Tag: նույնականացման քարտ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահը որպես լիազոր անձ

Հայկ․

Բարև ձեզ։ ԱՁ եմ գրանցել, գնացի հարկային՝ ինձ տվեցին մուտքանուն և գաղտնաբառ, և խորհուրդ տվեցին դիմել հաշվապահի։ Հարցս հետևյալն է. եթե ես չունեմ ID, կարո՞ղ է հաշվապահը հանդես գալ որպես իմ լիազոր։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նույնականացման քարտը բլոկավորվել է

Ջուլիա․

Բարև Ձեզ: PIN կոդը բլոկավորվել է, բայց ստորագրությունը mID բջջային օպերատորների միջոցով է արվում, հնարավո՞ր է առանց նույնականացման քարտի PUK կոդի վերականգնել PIN կոդը։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆիզ. անձի եկամուտների հայտարարագիր

Լուսինե․

Բարև Ձեզ։ Ֆիզ․ անձանց հայտարարագրերի հետ կապված է հարցս։ Այսինքն, որևէ կազմակերպության իրական շահառու հանդիսացող ֆիզ․ անձը պետք է մոտենա ՊԵԿ սպասարկման գրասենյակ և ստանա ՀՎՀՀ։ Հետո այս հասցեով - https://self-portal.taxservice.am/sign-in/ մուտք գործի և հանձնի հայտարարագիրը։ Իսկ ինչպե՞ս է հանձնելու, եթե նույնականացման քարտ չունի։

Շնորհակալություն։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ դադարեցում / ԱՁ լուծարում

Էդգար․

Բարև ձեզ։ Ունեմ ԱՁ՝ բացված 2021թ-ից, բայց գործունեություն ծավալված չէ, ուզում եմ փակել։ Ինչպե՞ս է դա տեղի ունենում, որտե՞ղ պետք է մոտենամ, և միայն ID քարտով հնարավո՞ր է, թե՞ ոչ։
Շնորհակալություն։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշիվների ստորագրում

Անահիտ․

Բարև Ձեզ, ես ունեմ խնդիր քարտի հետ և չեմ կարողանում եմ ստորագրել հաշիվ ապրանքագրերը։ Ինձ անհրաժեշտ է հաշվապահ, ով կարող է ստորագրել 3-4 հաշիվ ապրանքագիր ամսվա ընթացքում։

Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն չի ներկայացրել հաշվետվություններ

Մետաքսե․

Բարի օր։ ԱՁ-ն բացվել է անցած տարի նոյեմբերին, և ոչ մի գործողություն չի արվել դրանից հետո (ոչ դիմում, ոչ հաշվետվություն): Հիմա ցանկանում եմ դադարեցնել գործունեությունը։ Խնդրում եմ կօգնե՞ք հասկանալ՝ ի՞նչ տույժեր պետք է վճարեմ, և եթե ID քարտ չունեմ, ի՞նչ տարբերակով է հնարավոր ներկայացնել դադարեցման դիմում։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային ստորագրություն

Անի․

Բարև Ձեզ։ Գրանցված եմ որպես Ա/Ձ և աշխատում եմ սոցիալական մեդիա մարքեթինգի ոլորտում (մենակ)։ Մեկ շաբաթ առաջ ID քարտս փոխել եմ, հիմա չեմ կարողանում ստորագրեմ e-invoicing համակարգում։ Կասե՞ք՝ ինչ անել։ Կանխավ շնորհակալություն։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հարկատեսակի դիմում

Էլինա․

Բարև ձեզ։ ԱՁ եմ գրանցել։ Ասեցին՝ հարկային հայտ պետք է ներկայացնեմ հարկատեսակի հետ կապված, բայց ես ID չունեմ դեռ։ Ասեցին, որ կարող եմ լիազորել նրան ով ունի։ Կարո՞ղ եք օգնել, թե դա ինչպես է կատարվում։ Ու ո՞ր հարթակից պետք է ուղարկեմ հայտը։ Շնորհակալ եմ նախապես։

Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների ստորագրում

Աննա.

Բարև Ձեզ։ Հնարավո՞ր է արդյոք «ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» պայմանագիրը file-online.taxservice.am-ում գրանցվելիս ստորագրել առանց eSign համակարգի: Օրինակ՝ տպել-ստորագրել-սքանավորել, տարբերակով կամ էլ ուրիշ էլեկտրոնային ստորագրությամբ:

2) Կասեք, նույնականացման քարտը ընթերցող սարքը հասարակ usb card reader է: Հնարավո՞ր է սովորական էլեկտրոնիկա վաճառող խանութից գնել և օգտագործել քարտն ակտիվացնելու և ստորագրությունների համար։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ո՞վ կարող է ստորագրել հաշիվները

Թամարա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպության հաշվապահի նք-ով ստորագրվում են հաշվետվություններն ու հարկային հաշիվները, իսկ տնօրենի նք-ով միայն հարկային հաշիվները: Ասացեք խնդրեմ, եթե նրանցից մեկը գտնվում է արձակուրդում, կարելի՞ է նրա նք-ով ստորագրել: Եթե ոչ, ապա ի՞նչ տույժ է կիրառվում: Շնորհակալություն,
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի ընտրություն

Տաթև. Բարև Ձեզ։ 1․ Ա/Ձ գրանցվել հնարավո՞ր է միայն նույնականացման քարտով, եթե անձնագրիս ժամկետը լրացել է և նորի համար դեռ չեմ դիմել։ 2․ Դիզայներական գործունեություն իրականցնող Ա/Ձ-ն, որը պետք է ամիսը 1 կամ 2 ընկերության հաշիվ դուրս գրի, կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

E-invoicing ծրագրի հետ կապված

Նարին․ Կազմակերպության օգտվողի անունը և լիազորի գրասենյակի մուտքի անունը և գաղտնաբառը վերջերս փոփոխել եմ, տնօրենի նույնականացման քարտի վերադարձման և հաշվապահի նույնականացման քարտով գործարքները կատարելու պատճառով։ Ինվոյսինգը նոր օգտվողի տվյալները չի ընդունում, ինչի՞ց կարող է լինել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի ընդունում կենսաչափական անձնագրով

Արմինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ և կադրային ոլորտի մասնագետներ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. եթե թեկնածուն աշխատանքի ընդունվելու համար ներկայացնում է միայն կենսաչափական անձնագիր, որտեղ հաշվառման հասցե չկա նշված, իսկ աշխատանքի ընդունվելու համար դա պարտադիր է, ապա ինչպե՞ս ընդունել աշխատանքի: Թեկնածուն 20 տարի գտնվել է արտերկրում, հիմա բնակվում է ՀՀ շրջաններից մեկում` վարձակալությամբ, և սեփականատերը չի ցանկանում նույնիսկ ժամանակավոր իրեն գրանցել տվյալ բնակելի տանը կամ բնակարանում, իսկ անձնագրային բաժինը ժամանակավոր գրանցման փաստն է պահանջում, որպեսզի նրան տրամադրի նույնականացման քարտ կամ ՀԾՀ, ուստի տվյալ պարագայում ի՞նչ հիմքով նրան ընդունել աշխատանքի, որքանո՞վ է իրավաչափ առանց հաշվառման հասցեի աշխատանքային պայմանագիր կնքել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՆՔ պին/պուկ կոդերը կորցնելու դեպքում

Ռազ․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ԱՁ-ն գրանցվել է պետ․ ռեգիստրում իր ID քարտով, բայց չի հիշում պին/պուկը, հնարավո՞ր է հիմա գրանցենք օգտվող այլ անձի, հանձնենք հաշվետվությունները, մինչև կհանի նոր նույնականացման քարտ: Նորը հանելուց հետո ի՞նչ քայլեր պիտի արվեն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Լիազորի գրանցում

Գուրգեն. Ինչպե՞ս գրանցվել որպես լիազոր, քայլերը կասե՞ք: "Էլեկտրոնային պայմանագրի կնքում" բաժնում ի՞նչ պայմանագիր պետք է ներբեռնեմ, ԱՁ եմ: Ընտրեք ֆայլը՝ ի՞նչ file և որտեղի՞ց ներբեռնեմ: Taxservice.am որպես օգտվող մուտք չեմ կարող գործել, որպես լիազոր կարող եմ, կարո՞ղ եք օգնել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկման հատուկ համակարգ

Գուրգեն. Ի՞նչ գոծունեություն պետք է ծավալի ԱՁ-ն, որ շրջհարկը լինի 5%, և ի՞նչ գոծունեություն պետք է ծավալի ԱՁ-ն, որ դառնա միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Եվ ID reader որտե՞ղ են վաճառում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք բոլորը պետք է ունենան նույնականացման քարտ

Լիլիթ. Բարև ձեզ: Ես ցանկանում է մեր գրասենյակում ավելացնել ծառայություն՝ ԱՁ և ՍՊԸ գրանցելու հետ կապված, կան անձինք, ովքեր զբաղվում են և կարող են ուղղորդել։ Ես իմ նույնականացման քարտով կարո՞ղ եմ բոլորին բացել, թե՞ յուրաքանչյուրը պետք է ունենա նույն. քարտ և էլ. ստորագրություն։