
Միկրոձեռնարկատիրությամբ աշխատող ԱՁ տարեկան վճարումներ
Արգիշտի․
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք: Ա/Ձ-ն, ով զբաղվում է առևտրով, 2024 թվականին աշխատել է միկրոյով, ԱՀՔ քաղվածքով երևում է, որ պետք է վճարի միայն դրոշմանիշային գումարը, բայց պե՞տք է արդյոք վճարի նաև ֆիքսված շահութահարկի գումարը և սոց վճարը։ Եվ ևս մեկ հարց․ Ա/Ձ-ի բոլոր ստացված հաշիվները և ապրանքների մատակարարումները և ծառայությունները կարելի՞ է ներառել նվազեցումների մեջ։

Ozon և Wildberries ստացման կետերի գործունեություն
Գևորգ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ozon և Wildberries ստացման կետը հնարավո՞ր է որպես միկրոձեռնարկատիրություն աշխատացնել, եթե հնարավոր է, խնդրում եմ օրենքին հղում տվեք։ Կանխավ շնորհակալ եմ։

Նորաբաց գեղեցկության սրահ
Մարի․
Բարև ձեզ։ Ցանկանում եմ բացել գեղեցկության սրահ, որտեղ ես աշխատելու եմ մենակ՝ որպես վարսահարդար և հնարավոր է նաև դիմահարդար։ Ինչի՞ց եմ սկսելու։ Եվ արդյո՞ք միկրոբիզնես է համարվում։ Ամսական մոտավոր որքա՞ն են կազմելու հարկերը։

Հյուրատնային բիզնես
Մարիա․
Բարև Զեզ։ Ա/Ձ -ն զբաղվում է հյուրատնային բիզնեսով (Booking և Airbnb կայքերով օրավարձով բնակարան է տալիս), 24 մլն շեմը չի անցնում (1 բնակարան), միկրոձեռնարկատիրության տակ կարո՞ղ է աշխատել և հարկ չվճարել: Իսկ շրջհարկի դաշտ մտնելու դեպքում կոմունալ ծախսերը և մյուս սպասարկման ծախսերը կարո՞ղ է ներառել:

Ավտոմեքենաների խոտանում և պահեստամասերի վաճառք
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ձեր խորհրդի կարիքը ունեմ հետևյալ գործունեության համար․
Քաղաքացին փաստաթղթով գնում է վնասված ավտոմեքենա, խոտանում և իր անունով բացված ԱՁ-ով վաճառում որպես ավտոպահեստամասեր։
Հարց 1․ գործունեությունը ԱՁ-ի համար կարո՞ղ է համարվել արտադրություն, քանի որ կատարում է որոշակի գործողություններ՝ քանդում, մասերի լվացում, թարմացում և այլն, և աշխատել միկրոյի դաշտում։
Հարց 2․ Կհաշվարկվի 20 % եկամտային հարկ․ ա) 2024թ․ և առաջ ձեռք բերված՝ վնասված և խոտանված ավտոներից առաջացած ավտոպահեստամասերի վաճառքի նկատմամբ բ) 2025թ․ ձեռք բերված՝ վնասված և խոտանված ավտոներից առաջացած ավտոպահեստամասերի վաճառքի նկատմամբ

Ձեռագործ կախազարդերի ու այլ աքսեսուարների արտադրություն և վաճառք
Սեդա․
Բարև ձեզ, ԱՁ-ն բացել եմ միայն տոնավաճառներին մասնակցելու համար, փաստացի աշխատել եմ տարվա մեջ 18 օր, իսկ տարեկան եկամուտը չի գերազանցել 1.5մլն-ը։ Իրենից ներկայացնում է ձեռագործ կախազարդերի ու այլ աքսեսուարների արտադրություն և վաճառք։ Այս տարի դեռ գործունեություն չեմ վարել։ Արդյո՞ք նոր օրենքով կշարունակեմ աշխատել որպես միկրո, թե՞ պետք է վճարեմ շրջհարկ։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմումները հանձնելու վերջնաժամկետ
Հարգելի գործընկերներ,
2025թ. փետրվարի 20-ը շրջանառության հարկով աշխատելու համար դիմելու, ինչպես նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է: Պետք է հանձնել.
Ձև N 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն - 2025թ-ին շրջանառության հարկ վճարող համարվելու համար
Ձև N 257. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն - 2025թ-ին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

ՍՊԸ-ն կատարում է տպագրական աշխատանքներ
Լևոն․
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ ՍՊԸ-ն կատարում է տպագրական աշխատանքներ (օֆսեթ տպարան է): 4 տարի գործունեության ժամանակավոր դադարից հետո ուզում եմ վերսկսել աշխատանքը: Կատարում եմ ա) գրքերի, բուկլետների, պլակատների և այլն օֆսեթ տպագրական աշխատանքներ պատվիրատուների պատվերով բ) և մեր նախաձեռնությամբ տպագրած նյութերի (գրքեր, օրացույցներ, բուլկլետներ) վաճառք հուշանվերների խանութներին և այլ կազմակերպությունների (տուրիստական և այլն): Վաճառքը կատարում եմ անմիջապես և ոչ թե գործակալական պայմանագրով:
Հարց 1. Կարո՞ղ եմ արդյոք աշխատել միկրոձեռնարկատիրական համակարգում:
Հարց 2. Պատվերով արտադրած տպագիր ապրանքը գնորդին առաքելուց պե՞տք է ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՇԻՎ ՎԱՎԵՐԱԳԻՐ դուրս գրեմ, թե՞ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ, արդյոք տարբերություն կա՞: Երկրորդ դեպքում քանի որ առաքման նշանակման վայրը չեմ կարող նշել (այդպիսի տեղ չկա ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՎԵՐԱԳՐՈՒՄ) երևի պետք է նաև ԱՊՐԱՆՔԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԲԵՌՆԱԳԻՐ գրե՞լ:
Հարգանքներով Լևոն:

Հրշեջ ծառայությունը որպես միկրոձեռնարկատիրություն
Հասմիկ․
Ա Ձ - ի գործունեությունը հրշեջ ծառայություն է, դասակարգիչը O 84 25 1, կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրական սուբեկտ։ Շնորհակալություն։

Ինտերնետ հասանելիության ծառայության մատուցում
Լիլի․
Բարև Ձեզ։ Խնդում եմ օգնել հետևյալ հարցում՝ միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատող Ա/Ձ, որը զբաղվում է Ինտերնետ հասանելիության ծառայություն լարային կապի միջոցով (դասակարգիչը՝ J61.10.3), կարո՞ղ է 2025-ին աշխատել միկրո համակարգում։ Շնորհակալություն։

Հյուրանոցային ծառայության մատուցում ֆիզ. անձի սեփական բնակարանում
Անտոն․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանեք․
1. ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձն իր սեփական բնակարանում կարո՞ղ է որպես զբոսաշրջային տուն մատուցել հյուրանոցային ծառայություն՝ անցնելով միկրոձեռնարկատիրության դաշտ։
2. Արդյո՞ք այդ ծառայության համար նա տրամադրելո՞ւ է ՀԴՄ կտրոն։ Ինչպե՞ս են հաշվառվում ստացվող եկամուտները։
3. Նախաճաշի տրամադրումը և այդ բնակարանում մնալը պարտադի՞ր պայման է։

Նկարչության դասերը որպես միկրոձեռնարկատիրություն
Իրինա․
Բարև ձեզ։ Նկարչություն դասավանդող ֆիզիկական անձը կարո՞ղ է միկրոձեռնարկատեր համարվել։

Ջերմա և ձայնամեկուսացման աշխատանքներ կատարող ԱՁ
Վարդուհի․
Բարև ձեզ։ Ջերմա և ձայնամեկուսացման աշխատանքներ կատարող ԱՁ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, հաշիվներ է գրելու ֆիզ․ անձանց։ Խնդրում եմ նշել նաև տնտեսական գործունեության դասակարգիչը։

Տուրիստական գործակալությունը որպես միկրոձեռնարկատիրություն
Մարինե․
Բարև Ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ տուրիստական գործակալությունը կարո՞ղ է միկրո աշխատել։ Շնորհակալ եմ։

Միկրոձեռնարկատիրության համակարգից անցում շրջանառության հարկի համակարգ
Անուշիկ․
Բարև ձեզ։ ԱՁ-ն 2025թ-ի համար ներկայացրել է միկրոյի հայտարարություն, հնարավո՞ր է անցնել միկրոձեռնարկատիրությունից շրջանառության հարկի։ Եթե այո, ապա ինչպե՞ս։

Հայտարարագրի լրացում վարձակալության մասով
Անուշ․
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։
1. Եթե աշխատակիցը գրանցված աշխատող է և ունի նաև վարձակալությամբ տրված բնակարան, կարո՞ղ է հայտարարագիր լրացնի միայն վարձակալության համար
2. Այլ տրանսպորտային սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում, չներառված ուրիշ խմբավորումներում, որը գտնվում է մարզում, կարո՞ղ է աշխատել միկրոյով

Հագուստի վարձույթի գործունեություն
Նիկա․
Բարև Ձեզ։ Հագուստի վարձույթով զբաղվող ԱՁ-ն կարո՞ղ է գործել մինրոձեռնարկատիրության համակարգում։ Եթե այո, ապա այդ մասով որևէ պարզաբանում կտրամադրե՞ք, բացի ՀՀ հարկային օրենսգրքից։

Դարբնի գործունեություն
Արմենուհի․
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ դարբնի գործունեությունը ի՞նչ հարկատեսակով է գործելու, միկրոձեռնարկատիրությու՞ն, թե՞ շրջանառության հարկ: Ինչպես նաև 2025թ-ի մասով փոփոխությունները որտեղի՞ց գտնեմ:

Եթե բեռնափոխադրում կատարող ԱՁ-ն միջնորդ ունենա
Անահիտ․
Հարգելի հաշվապահներ, եթե բեռնափոխադրում կատարող ԱՁ-ն (միկրո) միջնորդ ունենա, միջնորդ ԱՁ-ն (շրջհարկ) հաշիվ դուրս գրի պատվիրատուին, վճարումը ստանա, միկրոյով աշխատող ԱՁ-ին միջնորդական ծառայության հաշիվ միջնորդավաճարի մասով դուրս գրի, բավակա՞ն է, թե՞ միկրոյով աշխատող ԱՁ-ն էլ հաշիվ պիտի գրի միջնորդ ԱՁ-ին։

Քաղցրավենիքի արտադրություն
Լուսինե․
Բարև ձեզ, սննդի արտադրությունը, որը պատրաստելու է քաղցրավենիք և հանձնի խանութներին, կարո՞ղ է միկրոյի դաշտում աշխատել։
Վերջին մեկնաբանություններ