՊԸ-ին անհատույց վարձակալությամբ տվել է շինություն: Շինության կադաստրային արժեքը` X դրամ: Համաձայն ՇՀ օրենքի 43 հոդվածի դ) ենթակետի ՍՊԸ-ի շահութահարկի հաշվարկի մեջ պետք է X/20 գումարի չափով ցույց տրվի ներված պարտավորություն որպես եկամուտ: Սակայն, ՇՀ հրահանգի 8.5 կետի վերջում նշված է, որ սույն կետի դրույթները չեն գործում, եթե վարձատուն հանդիսանում ԱՁ չհանդիսացող ֆիզ անձը: Ես գտնում եմ, որ ոչ մի հարկային պարտավորություն չի առաջանում ոչ ՍՊԸ-ի հանդեպ, ոչ էլ քաղաքացու (չենք դիտարկում այն դեպքը, երբ գումարը մեծ է և ԱԱՀ-ի հարց կարող է առաջանալ քաղաքացու հանդեպ): Իսկ դուք ի՞նչ կարծիքի էք:
Accountant.am
Կայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

Փաստաթղթեր "Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի ամփոփ հաշվարկ
  • ԱԱՀ-ի հաշվարկ
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքի վաճառք զեղչով

Կամո. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաններ: Ունեմ մեկ հարց, շատ շնորհակալ կլինեմ, եթե հղում տաք, թե որտեղից կարդամ: Եթե ապրանքը վաճառում ենք զեղչով (գների գրանցման գրքում ֆիքսված գնից եժան,) ԱԱՀ-ի և շահութահարկի հարկման բազան որ գինն է հանդիսանում` փաստացի վաճառքի, թե գրանցված: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Նորություններ

Փոխնախարարներ. կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեպքում կգործի երաշխիքային հիմնադրամ

Այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսների փոխնախարարները կառավարությունում ասուլիս էին հրավիրել. թեման կրկին կեսաթոշակային բարեփոխումների հետ կապված խնդիրներն ու անելիքներն էին: Նշենք, որ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ կողմից: Համակարգը կներդրվի փուլերով: Արտեմ Ասատրյանն ու Վարդան Արամյանն այսօր չգիտես, թե որերորդ անգամ հայտարարեցին, որ 2011 թվականից Հայաստանում կգործի Մանրամասն
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկ

Սաթենիկ. Հարգելի փորձառու հաշվապահներ,ես խնդրում եմ ձեզ,որևէ օրինակով ներկայացնել շահութահարկի հաշվապահական ձևակերպումները,եթե կազմակերպությունը նախորդ տարում վնաս է ունեցել: