Tag: ներմուծում

.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր փոխարժեքով պետք է հաշվարկվի ինքնարժեքը

244 Nelly. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք հետևյալ հարցիս. ո՞ր փոխարժեքով պետք է հաշվարկվի ինքնարժեքը, եթե ներմուծումը կատարվել է FCA պայմանով, և ապրանքի դիմաց ամբողջ գումարի չափով կատարվել է կանխավճար: Կխնդրեի նաև նշել համապատասխան իրավական ակտը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք իրերը ենթակա են մաքսազերծման

Վարդան. Բարև: Ես ցանկանում եմ հագուստ ներմուծեմ ինձ հետ ՀՀ, իմ և ընտանիքիս անձնական իրերն են, քաշը մոտավորապես 100կգ: Կցանկանաի իմանալ` մաքսազերծման ենթակա՞ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նորաբաց կազմակերպությունը իրականացնում է բրոքերային ծառայություններ

Կարեն. Բարև ձեզ: Խնդրում եմ ասացեք` ՍՊԸ բացելու համար կարող եմ գրանցել մեկ անձ` տնօրեն, կես դրույքով: Ի՞նչ հարկային ռեժիմով է աշխատում բրոքերային կազմակերպությունը, որը զբաղվում է միայն միջնորդությամբ` ներմուծման և արտահանման ոլորտում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում իրականացնելիս ապրանք տեղափոխողը երրորդ կազմակերպություն է

Հռիփսիմե. Խնդրում եմ ասեք, ներմուծում իրականացնելիս, եթե ապրանքը տեղափոխողը ոչ թե վաճառողն է, այլ երրորդ կազմակերպություն (ոչ ռեզիդենտ), ապա ինչպե՞ս պետք է նշվի պայմանագրում և ինվոյսում, որ հարկային պարտավորությունները հնարավորինս քիչ լինեն` Ա կետ-Սադախլո, Բագրատաշեն-Բ կետ: Ու ի՞նչ հարկային պարտավորություն կառաջանա: Միայն ոչ ռեզիդենտի շահութահարկ, թե՞ ԱԱՀ էլ: Նախապես շնորհակալ եմ:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվելու է պահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով

221 Լուսինե. Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. Անձը պետ. ռեգիստրում գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր և ցանկանում է իրականացնել ավտոմեքենաների որոշ մասերի ներմուծում և իրացում: Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի ԱՁ-ն և որքա՞ն եկամտային հարկ պետք է վճարի յուրաքանչյուր ամիս: Նշեմ նաև, որ ԱՁ-ն չունի աշխատողներ: Շտապ է, խնդրում եմ պատասխանել հնարավորություն դեպքում: Շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր օրվա փոխարժեքը հիմք վերցնել

104 Արթուր. Ընկերությունը զբաղվում է ներմուծմամբ: Ներմուծված ապրանքի invoice-ի ամսաթիվը մոտ 10-15 օրով հետ է մաքսային հայտարարագրի ամսաթվից, բնականաբար տարբեր օրերի կենտրոնական բանկի փոխարժեքներն էլ են տարբեր, ո՞ր ամսաթվի դրությամբ պետք է ապրանքի դոլարային գինը դրամ դարձնել, որպեսզի ինքնարժեք ստանալ: Ու նաև այդ ապրանքը ներկրվում է 3-րդ պետությունից պատվիրված տրանսպորտային ընկերության կողմից, որն էլ իր հերթին է տալիս invoice այլ ամսաթվով, $-ով: Այդ ծախսը ո՞ր ամսաթվի դրությամբ պետք է դրամի վերածել ինքնարժեք ստանալու համար: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանելիս նշեք օրենքը, որով կարգավորվում են նշածս հարցերը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ կարժենա մաքսազերծումը

Արտակ. Պատրաստվում եմ Չինաստանից ներմուծել մոտոբլոկ գյուղատնտեսական նպատակով, գինը՝ $ 1 400, ծանրոցի քաշը՝ 145 կգ: Ի՞նչ կարժենա մաքսազերծումը, և արդյո՞ք պետք է մաքսազերծել:
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր օրվա փոխարժեքով հաշվառել ներմուծումը

208 Lilit. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք այս հարցին. Ներմուծման դեպքում (ԱԱՀ - օրենքով) արտարժույթով գնված ապրանքների փոխարժեքը պետք է հաշվառվի մաքսային հայտարարագրի օրվա դրությամբ, թե՞ գործարքի իրականացման ամսաթվով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող չհամարվող ընկերությունը ապրանք է ներմուծել

Hayk. Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը ապրանք է ներմուծում, բայց ԱԱՀ վճարող չի հանդիսանում, ի՞նչ է լինում սահմանին վճարված ԱԱՀ-ն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ չունի ձեռքբերման հաշիվ

Alvina. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել, թե ինչպես պետք է վարվել, եթե Ա/Ձ հագուստները բերում է Թուրքիայից և չունի հաշիվ-ֆակտուրա: Նախապես շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Ներմուծման դեպքում ինքնարժեքը հաշվարկելիս

zara. Ապրանքների ներմուծման դեպքում ինքնարժեքը հաշվարկելիս հիմք ենք ընդունում մաքսային հայտարարագրու՞մ նշված USD կուրսը, թե՞ invoce-ի օրվա կենտրոնական բանկի տված կուրսը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոստային առաքումով գնված ապրանքի մաքսազերծում

Մուշեղ. Ողջույն հայրենակիցներ: Խնդրում եմ ինձ օգնեք մեկ հարցում: Ցանկանում եմ գնել ապրանք ինտերնետ խանութից արագ առաքումով, կուզեի պարզել` մաքսազերծման գին կա՞ սահմանված: Ապրանքի գինը մոտավոր 800 ամերիկյան դոլլար է: Ւնձ տեղեկացրեցին, որ պարտադիր մաքսազերծում կլինի: Խնդրում եմ օգնեք, և եթե կլինի, կասե՞ք ինձ մաքսազերծման օրինաչափությունը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի գնում ինտերնետով

Arevik. Բարև ձեզ: Ես մոտ 2 ամիս առաջ ինտերնետ խանութից պատվիրել եմ բիժու, որը դեռ ինձ չի հասել, և կարծում եմ` պատճառը մաքսատուրքի մեջ է, քանի որ դրանից առաջ ևս պատվիրել էի, և այս մեկից պետք է 10% գանձվի: Մոտ օրերս տանը չեմ գտնվել, և հավանականությունը մեծ է, որ զանգահարել են, բայց չեն կարողացել կապվել ինձ հետ: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ կապվել և իմանալ` իմ բեռը Հայաստանում է, թե ոչ, և եթե այո՝ ինչպե՞ս կատարեմ վճարումը և որտեղի՞ց վերցնեմ իմ իրը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է ապրանք ներմուծել

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին: Ես Ա/Ձ եմ բացել և պետք է Դուբայից ապրանք ներմուծեմ: Ունենալու եմ մեկ աշխատող: Վաճառքը իրականացնելու եմ խանութից: Կխնդրեմ ասեք հերթական քայլերը` ի՞նչ պետք է անեմ և ի՞նչ հարկեր եմ վճարելու: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաստոցների ներմուծում և մաքսազերծում

Արման. Իբրև Ա/Ձ պատրաստվում եմ ներմուծել Լեհաստանից և Չինաստանից խաղալիքների արտադրության համար հաստոցներ: Մաքսատուրք կամ այլ վճար ես պե՞տք է վճարեմ հաստոցները ներկրելու համար: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք նվիրատվությունը մաքսազերծման ենթակա է

Արման. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է, խնդրում եմ պատասխանեք: Արդյո՞ք նվիրատվությունը մաքսազերծման ենթակա է, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե ֆիզ. անձը ապրանք է ստանում փոստով

Կարինե. Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ` ֆիզիկական անձինք երբ սովորական առցանց ապրանք են գնում, այժմ պե՞տք է հարկ վճարեն: Նախկինուն փոստով գալիս էր անվճար, իսկ 2014 թվականից հա՞րկ ենք մուծելու և ինչքա՞ն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կառաջանա մաքսային վճարներ կատարելու անհրաժեշտություն

Գեղամ. Ողջույն, հարգելի հաշվապահներ: Նախ շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ես մի հարց ունեմ. Հայաստանից Եվրոպա գնալիս ինձ հետ վերցրել եմ իմ նոթբուքը, որը գնել եմ ՀՀ-ից 2 տարի առաջ, հիմա այստեղից եթե մեկ այլ նոթբուք ևս գնեմ` անձնական օգտագործման նպատակով, արդյո՞ք վերադառնալու ժամանակ պետք է օդանավակայանում մաքսատուրք վճարել գնված համակարգչի համար (եթե 2 համակարգիչներն էլ ինձ մոտ են և ոչ թե ուղեբեռում): Շնորհակալություն նախապես:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ պատրաստվում է ապրանք ներմուծել Չինաստանից

Հովհաննես. Բարև Ձեզ: Ես պատրաստվում եմ գրանցել որպես ԱՁ և ապրանքներ ներկրել Չինաստանից վաճառքի նպատակով: Վաճառքը լինելու է ինտերնետով՝ սպառողներ գտնելու միջոցով: Ինձ հետաքրքրում է. - ի՞նչ պետք է իմանամ որպես սկսնակ ԱՁ - ի՞նչ խնդիրների հետ կարող եմ հանդիպել - ի՞նչ չափի հարկ/տուրք պետք է վճարեմ մաքսայինին ապրանքը ստանալիս, և արդյոք կա՞ "թույլատրելի" սահմանաչափ, որի դեպքում մաքս չի վճարվում - ի՞նչ ձևերով է իրականացվում մաքսային և հարկային մուծումների չափի որոշումը Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը հիմնական միջոցների համար դետալներ է ներմուծել

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, օգնեք հետևյալ հարցում. ՍՊ ընկերությունը հիմնական միջոցների համար դետալներ է ներմուծել Եվրոպայից, որի դիմաց վճարել է ընկերության բանկային հաշվից, սակայն այդ ապրանքը մաքսայինում չի հայտարարագրվել, քանի որ ներմուծվել է անօրինական ճանապարհով` մասնավոր անձի միջոցով որպես անձնական իրեր բերելու տարբերակով: Ի՞նչ անել այդ գործարքի հետ: Ինձ հետաքրքրում է դրա հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը և հաշվապահական ձևակերպումները: Շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն նոր է գրանցվել

Zhanna. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել մի քանի խորհրդով ԱՁ-ի հետ կապված: 1. Արդյոք պարտադի՞ր է, որպեսզի ԱՁ-ն ունենա կնիք` կլոր կնիք, դրոշմակնիք կամ այլ: 2. Պետ. ռեգիստրից ԱՁ-ի վկայականը վերցնելուց հետո ԱՁ-ն ի՞նչ այլ պարտավորություններ` հարկային, գործառնական, ունի: 3. Հարկային և մաքսային ծառայություններն առանձնացվա՞ծ են, թե՞ միասնական են գործում: 4. Ինչպե՞ս կարող եմ ճշտել մինչ ապրանքներ ներմուծելը, որքան են դրանց մաքսազերծման արժեքները և ի՞նչ հարկումների են ենթակա: Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինկոտերմս կանոնների վերաբերյալ

Silva. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես բավականին երկար ժամանակ նյութեր եմ փնտրում Ինկոտերմս կանոնների և դրանցից կախված փոխարժեքի կուրսի ընտրման վերաբերյալ (հաշվարկներն իրականացնելիս հիմք պետք է ընդունել ինվոյսի օրվա կուրսը, թե՞ մաքսազերծման), բայց այդպես էլ չեմ կարողանում գտնել: Եթե որևէ մեկը կարող է ինձ օգնել` տրամադրելով նյութեր, խնդրում եմ դրանք ուղարկել հետևյալ էլ. հասցեին silva.silva շնիկ yandex.ru: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Բնապահպանության և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություն

Սարգիս. Ողջույն, հարգելի կոլեգաներ: Ունեմ ներմուծում, որտեղ առկա են նաև շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ: Նման դեպք դեռ չեմ ունեցել, և ինձ տեղեկացրել են, որ պետք է ներկայացվի բնապահպանության և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություն: Խնդրում եմ պատասխանեք` ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել և ի՞նչ ժամկետներում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ապրանքը ենթակա է մաքսազերծման

Արեգ. Բարև: Ես պատվերներ եմ կատարում օնլայն խանութներից: Հիմա ցանկանում եմ պատվիրել 600 դոլարի ֆոտոկամերա: Այն գնալու՞ է մաքսատուն, և եթե գնալու է, ինչքա՞ն պետք է վճարեմ ապրանքի համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ունի ապրանք ներկրելու պարտավորություն

Աղասի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ Ձեզ օգնեք հետևյալ հարցի լուծմանը. Կազմակերպությունը ըստ պայմանագրի ունի պարտավորություն ներկրելու ինչ որ մի տիպի ապրանք, սակայն Ձեռք է բերել և ներկրել է այդ ապրանքը ոչ ամբողջական տեսքի, այլ միայն դետալները` հետագայում ապրանքը պատվիրատուին ամբողջական տեսքով հանձնելու նպատակով: Ելնելով վերը նշվածից` կազմակերպությունն իրավունք ունի՞ քաղաքացիաիրավական պայմանագրով ընդունել աշխատանքի աշխատող` որպես ծառայություն մատուցող, նշված դետալները միացնելու շնորհիվ պահանջվող ապրանքատեսակը ստանալու և պատվիրատուին հանձնելու նպատակով: Միաժամանակ խնդրում եմ Ձեզ տրամատրեք ինձ քաղաքացիաիրավական պայմանագրի օրինակելի ձև: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սպորտային պարագաների ներմուծման մաքսային վճարներ

գայանե. Բարև Ձեզ: Ցանկանում եմ ճշտել, թե ինչ մաքսային վճարներ են ՀՀ-ում սահմանված սպորտային պարագաների ներմուծման դեպքում: Շտապ է: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Մաքսազերծումը կատարվել է ֆիզ. անձի անունով

Սաթեն. Խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունը ինվոյսի հիման վրա բանկային փոխանցում է կատարել Չինաստան ապրանք գնելու նպատակով: Ապրանքը ստանալուց պարզվել է, որ չկա օրիգինալ իվոյսը, և բեռնագրում նշված չէ ստացող կազմակերպության անունը, գրված է միայն ստացող կազմակերպության տնօրենի անունը: Մաքսազերծումը կատարվել է ֆիզ. անձի անունով: Ի՞նչ պետք է անել փոխանցված գումարի հետ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակներով է հարկվելու կազմակերպությունը

ՆԱԻՐԱ. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս: Նոր ստեղծված կազմակերպությունը ցանկանում է զբաղվել գարեջրի և բնական հյութերի ներկրմամբ: Ի՞նչ հարկատեսակներով է հարկվելու կազմակերպությունը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ներմուծված ապրանքի դիմաց կանխիկ վճարում

Արթուր. Կազմակերպությունը կարո՞ղ է արդյոք ներմուծված ապրանքի համար վճարի կանխիկ տնօրենի միջոցով Դուբայում, և եթե հնարավոր է` օրենքի հղումով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ավտոմեքենայի` որպես պահեստամասեր ներմուծում

karen. Հարգելի մասնագետներ, հնարավո՞ր է արդյոք ավտոմեքենան Հայաստան ներմուծել որպես ավտոպահեստամաս (վնասված է շարժիչը, բայց մյուս մասերը հնարավոր է օգտագործել): Ֆիզ. անձի կողմից ներմուծելու դեպքում ինչպիսի՞ մաքսազերծում է նախատեսվում: Մեքենան գնվելու է Վրաստանից, և լինելու է ինվոյս/պայմանագիր, որի մեջ նշած է լինելու գնման գինը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը համարվել շրջանառության հարկ վճարող

Աննա Սարիբեկյան. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք նորաստեղծ ՍՊԸ-ն համարվել շրջանառության հարկ վճարող, եթե 1. այն ունի մեկ հիմնադիր, որին պատկանում է 100% փայաբաժինը, և հիմնադիրն էլ հանդիսանում է այդ ՍՊԸ-ի տնօրեն 2. այդ ՍՊԸ-ն պարբերաբար ներմուծում է ապրանքներ (հագուստ) և կատարում է մաքսազերծում 3. ինչպես նաև ՍՊԸ-ի տնօրենը աշխատում է մեկ այլ ընկերությունում որպես ծրագրավորող և այդ ընկերությունում փայաբաժին չունի: Հարգանքներով` Աննա
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն պետք է ներմուծի $ 100 արժողությամբ մի հեռախոս

Անի. Բարև ձեզ, մեր ՍՊԸ-ն նոր է բացվել և չի համարվում ԱԱՀ վճարող ընկերություն: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին, որպեսզի հասկանամ ընթացքը: Ենթադրենք ՍՊԸ-ն պետք է ներմուծի $ 100 արժողությամբ մի հեռախոս, ապա կազմակերպությունը պետք է վճարի միայն մաքսատուրք (մաքսային արժեքի 10%), թե՞ նաև ԱԱՀ (մաքսային արժեքի + մաքսատուրքի 20%-ն): Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պահեստամասերի ներմուծում

Արամ. Բարև ձեզ: Ցանկանում եմ մեծաքանակ պահեստամասեր ներմուծել: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՍՊԸ բացելու, մաքսային և հարկային ներկայացնելու համար: Պահեստամասերը գնելու եմ ինտերնետով: Նախապես շնորհակալություն, կսպասեմ արձագանքների:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ներմուծում է հարսանյաց զգեստներ Չինաստանից

Անի. Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն ներմուծում է հարսանյաց զգեստներ Չինաստանից և այդ զգեստները հետագայում տալիս է վարձույթով, ի՞նչ տեսակ հարկեր պետք է վճարի: Ինչպես հասկացել եմ իմ ինտերնետում կարդացածից` ներմուծման համար մաքսատանը պետք է վճարվի ԱԱՀ 20% -ի չափով: Արդյո՞ք հետագայում ծառայություն մատուցելու համար ևս պետք է ԱԱՀ վճարի, եթե իրականացրած գործարքների հարկվող շրջանառությունը չի գերազանցում 58.35 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) և համարվի ԱԱՀ վճարող: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մեքենայի ներմուծում

Տիգրան. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք ինձ: Եթե կազմակերպության համար Եվրոպայից մեքենա են գնում, հնարավո՞ր է մաքսազերծում չանել մինչև վաճառելը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մաքսային օրենսգրքի հոդված 105-ի 8-րդ կետ

Արմինե. Բարև ձեզ: Ես մատնահարդար եմ և ցանկանում եմ ebay-ից գնել մատնահարդարման նյութեր և պարագաներ: Քանի որ շատով գնելու դեպքում ավելի մատչելի է, որոշ ապրանքատեսակներ ցանկանում եմ պատվիրել մեծաքանակ: Խնդրում եմ, ասեք՝ եթե 6 ամսվա ընթացքում ստանամ ծանրոցներ, որոնց ընդհանուր գումարը չգերազանցի 150 000 դրամը, իսկ քաշը` 50 կգ-ը, այս դեպքում նույնպե՞ս պետք է մաքս վճարեմ` համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի հոդված 105-ի 8-րդ կետի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձին սուրհանդակային ծառայությամբ եկած ապրանքի մաքսազերծում

Արսեն. Ֆիզիկական անձի անունով 180 օրվա մեջ երկրորդ անգամ եկել է ծանրոց, որն էլ ենթակա է մաքսազերծման: Մարմնի կրեմները գնված են օնլայն խանութից, և հաշիվ ֆակտուրայում արժեքը նշված է 35 դոլար, ուղարկվել է Հայաստան ԱՄՆ-ից: Մաքսատանը մաքսազերծման համար պահանջվում է 41 000 դրամ կամ ավելի (ինչպես նշվեց բրոկերի կողմից): Ծանրոցի քաշը 3,3 կգ է, ապրանքի զուտ քաշը՝ 2 կգ: Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս է ձևավորվում և հաշվարկվում մաքսային արժեք, որ 15 000 դրամ արժողությամբ ապրանքի համար պետք է վճարվի եռապատիկի չափով մաքսավճար: Արդյո՞ք բեռնափոխադրման արժեքը ներառվում է մաքսավճարի մեջ: Բայց չէ՞ որ այդ գումարը վճարվել է սուրհանդակային ծառայությանը ուղարկող երկրում:
.ԱյլՀարց ու պատասխան

Ներմուծվել է հիմնական միջոց

Изабела. Հարգելի հաշվապահներ, ներմուծել ենք հիմնական միջոց և վճարել ԱԱՀ և մաքսավճար: Արդյո՞ք մաքսավճարը պետք է միացվի հիմնական միջոցի արժեքին, և ԱԱՀ-ի հաշվարկ 15Ա տողում այն երևալու՞ է մաքսային արժեքի մեջ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ մասին օրենքի 6.1 հոդված

Հարություն. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը սարքավորում է ներմուծել, որի համար ԱԱՀ վճարումը հետաձգվել է 1 տարով համաձայն ԱԱՀ մասին օրենքի 6.1 հոդվածի: Կազմակերպությունը ցանկանում է մարել այդ ԱԱՀ-ն մասերով: Արդյո՞ք պետք է յուրաքանչյուր մարման ժամանակ հայտարարություն ներկայացնի մաքսային մարմիններ: Եվ երկրորդ հարցը նույն հոդվածի հետ կապված` "ԱԱՀ-ի գումարները վճարվում են մինչև հետաձգման ժամկետը լրանալու օրը", արդյո՞ք սա նշանակում է, որ այդ հայտարարությունը պետք է ցանկացած դեպքում ներկայացվի, օրինակ, եթե մարման ժամկետին մնացել է 1 օր: Կամ եթե այն դեպքում, երբ վճարման ժամկետին մնա 1 օր, ներկայացվի հայտարարություն վճարման ժամկետի դադարեցման համար, չի՞ ստացվի, որ վճարման ժամկետը երկարացվում է ևս 10 օրով ("...ԱԱՀ-ի վճարման հետաձգման ժամկետը դադարելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում` սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված դեպքերում"):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտադրական հոսքագիծ ներմուծելու համար

Համազասպ. Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ: Ինչպե՞ս կարելի է Հայաստանում մաքսազերծել արտադրական հոսքագիծ, որը ներկրված է սեփական արտադրության կարիքների համար: Եվ ճի՞շտ է արդյոք, որ Հայաստանում մաքսային արտոնություններ կան արտադրական հոսքագիծ ներկրելիս:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ապրանքի ներմուծում ֆիզ. անձի կողմից

Հարություն. Հարգելի հաշվապահներ, համաձայն ԱԱՀ մասին օրենքի հոդված 2-ի. "Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով գանձվում է ԱԱՀ Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքներ ներմուծելիս, եթե նրանց կողմից ներմուծվող ապրանքների քանակը կամ արժեքը գերազանցում է օրենքով սահմանված չափերը:" Որո՞նք են այդ չափերը, ո՞ր օրենքով են սահմանված:
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞րն է CIF և CPT տարբերությունը

Liana. Խնդրում եմ օգնել ինձ: Ես այսպիսի մի հարց ունեմ: Մեր կազմակերպությունը ապրանք է ներմուծում արտերկրից: Պայմանագրում առաքման պայմանները նշված են CIF, իսկ ինվոյսում` CPT: Ո՞րն է դրանց տարբերությունը:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ապրանքի ներմուծում Չինաստանից

Աննա. Հարգելի հաշվապահներ, Հարց` ներմուծվում է ապրանք (հագուստ) Չինաստանից օդային բեռնափոխադրման միջոցով: Ի՞նչ վճարներ է անհրաժեշտ կատարել ապրանքը մաքսազերծելու համար: Հետագայում վաճառվելու է խանութում` ձևակերպած Ա/Ձ: Հետո՞ է վճարելու ԱԱՀ, թե՞ ԱԱՀ-ի վճարումը կատարվում է մաքսակետում: Շնորհակալություն, Աննա
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծում է կատարել

Արամ. Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը ներմուծում է կատարել: Հարցը հետևյալն է` ո՞ր ամսվաթվով` օտարերկրյա կազմակերպության կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրի, թե՞ ներմուծման օրվա փոխարժեքով պետք է ապրանքը մուտք անել պահեստ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի գնում ինտերնետով

Արմեն. Բարև ձեզ: 29.05.2012-ին ինտերնետով (ebay) գնեցի պրոյեկտոր և մաքսազերծեցի: Հիմա ես նույն կերպ մի քանի ապրանքներ եմ գնել, որոնց ընդհանուր գումարը կազմում է 20 000 - 25 000 դրամ: Խնդրում եմ ասել, արդյո՞ք այդ ապրանքները ենթակա են մաքսազերծման: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը մանկական սնունդ է ներմուծել

Սևակ. Բարև ձեզ: Ինձ շտապ պրոֆեսիոնալ հաշվապահի օգնություն է պետք, նախապես շնորհակալ եմ: Իսկ հարցս հետևյալն է՝ կազմակերպությունը մանկական սնունդ է ներմուծել Հայաստան, ու մաքսային մարմիններին վճարվել են ներմուծված ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները: Այնուհետև համապատասխան դուրսգրման ակտով ժամկետանց լինելու հիմքով ներկրված ապրանքների մի մասը դուրս է գրվել և ոչնչացվել: Կատարված ստուգման արդյունքում կազմվել է ստուգման ակտ, որով արձանագրվել է, որ խախտվել են ԱԱՀ-ի մասին օրենքի 23-րդ հոդվածի վերջին պարբերության պահանջները, և ԱԱՀ հաշվանցված գումարների ճշտում չի կատարվել, ու արդյունքում բյուջե չեն վճարվել ԱԱՀ-ի գումարները, ԱԱՀ-ի հաշվարկ չի ներկայացվել: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք ճիշտ է կազմվել ստուգման ակտը: Չէ՞ որ ընկերությունը դուրս գրված ապրանքների համար ներմուծման ժամանակ արդեն վճարել է ԱԱՀ-ի գումարը, իսկ դուրս գրված ապրանքներով նա ԱԱՀ-ով հարկվող գործարքներ չի կատարել, ու մաքսային մարմիններին վճարված ԱԱՀ-ի գումարը չի վերադարձվել: Դուրս է գալիս՝ ընկերությունը կրկնակի հարկման է ենթարկվում միևնույն ապրանքների համար ընդամենը վերահաշվարկ չներկայացնելու համար: Շնորհակալ եմ: