
Կազմակերպության հիմնադրում
Գայանե.
Բարև Ձեզ: Ո՞վ կարող է օգնել: Ես ցանկանում եմ կազմակերպություն հիմնադրել, ի՞նչ է հարկավոր դրա համար:

Կազմակերպությունը արդեն մի քանի տարի է չի աշխատում
Anna.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք, կազմակերպությունը արդեն մի քանի տարի է չի աշխատում, հիմնադիրը հանդիսանում է նաև տնօրեն: Այդ ընթացքում վճարվել են սոց. ապ. վճարները և ներկայացվել են հաշվետվություններ: Ուզում ենք դիմում գրել հարկային տեսչություն կազմակերպության գործունեության դադարեցման վերաբերյալ: Կարող եմ արդյոք հիմնադրին (տնօրենին) ազատել աշխատանքից, որպեսզի ազատվենք անիմաստ պարտականություններից: Կանխավ շնորհակալ եմ:

ՍՊԸ-ն որպես բաժանորդ գրանցելու համար
Վարդան.
Հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնել քանդել այս Գորդյան հանգույցը:
ՍՊԸ-ի հիմնադիրը հանդիսանում է 100% բաժնետեր: Տարածքը, որտեղ գրանցված և գործունեություն է ծավալում ՍՊԸ-ն կադաստրի վկայականի հիման վրա, պատկանում է հիմնադիրին: Պետ. ռեգիստրի վկայականի մեջ այլ տեղեկություններում հիմնադիր որոշման հիման վրա նշված է տնօրենի անունը: Ծառայություններում` գազ, ջուր, էլ., ՍՊԸ-ն անվանափոխելու համար պահանջում են, տարածքի վարձակալության պայմանագիր: Ի՞նչ օրենքներ են այստեղ գործում, և ի՞նչ է անհրաժեշտ կատարել ՍՊԸ-ն որպես բաժանորդ գրանցելու համար: Նախապես նշեմ, որ նշված տարածքում բոլոր ծառայությունները առկա են եղել մինչև տարածքի ձեռքբերումը:
Նախապես շնորհակալ եմ խորհուրդների համար:

Նվիրատվություն
Մարիա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ.
Խնդրում եմ պատասխանեք հետևյալ 2 հարցերին.
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ`
1) Մի ֆիզիկական անձիգ մեկ այլ ֆիզիկական անձին հիմնական միջոց (ավտոմեքենա) նվիրատվություն կատարելու համար:
2) Ֆիզիկական անձին (ով հանդիսանում է նաև կազմակերպության հիմնադիր) այդ կազմակերպությանը նվիրատվություն կատարելու համար (նույն ավտոմեքենան):
Նաև, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայագնել այդ երկու գործարքների համար:
Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատանքային պայմանագրի կնքում
Arsen.
Ասացեք խնդրեմ, ՍՊԸ - ի հիմնադիր-տնօրենը աշխատանքային պայմանագիր պիտի՞ կնքի, թե՞ ոչ: Եվ եթե այո, ապա ու՞մ հետ և ինչպե՞ս:

ՍՊԸ հիմնադրում
Արամազդ.
Ինչի՞ց պետք է սկսել ՍՊԸ բացելը: Ո՞ր օղակներից պետք է սկսել, և ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:
Շնորհակալություն:

Փոխկապակցված անձանց` հիմնադիր լինելու վերաբերյալ
Արփինե.
Հարգելի հաշվապահներ, ի՞նչ եք լսել փոխկապակցված անձանց` հիմնադիր լինելու մասին, եթե որևէ տեղեկություն ունեք կամ գիտեք որոշման համար, կիսվեք, գրեք: Շնորհակալություն:

ԱԱՀ-ի ՀՀ Օրենքի 3-րդ հոդվածի “թ” ենթակետի համաձայն
Anna.
ԱԱՀ-ի ՀՀ Օրենքի 3-րդ հոդվածի "թ" ենթակետի համաձայն ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում «Հարկերի մասին» օրենքի 11.1 հոդվածով սահմանված՝ հարկաման նպատակով փոխկապակցված համարվող անձանց նկատմամբ:
Խնդրում եմ պարզաբանել, արդյո՞ք իրավաբանական անձ հանդիսացող ՍՊԸ-ին դա վերաբերվում է, եթե այդ ՍՊԸ-ի հիմանդիրը հանդիսանում է տվյալ կազմակերպության միակ մասնակիցը (ունի 100% մասնաբաժին), ինչպես նաև հանդիսանում է գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձ (տնօրեն): Նշեմ նաև, որ չունի այլ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմաս կամ փայաբաժին:
Նախապես շնորհակալ եմ:

Ապրանքների ներմուծում
Արտյոմ.
Հարգելի գերծընկերներ, ասացեք խնդրեմ, եթե անձը հանդիսանում է ՍՊԸ - ի հիմնադիր և տնօրեն, կատարվել է ներկրում, բայց հանգամանքների բերումով ներկրումը ձևակերպվել է իր անունով ( ֆիզ անձով ) , կարո՞ղ է հիմք համարվել և վաճառվել ՍՊԸ - ում, որը զբաղվում է հենց այդ ապրանքների մանրածախ վաճառքով: Թե՞ կդիտվի ապօրինի գործունեություն:
Կանխավ շնորհակալություն:

Փոխառություն հիմնադրից
Աննա.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել հետևյալ հարցիս.
Եթե կազմակերպությունը իր հիմնադրից մի քանի տարվա ընթացքում անընդհատ փոխառություններ է վերցրել և լուծարվելիս հիմնադրին պարտք է մնացել 800000դր, ի՞նչ պետք է անել այս դեպքում: Արդյոք սա կդիտվի որպես եկամուտ: Աշխատել է ՓՄՁ-ով:
Նախապես շնորհակալություն:

Գործունեության դադարեցում
Արփինե.
Բարի երեկո, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն հունվարի 1-ից ժամ. դադարեցնում է գործունեությունը, ի՞նչ կարգով կարող եմ տվյալ ՍՊԸ-ի ապրանքի մնացորդը տալ նույն հասցեում գործող մեկ այլ ՍՊԸ-ի, եթե երկուսի հիմնադիրն ու տնօրենը նույն անձն է, երկու ՍՊԸ-ներն էլ ԱԱՀ վճարող են:
Նախապես շնորհակալություն:

Անտոկոս փոխառություն
Vahagn.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ օգնել մի հարցում:
Նորաբաց կազմակերպությունը փոխառություն է ներգրավել 250000 ՀՀ դրամ հիմնադրից:
Հնարավո՞ր է ձևակեպել անտոկոս:
Կանխավ շնորհակալ եմ:

Ապրանքների նվիրատվություն
N.N.
Բարև Ձեզ, եթե կազմակերպությունը գործունեության դադարեցման պատճառով ցանկանում է որպես նվիրատվություն իր պահեստի ապրանքները հանձնել մեկ այլ կազմակերպությանը (երկու կազմակերպությունների հիմնադիրները նույնն են), արդյոք կա որևէ սահմանափակում նման գործողության համար, և ինչպիսի՞ փաստաթուղթ է անհրաժեշտ կազմել, որպեսզի հետագայում այդ ապրանքները վաճառելուց խնդիրներ չառաջանան:

ԱԱՀ-ի մասին օրենքի 3-րդ հոդված
ANNA.
Անհատ ձեռնարկատերը 2009թվ 4-րդ եռ. հանդիսացել է ԱԱՀ վճարող սուբյեկտ, 2010 թվ. հունվարին դարձել է ԱԱՀ չվճարող սուբյեկտ, բայց միևնույն ժամանակ 2010 թվ փետրվար ամսին մի այլ կազմակերպությունում` ՍՊԸ-ում նույն անհատ ձեռնարկատերը արդեն որպես ֆիզիկական անձ հանդիսանում է հիմնադիր, և նրան է պատկանում տվյալ կազմակերպության` ՍՊԸ-ի 25% բաժնեմասը:
Խնդրում եմ պարզաբանել, արդյոք տվյալ անհատ ձեռնարկատերը չի խախտում ԱԱՀ մասին օրենքի 3-րդ հոդվածըˋ շարունակելով մնալ 2010 թվ որպես ԱԱՀ չվճարող սուբյեկտ, թե 2010թվ փետրվար ամսից պետք է դիմում ներկայացնի տարածքային ՀՏ ԱԱՀ վճարող հանդիսանալու մասին կամ ներկայացնելով իրեն պատկանող մի այլ կազմակերպության 25% բաժնեմասը արդյոք ինքնաբերաբար առանց դիմումի չի անցնում ընդհանուր հարկմանˋ ԱԱՀ դաշտ: Կանխավ շնորհակալություն:

ՍՊԸ բացելու համար
Համբարձում.
Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր ՍՊԸ բացելու համար:

Ներդրում կազմակերպությունում
MG.
Շատ եմ խնդրում հնարավորության դեպքում պատասխանել հետևյալ հարցիս: Եթե ՍՊԸ-ում որևէ երրորդ անձ ցանկանում է կատարել ներդրում, ՍՊԸ-ի գործունեության ճյուղերից կոնկրետ մեկին մասնակցելու համար հավասարապես կիսելեվ բոլոր ռիսկերը, ապա անպայմա՞ն է նրան գրանցել որպես մասնակից կամ նրա ներդրած գումարը դիտարկել որպես կանոնադրական կապիտալի ավելացում, ինչպե՞ս ընդհանրապես դիտարկել այդ գումարը:

Իրավունք ունե՞ր ՍՊԸ-ն աշխատել պարզեցված հարկային դաշտում
Հրանտ.
Բարև ձեզ:
Հարգելիներս, մի շատ կարևոր հարց ունեմ, և, իմ կարծիքով, շատերին է դա հետաքրքրում: 2007թ.-ի մարտ ամսին Ա/Ձ-ն, դադարեցնելով իր գործունեությունը, հարկային տեսչությանը ի պահ է տվել Ա/Ձ-ի վկայականը, որը աշխատել է պարզեցված հարկային դաշտում: Եվ նույն ամսին նույն անձը, հանդիսանալով նոր բացված ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն, աշխատել է նույնպես պարզեցված հարկային դաշտում: Արդյոք իրավունք ունե՞ր այդ ՍՊԸ-ն աշխատել պարզեցված հարկային դաշտում:

Ի՞նչ ընթացակարգ պետք է անցնել լուծարման դեպքում
Արմո.
Հարգելի կոլեգաներ,
Եթե որևէ մեկն առնչվել է նշված խնդրի հետ, խնդրում եմ արձագանքեք: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը մեծ է զուտ ակտիվներից, և ընկերության հաշվեկշռում կա կուտակված վնաս, որն առաջացել է ընկերության գործունեությունից և ֆինանսավորվել է հիմնադրից ստացված փոխառության հաշվին: Ի՞նչ ընթացակարգ պետք է անցնել լուծարման դեպքում, և ինչպե՞ս պետք է զրոյացվի հիմնադրի նկատմամբ պարտավորությունը:
Շնորհակալություն:

Անտոկոս փոխառություն
Armen.
Կազմակերպությունը տրամադրել է անտոկոս փոխառություն հիմնադիրներից մեկին, արդյոք ճիշտ է նշված գործարքը, և եթե հնարավոր է իրավական հիմքերը, այսինքն` փոխառության տրամադրման գործարքը չարգելող կամ թույլ տվող օրենքը, որոշումը....նախապես շնորհակալություն:

Տնօրենի` աշխատանքից ազատում
Արթուր Մարտիրոսյան.
Բարև Ձեզ, խնդրում եմ հուշեք թե ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ կազմել ՍՊԸ-ի տնօրենին աշխատանքից ազատելու համար: Նա այժմ ՍՊԸ-ի միակ աշխատողն է և չի հանդիսանում հիմնադիր: Պետ. ռեգիստրում հրաժարվում են նրան ազատել ասելով, որ ինչ որ մեկը պարտադիր պետք է գրանցված լինի պետ. ռեգիստրում: Սակայն հինադիրները նպատակահարմար չեն գտնում նոր տնօրեն ընդունել: Ստացվում է, որ նա ինքն իրեն պետք է ազատի աշխատանքից, ինքն իր հետ կնքի աշխատանքային պայմանագրի լուծման համաձայանագիր և դուրս գա ???
Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ