Tag: մեծածախ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավազի և խճաքարի վաճառք

Lia.

Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվում է ավազի, խճաքարի վաճառքով։ Գործում է մարզում։ Արդյո՞ք կարող է աշխատել միկրոյով։ Թե՞ դա դասակարգչով մեծածախ վաճառք է համարվում։

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ճշգրտող հաշիվ

Արաքսյա․

Բարև ձեզ։ ՍՊԸ-ն իրականացնում է ապրանքի, մասնավորապես հողաթափերի մեծածախ վաճառք, ունի 2023թ-ին դուրս գրված հակային հաշիվներ, որոնց մասով պետք է վերադարձ լինի։ Հարցս էսպիսին է՝ արդյո՞ք տնտեսական ապրանքի մասով կարելի է ճշգրտող հաշիվ ուղարկել, եթե չունի ժամկետ:

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաշվի դուրս գրում միկրոյի դեպքում

Մարի․

Բարրև Ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ պատասխանեք․ մարզում աշխատող ԱՁ-ն, որը զբաղվում է մանրածախ առևտրով` խաղալիքներ, ծննդյան տոնի պարագաներ, գրենական պիտույքներ, համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, կարո՞ղ է արդյոք ֆակտուրա դուրս գրել: Թե՞ պետք է հարկայիրն դաշտը փոխի, օրինակ՝ շրջ հարկով աշխատի, որ կարողանա ֆակտուրայով ապրանք վաճառել, օրինակ, դպրոցներին:

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հագուստի ներմուծում Եգիպտոսից

Նազելի. Բարև Ձեզ: Եգիպտոսից հագուստ ենք ուզում ներկրել Հայաստան հիմնականում մեծածախ վաճառքի համար, բայց նաև չի բացառվում մանրածախ օնլայն վաճառքը: Հարցս հետևյալն է՝ որտե՞ղ պետք է դիմենք այս ամենը օրինական և մատչելի կազմակերպելու համար՝ սկսած բեռնափոխադրումից մինչև մաքսազերծում: Եվ հաջորդ հարցս՝ արդյո՞ք հարկավոր է Ա/Ձ բացել և մտնել հարկային դաշտ ներկրված ապրանքը վաճառելու համար, այսինքն՝ մաքսազերծման հարկերը վճարելուց հետո հարկավո՞ր է կրկին հարկեր վճարել մեծածախ կամ օնլայն վաճառքի դեպքում։ Նշեմ նաև, որ վաճառքի կետ չենք ուզում վերցնել, այլ հենց սեփական պահեստից վաճառենք: Չգիտենք որտեղից սկսենք, որ ճիշտ լինի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

AliExpress-ից պատվիրված հագուստի վաճառք

Տիգրան. Բարև ձեզ։ Հագուստի խանութի համար հագուստ ներմուծելուց ի՞նչ թղթեր են պետք, որպեսզի մեծածախ գնված հագուստը մաքսազերծվի։ Եվ արդյո՞ք օնլայն հարթակներից, օրինակ՝ Ալիէքսպրեսից /AliExpress/ պատվիրված հագուստը կարելի է վաճառել հագուստի խանութում։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքի տեղափոխում մարզից մարզ

Ռուբ․ Բարև ձեզ։ 1.եթե ընկերությունը իրեն պատկանող ապրանքը մի մարզից տեղափոխում է մեկ այլ մարզ, սակայն վաճառք տալու ժամանակ հաշվարկային փաստաթղթի մեջ "վայրը որտեղից ապրանքները առաքվել են" տողում գրում է այն վայրը, որտեղից տրվել էր ապրանքի տեղափոխում, կարո՞ղ է սխալ դիտարկվել։ Նշեմ, որ կախված վաճառվող ապրանքի տեսակից, ապրանքը չի տեղափոխվում այլ պահեստ կամ խանութ, պարզապես տեղափոխվում է այլ մարզ և վաճառվում ֆիզիկական անձանց։ 2. Նշված ապրանքների մասով ընկերությունը դուրս է գրում հաշվարկային փաստաթղթեր, այլ ոչ թե ՀԴՄ կտրոններ, քանի որ միանվագ վաճառքի գինը մեծամասամբ անցնում է 300 000-ի շեմը։ Արդյո՞ք այստեղ կա խախտում։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ զբաղվում է մետաղի ջարդոնի առևտրով

Ռուզաննա. Բարև Ձեզ: ԱՁ-ն աշխաում է շրջհարկով և զբաղվում է սև մետաղի ջարդոնի մեծածախ առևտրով: Ապրանքի ձեռքբերումը կատարվում է տարբեր ֆիզ. անձանցից: Այժմ ԱՁ-ն պիտի անցնի ԱԱՀ դաշտ: 1. Այս դեպքում ձեռքբերված ապրանքները որպես ծախս հիմնավորելու համար արդյո՞ք պետք է կազմի երկկողմանի գնման ակտ և վճարի 10% եկ. հարկ: 2. Արդյո՞ք երկկողմանի գնման ակտով հիմնավորված, ձեռքբերված ապրանքների արժեքը կարող է նվազեցնել որպես ծախս շահութահարկի հաշվարկում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքի տեղափոխություն

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ընկերությունը զբաղվում է մեծածախ և մանրածախ վաճառքով, պահեստից խանութ ապրանքները տեղափոխելիս ի՞նչ գնով է ճիշտ կատարել տեղափոխությունը, ինքնարժեքո՞վ, թե՞ վաճառքի գնով:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որո՞նք են նվազեցվող ծախսերը

Աննա. Բարև ձեզ: Շրջանառության հարկի շրջանականերում հացաբուլկեղենի մեծածախ և մանրածախ առևտրի գործունեություն իրականացնող ՍՊԸ-ները նվազեցվող ծախսերի մեջ ի՞նչ ծախսեր պետք է ներառեն: Արդյո՞ք կոմունալ ծախսերը ներառվում են:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ դասակարգիչ պետք է կիրառել

Քրիստինե. Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել՝ կազմակերպությունը ո՞ր գործունեության դասակարգչի տակ պետք է աշխատի՝ գնում է թուղթ, մեկ այլ տեղ պատրաստում է թղթե տոպրակներ, արկղեր և վաճառելու է մեծածախ։ Լինելու է առևտո՞ւր՝ G 46.90.0, G 46.76.9, թե՞ արտադրություն՝ DE 21.25.0:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գլոբբինգով Չինաստանից ներմուծուման վերաբերյալ

Վահե. Բարև ձեզ: Ես ցանկանում եմ զբաղվել բիզնեսով, իսկ ավելի կոնկրետ՝ ապրանքների ներմուծմամբ եւ վաճառքով: Նշեմ, որ ցանկանում եմ վաճառել ևՙ սպառողին, ևՙ խանութներին՝ վաճառելու նպատակով: Ես ունեմ մի քանի հարցեր ու շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխան ստանամ: 1/ Ես 16, շուտով 17 տարեկան եմ, կցանկանայի իմանալ կա՞րող եմ արդյոք իմ անունով Ա/Ձ կամ որպես հիմնադիր ՍՊԸ բացել և ո՞րը խորհուդ կտաք ստորև նշված գործունեության համար։ 2/ Ես ցանկանում եմ Alibaba կայքից մեծաքանակ դեմքի խնամքի միջոցներ պատվիրել /կոսմետիկա՝ ԱՊՐԱՆՔԻ ԾԱԾԿԱԳԻՐՆ ԸՍՏ ԱՏԳ ԱԱ-Ի 3304-ն է՝ իմ կարծիքով/ Գլոբբինգի ծովային առաքման միջոցով՝ Չինաստանից: Ինչպե՞ս կարող եմ օրինական կերպով ՆԵՐՄՈՒԾԵԼ վերը նշված ապրանքները և որպես ներմուծող հանձնել խանութներին, և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ նշված գործունեության համար: Վաճառքն էլ ուզում եմ իրականացնել սոց. ցանցերի միջոցով և շրջել խանութներով՝ առաջարկել մեծածախ արժեքներով: Ինձ այդ ամենի համար ՀԴՄ սարք պե՞տք է: Կսպասեմ ձեր պատասխանին: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ախտահանիչ հեղուկների արտադրությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն

Ռազ․ Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է․ ԱՁ-ն զբաղվում է ձեռքի ախտահանիչ հեղուկների արտադրությամբ և միայն մեծածախ վաճառքով: Գրանցման հասցեն Երևանում չէ: Արդյո՞ք համապատասխանում է միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատելու պայմաններին։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրել առաքման մեքենային

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Իմ հարցը կայանում է հետևյալում․ մեծածախ առևտրով զբաղվող կազմակերպությունը ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի ապրանքներն առաքող իր մեքենային, եթե դեռևս հայտնի չէ, թե որ գնորդն ինչ ապրանք է գնելու իր տեսականիից: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք մանրածախ առևտուրը կարող է հարկվել միկրոձեռնարկատիրական հարկով

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ հնարավորության դեպքում օգնել ինձ․
  1. Արդյո՞ք մանրածախ առևտուրը կարող է հարկվել միկրոձեռնարկատիրական հարկով, եթե Երևան քաղաքի վարչական շրջաններից դուրս է:

  2. Արդյո՞ք մեծածախ առևտուր իրականացնող կազմակերպությունը կարող է ՀԴՄ տպել վաճառքի դեպքում:

Կանխավ շնորհակալություն ժամանակ տրամադրելու և պատասխանելու համար։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը հավատարիմ հաճախորդի տվել է պարտքով ապրանք

Արմեն. Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել մի հարցում․ կազմակերպությունը զբաղվում է մեծածախ վաճառքով և ԱԱՀ վճարող է: Եթե, օրինակ, հավատարիմ հաճախորդի տվել է պարտքով ապրանք՝ 9 մլն դրամի, և այդ հաճախորդը գումարը տալու է 1 ամիս հետո, այդ ժամանակահատվածում կազմակերպությունը ի՞նչ գումարի կորուստ է կրում կամ ի՞նչ խնդիրներ կունենա: Խնդրում եմ, եթե ինչ-որ ինֆորմացիա ունենաք, գրեք: Շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մեծածախ առևտրով զբաղվող ՍՊԸ-ն համարվում է ԱԱՀ վճարող

Արամ Վասիլյան. Ո՞վ կարող է օգնել: Մեծածախ առևտրով զբաղվող ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ վճարող: Մեկ տարվա կրտվածքով ունի 6 մլն դրամից մի փոքր ավելի վաճառք: 2019թ. համար ձեռնտու՞ է մնալ ԱԱՀ վճարող, թե՞ անցնել շրջանառության հարկ վճարող: Ներկրումը 3-4 ամիսը մեկ անգամ միջինը 2 000 եվրո: Ինձ հետաքրքրում է, թե մաքսատանը ես ԱԱՀ վճարելու՞ եմ, թե՞ ոչ, և միասնական հաշվին մնու՞մ է, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ընդգրկված է տարեկան ստուգումների պլանում

Arsine. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն զբաղվում է մեծածախ (իրականացնում է առաքում) և մանրածախ առևտրով և աշխատում է ԱԱՀ դաշտում: Կազմակերպությունը ընդգրկված է տարեկան ստուգումների պլանում: Կարո՞ղ եք ասել, թե տվյալ դեպքում ինչերն են հիմնականում ստուգման ենթարկվում: Կանխավ շնորհակալություն: