Tag: հիվանդաթերթիկ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Խնդիր նպաստի վերաբերյալ

Angela. Բարև Ձեզ։ Ուսանող եմ, նոր եմ սովորում հաշվապահական հաշվարում։ Խնդրում եմ օգնել տալ հետևյալ խնդրի հաշվապահական ձևակերպումը․ Աշխատակիցը սեպտեմբեր ամսին 22 օր բացակայել է աշխատանքից, որի համար բերել է ԺԱԹ։ Նախորդ ամիսների համախառն եկամուտը կազմել է 4 400 000 ։ Նա աշխատում է 5 օրյա աշխատանքային շաբաթով։ Որոշել ԺԱն-ի գումարը և տալ հաշվապահական ձևակերպում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության ժամանակահատված

Լիլիթ․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. վարձու աշխատողը որքա՞ն ժամանակ կարող է լինել անաշխատունակության մեջ: Ըստ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի 3 ամիս, 3 ամիս իրար հաջորդող օրացույցային օրերի մասի՞ն է խոսքը, թե՞ աշխատանքային, և արդյո՞ք տարվա ընթացքում տարբեր ժամանակներում ներկայացված անաշխատունակության թերթիկը, որն էլի կազմում է 3 ամիս, վերաբերվում է այս հոդվածին: Կանխավ շնորհակալ եմ...
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ

Բարև Ձեզ, հարգելի հաշվապհներ, ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատանակության թերթիկը հերթափոխային աշխատանքի դեպքում, եթե հիվանդության օրերին տաբելի մեջ այդ աշխատողը չկա։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի բաշխում

Sofa. Բարև ձեզ։ Կասեի՞ք՝ գործատուի միջոցներին որքանը գրեմ, պետ. բյուջեինը որքանը՝ եկամտային հարկի 189 հաշվետվության մեջ հիվանդության նպաստի հաշվարկը, եթե անաշխատունակության թերթիկում 22.12.2021-05.01.2022թթ. նշված աշխատավարձը 60 000*12, աշխատանքայի՞ն օր են հաշվում, թե՞ օրացուցային։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկի հետ կապված

Անյա. Բարև ձեզ: Եթե աշխատակիցը նոր է ընդունվել աշխատանքի և որոշ ժամանակ անց հիվանդացել և հիվանդաթերթիկ է ներկայացրել, այդ օրերի համար գումար ստանալու՞ է, եթե մեկ ամիսը դեռ չի լրացել աշխատելու:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկի հաշվարկ

Ռիմա. Բարև Ձեզ։ Եթե աշխատակցի համար բացվել է անաշխատունակության թերթիկ և նա գտնվում է անաշխատունակության ընթացքի մեջ և միևնույն ժամանակ ցանկանում է աշխատել տնից, նշելով, որ իր անաշխատունակության թերթիկը մասամբ հաշվի առնենք, այսինքն` մի մասը հաշվի առնենք, իսկ մյուս մասը, քանի որ տնից աշխատելու է, հաշվի չառնենք: Արդյոք կա՞ որևէ օրենքի հղում, որը կկարգավորի այս հարցը։ Միգուցե սահմանվում է, որ անաշխատունակության ընթացքում աշխատակիցը իրավունք չունի զբաղվել իր աշխատանքային պարտականություններով։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատունակության թերթիկը

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ կասե՞ք` եթե աշխատողը այս տարվա հունվարի 11-ին է ընդունվել աշխատանքի, աշխատել է 13 օր և ներկայացրել հիվանդության անաշխատունակության թերթիկ: Ինչպե՞ս պետք է հաշվարկը կատարվի: Նշեմ նաև, որ մեզ մոտ աշխատում է համատեղությամբ, և անաշխատունակության առաջանալու օրվա դրությամբ այլ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նպաստի արտացոլում հաշվետվության մեջ

Անի․ Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս հունվարի 24-ից 31-ը ներառյալ եղել է անաշխատունակության մեջ։ Փետրվարի 1-ին աշխատավարձ և բյուլետեն վճարել եմ։ Եկամտային հարկի հաշվետվության մեջ բուլետենը հունվարի՞ն արտացոլեմ, թե՞ փետրվարին։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՔՈՎԻԴ-ի համար տրված անաշխատունակության թերթիկ

Հասմիկ. Բարև Ձեզ: Ես հարց ունեմ անաշխատունակության թերթիկի հետ կապված: Լսել եմ, որ այս տարվանից քովիդով պայմանավորված անաշխատունակության թերթիկի դեպքում վճարման կարգը այլ է: Կա՞ էդպիսի մոտեցում, եթե այո, ինչպե՞ս է: Շնորհակալ եմ նախօրոք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի հաշվարկ

Յանա. Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. հիվանդության նպաստը հաշվելիս քանի՞ օր պետք է հաշվել աշխատողի հաշվին, գործատուի հաշվին և պետ. բյուջեի հաշվին։ Խնդրում եմ` նաև նշեք օրենքի հոդվածը։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հիվանդաթերթիկը երկարաձգվել է

Աստղիկ․ Բարև Ձեզ, Շնորհավոր նոր՝ 2022 թվական։ Հարցս հետևյալն է․ Աշխատողն 2021 թվականի դեկտեմբերի 01-ից 28-ը ներառյալ գտնվել է արձակուրդում և միաժամանակ հիվանդանալով՝ գտնվել անաշխատունակ վիճակում։ Համաձայն բուժ․ ամբուլատորիայի կողմից տրված թերթիկի աշխատանքի ներկայանալու օր է սահմանվել 2022 թվականի հունվարի 01-ը։ Համաձայն ՀՀ ԱՕ-ի 167․2 հոդվածի օրերը երկարաձգվելու են։ Ասացեք խնդրեմ՝ երկարաձգվելու սկիզբը կլինի դեկտեմբերի 29-ը, թե՞ հունվարի 01-ը։ Շնորհակալություն կանխավ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ

Գրիգոր․ Բարև Ձեզ: Եթե աշխաողը ներկայացրել անաշխատունակության թերթիկ՝ տրված հիվանդանոցի կողմից մինչև դեկտեմբերի 01-ը, իսկ դեկտեմբերի 02-ից անաշխատունակության թերթիկ տրվել է պոլիկլինիկայի կողմից՝ բուժումը տանը շարունակելու համար, ապա դեկտեմբերի 02-ից նորից 5 օր գործատուի՞ կողմից եմ վճարելու։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է գործատուն չընդունել անաշխատունակության թերթիկը

Աննա. Բարև ձեզ: Գործատուն կարո՞ղ է չընդունել աշխատողի կողմից ներկայացված բյուլետենը, եթե կասկածներ կան տվյալ թերթիկի ճիշտ լինելու վերաբերյալ, քանի որ տվյալ ժամանակահատվածում այդ աշխատողը մեկնել է երկրից և վերադարձել։ Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ

Լուսինե. Ողջույն: Արդյո՞ք քովիդի պատճառով անաշխատունակության թերթիկ ներկայացրած աշխատողից նույն պահումներն են արվում, որոնք որ արվում են նաև մյուս դեպքերում։ Եվ եթե այո, ապա այն հանգամանքը, որ հիվանդը մինչ այդ պատվաստված է եղել, չի՞ տալիս որևէ արտոնություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Գոհար. Բարև։ Խնդրում եմ օգնեք հաշվել աշխատավարձս, եթե բյուլետենը բացվել է 17.11.21-ին և ավարտվել 02.12.21։ Նշեմ որ 1 օր, այսինքն` 16.11.21-ը դուրս է մնացել բյուլետենի օրերից։ Այսինքն` բացակայել եմ սկսած 16.11.21-ից, սակայն բժիշկը սխալմամբ տվել է ամսի 17-ով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը հիվանդության թերթիկ է ներկայացրել

Բարև Ձեզ, խնդրում եմ տալ պարզաբանում․ աշխատակիցը արձակուրդի մեջ հիվանդության թերթիկ է ներկայացրել, վճարել եմ արձակուրդը և նպաստը, օրենքով արձակուրդը պետք է երկարացվի, բայց նա մեր միակ բանվորն է, փոխարինող չունենք։ Կարո՞ղ եմ արձակուրդից ետ կանչել, խնդրում եմ օրենքի հղում տալ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկի հաշվարկ

Մարիամ. Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ իմ հարցին հիմնավոր պատասխան տալ, շատ շնորհակալ կլինեմ։ Ես ստանում եմ 112 000 մաքուր աշխատավարձ։ Հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 5-ը գտնվել եմ հիվանդության արձակուրդում (бюлетень): Խնդրում եմ ասել` ինձանից ինչքա՞ն գումար է պահվելու։ Նախապես շնորհակալ եմ։