Tag: շահութահարկ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկից ազատված գործունեություն

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք: Եթե կազմակերպությունը իրականացնում է շահութահարկից ազատված գործունեություն (թռչնաբուծություն), այդ դեպքում եթե նաև կատարել է իրացում մեկ այլ ապրանքի 10 %-ից ավելին, ինչպե՞ս պետք է տա շահութահարկը: Արդյո՞ք միայն այդ իրացման մասով: Խնդրում եմ, եթե հնարավոր է, մանրամասն ասեք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծախսերի հետաձգում

Hayk. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: 2010-ի շահութահարկի գծով նվազեցվող ծախսերս շատ են, այսինքն շահութահարկիս հաշվարկը վնասով է: Ես կարո՞ղ եմ ծախսերիս մի մասը հետաձգել և հաշվեգրել 2011-ին, և եթե կարող եմ, ապա ո՞ր ծախսերին է դա վերաբերվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գերավճար շահութահարկի մասով

Աննա. Հարգելի կոլեգաներ, մի հարց ունեմ, որը շատ է անհանգստացնում ինձ: Տարեկան հաշվետվությունները կազմելու նպատակով հարկային տեսչությունից վերցրել եմ կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտք և պահանջի վերաբերյալ տեղեկանք: Նշեմ, որ այդ կազմակերպության հաշվապահն եմ 2010թ. հոկտեմբերից, այդ իսկ պատճառով՝ ինձ համար որոշ բաներ պարզ չեն: Հարցս հետևյալն է. շահութահարկի մասով ունենք գերավճար: Արդյո՞ք այդ գերավճարը մի թիվ է, որից համակարգը ավտոմատ հանել է ամսական կանխավճարները (նախորդ տարվա շահութահարկի 1/16)` անկախ նրանից` կանխավճարներ կատարվել են, թե ոչ, որովհետև, ինչպես հասկացա, կանխավճարներ չեն արվել, ուղղակի ինչ որ կլոր գումարներ են փոխանցվել: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծախսի հիմնավորում

Anna. Հարգելի հաշվապահներ, եթե վաճառատեղի վարձակալական պայմանագրի համաձայն վարձակալը վարձատուին վճարել է վարձավճար և որպես հավաստող փաստաթուղթ ստացել է դրամարկղի մուտքի անդորրագիր առանց հաշիվ-ապրանքագրի, ապա տվյալ դեպքում կարելի՞ է արդյոք շահութահարկը հաշվարկելիս այն որպես նվազեցում դիտել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ապրանքի ապառիկ վաճառք

Վլադ. Բարև ձեզ: Ես աշխատում եմ մի ՍՊԸ-ում, մենք ապառիկով տեխնիկա ենք վաճառում և ցանկանում ենք ակցիա կազմակերպել, հաճախորդի փոխարեն առաջին ամսվա մուծումը կատարել: Օրինակ՝ եթե հաճախորդը գնում է 200 000 դրամ արժողությամբ ապրանք 10 ամսով, ապա մենք առաջին ամսվա 20 000 դրամը վճարում ենք: Սակայն ես այդքան էլ լավ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այս ամենը ձևակերպել, որպեսզի մենք ավելորդ շահութահարկ չվճարենք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է վարձակալությամբ տարածքներ տրամադրելով

Իննա. Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը զբաղվում է վարձակալությամբ տարածքներ տրամադրելով և ունի կնքած պայմանագիր իրավաբանական անձի հետ, որ 2 ամիս տարածքը տրամադրվելու է անվճար հիմունքներով: Հարցս հետևյալն է` ի՞նչ պարտավորություններ են առաջանում կազմակերպության մոտ, որը ԱԱՀ-ով չի հարկվում: Շահութահարկի հոդված 16-ում գրված է միայն, որ անհատույց տրամադրած ակտիվները չեն նվազեցվում համախառն եկամտից: Արդյո՞ք հաշիվ-ապրանքագիր պետք է դուրս գրվի, թե՞ միայն հանձնման-ընդունման ակտ, և որտե՞ղ կարելի կարդալ անհատույց տրամադրած ակտիվների հարկման վերաբերյալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը կատարում է միաժամանակ ԱԱՀ-ից ազատված և հարկվող գործունեություն

Իննա. Կազմակերպությունը կատարում է միաժամանակ ԱԱՀ-ից ազատված և հարկվող գործունեություն ծառայության ոլորտում: Համաձայն Հ 27 ԱԱՀ-ը հաշվանցում է` ելնելով տեսակարար կշռից: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք ճիշտ է չհաշվանցվող ԱԱՀ նվազեցնել շահութահարկ հաշվարկելիս որպես չփոխհատուցվող հարկեր ԱԱՀ-ի գծով, թե՞ կա այսպիսի կետ ՝ միացնել ԱԱՀ-ն ապրանքի գներին կամ վերագրել արտադրության կամ շրջանառության ծախսերին: Նշեմ, որ կազմակերպությունը ապրանք ձեռք չի բերում: Նախապես, հարգելի կոլեգաներ, շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի վերաբերյալ

Shushanik. Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց. եթե կազմակերպությունը շահութահարկի կանխավճարը կատարում է 1/6-ով և նվազագույն շահութահարկի վճարում չի լինում, շահութահարկի հաշվարկի նվազագույնի շահութահարկի մասում (ըստ եռամսյակների) արդյո՞ք որևէ բան պետք չէ՞ լրացնել: Եվ որտե՞ղ է երևում մեր կատարած կանխավճարները այդ դեպքում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հարկերի մասին ՀՀ օրենքի 16.1 հոդված

Anna. Հարգելի հաշվապահներ, համաձայն "Հարկերի մասին ՀՀ օրենքի" 16.1 հոդվածի հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում, հայտարարագրերում, տեղեկություններում հարկային պարտավորությունների և հաշվանցվող գումարների համար որպես չափման միավոր է ընդունվում դրամը առանց լումաների: Հարց. 2010 թվականին վերաբերող գործարքների մասով հաշվետվությունները, որոնք ներկայացվել են ս.թ, նույնպե՞ս պետք է ներկայացվեր դրամներով, թե՞ միայն 2011 թվականի հաշվետվություններին է վերաբերում: Եվ շահութահարկի հաշվարկը պետք է ներկայացվի դրամներո՞վ, թե՞ հազար դրամներով: Կանխավ շնորհակալ եմ արձագանքների համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչքա՞ն կկազմի հաշվետու տարվա շահութահարկի գումարը

Նելլի. Շահութահարկի պարզեցված հաշվարկի ժամանակ ինչքա՞ն կկազմի հաշվետու տարվա շահութահարկի գումարը, եթե. հաշվետու տարվա համախառն եկամուտը 46222,0 է, համախառն եկամտից նվազեցվող ուղղակի ծախսերը` 37672,0, հարկվող շահույթը` 46222-37672= 8550,0: 46222,0*2% =924,4 թե 8550,0*20%=1710,0: Խնդրում եմ պատասխանել հնարավորության դեպքում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի ո՞ր ձևը պետք է ներկայացվի

Աննա Հարոյան. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օնեք ինձ մի հարցով: Եթե կազմակերպությունը աշխատել է միայն հաստատագրված հարկով, շահութահարկի ո՞ր ձևը պետք է ներկայացվի` պարզեցվա՞ծ, թե՞ ընդհանուր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է

Արփինե. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք պատասխանել իմ մեկ հարցին: ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է, աշխատել է մինչև դեկտեմբերի 30-ը, դադարեցված է դեկտեմբերի 31-ով: Դեռ պարզ չի` երբ կվերաբացվի: Շահութահարկի հաշվարկում դեկտեմբեր ամսվա նվազագույն շահութահարկը կարո՞ղ եմ ցույց չտալ: Ի՞նչ կարող եք հուշել, շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի ձևի հետ կապված

David. Շահութահարկի հաշվարկի ձևի մեջ, կարծում եմ, սխալ կա, մասնավորապես, 1501 և 1500 տողերում պետք է լինի "եռամսյակային" բառերը, իսկ ":16" թիվը պետք է լինի":6"` համաձայն օրենքի փոփոխությունների:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տարեկան հաշվետվությունների վերաբերյալ

Հրանտ. Բարև բոլորին: Խնդրում եմ ինձ օգնել այսպիսի հարցում: Նախկինում հիմնադրամը հարկային էր ներկայացնում ձև 1 և 2 առանց շահութահարկի: Այժմ, երբ ձև 1 և 2-ը պետք չէ ներկայացնել, հիմնադրամը շահութահարկի ձևը 0-ական պե՞տք է ներկայացնի, թե՞ դա էլ պետք չէ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը վնասով է աշխատել

Մարինե. Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. եթե նույնիսկ կազմակերպությունը վնասով է աշխատել, այն պե՞տք է վճարի շահութահարկ շրջանառության 1, թե՞ 2 տոկոսը, և որտեղի՞ց կարող եմ գտնել այդ որոշումը, կամ օրենքի ո՞ր հոդվածով է դա սահմանվել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային արտոնությունների վերաբերյալ

Մնացական. Հարգելի կոլեգաներ, ԱԱՀ չվճարող նոր բացված կազմակերպությունը, որը աշխատում է ՓՄՁ դաշտում, արդյոք ունի՞ հարկային արտոնություններ շահութահարկի գծով:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հայտարարություն շահութահարկի կանխատեսման մասին

Աշոտ. Հարգելի կոլեգաներ, ես լսել եմ, որ շահութահարկի կանխատեսման մասին հայտարարությունը պետք է տրվի ՊԵԿ-ի հաստատված ձևով, եթե ինչ որ մեկը կարող է օգնել այդ հարցում, խնդրում եմ պատասխանեք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազեցումներ շահութահարկի գծով

Հասմիկ. Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերվում է շահութահարկի գծով նվազեցումներին: Ներմուծող կազմակերպությունը կարո՞ղ է արդյոք ներմուծման ժամանակ բեռնափոխադրումների հետ կապված ծախսերը միանվագ ձևակերպել հաշվետու տարում: Կանխավ շնորհակալություն եմ հայտնում: