
Տուրիստական ընկերությունը վաճառում է զբոսաշրջային ծառայությունների փաթեթ


Տուրիստական կազմակերպությունը միջնորդ է հանդես գալիս
Emili.
Հարգելի կոլեգաներ, կխնդրեի օգնեիք այս հարցում: Նորաբաց տուրիստական կազմակերպություն է, որը միջնորդ է հանդես գալիս: Այսինքն` այլ տուրիստական կազմակերպություններից ձեռք է բերում տուր-փաթեթներ և վաճառում ֆիզ. անձանց: Հարցս հետևյալն է` ֆիզ. անձին ՀԴՄ կտրոն տալիս ինչքա՞ն պետք է գումար ցույց տալ` ամբո՞ղջ փաթեթի արժեքը (ներառյալ միջնորդավճար): Ուղղակի տվյալ դեպքում կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով, մի՞թե ամբողջ գումարը չի դիտվի շրջանառություն ու հարկվի: Նախապես շնորհակալություն:

Գրավատնային գործունեության հետ կապված
Վարդան Գրիգորյան.
Իրավունք ունի՞ արդյոք գրավատունը վարկառուից բացի տոկոսավճարներից այլ վճարներ, օրինակ` վարկի ձևակերպման վճար, սպասարկման վճար կամ այլ միջնորդավճարներ գանձել: Խնդրում եմ պատասխանը հիմնավորել, քանի որ "Գրավատնային գործունեության մասին" օրենքում չի խոսվում այդ մասին:

Դրամարկղային գրքում 3 մլն դրամ գերազանցող գումարի գրանցում


Ո՞ր գումարից է հաշվարկվելու շրջանառության հարկը
Կարեն.
Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը աշխատում է զբոսաշրջության ոլորտում. հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեություն է իրականացնում, տուրօպերատորների հետ կնքում է գործակալության պայմանագրեր և հարկվում է շրջանառության հարկով: Մի դեպքում տուրօպերատորը հյուրանոցային ծառայությունների արժեքից պահում է իրեն հասանելիք միջնորդավճարը` տարբերությունը փոխանցելով հյուրանոցին, մյուս դեպքում հյուրանոցային ծառայության ողջ արժեքը փոխանցում է հյուրանոցին, իսկ հյուրանոցն էլ տուրօպերատորի միջնորդավճարը փոխանցում է ետ: Այս երկու դեպքերում էլ շրջանառության հարկով աշխատելու դեպքում հյուրանոցի համար ո՞ր գումարն է հարկվելու շրջհարկով` հյուրանոցային ծառայության ո՞ղջ գումարը, թե՞ միայն տարբերության գումարը: Օրինակ` հյուրանոցային ծառայություն արժեքը 100 000 ՀՀ դրամ է, որից տուրօպերատորի միջնորդավճարը կազմում է 10 000 ՀՀ դրամ, հյուրանոցի համար հարկվող շրջանառություն հանդիսանում է 100 000 ՀՀ դրամը, թե՞ 90 000 ՀՀ դրամը: Հյուրանոցը հարկվում է շրջանառության հարկով:

Կազմակերպությունը աշխատում է զբոսաշրջության ոլորտում
Արթուր.
Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը աշխատում է զբոսաշրջության ոլորտում, պայմանագրեր է կնքում ֆիզ. անձանց հետ, ուղարկում է հանգստանալու տարբեր հյուրանոցներ ՀՀ և ԼՂՀ տարածքում: Ֆիզ. անձը գումարը փոխանցում է տվյալ տուրօպերատորի հաշվարկային հաշվին, այնուհետև տուրօպերատորը պահում է իրեն հասանելիք միջնորդավճարը` տարբերությունը փոխանցելով հյուրանոցին: Հյուրանոցների հետ հանձնարարության պայմանագիր կնքելու դեպքում ԱԱՀ շեմի հաշվարկման համար ո՞ր գումարն է հաշվարկվում` ֆիզ. անձից ստացված ամբո՞ղջ գումարը, թե՞ միայն հանձնակատարին հասանելիքը: Եվ նախքան ԱԱՀ շեմը անցնելը շրջանառության հարկով աշխատելու դեպքում ո՞ր գումարն է հարկվելու շրջհարկով` ֆիզ. անձից ստացված ամբո՞ղջ գումարը, թե՞ միայն հանձնակատարին հասանելիքը:

Կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով
Artur.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով: Ավիատոմսերի վաճառքը իրականացվում է ենթագործակալության պայմանագրի հիման վրա, իսկ տուր-փաթեթների վաճառքը իրականացվում է դրսի կազմակերպության հետ ինչպես գործակալական պայմանագրերի հիման վրա, այնպես էլ տրամադրում են netto գներ, որոնց վրա ավելացնելով որոշակի գումար` հետո նոր իրականացվում է փաթեթի վաճառքը: Տվյալ պարագայում խնդրում եմ ասեք, թե որն է համարվում հարկվող շրջանառությունը: Արդյո՞ք ավիատոմսերի իրացումից հասույթը կհարկվի ԱԱՀ-ի 0 % -ով, իսկ տուր-փաթեթի վաճառքի դեպքում կհարկվի ԱԱՀ-ով միայն մարժան, մնացածը 0 %-ով, քանի որ ծառայությունը մտուցվելու է ՀՀ տարածքից դուրս: Շնորհակալություն:

Արդյո՞ք գործունեությունը հարկվում է ԱԱՀ-ով
Hayk.
Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտին, օրինակ միջնորդական կամ պայմանագրերի սպասարկում, այն հարկվու՞մ է ԱԱՀ-ով, կամ ո՞ր դեպքում է հարկվում: Նախապես շնորհակալ եմ:

Ա/Ձ-ն գործում է 2010-ի հոկտեմբեր ամսից
Էդգար.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. Ա/Ձ-ն գործում է 2010թ. հոկտեմբեր ամսից, աշխատում եմ միջնորդավճարով, ստանում եմ միջնորդավճար, փոխանցել եմ միայն սոց. վճարները (5 000 դրամ ամսական), բայց հարկային փոխանցումներ չեմ կատարել: Խնդրում եմ ինձ ասել` միջնորդավճարի քանի՞ տոկոսը ես պետք է փոխանցեմ հարկային և ի՞նչ ժամանակահատվածում:

Միջնորդավճարի վերաբերյալ
Karen.
Հարգելի կոլեգաներ,
Այսպիսի մի հարց - միջնորդային գործարքների ժամանակ, երբ տվյալ կազմակերպությունը միջնորդ է հանդիսանում, ինչպես ենք տալիս ձևակերպումները - արդյոք դ-տ 221 կ-տ 6-- , (հետո դ-տ 221 կ-տ 5243 (հաշվարկված միջնորդավճարի նկատմամբ)) գործարքի ամբողջ արժեքով, ապա` դ-տ 7-- կ-տ 521 (մեր մատակարար), թե միայն միջնորդավճարի մասով դ-տ 221 կ-տ 6-- , քանի որ այդ միջնորդավճարն է մեր շրջանառությունը: Այդ դեպքում որտեղ կերևա մեր պարտքը մեր մատակարարին:
Վերջին մեկնաբանություններ