Ընկերություն՝ Գրին Ֆարմեր ՍՊԸ
Հասցե՝ ք․Հրազդան
Հեռախոս՝ 094-214-324
Էլ․ փոստ՝ m.hovhannisyan շնիկ greenfarmer.am
Թափուր աշխատատեղ՝ Մարդկային ռեսուրսների մասնագետ
Աշխատանքի նկարագրություն՝
- Կազմել և ձևակերպել աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր և այլ իրավական ակտեր
- Վարել աշխատողների անձնական գործերը և կադրային այլ փաստաթղթեր
- Պահպանել աշխատակիցների անձնական գործերը պատշաճ և մշտապես համալրված վիճակում՝ ապահովելով դրանց ճշգրտությունը և գաղտնիությունը
- Ապահովել ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջներին համապատասխան բոլոր դրույթները
- Կառավարել աշխատակիցների տվյալների բազան, արձակուրդները, պաշտոնի բարձրացումները, պարգևատրումները, կարգապահական տույժերը
- Հաշվապահությանը տրամադրել տեղեկատվություն որևէ կադրային փոփոխությունների մասին, որոնք կարող են ունենալ ֆինանսական հետևանքներ՝ անհրաժեշտ փաստաթղթերի (նոր պայմանագիր, պայմանագրերի փոփոխություններ և այլ) պատճենների պատշաճ ժամանակին ապահովմամբ
- Կազմել և վերահսկել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը
- Մասնակցել նոր աշխատակիցների ներգրավման կազմակերպմանը, տարածել թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարությունները, հավաքագրել և խմբավորել ստացված ինքնակենսագրականները
- Վերահսկել և ապահովել ընկերությունում ներքին կարգապահական կանոնների իրականացումը
Պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն
- Աշխատանքային օրենսդրության բազային իմացություն
- Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն՝ MS Office, Outlook, Internet
- Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն
- Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի գիտելիքներ և/կամ փորձ, այդ թվում՝ հարցազրույցներ վարելու, համապատասխան վերապատրաստումներ կազմակերպելու, վարելու, կատարողականի գնահատման, խրախուսման համակարգերի և ՄՌԿ ոլորտի այլ ուղղությունների վերաբերյալ
- Հաղորդակցության գերազանց հմտություններ
- Գործնական շփման էթիկա
- Առաջադրանքների ճշգրիտ և ժամանակին կատարելու ունակություն
- Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Կազմակերպության աշխատակիցների հետ շփում հաստատելու և արդյունավետ համագործակցելու կարողություն
Այլ նշումներ՝ Աշխատանքի վայր՝ ք․Հրազդան: Աշխատակիցների տեղափոխությունն իրականացնում է Ընկերությունը: Դիմել կարող եք՝ ինքնակենսագրականներն ուղարկելով m.hovhannisyan շնիկ greenfarmer.am էլ․ հասցեին։ Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 094214324 հեռախոսահամարով:
Վերջին մեկնաբանություններ