
Կազմակերպությունը ունի երկու հիմնադիր
Վարդան.
Բարև ձեզ:
Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ունենալ միաժամանակ երկու տնօրեն:
- Եթե այո, ինչպե՞ս է դա գրանցվում/արձանագրվում:
- Եթե այո, նշանակու՞մ է արդյոք, որ երկուսը կրում են հավասարաչափ պարտականություններ և պատասխանատվություն:
- Կնշանակի՞ արդյոք, որ բոլոր հրամանները միաժամանակ ստորագրվում են երկուսի կողմից և կարող են համարվել անվավեր, եթե տնօրեններից մեկի ստորագրությունը բացակայում է:
- Եթե ոչ, ապա ի՞նչ workaround-ներ կան երկու համահիմնադիրներով կազմակերպությունում:

Հիմնադիրներից մեկը նշանակվում է տնօրեն
Լիանա.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել մի հարցի: Եթե ընկերության հիմնադիրներից մեկը դառնում է նաև տնօրեն, ո՞վ է հրամանը մակագրում, նույն հիմնադի՞րը, թե՞ մյուս՝ քիչ բաժնեմասով հիմնադիրը:

Եթե ՍՊԸ հիմնադիրը և տնօրենը օտարերկրացիներ են
Ալենուշ.
Եթե ՍՊԸ հիմնադիրը և տնօրենը օտարերկրյա լինեն և Հայաստանի քաղաքացիություն չունենան, և բնականաբար սոցիալական քարտ չունենան, ինչպե՞ս կարող են ընկերության հարկերը վճարել:

Արդյո՞ք անձը պետք է գրանցվի որպես աշխատակից
Արկադի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե հնարավոր է` պատասխանեք իմ հետևյալ հարցին.
Ես նորաբաց շրջանառության հարկ վճարող ՍՊԸ-ի միակ հիմնադիր տնօրենն եմ և չունեմ աշխատողներ: Արդյո՞ք ես պետք է գրանցեմ ինձ որպես աշխատակից մինիմալ աշխատավարձով, թե՞ դա պարտադիր չէ: Շնորհակալություն:

Հիմնադրամը կարո՞ղ է փոխառությամբ գումար վերցնել հիմնադրից
Գևորգ.
Հիմնադրամը կարո՞ղ է փոխառությամբ գումար վերցնել հիմնադրից, այսինքն ետ վերադարձնելու պայմանով, թե՞ հիմնադրամին միայն անվերադարձ ներդրումներ են արվում հիմնադրի կողմից:

Եթե կազմակերպության միակ հիմնադիրը նաև տնօրեն է
Margarit.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե հնարավոր է` պատասխանեք իմ հետևյալ հարցին.
Եթե կազմակերպության միակ հիմնադիրը նաև տնօրեն է, ապա տնօրենի աշխատավարձը նվազեցնելու համար, հիմնադիր ժողովի արձանագրությունը պարտադի՞ր է, թե՞ հիմնադրի որոշումը բավական է:
Եթե կա որևէ օրենքից հղում, խնդրում եմ նշեք: Շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք:

Ֆիզ. անձը կարո՞ղ է զբաղեցնել հիմնադրամի տնօրենի պաշտոն
Սամվել.
Բարև ձեզ: Ֆիզ. անձը կարո՞ղ է զբաղեցնել հիմնադրամի տնօրենի պաշտոն, նաև լինի այլ ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն կամ հիմնադիր և լինի հաշվապահի հաստիքում:

ՍՊԸ բանկային հաշիվների վրա արգելանք է դրված
Զարուհի.
Բարև ձեզ: Կարո՞ղ է տնօրենը կամ հիմնադիրը իր ՍՊԸ-ին առհաշիվ գումար տրամադրել` հոգալու ընթացիկ ծախսերը, վճարելու աշխատավարձները, քանի որ ՍՊԸ-ի բանկային հաշիվների վրա արգելանք է դրված:

ՍՊԸ հիմնադիրը ի՞նչ պատասխանատվություն ունի օրենքի առաջ
Սուրեն.
Բարև ձեզ: Կուզենայի իմանալ` ՍՊԸ հիմնադիրը ի՞նչ պատասխանատվություն ունի օրենքի առաջ, եթե տնօրենը ունի պարքեր, որոնք կուտակվել են ժամանակի ընթացքում: Նշեմ նաև, որ ֆիրմայի գործնեությունը ժամանակավորապես դադարեցված է:

Ինչպե՞ս է պետք պայմանագիր կնքել տնօրենի հետ
Հովիկ.
Բարի օր:
Ինչպե՞ս է պետք պայմանագիր կնքել տնօրենի հետ, եթե տնօրենը նաև ՍՊԸ հիմնական սեփականատերն է։ Կարո՞ղ է արդյոք տնօրենը կամավորական սկզբունքով աշխատել իր ՍՊԸ-ում (նա ունի լրիվ դրույք աշխատանք ուրիշ կազմակերպությունում)։ Կարո՞ղ է արդյոք տնօրենը կես դրույք աշխատել։
Կանխավ շնորհակալություն:

Բաժնեմասի նվիրատվության վերաբերյալ
Անուշ.
յու
Հարգելի գործընկերներ,
երբ ՍՊԸ մեկ մասնակիցն իր բաժնեմասը նվիրատվության կարգով փոխանցում է մյուս մասնակցին, ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում նվիրատվությունը կատարողի կամ ստացողի համար:

Եթե անձը հանդիսանում է ժամանակավորապես դադարեցված ՍՊԸ տնօրեն
Սիրուշ.
Եթե անձը հանդիսանում է ժամանակավորապես դադարեցված ՍՊԸ-ի տնօրեն, նա կարո՞ղ է ՍՊԸ բացել, որտեղ լինի և հիմնադիր, և գորածադիր: Ի՞նչ հարկատեսակով է աշխատելու:

Հաշվապահի և գանձապահի պարտականություններ
Արփինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
Պետ. ռեգիստրով ՍՊԸ -ի տնօրենն է ՍՊԸ-ի հիմնադիրը, սակայն ունի 1 աշխատող՝ գրանցված որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Հետևաբար տնօրենի ժամանակավոր պաշտոնակատա՞րն է կատարում հաշվապահի և գանձապահի պարտականությունները:

Պայմանագիրը ստորագրելու հետ կապված
Նառա.
Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ ինձ օգնել մեկ հարցով. եթե նոր բացվող ընկերություն է, և ընկերության տնօրենի հետ, ով ընկերության կանոնադրության համաձայն հանդիսանում է նաև ընկերության հիմնադիրը, պետք է կնքվի աշխատանքային պայմանագիր, ապա երկու կողմերն էլ ստորագրում է նու՞յն քաղաքացին:
Կանխավ շնորհակալություն:

ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև
Սերգեյ.
Խնդրում եմ ինձ ուղարկել ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը և հիմնադիրների ժողովի արձանագրության օրինակելի ձևը: Կանխավ շնորհակալ եմ:

Կարո՞ղ է տնօրենը փոխառություն վերցնել ՍՊԸ-ից
Մարգարիտ.
Բարև, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել՝ կարո՞ղ է հիմնադիր տնօրենը փոխառություն վերցնել ՍՊԸ-ից, եթե այո, ո՞ր օրենքով է հիմնավորված:

ՍՊԸ տնօրենը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ
Arsine.
ՍՊԸ տնօրենը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ: Վերջինիս լիազորությունները կատարում է ընկերության այլ աշխատակից: Ի՞նչ իրավական հիմք է անհրաժեշտ դրա համար` տնօրենի հրաման, թե՞ հիմնադրի որոշում:

Շահաբաժնի հետ կապված
Arsine.
Հարգելի հաշվապահներ,
ՍՊԸ-ի 2015թ. շահութահարկի հաշվարկով շահույթը կազմել է 1 500 000 դրամ: Շահութահարկ= 1 500 000 * 20% = 300 000:
Հարցերս հետևյալն են`
1. Հիմնադրին վճարման ենթակա շահաբաժինը = 1 500 000 - 300 000 = 1 200 000
2. Կարո՞ղ եմ արդյոք այդ 1 200 000-ից օրինակ 1 000 000-ը վճարել կանխիկ, դրամարկղից
3. Արդյո՞ք ձևակերպումները հետևյալն են.
դտ342 կտ 529
դտ529 կտ251

Արդյո՞ք հնարավոր է, որ կազմակերպությունը առանց տնօրեն գործունեություն ծավալի
Լիանա.
Բարև ձեզ:
Կազմակերպությունը զբաղվելու է արտադրությամբ և նախատեսում է աշխատանքի ընդունել ընդամենը մեկ բանվորի: Արդյո՞ք հնարավոր է տնօրեն որպես այդպիսին չունենալ և առանց տնօրենի գործունեություն ծավալել, և հիմնադիրը կարո՞ղ է տվյալ անձի հետ պայմանագիր կնքել:

Տրանսպորտային միջոցի անհատույց վարձակալություն
Արման.
Հարգելի գործընկերներ, կարո՞ղ է արդյոք կազմակերպության տնօրեն-հիմնադիրը անհատույց վարձակալությամբ հանձնել տրանսպորտային միջոց կազմակերպությանը, թե՞ դա կդիտվի եկամուտ կազմակերպության համար ինչ-որ "իրական" վարձավճարի չափով:
Վերջին մեկնաբանություններ