Tag: մարդատար

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վերադարձ մեքենայի ձեռքբերման դեպքում

Անի․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե ԱԱՀ - ով աշխատող ընկերությունը ցանկանում է ձեռք բերել մարդատար մեքենա և այն գրանցել ՍՊԸ - ի անունով, կարո՞ղ է արդյոք ձեռք բերման ԱԱՀ - ն վերադարձնել կամ օգտագործել։ Շնորհակալություն։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մարդատար մեքենայի ներմուծում

Լիլիթ․

Բարև Ձեզ: Ընկերությունը հունվար ամսին ներմուծել է թեթև մարդատար մեքենա, որի invoice+տրանսպորտը (ինքնարժեք) էականորեն փոքր է մաքսային արժեքից: ԱԱՀ-ն (մաքսային արժեք+20%) միացրել ենք ինքնարժեքին և մուտքագրել ՀՄ: Հոկտեմբերին մեքենան վաճառվել է: Ինչպե՞ս ձևակերպենք և առանձնացնենք ԱԱՀ-ն։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ավտոմեքենայի ներմուծում ԵԱՏՄ-ից

Նելլի․

Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ եթե ֆիզ․ անձը ԵԱՏՄ-ից մեքենա է ներմուծել մեկ տարվա ընթացքում 2-րդ անգամ, ինչ որ հաշվետվություն պե՞տք է ներկայացնի ԱԱՀ-ն վճարելու համար, նշեմ նաև, որ ֆիզ անձը նայև անհատ ձեռնարկատեր է։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ն ենթակա՞ է հաշվանցման

Վլադ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը ունի մարդատար ավտոմեքենա, որը շահագործում է տնօրենը, խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք բենզինի ԱԱՀ-ն հաշվանցման ենթակա է , մանրածախ առևտուր է, գործում է հարկման ընդհանուր համակարգում։ Շնորհակալ եմ։

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավտոմեքենայի ներմուծում ԱՄԷ-ից

Խաչիկ․

Բարև Ձեզ, ես ունեմ ՍՊԸ, որը գործում է շրջանառության հարկով, և ցանկանում եմ Արաբական Էմիրությունից գնել մեքենա 2017-2018 թվականի և ներմուծել Հայաստան: Խնդրում եմ ասել, թե ի՞նչ ռիսկեր են առկա, ի՞նչ հարկման խնդիրներ կարող են ի հայտ գալ, գնումը պետք է ՍՊԸ-ի հաշվի՞ց կատարվի արդյոք, վաճառելուց ի՞նչ հարկ կգոյանա:

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՄՆ-ից մեքենաների ներմուծում

Արսեն․

Բարև Ձեզ։ ԱՄՆ-ից մեքենաների ներմուծման և վաճառքի գծով օրենքներին կարո՞ղ եք ծանոթացնել։ ՍՊԸ եմ բացում, ցանկանում եմ իմանալ՝ ինչ հարկեր պետք է մուծեմ:

Գտնել բեռնափոխադրող ընկերություն

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավտոմեքենայի վաճառք ֆիզ. անձի կողմից

Վահագն․

Բարև Ձեզ։ Ֆիզիկական անձը անցած տարի վաճառել է իր մեքենան։ Հարկ առաջանու՞մ է, և հաշվետվության հանձնման անհրաժեշտություն կա՞։

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մեքենաների ներմուծում և վաճառք

Լիլիթ․

Բարև Ձեզ։ ԱՄՆ-ից մեքենաների ներմուծման և վաճառքի գծով օրենքներին կարո՞ղ եք ծանոթացնել։ Ինչ՞ նրբություններ կան, եթե գնորդը ֆիզ անձ է։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մարդատար ավտոմեքենայի ԱԱՀ հաշվանցման սահմանափակում

Նարեկ․

Հոդված 72. Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները 1. Օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում` 8) եթե ոչ իրացման նպատակով ձեռք են բերվել և (կամ) ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: Սույն կետի կիրառության իմաստով, համարվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենան ձեռք է բերվել և (կամ) ներմուծվել է ոչ իրացման նպատակով, եթե ավտոմեքենայի սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում.

Հարց-Կասե՞ք՝ ո՞րն է օրենքով սահմանված կարգով ստացած պետական գրանցումը ։

Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ավտոմեքենաների ներմուծում

Նարեկ․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների ներմուծմամբ և վաճառքով։ Կազմակերպությունը ՌԴ քաղաքացում վաճառել է ավտոմեքենան, որը որպես արտահանում է ձևակերպվել, իսկ "транзитная декларация" փաստաթղթի մեջ գործարքի գումարը նշվել է ՀՀ դրամով։

Հարց 1․ Դա նորմա՞լ է

Հարց 2․ Ներմուծման ժամանակ, եթե բնապահպանական հարկ է վճարվել, պե՞տք է բնապահպանական հաշվետվություն ներկայացնեմ։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ

Վարդուհի․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆիզիկական անձինք 15 000 դոլար մեքենայի առք վաճառք անելու դեպքում, ֆիզ անձանց մասով եկամտային հարկ առաջանու՞մ է, թե՞ ոչ։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծել է մարդատար տրանսպորտային միջոց ոչ ԵՏՄ անդամ պետությունից

Քրիստինե. Բարև ձեզ: Ներեցեք, կօգնե՞ք ձևակերպել՝ կազմակերպությունը ներմուծել է մարդատար տրանսպորտային միջոց ոչ ԵՏՄ անդամ պետությունից, որի գնման գինը՝ 600 000 դրամ, չի վճարվել: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծել է մարդատար ավտոմեքենա

Հարութ․ Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ներմուծել է մարդատար ավտոմեքենա։ Ի՞նչ նրբություններ կան դրա ԱԱՀ-ի հաշվառման հետ կապված։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է ավտոմեքենա ներմուծել

Arman Levoni. Բարև ձեզ: Ես անհատ ձեռնարկատեր եմ և իմ ԱՁ-ի կարիքների համար ցանկանում եմ Վրաստանից ներկրել մարդատար ավտոմեքենա: Ես կարո՞ղ եմ չվճարել մաքսազերծման վճարը:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կառաջանան հարկային պարտավորություններ ավտոմեքենաների վաճառքից

229 Vaal. Բարև ձեզ: Խնդրում եմ հստակեցնել՝ Եթե ունեմ երկու ավտոմեքենա, երկուսի ձեռքբերման պահից անցել է մեկ տարուց ավելի ժամանակ, կարո՞ղ եմ արդյոք երկուսը միաժամանակ (առանց մեկ տարվա ընդմիջման) վաճառել առանց ԱԱՀ կամ այլ հարկ վճարելու: Ինչքան հասկացա ԱԱՀ մասին օրենքից` կարող եմ: Միգուցե այլ օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով է կարգավորվում, կամ ուղղակի` ԱԱՀ մասին օրենքի 6-րդ հոդվածի թյուրըմբռնման պատճառով է այս հարցը ծագել (խոսքը տվյալ գույքի ձեռքբերմանը, այլ ոչ թե` գործարքի իրականացմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածի մասին է) Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել մեքենայի գույքահարկը

Մհեր. Ինչպե՞ս կարելի է հաշվարկել 2000 թվականի արտադրության մեքենայի գույքահարկը: Մեքենան Mercedes E320 մակնիշի է, տիպարտ 3.199, շարժի հզորություը՝ 224 ձիաուժ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ձեռք է բերել մարդատար ավտոմեքենա, այնուհետև վաճառել է այն

Հ.Ա. Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ձեռք է բերել մարդատար ավտոմեքենա 10 մլն դրամով (ներառյալ ԱԱՀ-ն), ԱԱՀ-ն միացրել է արժեքին ու ամորտիզացրել, այնուհետև վաճառել է նշված ավտոմեքենան 7 մլն դրամով, մնացորդային արժեքը եղել է 8 մլն դրամ: Խնդրում եմ ասեք` ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ տվյալ դեպքում, և շահութահարկի ու ԱԱՀ-ի տեսանկյունից ի՞նչ պետք է անել: Կանխավ շնորհակալ եմ: