Արսեն.
Ողջույն։ Հարգելի հաշվապահներ, աշխատանքի տեսչական մարմինը արձանագրել է խախտումներ և կազմվել է ակտ, ըստ որի 2018-ից 2021 թվականներին տարբեր ամիսներում աշխատակիցներին չի հաշվարկվել և չի վճարվել որոշակի գումարներ։ Պրակտիկորեն հնարավոր չէ ճշգրտել այդ ամիսների հաշվետվությունները, որովհետև դա մեկ ամիս չէ, մոտ 100 աշխատող է, և հետո դա իր հերթին կբերի շահութահարկի հաշվարկների փոփոխության։ Եթե հիմա ենք անում հետհաշվարկները (տեսչությունը հաշվել է մաքուր վճարվելիք գումարները), արդյո՞ք յուրաքանչյուր տարվա համար եկամտային և սոց. վճարները պետք է հաշվել համապատասխան տարվա համար սահմանված դրույքներով։ Դրանից բացի պետք է հաշվարկել և վճարել 0,15 տոկոս տույժերը, իսկ տույժերի համար նույնպե՞ս պետք է հաշվարկել եկամտային և սոց. վճարներ, քանի որ եկամտային և սոցի մասով չգտա նվազեցում։ Նաև հաշվետվության մասով հարց է առաջանում, ինչպե՞ս ցույց տալ։ Կարծում եմ եկամտային հաշվետվության մեջ 1,1 կետում՝ դատարանի վճռով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում կետի տակ հատ-հատ պետք է լրացվի և անկախ տվյալ անձը ներկայումս աշխատում է, թե ոչ, ընտրվի ավարտված պայմանագրով վճարման կետը։ Խնդրում եմ օգնել, որքան հնարավոր է արագ և հիմնավոր։ Շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ