Tag: մատյան

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գույքի վերագնահատում

Գոհար․

Բարև ձեզ։ Եթե ՀՈԱԿ-ը չի վարել/չունի գույքի արժեքի, մաշվածության մատյան, ( առկա է միայն հիմնական միջոցների, արագամաշ առարկաների ցանկը), խնդիր չի՞ առաջանա, եթե վերագնահատող ծառայություն մատուցող կազմակերպությանը դիմի և ի՞նչ կարժենա։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը վերանորոգման ընթացքում կորցրել է գույքի մատյանը

Արմինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Նման խնդրի առաջ ենք կանգնել. կազմակերպությունը (ՀՈԱԿ) վերանորոգման ընթացքում կորցրել է գույքի մատյանը: Ինչպե՞ս կարող ենք այն վերականգնել՝ հաշվել և սկսել գույքագրել 0-ի՞ց, չգիտենք մինչ վերանորոգումն ունեցած գույքի արժեքները։ Կա՞ արդյոք նման ծառայություն, որ օրիանական ձևով կգույքագրի, և ի՞նչ պատասխանատվության կարող ենք ենթարկվել: Ինչպե՞ս վարվել։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Փաստաթղթերի կազմում

Lili. Բարև Ձեզ, ես նոր եմ սկսում աշխատել որպես գործավարուհի նոր բացվող ՍՊԸ-ում: Կուզենայի մի քանի բաներ ճշտել, որ միանգամից ճիշտ աշխատեմ: Կան հիմնադիրներ 75 և 25 տոկոս բաժնեմասերով: Արձանագրությունով նշանակել եմ տնօրեն: Տնօրենին հրաման կամ աշխատանքային պայմանագիր չեմ տվել ու սկսել եմ աշխատողներին ընդունել տնօրենի հետ պայմանագրեր կնքելով: Բերել են դիմում, դիմումի հիման վրա տվել եմ հրաման ընդունման մասին, հետո պայմանագիր: Չգիտեմ, արդյո՞ք ճիշտ եմ դրանք արել: Իսկ հետո պե՞տք է հրամաններ տամ, որ օրինակ պահելու եմ հրամանագիրք մուտքի, ելքի մատյաններ, արձակուրդային գրքույկ և ստուգման գրքույկ: էլի ինչ որ մատյան կա՞, որ պետք է պահեմ: Անչափ շնորհակալ եմ կանխավ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Իրավական ակտերի հաշվառման մատյան

Աննա. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք պետք է վարել ներքին և անհատական իրավական ակտերի հաշվառման մատյան, և խնդրում եմ նշեք նաև ՀՀ կառավարության որոշման համարը, որի համաձայն կարգավորվում է այս հարցը: Կանխավ շնորհակալություն: