Tag: մատնահարդարում

մատնահարդարում

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մատնահարդարման սրահի գործունեություն

Արփի․

Բարև ձեզ, ես ուզում եմ մատնահարդարման սրահ բացել 3-5 աշխատողներով: Կասե՞ք՝ ինչի՞ց կարող եմ սկսել, և ի՞նչ փասթաթղթեր են անհրաժեշտ: Եվ արդյո՞ք արժե հիմա այդպիսի բիզնես անել, թե իմաստ չունի: Եթե մարդ կա, որ կարող է օգնել, կարող է հեռախոսահամար թողնել: Շնորհակալ եմ։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Էլոսի և մատնահարդարման ծառայություններ

Նաիրա․

Բարև Ձեզ, ես սեփական տարածք ունեմ, ցանկանում եմ Էլոսի և մատնահարդարման ծառայություններ մատուցել։ Միկրոձեռնարկատիրակա՞ն գործունեություն է, թե՞ վճարելու եմ շրջանառության հարկ։

Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վարսավիրանոցի գործունեություն

Արթուր․

Բարև ձեզ։ Հարցերս հետևյալն են․

1․ Ցանկանում ենք ԱՁ բացել որպես վարսավիրանոց, մատուցվելու է նաև մատնահարդարման ծառայություններ, արդյո՞ք կարող ենք միկրոյի դաշտում աշխատել

2. Տարածքը վարձակալած է, պե՞տք է արդյոք վարձակալության պայմանագիր կնքել, եթե այո, կխնդրեմ պայմանագրի ձև ուղարկել

3. Որպես տնօրեն գրանցումը պարտադիր չէ չէ՞, եթե լինելու են 4 աշխատողներ։ Եվ աշխատանքային պայմանագրի օրինակ որտեղի՞ց կարող եմ վերցնել վարսավիրանոցներին վերաբերող

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատելու համար

Մելինե. Բարև ձեզ։ Եթե ԱՁ-ն ցանկանում է զբաղվել մատնահարդարմամբ, հետագայում նաև վարսավիր ընդունի և մատնահարդարման դասեր անցկացնի: Կարո՞ղ է միկրոյով աշխատել։ Պարտադիր պետք է ՀԴՄ ունենա՞, և եթե տարածքը վարձով է, նա ցույց չի տալիս չէ՞ եկամտայինում և 10% հարկվում։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է գեղեցկության սրահ բացել

Արամ. Բարև ձեզ: Ք.Աբովյանում ուզում եմ բացել գեղեցկության սրահ, որտեղ լինելու է 1 մատնահարդար և 1 դիմահարդար: Ինչպե՞ս գրանցվենք հարկայինում, որ վճարները մինիմալ լինեն: Այս ոլորտում սկսնակ ենք և հարկերից տեղյակ չենք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լուսինե. Բարև ձեզ։ Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում․ Մատնահարդարման սրահը 2 ամիս իրականացրել է նյութերի վաճառք, բայց այլևս չի իրականացնելու վաճառք, կատարվելու է նյութերի ներմուծում միայն սրահի օգտագործման համար։ Կարո՞ղ է 2020թ․-ից ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նշեմ, որ 24 մլն-ի շեմը չի գերազանցում։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձինք ցանկանում են մատնահարդարման սրահ բացել

Ալիսա. Ողջույն: Հարցս հետևյալն է՝ 2 հոգով ցանկանում ենք մատնահարդարման սրահ բացել, որը սկզբնական կունենա մոտ 3-4 գրանցված աշխատող: Ինչպե՞ս կազմակերպել իրավական գործընթացը: Շատ շնորհակալ կլինեմ մասնագիտական կարծիք լսել այստեղից:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվելու է մատնահարդարման ծառայությունների մատուցմամբ

Լուսինե. Բարև ձեզ: Տան պայմաններում զբաղվում եմ մատնահարդարման ծառայությունների մատուցմամբ: Ցանկանում եմ բացել Ա/Ձ: Կասեք` ի՞նչ վճարումներ պետք է անեմ, ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մաքսային օրենսգրքի հոդված 105-ի 8-րդ կետ

Արմինե. Բարև ձեզ: Ես մատնահարդար եմ և ցանկանում եմ ebay-ից գնել մատնահարդարման նյութեր և պարագաներ: Քանի որ շատով գնելու դեպքում ավելի մատչելի է, որոշ ապրանքատեսակներ ցանկանում եմ պատվիրել մեծաքանակ: Խնդրում եմ, ասեք՝ եթե 6 ամսվա ընթացքում ստանամ ծանրոցներ, որոնց ընդհանուր գումարը չգերազանցի 150 000 դրամը, իսկ քաշը` 50 կգ-ը, այս դեպքում նույնպե՞ս պետք է մաքս վճարեմ` համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի հոդված 105-ի 8-րդ կետի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաստատագրված վճարի հաշվարկ

Աննա. Բարև ձեզ։ Խնդրում եմ, ստուգեք՝ ճիշտ եմ կատարել հաստատագրված վճարի հաշվարկը: Վարսավիրանոցը ունի 1 վարսավիր և 1 մատնահարդար: Ամսվա աշխատանքային օրերը հաշվարկվել է 27 օր: Վարսավիրանոցը գտնվում է Երևան քաղաքում, որի ուղղիչ գործակիցը 1,0 է: Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 420-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ: Իսկ սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա հետ համեմատ կազմել է 110,6 %: Տվյալ դեպքում հաստատագրված վճարը տվյալ ամսվա համար հավասա՞ր է ՀՎ=Պ+Տ+Օր+Գ+Ա=420*2*27*1,0*1,1=24948դրամ։ Ճի՞շտ եմ կատարել հաշվարկը: