Tag: ՀԾ-հաշվապահ

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել ճշգրտված հաշիվը

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, եթե ստացված էլեկտրոնային հաշիվը մուտք է արվել ՀԾ համակարգ և հետո այդ հաշիվը ճշգրտվել է, ապա ինչպե՞ս ձևակերպել ճշգրտված հաշիվը: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպումներ ՀԾ-ով

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` տալ ձևակերպումը ՀԾ-ով։ Կազմակերպությունը ստացել է ծառայություն ԱՄՆ-ի ռեզիդենտ կազմակերպությունից։ Համապատասխանաբար ձևավորվում է ոչ ռեզիդենտի շահութահարկ և ԱԱՀ, դուրս է գրվել հաշիվ մատակարարի անունից, որը ինվոյսինգում երևում է` հա՛մ դուրս գրվածներում, հա՛մ ստացածներում։ ՀԾ-ում ցույց են տվել ձևավորված պարտավորությունս հետևյալ կերպ. Դտ - 7126 Կտ- 52131 3 000$ /որից՝ 2 400$ ծառայության արժեք և ոչ ռեզ. շահութահարկ 600$/: Ցույց եմ տալիս ոչ ռեզ. շահութահարկը՝ դտ - 52131 կտ - 5241 600$՝ դրամով: Հարց՝ ինվոյսինգում երևացող հաշիվը դուրս գրվածում և ստացածում ինչպե՞ս եմ ցույց տալիս ՀԾ-ում, ինչպե՞ս եմ ցույց տալիս ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՀԾ-ում ԱԱՀ-ով, թե՞ առանց ԱԱՀ գումարը պետք է մուտքագրել

Անի․ Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, հիմնական միջոց ենք գնել հարկային հաշվով: Սարքավորման արժեքը 240 000 դր․ է, ներառյալ՝ ԱԱՀ: ՀԾ համակարգ մուտք անելիս հիմնական միջոցներ բաժնում ֆինանսական և հարկային հաշվառման դաշտերում ո՞ր թիվը պետք է մուտք անել՝ ԱԱՀ-ով, թե՞ առանց ԱԱՀ: Ասեմ, որ taxservice համակարգից ներբեռնել եմ հաշիվը ՀԾ, ստացված հաշիվների մեջ ձևակերպել եմ պահեստի մուտք, տվել եմ ձևակերպումներ 1114-5215, 2261-5216: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտերկրում որպես հաշվապահ-հաշվետար աշխատելու հետ կապված

Մեգի. Մի հարց ունեմ. հնարավո՞ր է ՀԾ ծրագիրը իմանալով այլ երկրում որպես հաշվապահ-հաշվետար աշխատել, թե՞ այլ ծրագիր էլ պետք է իմանալ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՀԾ-ում գնորդից վերադարձ է ձևակերպվել

Աստղիկ. Եթե ՀԾ-ում գնորդից վերադարձ ենք ձևակերպում, բայց նախքան այդ դեբիտորական պարտքը մարված է լինում, ի՞նչ պետք է արվի։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՀԾ-ում արձակուրդայինի ձևակերպման փաստաթղթում 2291-ը պետք է նշել որպես տարանցիկ հաշիվ

Աստղիկ. Բարև ձեզ: Հարցս վերաբերում է ապագա ամսվան բաժին ընկնող արձակուրդին։ Դիցուք՝ մայիսի 28-ին հաշվարկվում և վճարվում է արձակուրդային վճար հունիսի համար, մայիսի 30-ին կատարվում է մայիսի աշխատավարձի հաշվարկ։ Արդյո՞ք այս դեպքում անհրաժեքշտ է ՀԾ-ում արձակուրդայինի ձևակերպման փաստաթղթում 2291-ը նշել տարանցիկ հաշիվ: Ե՛վ նշելիս, և՛ չնշելիս դրոշմանիշային վճարը հաշվարկվու՞մ է կրկնակի արձակուրդայինի համար և աշխատավարձի համար։ Ի՞նչ պետք է անել այդ պարագայում: Շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԾ-ի հետ կապված

Anahit. Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Կխնդրեի ուղղորդել ինձ, թե ՀԾ-ի շրջանառությունով, ո՞ր հոդվածների թվերը նայեմ, Ձև 1-ՏԳ (տարեկան) հաշվետվության հետևյալ տողերը լրացնելու համար՝ 09.1.1, 23.2, 23.18, 23.23, 25, 26, 28, 44.1, 44.8, 46.9։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել արձակուրդայինը ՀԾ-ում

Աննա. Բարև Ձեզ։ ՀԾ-ում ինչպե՞ս ձևակերպեմ արձակուրդայինը, եթե հաշվարկվել է հունվարի 8-ից 25 օրվա համար, բայց վճարվել է դեկտեմբերին առանց հարկերի։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՀԾ հաշվապահությունը հանրային հատվածով պետք է կատարել

Գայանե. Հարգելի հաշվապահներ, հասարակական կազմակերպությունը գործում է պետական ծրագրով,այսինքն՝ աշխ. և սոցիալ հարցերի նախարարության ֆինանսավորմամբ: Կասե՞ք՝ ՀԾ հաշվապահությունը հանրային հատվածով է, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ է անհրաժեշտ կոսմետիկ միջոցների խանութ բացելու համար

Սոնա. Պատրաստվում եմ խանութ բացել մարզում, որը զբաղվելու է կոսմետիկ միջոցների վաճառքով։ Տարածքը վարձով եմ վերցնելու, իսկ կոսմետիկ միջոցները ներկրողից եմ գնելու։ Ինձ հետաքրքրում են հետևյալ հարցերը․ 1. Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատեմ /խնդրում եմ մի փոքր մանրամասնել տոկոսադրույքը և այլ պարտադիր վճարները/: 2. ԱՁ-ով է ավելի արդյունավետ աշխատելը, թե՞ ՍՊԸ-ով: 3. ՀԾ ծրագրով պե՞տք է աշխատեմ: 4. ՀԴՄ սարքը ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել: 5. Պարտադիր պե՞տք է հաշվապահ ունենամ: Հնարավոր է հարցերը պրիմիտիվ թվան, բայց նոր եմ ոլորտում այդ պատճառով շատ հարցեր ունեմ։ Նախապես շնորհակալ եմ։)))
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԾ ծրագրում ձևակերպում կատարելու վերաբերյալ

Արամ. Բարի երեկո: Հարցս հետևյալն է: ՀԾ ծրագրով, եթե հաշիվ ապրանքագիր փաստաթղթով միայն ձևակերպեմ հասույթը՝ 221 611, և հետո տարվա վերջին օրով ամբողջ տարվա համար ծախսագրում անեմ մեկ պահեստի ելքի օրդերով՝ դա ճի՞շտ կլինի:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԾ ծրագրում աշխատողի աշխատաժամանակը ավել է նշվել

Մարինե. Բարև ձեզ: ՀԾ ծրագրում աշխատողի ժամաքանակը 13 ժամով ավել եմ նշել սխալմամբ: Եկամտային հարկի հաշվարկում ձեռքով ուղղել եմ: Անհրաժեշտություն կա՞ ՀԾ-ում ուղղելու:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԾ-ում հաշիվների սկզբնական մնացորդներն մուտք անելուց հետո

Edo. Ինչու՞ ՀԾ-ում հաշիվների սկզբնական մնացորդներն մուտք անելուց հետո, երբ մտում եմ գործընկերների սկզբնական մնացորդները մուտք անելու, ցույց է տալիս հաշիվների սկզբնական մնացորդները: