
Արդյո՞ք կազմակերպությունը կարող է հարկվել շրջանառության հարկով
Inna.
Բարև Ձեզ: Եթե նույն մարդու անվան վրա գրանցված են 2 իրարից տարբեր ՍՊԸ-ներ, առաջինի գործունեությունը 2006թ-ից դադարեցվել է, սակայն իրավաբանական հասցեները տարբեր են: Մյուս ՍՊԸ կարո՞ղ է հարկվել շրջանառության հարկով: Կանխավ շնորհակալություն:

Որոշում շահաբաժնի վճարման համար
Սաթենիկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում օգնել հետևյալ հարցում.
Կազմակերպությունը ունի մեկ հիմնադիր, 2012թ. համար չի կատարվել շահաբաժնի վճարում: Տեղեկացել եմ, որ շահաբաժին վճարելու համար պետք է հիմնադիրը կայացնի որոշում, որից հետո դրամարկղից հնարավոր է կատարել վճարում:
Իսկ 2013թ. համար հնարավո՞ր են արդյոք շահաբաժնի եռամսյակային վճարումներ:
Խնդրում եմ ուղղել, եթե ինչ որ բան սխալ եմ հասկացել, և եթե հանարավոր է` հիմնադրի կողմից կայացվող համապատասխան որոշման նմուշային օրինակ տրամադրել: Շատ եմ խնդրում այն ուղարկել sat.baxramyan շնիկ yandex.ru էլեկտրոնային հասցեին:
Նախապես շնորհակալ եմ ...

Միջանկյալ շահաբաժինների վերաբերյալ
Մարինա.
Խնդրում եմ մանրամասն գրեք միջանկյալ շահաբաժնի ձևակերպումների մասին: Ասեք խնդրեմ` տարին քանի՞ անգամ կարելի է միջանկյալ շահաբաժին բաշխել և ի՞նչ գումարի չափով, սահմանափակումներ կա՞ն:
Բազմակի հաշվապահներ պնդում են, որ տարին մեկ անգամ (տարվա վերջ) կարող ես տալ շահաբաժինը, միջանկյալ շահաբաժին հասկացողություն չկա:
Խնդրում եմ հղում անել, թե որ օրենքի հիման վրա հիմնվենք միջանկյալ շահաբաժին բաշխելիս:
Կանխավ շնորհակալություն:

Հիմնադիրը և տնօրենը նույն անձն է
Վահան.
Բարև Ձեզ: Հարցս կապված է կազմակերպության (ՍՊԸ) տնօրենի հետ: Եթե Համահիմնադիրը և տնօրենը նույն մարդն է, պե՞տք է արդյոք ինքն իր հետ կնքի պայմանագիր: Իսկ եթե չկնքի, կարո՞ղ է հիմնադիրը (սեփականատեր) իրականացնել տնօրենի գործառույթները:

Ի՞նչ ընթացակարգով են տալիս շահաբաժիններ փայատերերին
Գառնիկ.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ: Խնդրում եմ ասեք ինձ, թե ի՞նչ ընթացակարգով են տալիս շահաբաժիններ փայատերերին:

Ի՞նչ արտոնություններ կան նորաբաց կազմակերպության համար
Նարինե.
Բարև բոլորին:
ՍՊԸ բացելու դեպքում պետությունը որևէ աջակցություն ցուցաբերու՞մ է հիմնադիրներին: Ի՞նչ առավելություններ ունեն ՍՊԸ-ի հիմնադիրները: Կանխավ շնորհակալ եմ:

Փոխառության տրամադրում կազմակերպության հիմնադրին
Armen.
Բարև Ձեզ:
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը հիմնադրին անտոկոս փոխառության պայմանագրով ցանկանում է գումար տրամադրել: Ինձ մի բան է հետաքրքրում. անցյալ տարի 1 անգամ տվել ենք, սակայն այդ գումարը դեռ չի վերադարձվել, մարման ժամկետը մինչև 2016 թվականն է, հիմա ես կարո՞ղ եմ նույն մարդուն կրկին նոր անտոկոս փոխառության պայմանագրի հիման վրա գումար տրամադրեմ: Եթե այո, ապա խնդրում եմ գրել թղթակցող հաշիվը: Շնորհակալություն:

Փոխառությունը ժամանակին չի վերադարձվել
Կարեն.
Հիմնադրից պայմանագրով 1 տարով ստացվել է փոխառության, սակայն անցել է 3 տարուց ավելի և գումարը չի վերադարձվել: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ հարկային առումով:

Արդյո՞ք կարող է անձը հանդես գալ որպես գլխավոր հաշվապահ
Արփինե.
Եթե անձը հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, կարո՞ղ է արդյոք հանդես գալ նաև որպես ընկերության գլխավոր հաշվապահ:

Կազմակերպության հիմնադրի փոխելու գործընթաց
Ռուզան.
Հարգելի կոլեգաներ, ինչպե՞ս կազմակերպել կազմակերպության հիմնադրի փոխելու գործընթացը: Կարո՞ղ է այդ պրոցեսը կազմակերպել հաշվապահը, թե՞ կա իրավաբանի կարիք:

Արդյո՞ք կազմակերպությունը պարտադիր պետք է տնօրեն ունենա
Լևոն.
Բարը ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ես ունեմ ՍՊԸ, որը կազմված է միայն 1 հոգուց` ինձ է պատկանում 100%-ը, ես եմ ՍՊԸ-ի տնօրենը և գործադիր մարմնի ղեկավարը: Այս դեպքում ես պարտադիր պե՞տք է ինքս ինձ աշխատավարձ նշանակեմ և վճարեմ եկամտային հարկ նշանակված աշխատավարձից: Եթե այո, ապա կարո՞ղ եմ ինձ հեռացնել տնօրենի պաշտոնից և շարունակել գործունեությունը, թե՞ առանց տնօրենի հնարավոր չէ: Նախապես շնորհակալություն:

Հիմնադիրների ժողովի արձանագրություն
Աստղիկ.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես այսպիսի մի հարց ունեմ:
2010 և 2011թթ. հիմնադրի շահույթը չեմ վճարել, որը շահութահարկի հաշվարկներում երևում է կուտակված շահույթ տողում: Այժմ գումար կա, ցանկանում եմ վճարել, դրա համար հարկավոր է ժողովի արձանագրություն կամ հիմնադրի որոշում: Ով տեղյակ է այս խնդրին, խնդրում եմ, արձագանքեք, եթե կարող եք, ժողովի արձանագրության կամ որոշման ձևերը ուղարկեք s.arpik շնիկ mail.ru էլ. փոստին:
Կանխավ շնորհակալություն:

Կարո՞ղ է արդյոք այդ ՓԲԸ-ն աշխատել շրջանառության հարկով
Լուսինե.
Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միակ հիմնադիրը 2013 թվականից միաժամանակ ձեռք է բերել մեկ այլ փակ բաժնետիրական ընկերությունում 50% բաժնեմաս: Այս փաստը կարո՞ղ է ինչ որ կերպ անդրադառնալ այդ բաժնետիրական ընկերության այս կամ հարկատեսակով աշխատելու վրա, այսինքն կարո՞ղ է արդյոք այդ ՓԲԸ-ն աշխատել շրջանառության հարկով: Նշեմ, որ վերոհիշյալ ՍՊԸ-ն աշխատում է ավելացված արժեքի հարկով:

Հիմնադիրը փոխառություն է տրամադրել ընկերությանը
Թամարա.
Հարգելի հաշվապահներ, եթե ես հանդիսանում եմ ՍՊԸ հիմնադիր և տնօրեն (որպես տնօրեն պայամանագիր չկա կնքված և աշխատավարձ սահմանված չէ), վճարելու՞ եմ եկամտային հարկ: Եթե ընկերությանը ես որպես տնօրեն տալիս եմ փոխառություն, պե՞տք է արդյոք ձևակերպել ինչ որ փաստաթուղթ, փոխառության պայմանագիր:
Շնորհակալություն`
Թամարա

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը համարվել շրջանառության հարկ վճարող
Աննա Սարիբեկյան.
Հարգելի հաշվապահներ,
կարո՞ղ է արդյոք նորաստեղծ ՍՊԸ-ն համարվել շրջանառության հարկ վճարող, եթե
1. այն ունի մեկ հիմնադիր, որին պատկանում է 100% փայաբաժինը, և հիմնադիրն էլ հանդիսանում է այդ ՍՊԸ-ի տնօրեն
2. այդ ՍՊԸ-ն պարբերաբար ներմուծում է ապրանքներ (հագուստ) և կատարում է մաքսազերծում
3. ինչպես նաև ՍՊԸ-ի տնօրենը աշխատում է մեկ այլ ընկերությունում որպես ծրագրավորող և այդ ընկերությունում փայաբաժին չունի:
Հարգանքներով`
Աննա

Արդյո՞ք կազմակերպությունները կհամարվեն փոխկապակցված
Արման.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
1. կազմակերպության հիմնադիրը, որը միաժամանակ հանդիսանում է տվյալ կազմակերպության տնօրենը, կարո՞ղ է արդյոք աշխատել նաև այլ կազմակերպությունում որպես տնօրեն
2. եթե այո, ապա կդիտվի՞ դա որպես փոխկապակցված անձ (2 կազմակերպությունները կդիտվե՞ն որպես ԱԱՀ վճարողներ)
Նախապես շնորհակալություն:

Կազմակերպությունների կազմակերպաիրավական ձևերի վերաբերյալ
Գուրգեն.
Բարև ձեզ: Ներքևի հարցերի պատասխանները ինքնուրույն չեմ կարողացել գտնել` հիմնականում հաշվապահությունից հեռու մասնագիտության պատճառով: Եթե որևէ սպառիչ գիրք կամ գրքեր կամ օրենքների բազմություն տրամադրեք, հղումները կամ թեկուզ վերնագիրը, անչափ շնորհակալ կլինեմ:
Ինձ տանջում են հետևյալ հարցերը․
1․ Կազմակերպության քանի՞ տեսակներ կարելի է հիմնել, նույնիսկ ներառյալ ԱՁ-ն:
2․ Եթե հիմնադիրները մի քանի հոգի են, ինչպե՞ս խորհուրդ կտաք շարժվել, ի՞նչ տիպի կազմակերպություն գրանցել:
3. Մի քանի հիմնադիրների դեպքում ինչպե՞ս են բաշխվում եկամուտները: Բնականաբար, հիմնադիրներն իրենք են որոշում, հարցս այն է, թե պե՞տք է արդյոք պաշտոնապես հայտնել պետական մարմիններին բաշխումների մասին:
4. Արտասահմանյան ֆիրմաներում շատ եմ հանդիպել CEO, CTO, CFO և նմանատիպ կոչումների (պաշտոնների), ինչպիսի՞ք են դրանց համապատասխանությունները հայկական կազմակերպություններում, կամ կա՞ն արդյոք այդպիսիններ, ու ո՞րն է տարբերությունը։
5. Ի՞նչ տեսակի հարկեր են մուծում կազմակերպութունները, ի՞նչ հաճախականությամբ:
Կանխավ շնորհակալ եմ:

Անհրաժե՞շտ է արդյոք էլեկտրոնային ստորագրություն
Նանե.
Բարև ձեզ:
Ես հանդիսանում եմ հասարակական կազմակերպության հիմնադիր: Մեր ՀԿ-ում չկան վարձատրվող աշխատողներ, կազմակերպությունը բարեգործական է, և երիտասարդները գործում են կամավորության սկզբունքով, հետևաբար և գրանցված աշխատողներ չկան:
2013 հունվարի 1-ից եկամտային հարկի նոր օրենքով պետք է հաշվետվությունները ներկայացվեն էլեկտրոնային եղանակով, սակայն եթե առայժմ չկան գրանցված աշխատողներ, հետևաբար հաշվետվություններ չեն ներկայացվելու, անհրաժե՞շտ է արդյոք էլեկտրոնային ստորագրություն: Շնորհակալություն:

Էլեկտրոնային ստորագրություն օտարերկրացու համար
Աշոտ.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս հետևյալն է` օտարեկրացին հիմնադրամ է հիմնել այստեղ, աշխատել և 2011թ ժամանակավորապես դադարեցրել գործունեությունը: Այժմ, երբ բոլորը պետք է էլեկտրոնային ստորագրության և հաշվետվությունների անցնեն, ի՞նչ պետք է անի հիմնադրամի հիմնադիրը, որը ՀՀ քաղաքացի չէ և բացի այդ` հիմնադրամը ոչ մի հաշվետվություն չի տալիս: Եթե ստորագրությունը պարտադիր է, ապա օտարերկրացին ո՞ր անձնագրային բաժին պետք է գնա, կամ միգուցե նրանց համար այլ կարգ է սահմանված: Ակնկալում եմ Ձեր պատասխանին, հարգանքով` Աշոտ:

Արդյո՞ք կազմակերպությունները կհամարվեն ԱԱՀ վճարող
Արթուր.
Ես ՍՊԸ-ում ունեմ 100% բաժնեմաս: ՍՊԸ-ի տնօրենը, որը նաև այդ ՍՊԸ բաժնեմասի հավատարմագրային կառավարիչն է, մեկ այլ ՍՊԸ-ում ունի 50% բաժնեմաս և միաժամանակ այդ ՍՊԸ-ի տնօրենն է:
Համաձայն "Հարկերի մասին" ՀՀ օրենքի 11-րդ հովածի 2-րդ մասի` կառավարման մարմնի անդամը, տվյալ դեպքում տնօրենը, համարվում է իրավաբանական անձին փոխկապակցված անձ: Միաժամանակ, "Ավելացված արժեքի հարկի մասին" ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի թ) կետի համաձայն, ԱԱՀ շեմը չի կիրառվում հարկման նպատակով փոխկապակցված համարվող անձանց նկատմամբ:
Ասացեք ինձ խնդրեմ, արդյո՞ք վերոնշյալ ՍՊԸ-ներից որևէ մեկը համարվում է ԱԱՀ վճարող, եթե երկուստեք էլ շրջանառությունը 58,35 (ԱԱՀ շեմ) միլիոն դրամը չի գերազանցում, և եթե ոչ տվյալ իրավաբանական անձինք, ոչ դրանց առանձին մասնակիցները կամ փոխկապակցված անձինք մեկը մյուսի կանոնադրական կապիտալում փայաբաժին չունի:
Վերջին մեկնաբանություններ