Tag: հարկեր և տուրքեր

Վճարումներ տերմինալով

Լիաննա․

Հարգելի գործընկերներ, եթե ՍՊԸ-ն իր հարկային վճարումները, հաշվարկային հաշվի համալրումները կատարել է տերմինալով, այս դեպքում չկա՞ չէ վճարման համձնարարագիր փաստաթուղթը, և որպես գործարքը հավաստող փաստաթուղթ տերմինալի տված կտրոնները կցվու՞մ են գործերին։ Ու եթե չեն պահպանվել այդ կտրոնները, կարելի՞ է բանկային հաշվի քաղվածքը կցել ելքի օրդերներին։
Շնորհակալություն։

Անձը զբաղվում է քարի վերամշակմամբ

Աշոտ․

Բարև Ձեզ։ Քարի հղկման գործ եմ ուզում դնել սեփական բակումս: Հաստոց եմ գնելու և փոքր գործունեություն ծավալեմ: Կասե՞ք՝ միկրոձեռնարկություն կարող է դա համարվել և ի՞նչ հարկատեսակներով եմ հարկվելու։

Ա/Ձ համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Ջեմմա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
2022թ-ի համար ԱՁ-ն տվել է շրջհարկով աշխատելու հայտարարություն, սակայն գործունեության ոլորտի փոփոխության հետ կապված մինչև փետրվարի 20-ը e-request-ով ուղարկվել է դիմում, որ թույլ տան 2022թ-ի սկզբից համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Դիմումը բավարարվել է և արդեն ուղարկվել է 257 հաշվետվությունը: Հարցս կապված է հետևյալի հետ. 2022թ.-ի հունվարից գրանցված է եղել քաղիրավական պայմանագրով մի մարդ, որի համար մարտ ամսով ուղարկվել է ազատման հայտ, քանի որ ինչ-ինչ պատճառներով տվյալ անձը չի կատարել քաղիրավական պայմանագրով սահմանված ծառայությունները, այդ իսկ պատճառով էլ ոչ մի վճարում նրան չի կատարվել: Համապատասխան եկամտային հարկի 0-ական հաշվետվություններն ուղարկվել են: Հիմա քանի որ ԱՁ-ն համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նոր հաշվետվություններ ուղարկելու կարիք արդյոք կա՞, կամ հաշվետվություններ փոփոխելու, և ի՞նչ հարկերի վճարման կարիք կա:
Կանխավ շնորհակալ եմ:

Ծախսի հիմնավորում

Անահիտ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Վարձակալության և չհիմնավորված ծախսերի համար վճարված եկատմտային հարկը շահութահարկի հարկման բազայից որպես ծախս նվազեցվու՞մ են, թե՞ ոչ։ Դա համարվու՞մ է չփոխհատուցվող հարկ։

Արդյո՞ք պետք է հաշիվ գրել

Անի․

Բարև Ձեզ: ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ծառայություններ է մատուցել Ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, որի դիմաց վճարել է ոչ ռեզիդենտը: Պարտքը մարվել է, սակայն Արտարժույթի կուրսի տատանման հետևանքով առաջացած վնասը փակելու նպատակով ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ցանկանում է գումար փոխանցել: Հարցը. Հաշիվ պե՞տք է գրել, թե՞ ոչ: Ինչպիսի՞ հարկեր կառաջանան։

Բենափոխադրման միջնորդային գործունեություն

Էլլա․

Բարև Ձեզ։ Միջնորդ կազմակերպությունը ԱԱՀ վճարող պատվիատուից (ՀՀ ռեզիդենտ) բեռը վերցնում է, տալիս է բեռնափոխադրող ընկերությանը (Բուլղարիա) ՀՀ-ից Իտալիա բետնափոխադրման համար: Հարց՝ 1. Ինչպե՞ս պետք է հարկվի միջնորդ ընկերությունը: 2. Բուլղարական ընկերության կողմից ստացված ծառայության հաշիվը ինչպե՞ս պետք է ցույց տալ: 3. Բեռնափոխադրման ապահավոգրության համար ԱԱՀ-ով հաշի՞վ պետք է գրի պատվիարտուին։

Հարկային դաշտի ընտրություն

Նունե․

Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ հաշվապահական ծառայության մատուցումը ո՞ր հարկային դաշտում պետք է աշխատի՝ ԱԱՀ, թե՞ շրջհարկ։

Հարկային դաշտի ընտրություն

Լիլիթ․

Խնդրում եմ օգնեք։ Ստեղծել ենք թղթե խաղ, որը պետք է տանք տպագրության ու հանձնենք խանութներին։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկատեսակով պետք է գործի։

Նվազագույն աշխատավարձ

Թամարա․

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել՝ 1995թ․ մինչև 2000թ․ մինիմալ աշխատավարձը, և պահումները աշխատավարձից որքա՞ն է եղել։ Շնորհակալություն։

Ա/Ձ ցանկանում է ՍՊԸ բացել

Բարև, հարգելի հաշվապահներ։ Մի հարց․ ԱՁ-ն, որը միկրոյով է աշխատում, կարո՞ղ է բացել ՍՊԸ, էս դեպքում ԱԱՀ-ի դա՞շտ է անցնում, ու մեկ էլ չի կարո՞ղ անձը 2 ՍՊԸ-ի հիմնադիր լինի: Այս մասին եթե ինչ որ հղում տաք կարդամ շատ շնորհակալ կլինեմ:

Կազմակերպությունը տենդեր է շահել

Աստղիկ․

Եթե շինարարական կազմակերպությունը շահել է տենդեր՝ 15 միլիոնի չափով, կարո՞ղ է արդյոք պայմանագիր կնքել մեկ այլ կազմակերպության հետ 14 միլիոնով նույն աշխատանքի համար, և ի՞նչ հարկ կառաջանա կազմակերպության համար, եթե աշխատում է շրջանառության հարկով։

Հարկեր արձակուրդային գումարից

Մելինե․

Բարև ձեզ։ Արձակուրդայինի գումարից հարկեր և դրոշմանիշ պահվու՞մ է, և եթե գնացել է մարտի 14-ից ապրիլի 8-ը, դա ցույց է տրվում մարտ ամսվա հաշվետվության մե՞ջ:

Անհուսալի կրեդիտորական պարտք

Հայկ․

Բարև Ձեզ, որ խնդրեմ՝ կօգնեք: Շրջհարկով աշխատող ընկերությունը ունի անհուսալի կրեդիտորական պարտք 176 000 դրամի չափով: Կարո՞ղ եմ եկամուտ ճանաչել, և եթե այո, ապա արդյո՞ք հարկման ենթակա է: Այս առումով ի՞նչ անելիք ունեմ:
Շնորհակալություն։

Հիմնադիրը ներդրում է կատարել

Ռոման.

Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը հիմնադրվելիս հիմնադիրը ներդրում է անում 1 000 000 դրամ, հետո ցանկանում է 900 000 հետ վերադարձնել` ինչպե՞ս կարելի է հաշվապահորեն ձևակերպել: Այդ դեպքում կդիտվի բաշխու՞մ և 5 տոկոս հարկ կառաջանա:

Գործունեության ժամանակավոր դադարեցում

Գայանե.

Բարև ձեզ։ ԱՁ բացվել է 2021թ. հոկտեմբերին և ժամանակավոր դադարեցում է տվել 2022թ. փետրվարի 1-ից։ Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր և 2022թ. հունվար ամիսների համար բոլոր վճարումները ժամանակին կատարվել են։ Խնդրում եմ ասեք` փետրվար ամիսը արդյո՞ք չի համարվում ԱՁ-ի գործունեության ժամանակաշրջան և փետրվար ամսվա համար եկամտային հարկի և սոց. վճարի վճարումներ արդյո՞ք չեն կատարվում:

ՏՏ ոլորտի ԱՁ

Տաթև.

Բարև Ձեզ: Եթե ուզում եմ ՏՏ ոլորտի ԱՁ գրանցվել և աշխատել արտերկրի ՏՏ կազմակերպությունների հետ (աշխատող չեմ ունենալու), ապա ի՞նչ հարկեր պետք է վճարեմ եւ յուրաքանչյուրը քանի տոկոսն են կազմում իմ եկամուտի։

Հարկային դաշտի ընտրություն

Նարե.

Բարև Ձեզ: Ո՞ր հարկատեսակով է հարկվում անշարժ գույքի գործակալությունը։ Ի՞նչ փաստաթղթեր են պետք գրանցման համար և որտե՞ղ պետք է դիմել։

ԱԱՀ-ով աշխատելու դեպքում

Իննեսսա.

Բարև ձեզ:
Բացել եմ ԱՁ, IT ոլորտում եմ աշխատելու։ Քանի որ չեմ հասցրել ներկայացնել շրջհարկի հայտարարություն, կասեք` այս դեպքում պետք է ԱԱՀ-ով աշխատե՞մ և ինչքա՞ն է լինելու վճարման հարկի չափը։ Եվ բացի ԱԱՀ-ից այլ ի՞նչ հարկ պետք է վճարեմ։

Հարկային դաշտի ընտրություն

Նարեկ.

Բարև Ձեզ: Պլանավորում ենք բացել պանրի փոքր արտադրամաս, արտադրելու ենք մոցարելա պանիր, սպառումը միայն հանրային սննդի կետերին է լինելու: Մենք կարո՞ղ ենք նույնպես աշխատել հանրային սննդի հարկատեսակով:

Ստացված կանխավճար

Ռոման.

Բարև ձեզ: Շրջանառության հարկ վճարողը ստացել է կանխավճար` փոխանցումով: Արդյո՞ք ստացված կանխավճարը պետք է ներառվի շրջանառության մեջ և հարկվի, եթե այո, ապա ո՞ր իրավական ակտով է կարգավորվում այդ գործառույթը:

Հարկերի վճարում էլեկտրոնային եղանակով

Արուս․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ն բացվել է փետրվարին և դեռ շրջանառություն չունի, և ԱՁ-ի հաշվեհամարի վրա գումար չկա: Էլեկտրոնային համակարգում ուզում եմ միասնական հաշվին վճարել 10 000 դրամ փետրվար ամսվա եկամտայինի և սոց. վճարի համար, կարծում եմ՝ պետք է ԱՁ-ի հաշվեհամարին փոխանցեմ նշված գումարը, նոր վճարեմ, ուրիշ հաշվեհամարից վճարել չի կարելի: Հետևաբար Էլեկտրոնային վճարումներ մասում ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՏՈՒՀԱՆ-ում Վճարողի հաշվեհամար մասում լրացնում եմ ԱՁ-ի հաշվեհամարը, իսկ վճարման նկարագրությունում նշե՞մ եկամտային և սոց վճար:

Ի՞նչ հարկեր կառաջանան

Նանե․

Ողջույն,
Ես աշխատում եմ արտեկրում գրանցված IT կազմակերպությունում տանից։ Աշխատավարձը որ արտերկրից փոխանցվելու է իմ՝ ՀՀ բանկի անձնական հաշվին, ենթակա՞ է հարկման։

Հարկերի հաշվեհամարներ

Արուս․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն (ՏՏ), եթե չունի աշխատող, եկամտային հարկը և սոցիալական վճարը կարո՞ղ է վճարել տարվա վերջում 12 ամսվա համար միաժամանակ (60 000 + 60 000), ոչ թե ամեն ամիս (5 000 + 5000)։ Իսկ վճարման հաշվեհամարները որո՞նք են շրջանառության հարկի, եկամտային հարկի և սոցիալական վճարի։

Ա/Ձ հարկեր

Միլենա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Գեղեցկության սրահը աշխատելու է միկոյով, Ա/Ձ-ն նոր է բացվել։ Ինչպե՞ս գրանցվեմ taxservice-ում, ո՞ր դիմումի ձևն ընտրեմ։ Եվ ԱՁ-ն կարո՞ղ է սոց. վճար չվճարել: ԱՁ-ի տնօրենը ի՞նչ հարկեր է վճարում, եթե ինքն էլ է աշխատում: Նախապես շնորհակալություն

Շրջանառության հարկի դրույքաչափեր

Նարեկ.

Իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցելու դեպքում շրջանառության հարկով հարկվելիս ի՞նչ դրույքաչափով է հարկվելու կազմակերպությունը, և մեկ հարց ևս՝ պատվիրատուի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կապելիս հնարավո՞ր է երկու ծառայությունների համար կնքել մեկ պայմանագիր, թե՞ պետք է իրավաբանականի համար առանձին, հաշվապահականի համար առանձին, կանխավ շնորհակալ եմ:

ԱՁ-ն աշխատում էր շրջանառության հարկով

Արթուր․

Բարև Ձեզ։ ԱՁ ն աշխատում էր շրջանառության հարկով, սակայն չի ներկայացրել հայտարարություն և անցել է ԱԱՀ դաշտ, հնարավո՞ր է նորից անցում կատարել շրջհարկի դաշտ, թե՞ ավելի լավա կասեցվի։

Եվ եթե ԱԱՀ ի դաշտում է աշխատում և գյուղացուց երկողմանի գնման ակտով գնում է կանաչեղեն, դրա համար հարկվում է 10%՞

Եվ երրորդ հարցս․ եթե շրջհարկի դաշտում է աշխատել և վերջին եռամսյակն էլ չի ներկայացրել շրջհարկի հաշվետվություն, հիմա էլ անցել է ավտոմատ ԱԱՀ ի դաշտ, ինչպե՞ս պետք է հաշվետվությունները ուղարկել, որ ճիշտ ստացվի։

ՌԴ քաղաքացու աշխատավարձի պահումներ

Թամարա․

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ՝ եթե աշխատակիցը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, համարվում է ՌԴ քաղաքացի և ունի ՀՀ-ում կեցության քարտ: Հայտում փոփոխություններ կատարելուց հետո ի՞նչ հարկեր են պահվում, և սոց․ վճար պահվում է, թե ոչ։ Նա հարկվում է որպես ոչ ռեզիդենտ, թե՞ ոչ, ի՞նչ հաշվետվություն է ներկայացվում նրա համար: Շնորհակալություն։

Ներմուծման ԱԱՀ հաշվանցում

Կատարինե.

Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով և ներմուծել է 10 000 000 դրամից ավելի հիմնական միջոց, այդ հիմնական միջոցի հաշվանցումը ինչպե՞ս է կատարվում:

ԱՁ, թե՞ ՍՊԸ

Արմեն.

Բարև ձեզ: Օնլայն խանութի վճարումները արտասահմանից ստանալու համար վճարային տերմինալ պետք է միացնեմ, որը պարտադիր աշխատում է գրանցված ֆիրմայի հետ (ֆիզ.անձ չի գրանցում): Ասեք խնդրեմ` տվյալ գործունեությամբ զբաղվելու համար ԱՁ, թե՞ ՍՊԸ, և որքա՞ն են հարկերը:

ՍՊԸ-ն անցել է ընդհանուր հարկման դաշտ

Լիաննա․

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ֊ն , որն ստեղծվել է 2021թ֊ին, չի տվել շրջհարկի հայտարարություն, անցել ա հարկման ընդհանուր դաշտ, սակայն ոչ մի գործունեություն չի ծավալել, շրջանառություն չի ունեցել, այժմ 2022թ֊ին տվել է շրջհարկի հայտարարություն և պատրաստվում է ակտիվ գործունեություն ծավալել։ Հիմա հարցս` 2021թ֊ի համար որևէ հարկային պարտավորություն, որևէ հաշվետվություն ունի՞ ուղարկելու։ Ուղարկվել է միայն տնօրենի գրանցման հայտ և ամսական եկամտայինները՝ զրոյականով։

Դիվիդենդի դրույքաչափ

Օտար երկրացիների համար դիվիդենդի հարկը նույն դրույքաչափով է՞։

ԷՅ ԷՄ ԳՐՈՒՊ ընկերությունը մատուցում է հաշվապահական ծառայություններ

Ընկերություն՝ “ԷՅ ԷՄ ԳՐՈՒՊ” ՍՊԸ
Հասցե` ք. Երևան. Սարմենի 1
Հեռախոս` +37494185181
Էլ․ փոստ` inmamikonyan շնիկ gmail.com
Ծառայության անվանում՝ Հաշվապահական ծառայություններ
Ծառայության նկարագրություն՝

  • Հաշվապահության վարում
  • Հաշվապահական գործառույթների վերահսկում
  • Հարկային աջակցություն
  • Հետևում և Հաճախորդին տեղեկացում, որ հարկերը, վճարները սահմանված ժամկետներում վճարվեն
  • Հաճախորդի պայմանագրերի հարկային մասի վերանայում
  • Հարկային ծանուցումների պատասխանների պատրաստում
  • Գործող ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան բոլոր հաշվապահական/ֆինանսական փաստաթղթերի համապատասխանության ստուգում
  • Բոլոր գործարքների ժամանակին գրանցում
  • Բոլոր ակտիվների, պարտավորությունների, հասույթի /ֆինանսավորման/ և ծախսերի, ներառյալ՝ դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, հիմնական միջոցների ու պաշարների գրանցում
  • Ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի /մաշվածության/ հաշվառում ֆինանսական և հարկային՝ համաձայն հաճախորդի ընդունած քաղաքականության
  • Բանկային /այդ թվում Օնլայն բանկինգի/ վճարման փաստաթղթերի պատրաստում
  • Հաճախորդի կողմից տրված լիազորագրի հիման վրա ՊԵԿ-ից էլեկտրոնային մուտքագրման տվյալների ստացում
  • Աշխատավարձի և աշխատակազմի կառավարում

Ծառայության արժեք՝ ԱՁ-ների համար` սկսած ամսական 10.000 ՀՀ դրամից, Իրավաբանական անձ` ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ և այլն` սկսած ամսական 20.000 ՀՀ դրամից
Այլ նշումներ՝ Մատուցվում է նաև Իրավաբանական ծառայություններ ոչ միայն հարկային, նաև այլ ոլորտներում, Լավագույն որակավորում ստացած իրավաբանների կողմից:

Թեստ վերջնաժամկետների վերաբերյալ (թեստ #9)

1681
Created on By Accountant.am

Թեստ վերջնաժամկետների վերաբերյալ (թեստ #9)

1 / 10

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում են

2 / 10

Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ դիմումը հարկ վճարողները ներկայացնում են

3 / 10

Հարկային տարվա ընթացքում պետական գրանցում ստացած հարկ վճարողը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում է

4 / 10

ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին հայտարարություն ներկայացրած հարկ վճարողը համարվում է ԱԱՀ վճարող

5 / 10

ԵՏՄ-ից ներմուծման դեպքում հարկ վճարողը ներմուծման հարկային հայտարարագիրը և անուղղակի հարկերի վճարման հայտարարությունը ներկայացնում է

6 / 10

Ռեզիդենտ շահութահարկ վճարողները շահութահարկի հաշվարկը ներկայացնում են

7 / 10

Հարկային գործակալները նախորդ հարկային տարվա ընթացքում միայն պասիվ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկություններ են ներկայացնում

8 / 10

Հարկային գործակալները նախորդ հարկային տարվա ընթացքում այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում են

9 / 10

Ռեզիդենտ շահութահարկ վճարողը շահութահարկի կանխավճարները կատարում է

10 / 10

Հարկային գործակալները նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկը ներկայացնում են

Կրիպտոարժույթի կարգավորումներ

Լուսինե.

Բարև Ձեզ: Ինձ հետաքրքիր է` ինչպիսի՞ կարգավորումներ են գործում ՀՀ-ում կրիպտոարժույթի թողարկման (mining) վերաբերյալ:
1. Արդյո՞ք համարվում է ձեռնարկատիրական գործունեություն, թե՞ ուղղակի ֆիզ. անձը կարող է տարվա վերջում եկամուտ հայտարարագրել:
2. Ի՞նչ հարկեր է անհրաժեշտ վճարել:

Շնորհակալ եմ ցանկացած տեղեկատվության համար:

Արդյո՞ք պետք է ֆրախտի համար հարկ վճարել

Սեդա Հախվերդյան.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք` Բելառուսից պետք է ապրանք ներմուծվի, բեռնափոխադրումը կատարելու են իրենք: Հիմա ֆրախտի դիմաց ստացված եկամտից եկամտային հարկ վճարելու՞ ենք, թե՞ ոչ, այդ հոդվածը գործում է, թե՞ ոչ:

Բնակարանը տրվել է վարձով

Սոնա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է. ֆիզ. անձը, հանդես գալով որպես վարձատու, բնակարանը տվել է վարձով 2021թ.` օրենքի սահմաններում պայմանագիր կազմելով։ Շուրջ 1 տարի ստացել է եկամուտ։ Մինչ օրս չի ստացել որևէ ծանուցում հարկ չվճարելու հետ կապված։ Հիմա ուզում եմ հասկանալ` արդյո՞ք որևէ խնդիր կառաջանա այս առումով։ Վարձատուն պարտավո՞ր է հետաքրքրվել և իմանալ, թե ինչ հարկ պետք է վճարի, թե՞ պետք է ծանուցվի համապատասխանաբար։ Եթե այո, ապա տարածքային հարկային մարմի՞ն պետք է դիմել։ Եթե հնարավոր է` տեղադրեք օրենքից հղում, թե ինչքան հարկ է առաջանալու և վճարման կանոնների հետ կապված։

Տերմինալների տեղադրում

Անահիտ Եփ․

Բարև ձեզ հարգելի հաշվապահներ, ընկերությունը ցանկանում է տեղադրել վճարային տերմինալներ, սուրճի ապարատներ, կասե՞ք խնդրեմ՝ ի՞նչ հարկատեսակով են հարկվում այդ գործունեությունները։

Գույքի առքուվաճառք

Սամ.

Բարև Ձեզ։ Երկու ՍՊԸ-ների միջև իրականցվելու է գույքի առուվաճառքի գործընթաց։ ՍՊԸ-ները աշխատում են ԱԱՀ-ով։ Խնդրում եմ հայտնել` ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում, և վճարված ԱԱՀ-ի գումարը հաշվանցվելու է, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հարկեր պետք է վճարել

Միլենա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում եմ ԱՁ բացել` միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող: Տարացք եմ վարձակալելու, աշխատելու է որպես գեղեցկության սրահ, գրանցելու եմ 2 աշխատող: Ի՞նչ հարկեր է վճարվում և ի՞նչ հաշվետվություն ներկայացվում: Իմ առաջին հաշվախահական փորձն է: Կանխավ շնորհակալություն:

ԱԱՀ հաշվանցում

ՍԵդա Հախվերդյան.

Բարև Ձեզ: Ընկերությունը խանութից գնել է մարդատար ավտոմեքենա, դրա ԱԱՀ-ն ինչպե՞ս է հաշվանցվում և, եթե հետո վաճառենք այդ մեքենան` ի՞նչ պետք է անենք հաշվանցված ԱԱՀ-ի հետ:

Ա/Ձ հարկեր

Սոնա.

Բարև Ձեզ: Ստեղծագործական գործունեություն իրականացնող ԱՁ-ն ի՞նչ հարկեր է վճարում: Արդյոք ճի՞շտ է, որ այն ազատվում է շահութահարկից և սոցիալական վճարից:

ՏՏ ոլորտի ԱՁ

Ինեսա․

Բարև Ձեզ։
Ա/Ձ-ի հետ կապված մի քանի հարց ունեմ։ Հունվարի 25-ին բացել եմ Ա/Ձ, IT ոլորտում եմ աշխատում, ինձ պետ․ռեգիստրում ասացին, որ 20 օրից հարկային դիմում ներկայացնեմ, որ ԱԱՀ-ի հարկ չվճարեմ։ Կասե՞ք՝ այդ դեպքում ի՞նչ հարկեր են վճարվելու, ամեն ամի՞ս, թե՞ եռամսյակը մեկ պետք է վճարվի։

Երկրորդ բնակարանը օտարելու դեպքում

Օվսաննա․

Բարև Ձեզ, հաշվապահներ ջան, խնդրում եմ ինձ կասե՞ք՝ ինչքա՞ն եկամտային հարկ պիտի տա ֆիզ անձը միևնույն հարկային տարում երկրորդ բնակարանը օտարելու դեպքում, ասեմ, որ ինձ ասում են՝ բան է փոխվել, ու հիմա հարկ չկա, ճի՞շտ է արդյոք։

Եկամտային հարկի պարտավորություն

Լիլիթ․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը գործում է հանրային սննդի ոլորտում, որպես ՍՊԸ, կասեք խնդրեմ՝ եթե եկամտային հարկը փոխանցում է բանկային համակարգով, ապա ի՞նչ հաջորդականությամբ է կատարվում գործընթացը, ներկայացնում է հաշվետվությունը և ըստ այդմ կատարում վճարումներ։ Շնորհակալ եմ նախապես։

Արդյո՞ք առաջանում են հարկեր

Հասմիկ.

Բարի երեկո: Եթե ֆիզիկական անձը նվիրատվությամբ ստացել է երկու հողակտոր, նշանակությունը` բնակելի: Առաջինը ստացել է 2015թ, երկրորդը 2021թ: 2022թ հողակտորներից մեկը նվրատվություն անելուց, ինչպես նաև երկրորդ հողակտորը վաճառելուց հետո, ֆիզիկական անձի մոտ հարկ առաջանու՞մ է: Շնորհակալ կլինեմ, եթե արձագանգեք:

ԱԱՀ հաշվանցում

Աննա.

Բարև Ձեզ: Հարց ոչ մասնագետից.
Մատչելի կբացատրեք` ինչպե՞ս է կատարվում ԱԱՀ-ի հաշվանցումը:

ՏՏ ոլորտի արտոնագիր

Հայկ.

Ուզում եմ ԱՁ բացել ու ՏՏ ոլորտում ծառայություններ առաջարկել։ ՏՏ ոլորտի արտոնագիր ստանալու ընթացակարգը խնդրեմ կասե՞ք, թե ինչպե՞ս պիտի ստանամ, ի՞նչ վճարներ կան։ Ինչպե՞ս նաև դա արդյոք կազատի ինձ 5% շահութահարկի վճարումից:

Պետական տուրք

Մելինե.

Բարև Ձեզ: Պետ. տուրքի հետ կապված փոփոխություններ կա՞ն:

Վարձավճարի արտացոլում հաշվետության մեջ

Մաշա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում եմ հասկանալ` արդյոք P85.59.9 (կրոնական ուսուցում) կիրակնօրյա դպրոցը կարո՞ղ է գործել որպես միկրոձեռնարկատեր, ուսուցումը լինելու է բարեգործական սկզբունքով, այսինք` սաները չեն վճարելու, Առաքելական եկեղեցու ուսուցիչներն են դասավանդելու, որի դիմաց ԱՁ-ն սիմվոլիկ գումար է վճարելու, ևև ԱՁ-ն վարձակալելու է տարածք: Հարցերս հետևյալն են` սույն դասակարգչով հնարավո՞ր է աշխատել որպես միկրոձեռնարկատեր և վարձակալած տարածքի դեպքում եկամտային հարկի հաշվետվության մեջ վարձավճարից առաջացած հարկը արտացոլվում է, թե՞ ոչ: