
3-րդ երկրներից հագուստի ներմուծում
Կարեն․
Բարև Ձեզ, 3-րդ երկրներից հագուստի ներկրում իրականացնող և իրացնող Ա/Ձ-ն ի՞նչ մաքսային վճարներ, պետական հարկեր պետք է կատարի։ Կխնդրեմ նշել թե շրջանառության հարկի դեպքում և թե ընդհանուր հարկման դաշտի դեպքում առաջացող հարկերը և վճարները, շնորհակալություն։

ԵՏՄ ներմուծում
Աննա․
Հարգելի հաշվապահներ, շրջհարկով աշխատող ՍՊԸ ցանվանում է ԵՏՄ ներմուծի միկրոավտոբուս, ասում են՝ եռակողմ պայմանագրի հիման վրա ԱԱՀ չի առաջանում, ուզում եմ հասկանալ՝ նման օրենք կա՞։ Կանխավ շնորհակալ եմ։

Ապրանքի ներմուծում ԵՏՄ-ից
Եթե ընկերությունը ԵՏՄ երկրներից ներմուծում է ապրանք, և հաշվի մեջ գրված է նաև բեռնափոխադրում առանձին տողով, այդ դեպքում ԵՏՄ գործարքներում պետք է գրվի միայն ապրանքի արժեքը, թե՞ ավելացրած բեռնափոխադրման արժեքը, որը տվյալ դեպքում կհարկվի 20%-ով։

Ապրանքի ներմուծում Չինաստանից
Ավետ․
Բարև Ձեզ։ Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տոնածառի խաղալիքներ ենք պլանավորում վաճառել, բայց դեռ չենք ուզում ԱՁ կամ ՍՊԸ բացել։ Եթե հիմա Գլոբբինգով Չինաստանից պատվիրենք, մաքսային կամ հարկային օրենքների հետ խնդիրներ կունենա՞նք, թե՞ ուղղակի մաքսավճար պետք կլինի վճարել։

Անձնական մեքենայի ներմուծում
Գառնիկ․
Ռուսաստանից անձնական օգտագործման մեքենա ներկրելուց ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

Ինքնարժեքը որպես ծախս
Ռոբերտ․
Բարև ձեզ։ Կազմակերպությունը զբաղվում է մեքենաների ներմուծմամբ և արտահանմամբ։ Եթե մեքենան գնվել է 2023թ և վաճառվել է 2024թ, այդ դեպքում մեքենայի ինքնարժեքը որպես ծախս ո՞ր թվականի շահաութահարկի հաշվարկի մեջ է ձևակերպվելու։

Ներմուծում Չինաստանից
Վահե․
Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ ներմուծել Չինաստանից մանր էլէկտրատեխնիկա և զբաղվել դրանց վերավաճառքով ՀՀ-ում։ Կասե՞ք՝ ո՞ր տարբերակն է ինձ ավելի շահավետ՝ ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկեր, տուրքեր պետք է վճարել, հատկապես ՍՊԸ-ով կամ ԱՁ-ով մաքսազերծման ժամանակ։ Ի՞նչ է անհրաժեշտ ՍՊԸ բացելու համար։ Նախապես շնորհակալ եմ։

Ավտոմեքենայի ներմուծում և վաճառք Վրաստանում
Սամվել․
Բարև Ձեզ։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ Կազմակերպությունը ցանկանում է ավտոմեքենա ներմուծել այլ երկրից դեպի Վրաստան և վաճառել հենց Վրաստանում։ Ինչ որ խնդիր չի՞ առաջանա, երբ ներմուծումը ՀՀ տարածք չի իրականացվում։ Այս դեպքում ի՞նչ հարկեր կառաջանան։

Ներմուծում երրորդ երկրից
Սերգեյ․
Բարև ձեզ։ Ես ԱՁ եմ, աշխատում եմ միկրոյով, երրորդ երկրից ներմուծման պատվեր ունեմ (գրանտային ծրագրով)։ Ազատված եմ ԱԱՀ և մաքսայինից։
Հարց.
1. Ներմուծման ծախս եմ հաշվելու սարքավորումների արժեքը և բեռնափոխադրման վճարը, իսկ մնացածի համար վճարում եմ 18%՞
2. եթե ուզում եմ մարդ վարձել, որ գնա արտասահման ու ստուգի սարքավորումների սարքինությունը և հետևի բարձման գործընթացին, ապա կարո՞ղ եմ դա ծախս ներկայացնել։ Եթե այո, ապա թղթաբանորեն ինչպե՞ս ձևակերպել
Կանխավ շնորհակալություն։

Բնապահպանական հարկի ներառում ինքնարժեքի մեջ
Եվա․
Եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը ներմուծում է ապրանք, որի համար վճարում է բնապահպանական հարկ, դա ներառվու՞մ է ինքնարժեքի մեջ։

Համակարգչի ձեռքբերում ԱՁ կողմից
Դավիթ.
Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատանքի համար պետք է պատվիրի էժան համակարգիչ, մոտ 450$ արժեքով, ԱՁ-ի քարտով: Աշխատում է շրջ. հարկով: Հաշվի առնելով, որ մաքսային պարտավորվածություն չի առաջանում, խնդիր չի՞ առաջանա Հայաստան առաքող ընկերության ծառայությունից անձնական accountով օգտվելու դեպքում: Թե՞ պետք է ամեն դեպքում ներմուծումն որևէ կերպ ձևակերպել կամ ԱՁ-ի անունն արտացոլել: Արդյո՞ք հնարավոր է գնումն որպես ծախս ձևակերպել:

Միկրոձեռնարկատերը գույք է ներմուծել
Հարութ․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին.
Մարզում գրանցված ԱՁ-ն աշխատում է որպես միկրոձեռնարկատեր։ Ներմուծել է գույք արտահանման նպատակով, բայց մինչ օրս չի արտահանել։
Հարց 1․ Շրջանառության դաշտում աշխատելու դեպքում կարո՞ղ է կատարել վերը նշված գույքի արտահանում և շրջանառության գումարը նվազեցնել ներմուծված գույքի ձեռքբերման գնով, թե՞ պետք է վճարի 5% շրջ. հարկ, քանի իր այդ գույքը ձեռք է բերել միկրոձեռնարկատեր եղած ժամանակահատվածում
Հարց 2. Հարկման ընդհանուր համակարգում աշխատելու դեպքում կարո՞ղ է մաքսային մարմնին վճարված ԱԱՀ-ն դեբետագրել

Ներմուծում Իրանից
Օվսաննա․
Բարև ձեզ։
Իրանից պողպատե խողովականման դրոշի հենք ներմուծելու համար ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան։

Ներմուծում Իրանից
Նիկո․
Բարև Ձեզ, որ խնդրեմ կասե՞ք՝ եթե Իրանից ներմուծենք տոմատի մածուկ, ի՞նչ հարկեր ունենք վճարելու (տոկոսներով), և ԱԱՀ -ով աշխատելու դեպքում ինչպե՞ս է կատարվում դրա հետվերադարձը։

Ապրանքի ներմուծում Չինաստանից
Արգիշտի․
Բարև ձեզ։ Ուզում եմ իմանալ՝ Չինաստանից ապրանք պատվիրելու դեպքում ի՞նչ քանակության և ի՞նչ արժողության դեպքում ենք պարտավորվում մաքսազերծել ապրանքը։

Ռուսաստանից պրոպան գազի ներմուծում
Աշոտ․
Բարև Ձեզ: Խնդրում եմ տեղեկացնել՝ ի՞նչ հարկեր և տուրքեր են գումարվում Ռուսաստանից ներմուծվող պրոպան գազի գնին:

ԱԱՀ հաշվանցման ձևակերպումներ
Արթուր․
Բարև ձեզ, սիրելի խմբակիցներ։ ԱԱՀ-ի հաշվետվություն է ներկայացվել մարտ ամսին, որտեղ ներմուծման ԱԱՀ-ն հաշվացվել է, սակայն գումարը վճարվել է 20-ից հետո, դեկտեմբեր ամսին եկել է ծանուցում, որ տրվի ուղղում՝ հաշվանցվի այն ամսում, որ ամսում որ վճարվել է։ Խնդրում եմ օգնել տալ հաշվապահական ձևակերպումները։

Ներմուծում Չինաստանից
Նորայր․
Բարև Ձեզ: Չինաստանից ներմուծելու եմ արշավային գույք: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ եմ: Ցանկանում եմ իմանալ՝ ի՞նչ դետալների պետք է ուշադրություն դարձնեմ, որ խնդիրներ չառաջանան, և ապրանքի ի՞նչ քանակից հետո պետք է ներմուծման համար հարկեր վճարեմ: Շնորհակալություն։

Տրակտորի ներմուծում
Արմեն․
Բարև Ձեզ։ Ես ցանկանում եմ Վրաստանից տրակտոր ներկրել։ Ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ ինչքա՞ն կկազմի մաքսազերծումը։

ԱԱՀ վերադարձ արտահանման ժամանակ
Լիլիթ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է՝ եթե ընկերությունը, որն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, զբաղվում է ապրանքների ներմուծմամբ, որոնց ներմուծման ժամանակ առաջացել է ԱԱՀ, և այդ նույն ապրանքները արտահանում է Ռուսաստան արդյո՞ք այդ ԱԱՀ կարող է դիմումի համաձայն հետ ստանալ։
Վերջին մեկնաբանություններ