Tag: մուտքի օրդեր

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կանոնադրական կապիտալի վճարում հիմանդրի կողմից

Արամ. Բարև Ձեզ: Հիմանդիրը ՍՊԸ-ն բացելիս ներդրել է 10 000 դրամ կանոնադրական կապիտալ: Արդյո՞ք դրա մասով պարտավոր եմ դրամարկղի մուտքի օրդեր պատրաստել և գրանցել դրամարկղի գրքում: Ձևակերպումը կլինի՞ դտ. 2511 կտ. 3111:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Արման․ Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է․ կազմակերպության կանխիկ շրջանառությունը շատ քիչ է՝ ամսական 2-3 գործարք։ Կարելի՞ է արդյոք դրամարկղային գրքում 1 էջի վրա լրացնել եռամսյակային շրջանառությունը։ Որտե՞ղ է գրված, որ պետք է լրացվի 1 էջ 1 ամսվա համար։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը կարո՞ղ է չտրամադրել ՀԴՄ կտրոն

Աննա․ Բարև ձեզ: Կարո՞ղ եք տեղեկացնել՝ ԱԱՀ-ով չհարկվող կազմակերպությունը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամ ընդունելիս իրավասու՞ է կազմել մուտքի օրդեր և, միաժամանակ ունենալով ՀԴՄ, չտպել կտրոն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի

Հասմիկ. Բարև ձեզ: Կասե՞ք՝ շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի: Եթե այո, այդ դեպքում միայն դրամարկղի գիրք պետք է լրացվի՞ և տրվի դրամարկղի մուտքի օրդեր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ա/Ձ-ն զբաղվում է կահույքագործությամբ

Արամ. Հարգելի մասնագետներ, հարցս հետևյալն է՝ ես հանդիսանում եմ Ա/Ձ, չունեմ ՀԴՄ սարք, զբաղվում եմ կահույքագործությամբ։ Հաճախորդից ստանում եմ բանկային փոխանցում, առաքման ժամանակ դուրս եմ գրում հաշիվ-ապրանքագիր։ Հասկացել եմ, որ կանխիկ վճարման դեպքում պետք է տամ դրամարկղի մուտքի օրդեր, բայց նախ ես չունեմ դրամարկղ, չունեմ կնիք, և հետո այնտեղ կա հաշվապահի ստորագրության տեղ և գանձապահի ստորագրության տեղ։ Ես որտե՞ղ պետք է ստորագրեմ, և արդյո՞ք առանց կնիքի այդ փաստաթուղթը կհամարվի վավեր։ Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի

Հասմիկ. Բարև Ձեզ: Կասեք շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի: Եթե այո, այդ դեպքում միայն դրամարկղի գիրք պիտի լրացվի՞ և տրվի դրամարկղի մուտքի օրդեր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Թղթակցող հաշիվների արտացոլում դրամարկղային գրքում

Մարիամ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` մանրածախ առևտուրը գրանցելիս տալիս ենք դտ-711 կտ-216 / դտ-221 կտ 611 / դտ-251 կտ-221 Հարցս հետևյալն է` նշված դրամարկղի մուտքի օրդերի հիման վրա դրամարկղի գրքում ի՞նչ թղթակցող հաշիվ ենք գրում: Դրամարկղի գրքում լրացնում եմ հասույթ, հասույթի հաշիվը 611 է, բայց մուտքի օրդերում թղթակող հաշիվը 221 է: Կարծում եմ` բոլորն էլ վերը նշված ձևակերպումներն են տալիս, բայց դրամարկղի գրքում ինչպե՞ս են անում, տեղյակ չեմ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը կանխիկ ապրանք է վաճառում կամ ծառայություն է մատուցում այլ կազմակերպությանը

Հարություն. Հարգելի կոլեգաներ, հարցս բազմիցս քննարկվել է, սակայն կցանկանայի վստահության համար լսել կարծիքներ: Եթե կազմակերպությունը կանխիկ ապրանք է վաճառում կամ ծառայություն է մատուցում այլ կազմակերպությանը, արդյո՞ք պետք է ՀԴՄ կտրոն տպել, թե՞ կարելի է դրամարկղի մուտքի օրդեր տրամադրել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՓՈՍ տերմինալով գործարքի դեպքում

Emily. Խնդրում եմ օգնեք: ՓՈՍ տերմինալով գործարքի դեպքում ՀԴՄ-ում երևում է, որ գործարքի մի մասը անկանխիկ է: Հարցս հետևյալն է` եթե ՀԴՄ-ի Z հաշվետվության մեջ 50 000 է երևում, որից 20 000 տերմինալով գործարք է, ապա ինչպե՞ս կազմեմ ԴՄՕ-ն` 50 000, թե՞ 30 000, իմ կարծիքով` 30000-2511, քանի որ փաստացի այդքան է կանխիկը, 20 000 դե բնականաբար ձևակերպելու եմ բանկով` 25211:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գումարի կանխիկացում

Էմմա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ես ունեմ մի հարց` կանխիկացրել եմ գումար չեկային գրքույկով գործատուին փոխառության հետ վերադարձի համար: Արդյո՞ք գումարը անհրաժեշտ է մուտք անել դրամարկղ մուտքի օրդերով, այնուհետև ելքի օրդեր կազմել վճարելու ժամանակ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Ալբերտ. Հարգելի հաշվապահներ, դրամարկղային գիրքը լրացնելիս արդյո՞ք կարելի է մեկ էջի վրա լրացնել ամբողջ տարվա մուտքի և ելքի օրդերները, դրանք այդքան էլ շատ չեն, ամեն ամիս մեկ կամ երկու փաստաթուղթ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Որքա՞ն տուգանք կնշանակվի

Lusin. ՍՊԸ-ն ամեն օր ՀԴՄ ֆիսկալ է հանում: Դրամարկղի գիրքն վերջացել էր, և ինչ-ինչ պատճառներով նորը չէր վերցվել: 22 օր է արդեն գումարները մուտք չեն արվում դրամարկղ: Եթե հարկայինի կողմից կնքվելուց հետո այդ քսաներկու օրվանն միանգամից մուտք անեմ դրամարկղ, որքա՞ն տուգանք կարող է հասնել դրա համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ տուգանք է նախատեսված

Էմմա. Հարգելիներս, խնդրում եմ օգնեք: Ես սկսնակ եմ: Դրամարկղային գիրքը լրացնելիս մի քանի ամսվա դրամարկղի ելքերը և մուտքերը լրացրել եմ մեկ էջի վրա: Դա սխա՞լ է: Ի՞նչ տուգանք է նախատեսված: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը գործունեություն է ծավալում երկու տարբեր հասցեներում

Արման. Բարև ձեզ: Կազմակերպությունը գործունեություն է ծավալում երկու տարբեր հասցեներում, երկու տեղ ունի դրամարկղային ապարատ: Այդ դեպքում ես երկու օբյեկտներից ֆիսկալը գումարեմ և մեկ մուտքի օրդերով գրանցեմ դրամարկղային գրքի մեջ, թե՞ առանձին մ/0N1 և մ/օN75: Շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ծառայության դիմաց չի տրվել ՀԴՄ կտրոն

Ռուզաննա. Բարև Ձեզ: Եթե ՀԴՄ կտրոնը ծառայության դիմաց չի տրվել, արդյունքում ակտի հիման վրա ՍՊԸ-ն տուգանվել է համապատասխան ձևով, գումարը հարկային տեսուչը մուտքագրել է ՀԴՄ-ով և հանել Z հաշվետվություն: Այդ գումարը հետ է վերադարձվել տեսուչին, ինչը նշված է արձանագրության մեջ: Եթե այդ ծառայությունը չի մատուցվել և գումարը վերադարձվել է, ապա այդ գումարը համարվու՞մ է եկամուտ և դրամարկղային գրքում գրանցվելու՞ է, թե՞ ոչ: Եթե այո, ու՞մ անունից պետք է գրանցվի մուտքի օրդերը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի վարման վերաբերյալ

Anahit. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: Կազմակերպությունը մատուցում է ծառայություններ, որից ստացված մարտ ամսվա հասույթը մուտքագրել եմ դրամարկղային գրքում, սակայն որոշակի գումար մարտ ամսվանից ստացել եմ ապրիլ ամսում, այդ դեպքում տվյալ գումարը ո՞ր ամսում պետք է մուտքագրեմ` մարտ, թե՞ ապրիլ ամսում: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գումարի մուտքագրում դրամարկղ

ԳՈՀԱՐ. ՍՊԸ-ն ամեն օր ՀԴՄ ֆիսկալ է հանում: Հնարավո՞ր է դրամարկղի գրքում օրվա հասույթը գրանցում անել ոչ թե ամեն օր, այլ ասենք շաբաթը մեկ անգամ: Չնայած ես կարծում եմ, որ դրամարկղի շարժը պետք է երևա նույնիսկ րոպեի ճշգրտությամբ:
.ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը փոխառություն է ստացել

Գուրգեն. Բարև Ձեզ: Կազմակերպությունը որպես փոխառություն ֆիզ. անձից ստացել է 2 մլն դրամ: Ասացեք խնդրեմ, կա՞ արդյոք իրավունք այդ չափի գումարը մուտքագրել դրամարկղ և որոշակի ժամանակ անց նույն չափի գումարը դրամարկղից վերադարձնել ֆիզ. անձին (մուտքի և ելքի օրդերներ): Եթե ոչ, ապա ինչպիսի՞ սահմանափակումներ են սահմանված օրենքով: Շնորհակալություն: