Tag: հրամանագիրք

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Նոր հրամանագիրքը գործածության մեջ դնելու համար

Սոնա. Բարև ձեզ: Սկսում եմ նոր հրամանագիրք: Արդյո՞ք անհրաժեշտ է տնօրենի հրամանը նոր հրամանագիրքը գործածության մեջ դնելու համար: Եթե այո, խնդրում եմ հրամանի նմուշը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագրի գրանցման հետ կապված

Անուշիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Աշխատանքային պայմանագիր կնքելուց որտե՞ղ պետք է գրանցում կատարել: Հրամանագիրքը ուժը կորցրել է ՀՀ Կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 875-Ն որոշմամբ, իսկ աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը ՀՀ Կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 875-Ն որոշմամբ դեռ գործու՞մ է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հրամանագրքում չի լրացվել հրամաններից մեկը

Արմինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել հարցիս՝ հրամանագրքում անուշադրության պատճառով չի լրացվել հրամաններից մեկը, որից հետո ավելացվել է մոտավորապես 20 հրաման: Ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս ավելացնել հրամանը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հրամանագրքում սխալ գրառում է կատարվել

Մարիամ. Խնդրում եմ ինձ հուշել. երբ հրամանագրքում սխալ գրառում է արվում, տվյալ դեպքում ամիսը սխալ է գրվում, ինչպե՞ս պետք է ուղղում կատարել: Հատկապես ջնջում չանելու համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղում ձևակերպելու համար

Նարինե. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ, պատասխանեք հարցիս հնարավորինս շուտ: Գործուղում ձևակերպելու համար հրամանագրքում հրաման տալը պարտադի՞ր է, թե՞ ոչ, քանի որ գործուղման վկայականի վրա պահանջվում է հրամանի համար: Ես ուզում եմ գործուղումների համար առանձին հրամանագիրք վարել, քանի որ դրանք բավականին շատ են լինելու: Կարո՞ղ եմ այդպես վարվել, թե՞ ոչ: Եվ ևս մեկ հարց՝ ժամանումը կարո՞ղ եմ նշել ոչ աշխատանքային ժամ: Ասենք՝ ժամանել է 19:30, դրա համար արտաժամյա պե՞տք է հաշվեմ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ անդամներ ընդունելու համար

Նելլի. Բարև ձեզ: Հասարակական կազմակերպությունների համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անդամներին ընդունելու համար: Խոսքը գնում է նորաստեղծ կազմակերպության մասին: Եվ արդյո՞ք պետք է ունենալ հրամանագիրք:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պարտադիր է հրամանագրքի վարումը

Կարինա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք` հրամանագիրք պե՞տք է վարել, թե՞ ոչ, կամ եթե ոչ, ապա ի՞նչ մատյանում և ինչպե՞ս ենք գրանցելու հրամանները, արձանագրությունները, համաձայնագրերը: Շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Նոր հրամանագիրք սկսելու վերաբերյալ

Աստղիկ. Բարև Ձեզ: Ունեմ այսպիսի հարց. հնարավո՞ր է տարվա կեսից վերցնել նոր հրամանագիրք, եթե նախորդը չի վերջացել, և եթե այո, ապա հրամանները պետք է շարունակել հերթակա՞ն համարով, թե՞ սկսել հրաման N 1-ից: Բանն այն է, որ ես նոր եմ ընդունվում հաշվապահ, և կցանկանայի նոր հրամանագիրք վերցնել, հնարավո՞ր է դա, թե՞ հրամանագիրքը փոխելու համար պետք է այլ հիմնավոր պատճառ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով

Գոհար. 01.03-ին գրանցված ԱՁ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով: Ունի վաճառքի 2 հասցեներ: Խնդրում եմ ասեք, բացի առաքվող ապրանքների գրանցման գրքից ես պե՞տք է ունենամ հրամանագիրք, դրամարկղի գիրք, աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան: Եվ երկրորդ` ես պե՞տք է ՏՀՏ հայտարարություն ներկայացնեմ ԱԱՀ վճարող համարվելու համար: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է հրամանագիրք ունենալը

Անուշ. Խնդրում եմ պատասխանեք, Ա/Ձ տաքսի ծառայությանը անհրաժե՞շտ է ունենալ հրամանագիրք, թե՞ միայն աշխատանքային պայմանագիրը բավարար է: Այդ դեպքում անհատական հաշիվ բացելու մասին հայտի աշխատանքի ընդունման հրամանի համարը մասում ի՞նչ պետք է գիվի:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պարտադիր է հրամանագիրք վարելը

Լենա. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ պատասխանել: Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում եմ աշխատում: Վարում եմ հրամանապանակ, գրանցում եմ ներքին և անհատական իրավական ակտերի հաշվառման գրքում, բայց ինձ ասում են, որ պարտադիր է նաև վարել հրամանագիրք: Խնդրում եմ ինձ օգնել: Ինչքանո՞վ է անհրաժեշտ նույն հրամանը գրանցել նաև հրամանագրքում:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պարտադիր է հրամանագիրք ունենալ

Մարիամ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հնարավորինս արագ իմ հարցին: Հրամանագիրքը, որտեղ նշվում է աշխատողի ընդունման և ազատման հրամաններ, պարտադի՞ր է ունենալ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հրամանագրքի լրացման հետ կապված

Վահե. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել մի հարցի. աձն վարում է մեկ հրամանների գիրք, որտեղ տալիս է հրաման աշխատանքի ընդունման, ազատման և նաև արձակուրդի հրաման մի հրամանների գրքում, որքանո՞վ է սխալ վարվում, և ինչպե՞ս վարվել: Շարունակե՞լ արձակուրդային, ընդունման և ազատման հրամանները մի գրքում գրել, թե՞ հաջորդ արձակուրդային հրամանը գրել առանձին գրքում: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հրամանագրքերի և գրանցամատյանի արխիվացում

Լիլիթ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ինձ ասեք՝ արդյո՞ք պետք է արխիվացնել մինչև 2010թ. օգոստոսը գործող ընկերության հրամանագրքերը ու գրանցամատյանը և նոր հրամանագիրք վարել, քանի որ գրանցամատյանի գործողության ընթացքում հրամանագիրքը չի վարվել, այլ կնքվել է պայմանագիր և համապատասխանաբար գրանցվել գրանցամատյանում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողներին աշխատանքի ընդունելիս

Լիլիթ. Խնդրում եմ ինձ օգնեք հասկանալ` ինչպես վարվել: Աշխատողներին աշխատանքի ընդունելիս միայն պայմանագիրը բավակա՞ն է, թե՞ նորից անցել ենք նախկին ձևին, և պիտի հրաման գրվի և հրամանագիրք պահվի: Եթե այո, ապա խնդրում եմ ասել, կարո՞ղ եմ շարունակել հին հրամանագրքում լրացնել, և արդյո՞ք պարտադիր է նաև հրամաններ գրել այն աշխատողների համար, ում լրացրել ենք գրանցամատյանով, և առանց հրամանի:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Փաստաթղթերի կազմում

Lili. Բարև Ձեզ, ես նոր եմ սկսում աշխատել որպես գործավարուհի նոր բացվող ՍՊԸ-ում: Կուզենայի մի քանի բաներ ճշտել, որ միանգամից ճիշտ աշխատեմ: Կան հիմնադիրներ 75 և 25 տոկոս բաժնեմասերով: Արձանագրությունով նշանակել եմ տնօրեն: Տնօրենին հրաման կամ աշխատանքային պայմանագիր չեմ տվել ու սկսել եմ աշխատողներին ընդունել տնօրենի հետ պայմանագրեր կնքելով: Բերել են դիմում, դիմումի հիման վրա տվել եմ հրաման ընդունման մասին, հետո պայմանագիր: Չգիտեմ, արդյո՞ք ճիշտ եմ դրանք արել: Իսկ հետո պե՞տք է հրամաններ տամ, որ օրինակ պահելու եմ հրամանագիրք մուտքի, ելքի մատյաններ, արձակուրդային գրքույկ և ստուգման գրքույկ: էլի ինչ որ մատյան կա՞, որ պետք է պահեմ: Անչափ շնորհակալ եմ կանխավ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հրամանագրքի լրացման հետ կապված

Լուսինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել հարցիս: Մեր տնօրենը մի քանի օր առաջ մահացել է, հրամանագրքում ինչպե՞ս գրեմ մահվան հետ կապված հրամանը, որպեսզի ճիշտ լինի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ փոփոխությունների հետ կապված

Sona. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք, ԱՕ փոփոխություններից հետո արդյոք անհրաժեշտություն կա մինչև փոփոխությունները գրանցված աշխատակիցներին հրաման տալ և գրանցել հրամանագրքում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գրանցամատյանի հետ կապված

Արտյոմ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք իմ հարցերին գրանցամատյանների վերաբերյալ: Արդյո՞ք ուժը կորցրել է գրանցամատյանը, և պարտադի՞ր է հրամանագիրքը: Հնարավո՞ր է արդյոք հրամանագրքի փոխարեն հերթական համարակալված հրամաններ տարբեր թղթերի վրա: Եվ որտե՞ղ կարող եմ կարդալ այս ամենի մասին: Կանխավ շնորհակալ եմ: