
Հասարակական կազմակերպություն
ANIL.
Հարգելի կոլլեգաներ,
Կազմակերպությունը հասարակական կազմակերպություն է, ունի իր բալանսի վրա ավտոմեքենա, որը սարքին չէ, և մաշվածքը դուրս է եկել, հիմա ուզում ենք դուրս գրել այն:
Խնդրում եմ ասեք, ի՞նչ գործընթաց է դա, ի՞նչ փաստաթղթավորում պետք է անել, ինչ որ մեկը դուրս գրե՞լ է ավտոմեքենա:
Կանխավ շնորհակալ եմ:

Ավտոմեքենայի վաճառք
Քրիստինե.
Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ: Շատ եմ խնդրում, օգնեք ինձ ճիշտ կատարեմ ընկերության ավտոմեքենայի վաճառքը: ՍՊԸ-ն ՓՄՁ է և ԱԱՀ -ով չի հարկվում, և իրեն պատկանող մեքենան 2003 թ-ի է, ամբողջությամբ ամորտիզացվել է: Այժմ ՍՊԸ-ն վաճառվելուց ի՞նչ հարկային պարտավորություն ունի և կարող է արդյոք կանխիկ վաճառք կատարել և այդ դեպքում ՀԴՄ-ո՞վ: Մեքենայի վաճառքի մինիմալ արժեքը ինչքա՞ն կարող է լինել: Շնորհակալություն...

Հիմնական միջոցի վաճառք
R.A.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, մեր ընկերությունն հանդիսանում է ԱԱՀ վճարող և պետք է վաճառի իր ՀՄ-ը` էքսկավատորը ֆիզ. անձի այն գնով, ինչ գնով որ այն ձեռք է բերել տարիներ առաջ` 560.000 ՀՀ դրամ, այս գումարն ամբողջովին ամորտիզացվել է: Այս դեպքում ընկերության մոտ առաջանում է ԱԱՀ-ի պարտավորություն: Պետք է արդյոք ընկերությունը ԴՄՕ-ի հետ դուրս գրի նաև հարկային հաշիվ:

Ծառայողական մեքենան կատարել է համապատասխան վազք
Բարև Ձեզ:
Հարգելի հաշվապահներ,
Ծառայողական մեքենան կատարել է համապատասխան վազք, և անվադողերը ենթակա են փոփոխման: Դրա համար հատուկ հանձնաժողովի կողմից կազմվել է թերության ակտ: Բոլորս էլ գիտենք, որ յուրաքանչյուր անվադող ունի իր գործարանային համարը: Հարցս հետևյալն է.
նոր անվադողերի փոփոխման ժամանակ կատարողական ակտում պարտադի՞ր է նշել հին և նոր անվադողերի համարները և ինչու՞:
Շնորհակալություն:

Մաշվածություն
Կարինե.
Ասացեք խնդրեմ հաշվողական տեխնիկայի մաշվածության դրույքաչափը:

Ֆինանսական վարձակալություն
Hripsime.
Հարգելի հաշվապահներ, մեր ընկերությունը /ԱԱՀ վճարող/ լիզինգով ձեռք է բերել ավտոմեքենա: Ես իրավունք ունեմ արդյոք դրա հետ կապված վճարվելիք տոկոսները որպես ծախս նվազեցնեմ շահույթից, և արդյոք իրավունք ունեմ կատարել ամորտիզացիոն մասհանումներ, դրանք հնարավոր է նվազեցնել շահույթից, թե՞ ոչ: Ի՞նչ ամորտիզացիոն նվազագույն ժամկետ է նախատեսված ավտոմեքենաների համար:
Կանխավ շնորհակալություն:

Սարքավորման մաշվածություն
Նաիրա.
Ես կուզեի իմանալ էլ. սարքավորումների ,որի արժեքն է 70000 դրամ որքան տարի է մաշվածության օգտագործման ծառայության ժամկետը: Նախապես շնորհակալություն:

Մաշվածության հաշվարկ
Նարինե.
Խդրում եմ օգնել, ինչպես հաշվել աշխատանքային գործիքների` բահերի, դռելի, քլունգների և բալգարկայի մաշվածությունը: Կանխավ շնորհակալություն:

Ամորտիզացիոն ժամկետի վերաբերյալ
Քրիստինե.
Բարև Ձեզ . Խնդրում եմ ասել 384000 դրամ առժողությամբ բջջային հեռախոսը քանի տարի ամորտիզացիոն ժամկետ ունի ? կանխավ շնորհակալ եմ:

Հիմնական միջոցների ամորտիզացիա
Քրիստինե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել` պարզեցված ռեժիմով շահուրթահարկ վճարողների համար հիմնական միջոցների ամորտիզացիան ծախս համարվում է , թե ոչ : Կանխավ շնորհակալություն

Հիմնական միջոցների մաշվածություն
Սվետա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ: Պետք է հաշվել հիմնական միջոցների մաշվածություն, ինչպե՞ս պետք է անեմ:

Արագամաշ առարկաներ և հիմնական միջոցներ
Արմենուհի.
Ողջույն հաշվապահներին:Ես խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին`որոնք են կոչվում արագամաշ առարկաներ և որոնք հիմնական միջոցներ և ինչպես են հաշվում նշվածների համար տարեկան մաշվածությունը:Նախապես շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ