Tag: շահառու

Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հայտարարություն իրական շահառուների վերաբերյալ

Լիլիթ․ Խնդրում եմ ասել․ իրական շահառուի հայտարարագրի կազմելը ու՞մ ֆունկցիան է՝ գլխավոր հաշվապահի՞, թե՞ իրավաբանի:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր

Լիաննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարծում եմ՝ լսած կլինեք, որ հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները պետք է հայտարարագիր ներկայացնեն, թե ով է տվյալ բիզնեսի իրական սեփականատերը։ Կօգնե՞ք հասկանամ՝ ինչպես է պետք սա հասկանալ, և լրացնել։ Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է, որ գնորդը վճարի գումարն առանց ԱԱՀ, իսկ մատակարարը վճարի ԱԱՀ-ն

Էլիզա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել ինձ ԱԱՀ-ի հետ կապված հետևյալ հարցում։ Կա դրամաշնորհային ծրագիր, որն ԱԱՀ-ից ազատված չէ, բայց շահառուն վճարելու է օրինակ՝ գույքի ձեռքբերման գումարն առանց ԱԱՀ-ի, իսկ մատակարարը պատրաստվում է վճարել ԱԱՀ-ն։ Դա կարո՞ղ է ինչ-որ կերպ հակասել հայկական օրենսդրությանը։ Կամ, եթե դիտարկենք առանց դրամաշնորհային ծրագրի։ Հնարավո՞ր է արդյոք, որ գնորդը վճարի գումարն առանց ԱԱՀ, իսկ մատակարարը վճարի ԱԱՀ-ն։ Դա հարկային օրենսգրքի որևէ կետի խախտու՞մ է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք անձը դառնալ «Դայակ պետության հաշվին» ծրագրի շահառու

Սիրանուշ. Բարև ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում, հիմա ֆիզ. արձակուրդում եմ, երեխաս 1 տարեկան է, ցանկանում եմ վերադառնալ աշխատանքիս, ուզում եմ իմանալ որպես դայակ կարո՞ղ եմ մայրիկիս գրանցել, որքա՞ն է վճարվում, և դպրո՞ցն է վճարում դայակին, թե՞ պետությունը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել գործարքը

Վարդան. Հարգելի կոլեգաներ, կառավարության 5-րդ միջոցառման շահառու ՍՊԸ-ն ստացել է դրամական օգնություն։ Խնդրում եմ հուշել, թե ինչպես գրանցել ՀԾ-ում գործարքը։ Դտ 252 հաշվարկային հաշիվ, կտ ? Շնորհակալ եմ նախապես։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը հանդիսանում է 8-րդ միջոցառման շահառու, սակայն ծրագիրը մերժում է դիմումը

Լիանա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք ինձ մի հարցում: Խոսքը կորոնավիրուսի չեզոքացման հետևանքով 8-րդ միջոցառման մասին է: Մինչև ապրիլի 30-ը ես ուղարկել էի դիմում և մերժվել: Սակայն ապրիլի 30-ին կառավարության որոշման համաձայն ավելացվեցին ևս 13 ոլորտներ, որից մեկին հաստատ համապատասխանում եմ ես: Սակայն այսօր կրկին դիմում ուղարկեցի և պատասխան եկավ՝ «Ձեզ արդեն ուղարկվել է մերժված դիմում»: Խնդրում եմ, պատասխանեք՝ ինչպե՞ս կարող եմ դիմել նոր ավելացած ոլորտների համար, որպեսզի չմերժվեմ, քանի որ համապատասխանում եմ, և որպեսզի նախկինում մերժված դիմումը չպահպանվի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն լուծարվել է, իսկ աշխատակիցը դեռ գրանցված է որպես աշխատող

Գայանե. Բարև ձեզ: 2014թ. լուծարվել է ՍՊԸ-ն, սակայն այսօր պարզվում է, որ կա չազատված աշխատակից, որը չի կարողանում օգտվել սոց. աջակցության 9-րդ միջոցառումից։ Նախկին գործատուն Հայաստանում չի, և կապ ընդհանրապես չկա։ Իսկ չազատված աշխատակիցը ունի երկու անչափահաս երեխա և հանդիսանում է 9-րդ միջոցառման շահառու։ Ի՞նչ պետք է անել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

10-րդ միջոցառման շահառուն չի կարողանում ստանալ աջակցության գումարը

Ռուզաննա. Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող անձը չեզոքացման միջոցառման 10-րդ ծրագրի շահառու է, սակայն բանկը չի վճարում, քանի որ ունի Նուռ քարտի պարտք, ու՞մ կարող եմ դիմել, խնդրում եմ, պատասխանեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը հանդիսանում է կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու

Աշոտ. Բարև ձեզ: Կներեք, մի հարց ունեմ. կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու համարվու՞մ եմ, թե՞ ոչ, եթե գրանցված քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող եմ և նշված մարտի 13-ից չեմ աշխատում մինչ օրս։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր

Լենա. Հարգելի հաշվապահներ, մենք ուզում ենք հիմնել ՀԿ: Կարո՞ղ եք ուղարկել պետական գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևանմուշները՝ 1. Դիմում 2. Կանոնադրություն 3. Հիմնադիրների ժողովի արձանագրություն 5. Իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն Էլ. փոստ՝ tadevosyan.lena շնիկ gmail.com Կանխավ շնորհակալություն: