Tag: մրցույթ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տենդերի մասնակցություն

Անահիտ․

Հարգելի հաշվապահներ, ես Վրաստանում իմ գործող ԱՁ-ով ցանկանում եմ Հայաստանում մասնակցել տենդերի։ Տենդերի մեջ գրված է, որ պետք է ՀՀ դրամով ներկայացնեմ իմ տեխնիկական առաջարկը։ Եթե դրամով ներկայացնեմ, հետո ինչպե՞ս են իմ վրացական ԱՁ-ին փոխանցելու գումարը ՀՀ դրամով՝ տենդերը շահելու դեպքում։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դպրոցներում հաշվապահները կրճատվելու են

Սուսաննա․

Բարի օր, հարգելի հաշվապահներ: Բոլորս էլ տեղյակ ենք, որ շուտով դպրոցներում հաշվապահները կրճատվելու են, և հաշվապահությունը պատվիրակվելու է որևէ կազմակերպության, ով կհաղթի մրցույթը: Ես ինքս ունեմ Ա/Ձ, բայց ուրիշ դասակարգիչով: Հարցս հետևյալն է: Ինչպե՞ս կարող եմ ես որպես կազմակերպություն մասնակցել մրցույթին: Պե՞տք է լիցենզիա ունենամ, և եթե այո, ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մասնակցություն պետական մրցույթի

Արթուր․

Բարև ձեզ։ Պետական մրցույթին մասնակցելու համար պետք է էլ․ ստորագրություն, որը ես չունեմ (ԱՁ)։ Ինչպե՞ս կարող եմ մասնակցել մրցույթին, հնարավո՞ր է լիազորել այլ անձի, որպեսզի իմ փոխարեն գնային առաջարկ ներկայացնի կամ էլ․ ստորագրություն դնի։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով

Gayane. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով, ստեղծագործական ոլորտ է՝ մրցույթների է մասնակցում և այլն։ Առաջին անգամ այս տարվա մեջ մրցույթի է մասնակցել երեխաները մասնակցության վճար են արել ընդամենը 50 000 է կազմել։ Դրանից 5% պետք է շրջհարկ վճարի չէ՞։ 2-րդ հարցս, եթե այդ ՍՊԸ-ն ունի աշխատող, որի համար վճարում է ընդամենը 3 510 դրամ աշխատավարձ՝ դե գրեթե չի գործում, այսինքն՝ դեռ գործունեություն նորմալ չի ծավալել։ Կարո՞ղ եմ 0.25 դրույքի աշխատավարձ ձևակեևպել և նվազագույն ժամային սանդղակով հաշվարկել։ Արդյո՞ք խնդիր չի ունենա նման աշխատավարձի դեպքում։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱԱՀ-ով պետք է հարկվի նշված շահումը

Vahan. Բարև Ձեզ։ ԱՁ-ն գրանցվել է 2019թ-ի հոկտեմբեր ամսին, հարկվում է ԱԱՀ-ով։ ԱՁ-ն բացվել է մրցույթի` շահում ստանալու նպատակով, և ոչ մի գործունեություն չի իրականացրել։ Շահումը փոխանցվել է նվիրաբերության տեսքով, որից հետո ԱՁ-ն 2020-ի փետրվար ամսին կասեցրել է գործունեությունը։ Այդ ընթացքում ԱՁ-ն բացառապես ոչ մի վճար չի իրականացրել։ Ներկայացրել է 0-ական ԱԱՀ հաշվետվություններ, 0-ական շահույթ, 0-ական սոց. վճար։ Ի՞նչ վճարներ պետք է անի ԱՁ-ն։ Արդյո՞ք ԱԱՀ-ով պետք է հարկվի նշված շահումը։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը մրցույթ-փառատոն է իրականացրել

Գայանե. Բարև ձեզ։ ՍՊԸ-ն, որը գործունեություն է ծավալում ստեղծագործական ոլորտում, մրցույթ-փառատոն է իրականացրել։ Երեխաները մասնակցության գումար են վճարել։ Ճի՞շտ գիտեմ, որ այդ գումարից պետք է 10 % եկամտային հարկ վճարվի։ Իսկ կա՞ն արդյոք նվազեցումներ և որո՞նք են, և խնդրում եմ, ասեք հաշվետվության համարը։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հասարակական կազմակերպությունը դրամաշնորհային ծրագիր է շահել

Գայանե. Բարև ձեզ: Հասարակական կազմակերպությունը Գերմանիայից դրամաշնորհային ծրագիր է շահել՝ մոտ 1.5 միլիոնի, արդյո՞ք այն պետք է հարկվի: Եվ 2-րդ հարցս. գնումները մրցույթո՞վ է պետք իրականացնել, թե՞ առանց մրցույթի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կարող է մասնակցել շինարարական մրցույթներում որպես ԱՁ

Արա. Բարև ձեզ, ես Արան եմ: Խնդրում եմ պատասխանեք՝ կարո՞ղ եմ ԱՁ-ով մասնակցել պետական շինարարական մրցույթներում (դպրոց, բուժկետ, և այլ մանր օբեկտների):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե գնման առարկան չի գերազանցում 1 միլիոն դրամը

Սուսաննա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին. եթե գնման առարկան (գրասենյակային ապրանքներ) չի գերազանցում 1 միլիոն դրամը, ապա պարտադի՞ր է մրցույթով կատարել գնումը: Եթե այո, ապա ինչպե՞ս, կամ մեկ բաժակ գնելու համար ի՞նչ մրցույթ կարող է կազմակերպվել, որքանո՞վ է ճիշտ: