Tag: ՀՈԱԿ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գույքի վերագնահատում

Գոհար․

Բարև ձեզ։ Եթե ՀՈԱԿ-ը չի վարել/չունի գույքի արժեքի, մաշվածության մատյան, ( առկա է միայն հիմնական միջոցների, արագամաշ առարկաների ցանկը), խնդիր չի՞ առաջանա, եթե վերագնահատող ծառայություն մատուցող կազմակերպությանը դիմի և ի՞նչ կարժենա։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀՈԱԿ-ի աշխատակիցները լրացնու՞մ են հայտարարագիր

Սուսաննա․

Բարև ձեզ, խնդրում եմ, կպարզաբանե՞ք՝ արդյո՞ք ՀՈԱԿ-ի աշխատողները պետք է լրացնեն ֆիզ. անձանց հայտարարագիրը։ Շնորհակալություն։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաստիքի կրճատում և/կամ աշխատանքի էական պայմանների փոփոխում

Տաթևիկ․

Բարև Ձեզ: Ըստ ՀՀ ԱՕ 129-րդ հոդվածի 1-Ին մասի՝ «1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, իսկ 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 7-րդ կետերով, ինչպես նաև 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 124-րդ հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ`…….»:

Հարցս հետևյալն է․ եթե պետական ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքը 1 դրույքից փոփոխվել է 0.75-ի, 0.25-ի, արդյո՞ք դա համարվում է հաստիքի կրճատում և/կամ աշխատանքի էական պայմանների փոփոխում, ըստ վերը նշված հոդվածների հիմքերի (113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ ), և արդյո՞ք արձակման նպաստ տրամադրվում է աշխատակիցներին, թե՞ ոչ: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Գերավճար միասնական հաշվին

Լիկա.

Հարգելի գործընկերներ, հարցս հետևայն է. ՀՈԱԿ-ը հարկային տեսչությունում ունի գերավճար միասնական հաշվում /եկամտային հարկի գծով/, որը ՀԾ-ում ժամանակին որպես մնացորդ չի մուտքագրվել։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ ձևակերպում պետք է տալ՝ 1․ սխալն ուղելու համար, 2․ դ-տ պարտքի հաշվին կ-տ պարտքի մարում հաջորդ ամսվա աշխատավարձի եկամտային հարկից։ Նախապես շնորհակալություն։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպումներ ՀԾ-ում

Անուշ.

Բարև Ձեզ: ՀՈԱԿ-ի բանկային հաշվին ամեն ամսվա կտրվածքով բանկի կողմից հաշվարկվում և ավելանում է դրական մնացորդի նկատմամբ կիրառվող տարեկան 1% տոկոսադրույք։ Խնդրում եմ ասեք՝ ՀԾ-ում ի՞նչ ձևակերպումներ պետք է անել։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ արձակուրդային օր է հասնում ՀՈԱԿ տնօրենին

Աննա. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ՏԻՄ-ի ՀՈԱԿ-ի տնօրենին հատկացվել է արձակուրդ 24 աշխատանքային օր, 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում քանի՞ արձակուրդային օր է հասնում ՀՈԱԿ-ի տնօրենին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի ձեռքբերում

Անահիտ. Ընկերներ, մանկապարտեզ ՀՈԱԿ-ը կարո՞ղ է նույն հոդվածի տակ գտնվող մի քանի անուն ապրանք գնում կատարել մինչև պայմանագիր կապելը։ Քանի՞ անգամ, որքա՞ն ժամանակահատվածի մեջ, ու ի՞նչ գումարի սահմանաչափով։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀՈԱԿ անվանափոխություն

Հասմիկ Աղաջանյան. Բարև Ձեզ։ ՀՈԱԿ-ի անվանափոխությունից հետո ի՞նչ փոփոխություններ պետք է անել աշխատկիցների աշխ. պայմանագրերի կամ ընդհանրապես նրանց գործերի հետ: Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջանառությունը գերազանցում է 115 միլիոն դրամը

Gegham Bagrazyan. 2022թ-ի հունիսի 15-ից ՀՈԱԿԸ-ի շրջանառությունը գերազանցում է 115 միլիոն դրամը, և դառնում է ԱԱՀ վճարող: Կարո՞ղ եք ասել՝ բացի ԱԱՀ-ի հաշվետվությունից ի՞նչ միասնական ԱԱՀ և ակցիզային հաշվետվություն պետք է ներկայացվի, թե ոչ, եթե մենք ակցիզի հետ գործ չունենք, և խնդրում եմ ասեք՝ ԱԱՀ-ի հաշվետվությունների հանձնելու ժամանակաշրջանը և շեմը։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀՈԱԿ-ին տրամադրվել է սուբսիդիա

Gegham Bagrazyan․ ՀՈԱԿ-ին համայնքային բյուջեից սուբսիդիայի պայմանագրով տրամադրվել է 1 800 հազ․ դրամ լիցենզիա ստանալու համար, փորձագիտական, խորհրդատվական կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն, արդյո՞ք այդ գումարը շահութահարկի հաշվարկում կհամարվի եկամուտ և հետևաբար նաև ծախս ՀՈԱԿ-ի դեպքում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի հետ կապված

Էմիլի. Բարև ձեզ: Ներեցեք, կասե՞ք` ես աշխատում եմ ՀՈԱԿ-ում որպես գլխավոր հաշվապահ, հասանելիք արձակուրդս օգտագործել եմ սեպտեմբեր ամսին, հիմա իմ հարսանեկան արարողության համար արձակուրդ եմ ուզում, պետությունը 3 օր է տրամադրում: Կասեք, ո՞ր օրենքով, հոդվածով է կազմվում հրամանը և այդ երեք օրը վարձատրվու՞մ է, թե՞ ոչ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ապրանքների դուրսգրում

Մարիա. Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ. եթե ՀՈԱԿ-ը վերանորոգման և երկարատև չաշխատելու պատճառով ունի ապրանքներ, որոնք պիտանի են հետագա օգտագործմանը, այդ ապրանքները ուզում ենք հանձնել մեկ այլ ՀՈԱԿ-ի, որը դրամական ունի։ Խնդրում եմ պատասխանել՝ կարո՞ղ ենք դուրսգրել, եթե այո, կամ ոչ, ի՞նչ տարբերակ կառաջարկեն, ի՞նչ փաստաթղթեր են պետք որպես հիմք։ Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ֆիզ․ անձը ծառայություն է մատուցել

Նանե․ Ֆիզ․ անձը իր սեփական մեքենայով ՀՈԱԿ-ին մատուցել է ծառայություն: Ի՞նչ այմանագիր է պետք կնքել, և ի՞նչ հարկեր են առաջանում։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը վերանորոգման ընթացքում կորցրել է գույքի մատյանը

Արմինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Նման խնդրի առաջ ենք կանգնել. կազմակերպությունը (ՀՈԱԿ) վերանորոգման ընթացքում կորցրել է գույքի մատյանը: Ինչպե՞ս կարող ենք այն վերականգնել՝ հաշվել և սկսել գույքագրել 0-ի՞ց, չգիտենք մինչ վերանորոգումն ունեցած գույքի արժեքները։ Կա՞ արդյոք նման ծառայություն, որ օրիանական ձևով կգույքագրի, և ի՞նչ պատասխանատվության կարող ենք ենթարկվել: Ինչպե՞ս վարվել։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է հաշվարկել շահութահարկը

Էմիլի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս պետք է հաշվարկել շահութահարկը: Մեր կազմակերպությունը ՀՈԱԿ է և տարեկան պետք է ուղարկենք: Ինչպե՞ս կարող եմ հաշվել և ի՞նչ որ ձև կա հաշվարկման: