Tag: նվեր քարտ

.ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կարելի է ճիշտ վարել նվեր քարտերի հաշվառումը

Արթուր. Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնել մի հարցում: Ես հյուրանոցի փոխտնօրեն եմ, ունեմ հաշվապահական խորհրդատվության հարց: Ցանկանում ենք թողարկել տարբեր անվանական արժեքներով նվեր քարտեր, որի միջոցով մեր հյուրանոցային համալիրից կարող են օգտվել տարբեր ծառայություններից: Օրինակ` 100 000 դրամ արժեքով քարտով կարող են օգտվել գիշերակացից, սնունդ պատվիրել ռեստորանում, օգտվել ֆիթնես ծառայություններից, գնումներ կատարել խանութից և օգտվել սպա կենտրոնից, բոլորն էլ ունեն տարբեր հարկման ռեժիմներ: Ինչպե՞ս կարելի է ճիշտ վարել նվեր քարտերի հաշվառումը: