Tag: հիվանդաթերթիկ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի հաշվարկ

Տիգրան. Բարև ձեզ։ Տարվա կեսը աշխատել եմ 58 000 դրամ աշխատավարձով, մյուս կեսը՝ 180 000 դրամով։ Հիվանդաթերթիկը 7 օրով է, 5 օրյա աշխատանքային շաբաթ։ Գործատուն փոխանցել է մոտ 17 000 դրամ, հիմնավորելով, որ 6 ամիս եմ աշխատել։ Ինչքանո՞վ է ճիշտ հաշվարկվել։ Եթե սխալ է կատարվել հաշվարկը, կասե՞ք՝ ճիշտ հաշվարկի ձևը։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Լուսինե. Բարև Ձեզ։ Եթե հնարավո՞ր է՝ օգնեք հասկանամ. աշխատողը 02.05.2022-ից ընդունվել է աշխատանքի 93 300 դրամ աշխատավարձով, հուլիսի 21-29 ընկած ժամանակահատվածում ունի անաշխատունակության թերթիկ ու օգոստոսի 1-ին ազատման դիմում է գրել։ Խնդրում եմ օգնեք հասկանամ վճարման կարգը ու ինչպե՞ս պետք է կատարեմ հաշվարկը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Անի․ Հարգելի հաշվապահներ, հիմնական աշխատակիցս ֆիզից վերադարձել է 2021 թվականի սեպտեմբերին և կրկին պետք է գնա ֆիզ, միջին ամսեկանի համար 11 ամիս է ձևավորվում։ Հաշվարկը 12 ամսվա միջինով պետք է կատարեմ, նշեմ՝ 2021 մարտ, ապրիլ ամիսներին եղել է արձակուրդ։ Միջինի 12-րդ ամսվա գումարը վերցնեմ արձակուրդի ամիսների՞, թե՞ տարիֆիկացիայի գումարը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հիվանդության նպաստի հաշվարկ

Հասմիկ. Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. հիվանդության նպաստ հաշվարկելիս, եթե տվյալ աշխատակցը աշխատում է հերթափոխով և շաբաթվա ընթացքում ունի 3 աշխատանքային օր ու 4 հանգստյան օր, օրինակ՝ երկուշաբթի, հինգշաբթի, կիրակի աշխատում է, երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ հանգստյան օրեր: Ո՞ր օրերն են տվյալ աշխատակցի համար համարվում հանգստյան օրեր և քանի՞ աշխատանքային օրվա համար է կատարվում հիվանդության նպաստի հաշվարկը։
woman sitting beside table while using ipad
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՄիկրոձեռնարկատիրություն

Մայրության նպաստի հաշվարկ

Արփինե․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել՝ ճի՞շտ եմ հաշվել արդյոք մայրության նպաստ միկրոհամակարգում աշխատող վարձու աշխատողի համար։ Բյուլետեն` 13.06.2022- 30.10.2022, գրանցված է ԱՁ - ում 12.01.2022թ.-ից, աշխատավարձը ամսական 78 000 դրամ, այլ գործատուի մոտ գրանցված չի եղել։ 78 000 * 5 = 390 000 (միջ. աշխ. հաշվ. համար հիմք հանդիսացող եկամտի չափ) 43 038 (միջ. աշխ. չափ) 43 038 ÷ 30,4 = 1415 (միջ. օրական) 1 415 * 140 = 198 201 (նպաստի չափ) 198 201 - 5 000 (եկամտային հարկ) = 193 201 (վճ. ենթակա նպաստ)
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի և արձակուրդի ներառում նպաստի հաշվարկում

Բարև ձեզ։ Մեկ հարց ունեմ. մայրության 140 օրվա նպաստի հաշվարկման համար հիմք հանդիսացող 12 ամիսների ընթացքում եթե եղել են բյուլետենի ամիս և արձակուրդի ամիս, հաշվարկվելու՞ է նպաստի մեջ: Կասե՞ք կարգը։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի հետ կապված

Գայանե. Բարև Ձեզ։ Ուսուցիչը դպրոցում աշխատել է 20.01.1985թ.-ից։ Բոլոր արձակուրդայինները վճարվել է: Վերջին 6 ամիսը գտնվել է հիվանդության բյուլետենում: Հիմա չգիտեմ նրան վերջնահաշվակ հասնու՞մ է, թե՞ ոչ: Արդյո՞ք բյուլետենի ամիսները հաշվում են: Խնդրում եմ պատասխանեք, եթե հնարավոր է նաև հղումը ուղարկեք։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի հետ կապված

Հասմիկ․ Բարև ձեզ։ Ես աշխատում եմ մասնավոր հիմնակրկությունում, իմ հաշվին 30 օր արձակուրդ եմ վերցրել, անմիջապես բյուլետեն եմ բացել, ապրիլի 14-ին կլրանա բյուլետենիս 3 ամիսը, ինձ մնում է 20 օր ֆիզարձակուրդ գնալու համար։ խնդրում եմ կասե՞ք՝ ի՞նչ անեմ։ Գիտեմ, որ բյուլետեն 3 ամսից ավել չեն տալիս, ես ի վիճակի չեմ աշխատանքի գնամ, ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ անեմ 20 օրը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկի տևողություն

Լիլիթ․ Բարև Ձեզ։ Կներեք մեկ հարց տամ. աշխատակից ունենք ով հունվար ամսին ընդհատումներով, բայց փետրվար, մարտ ամսիներին ամբողջությամբ եղել է անաշխատունակության մեջ, ինձ հետաքրքիր է՝ նա իրավունք ունի 3 ամիս անընդմեջ, թե՞ տարվա ընթացքում 3 ամիս բացակայելու աշխատանքից: Եվ ի՞նչ դեպքում է տրվում 120, որոշ դեպքերում 140 օր անաշխատունակություն, և դա էլ ընդմիջումներով է, թե՞ տարվա ընթացքում: Կանխավ շնորհակալ եմ...
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նպաստի արտացոլում հաշվետվության մեջ

Արման․ Բարև ՁԵզ: Ո՞վ կասի, եթե բյուլետենը բերվել է 2 տարբեր ամիսների համար, եկամտայինի մեջ ո՞ր ամսվա համար ցույց տամ։ Կարո՞ղ եմ առաջին ամսով ամբողջը ցույց տալ, թե՞ ոչ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստ

Արփինե Խաչատրյան. Կներեք` ու՞մ կարող եմ դիմել այս հարցով, ՓԲԸ-ի հաշվապահ եմ: Ուզում եմ իմանալ` աշխատողը ինչքա՞ն ժամանակ կարող է անընդմեջ օգտվել անաշխատունակության նպաստի իրավունքից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի հաշվարկ

Լուսինե. Բարև ձեզ։ Կարող եք ինձ օգնել մի հարցում։ Եթե աշխատում եմ 2 դպրոցում, 2 օր մի դպրոցում, 3 օր մյուս։ 1 շաբաթվա բյուլետինի օրերը 2 դպրոցներում ո՞նց են հաշվելու։ Յուրաքանչյուրն իր օրե՞րը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի արտացոլում հաշվետվության մեջ

Մելինե․ Բարև ձեզ։ Եթե հիվանդաթերթիկը (15 օրվա կեսարյան) բերել են փետրվարին, բայց վրայի ամսաթիվը հոկտեմբեր է, դա ցույց ենք տալիս փետրվա՞րի հաշվետվության մեջ, թե՞ հոկտեմբերի։