Tag: մետաղադրամով

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Սուրճի սարքավորման շահագործում

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ մարզում է և գործում է շրջհարկով, գովազդային վահանակներ է արտադրում, նաև ունի սուրճի ապարատ, որը համայնքապետարանով թույլտվություն ունի։ Կասե՞ք՝ սուրճի ապարատի համար էլ է պետք շրջանառություն ցույց տալ, և ինչպե՞ս է դա իրականացվում։ Կանխավ շնորհակալ եմ։

Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Մետաղադրամով շահագործվող սարքի համար հայտարարության հանձնում

Արսեն․

Բարև Ձեզ։ Հաշվետվեւթյան 259 ձևը այլևս չի ներառում իր մեջ մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպումը։ Ի՞նչ ձևով եմ ներկայացնելու հայտարարությունը։ Պետտուրքի մասին օրենքում չեմ գտնում փոփոխություն 2024թ․ հոկտեմբերի 1-ից։ Շնորհակալություն։

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մանկական ժամանցային խաղերի կազմակերպում

Անի․

Ողջույն, հարգելի մասնագետներ։ Խնդրում եմ օգնել. ես ունեմ ԱՁ, ցանկանում եմ զբաղվել մանկական ժամանցային խաղեր տրամադրելով՝ համապատասխան սարքավորումների միջոցով: Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա տվյալ գործունեության համար, և ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատել։

Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սուրճի սարքի շահագործում

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ-ն գովազդային վահանակներ է պատրաստում, գործում է շրջհարկով, ունի մեկ աշխատող, որպես գրաֆիկ դիզայներ։ Հարցս հետևյալն է․ նաև ունի սուրճի ապարատ, հունվարից է տեղադրել սուրճի ապարատը։ Ես ամեն ամիս սուրճի ապարատի հետ կապված հաշվետվություն ունեմ ներկայացնելու, թե՞ ոչ։ Ամեն ամիս աշխատողի համար 189 ձևը ներկայացնում եմ, ուղղակի սուրճի ապարատի հետ կապված չգիտեմ՝ ինչ պետք է անեմ։ Եռամսյակային և տարեկան հաշվետվության մեջ ինչպե՞ս եմ ցույց տալու։ Կանխավ շնորհակալություն։

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մետաղադրամով խաղերի գործունեություն

Լուսինե․

Բարև Ձեզ: ԱՁ-ն, որը նոր է բացվելու, մետաղադրամով խաղային ավտոմատ է աշխատացնելու։ Հարց՝ ի՞նչ հարկատեսակով է աշխատելու, և խնդրում եմ նշել քայլերի հերթականությունը։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վենդինգ մեքենայի շահագործում

Դավիթ․

Բարև Ձեզ։ Մետադրամով, թղթադրամով և քարտով աշխատող վենդինգ մեքենա (սնունդ և ոչ միայն) տեղադրելու համար, ինչպե՞ս է հարկումը կատարվում։ ՀԴՄ-ի տեսանյունից, հնարավո՞ր է էլեկտրոնային ՀԴՄ-ով հարցը լուծել։ Ի՞նչ հավելյալ քայլեր կան։ Նախատեսում եմ ՍՊԸ-ով աշխատել։ Նախապես շնորհակալություն։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մետաղադրամով սուրճի սարքավորում

Գևորգ․

Բարև Ձեզ, ասացեք խնդրեմ՝ մետաղադրամով սուրճի ապարատները շրջհարկով կարո՞ղ են աշխատել։ Եթե այո՝ ինչպե՞ս հականամ, թե ինչքան հարկ պիտի վճարեմ։ Շնորհակալ եմ։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մետաղադրամով շահագործվող սարք

Սուսաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պարզաբանել արդյո՞ք մետաղադրամով շահագործվող ապարատով սուրճի վաճառքը համարվում է միկրոձեռնարկատիրությամբ հարկվող սուբյեկտ։ Եթե այո, կարո՞ղ եք տալ հղում օրենքին։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մետաղադրամով խաղային ավտոմատ

Լեռնիկ. Բարև Ձեզ։ ԱՁ եմ բացել, նշել եմ միկրո։ Ուզում եմ Game zone բացել։ Ունեմ 2 հատ կոպեկի սարք, կոպեկ որ գցեն ժամանակով ֆիքսվի, խաղան։ Հիմա սարքերի համար ինչքա՞ն հարկ պիտի տամ ու ու՞մ պետք է դիմեմ։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մետաղադրամով աշխատող ավտոմատների միջոցով սննդի կազմակերպում

Նառա. Պետական տուրքի մասին է հարցս. մետաղադրամներով ավտոմատների միջոցով սննդի կազմակերպում ԱՁ համար - հաշվեհամարը կխնդրեի: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք այս տարի ևս պետք է աշխատել շրջանառության հարկի դաշտում

Հայկ. Բարև Ձեզ: Կխնդրեմ օգնել, շտապ է: Եթե ՍՊԸ-ն 2020թ. աշխատել է շրջհարկով, իրականացնում է մաքրման ծառայություններ՝ N81210 գործուն. տեսակով, միաժամանակ ունի երկու ավտոլվացման կետեր՝ G45204, որոնցից մեկում կա ՀԴՄ, իսկ մյուսը՝ "Լվա ինքդ" մետաղադրամով աշխատող: 2020թ. համար "Լվա ինքդ" ավտոլվացման կետում հասույթը ինքնուրույնաբար հաշվել ենք և ներկայացրել շրջհարկի հաշվետվության մեջ: Հարցս հետևյալն է. այս տարի նույնպե՞ս պետք է աշխատել շրջհարկի դաշտում, 2020թ. շրջանառությունը չի գերազանցում 24 մլնը: Եվ 2-րդ հարց. պարտադիր է "Լվա ինքդ" ավտոլվացման կետում ունենալ ՀԴՄ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մետաղադրամով աշխատող սուրճի մեքենա դնելու համար

Միքայել. Բարև Ձեզ: Կասե՞ք մետաղադրամով աշխատող սուրճի մեքենա դնելու համար անհրաժեշտ բոլոր քայլերը` պետ. ռեգիստրում գրանցումից մինչև հարկային կարգավորումներ: Շնորհակալություն
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է տեղադրել մետաղադրամով շահագործվող սուրճի ավտոմատ

Արթուր. Հաշվապահներ ջան, եթե ես տեղադրում եմ կոպեկով սուրճի ապարատներ՝ 2 հատ տարբեր վայրերում, ի՞նչ հարկ պետք է մուծեմ, ո՞վ կարող է մանրամասնել: Շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավտոմատ ֆոտոխցիկի և մերսման աթոռի գործունեություն

Lianna. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք, թե ինչ հարկատեսակով է հարկվելու ավտոմատ ֆոտոխցիկը և մերսման ավտոմատ աթոռը, ի՞նչ վճարումներ պետք է կատարեմ, եթե գործունեությունը ծավալում եմ Ա/Ձ-ի միջոցով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մետաղադրամով շահագործվող սուրճի ավտոմատների դեպքում ՀԴՄ չտրամադրելը

Հակոբ. Հարգելի կոլեգաներ, եթե կարելի է, մի հարց էլ ես ունեմ: Մետաղադրամով շահագործվող սուրճի ավտոմատների դեպքում ՀԴՄ չտրամադրելը ո՞ր օրենքով է կարգավորվում (կխնդրեի տալ օրենքի կամ օրենքի մի մասի վրա հղումը): Կանխավ շնորհակալություն: